տրակտորների հետ՝ ընթացքի դանդաղեցուցիչներով։ Բաղկացած է տնկող ապարատից (շղթայավոր, ակոսավոր և ճառագայթային), ակոսահան խոփիկներից․ գլանվակներից (բույսերի սածիլների արմատները հողով ծածկելու և ամրացնելու համար), ջրի բաքերից և ջրաբաշխման համակարգից՝ սածիլները տնկելու և միաժամանակ ջրելու համար։
ՍԱԿ, հարկի տեսակ միջնադարյան Հայաստանում։ Հայկ․ մատենագրության մեջ գործածվել է «պայման», «որոշված չափ», «կարգ», «հաշիվ», բայց նաև «տուրք», «հարկ» իմաստներով։ Հ․ Մանանդյանը, Ն․ Ադոնցը և ուրիշներ ընդունում եկ, որ Ս․ տուրքի իմաստով նշանակել է qղխահարկ։ ՍԱԿ Ահ, քաղաք և նավահանգիստ Ճապոնիայում, Հոնսյու կղզու հվում, Ներքին ճապոնական ծովի Օսակայի ծոցի ափին, Օսակա պրեֆեկտուրայում։ Յամատո գետը Ս․ բաժանում է Օսակա քաղաքից։ 787 հզ․ բն․ (1979)։ Մտնում է Հանսին տնտ․ շրջանի կազմի մեջ։ Տրանսպորտային խոշոր հանգույց է։ Զարգացած են մեքենաշինությունը, մետալուրգիան, նավթաքիմիան, տեքստիլ արդյունաբերությունը։ Կա գորգերի, հեծանիվների և մետաղե իրերի ավանդական արտադրություն։ Հիշատակվում է VIII դարից։
ՍԱԿԱՎԱՄՏՈՒԹՅՈՒՆ, оլիգուրիա (< օլիգո․․․ և հուն, oῠpov–մեզ), օրվա ընթացքում արտադրվող մեզի քանխկության պակասելը 500 մլ-ից(բնականոնը՝ 1500–500 մլ)։ Առաջանում է նեֆրոնի պատիճում (տես Երիկամներ) քամվող նախնական մեզի քանակի պակասելուց կամ ետներծծվող քանակի ավելացումից՝ երիկամների հիվանդությունների (սուր և քրոնիկական կծիկաերիկամաբորբ, ավազանաերիկամաբորբ) հետևանքով։ Լինում է նաև օրգանիզմի ջրազրկման ժամանակ (շրայիՆ քաղց, առատ քրտնարտադրութ Փսխում, լուծ, այրվածք, արյան կորուստ), ինչպես նաև ալդոստերոնի և հակամիզամուղ հորմոնի գերարտադրության դեպքում։
ՍԱԿԱՎԱՐՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ, անեմիա (< հուն, ἀv ժխտ․ մասնիկ և ατμα արյուն), օրգանիզմի ախտաբանական վիճակ, որը բնորոշվում է ֆիզիոլոգիական նորմայի համեմատ արյան միավոր ծավալում էրիթրոցիտների քանակի և էրիթրոցիտներում հեմոգչոբինի պարունակության քչացումով։ Իսկական Մ․ պետք է տարբերել կեղծ՝ արյան նոսրացման պատճառով առաջացած Ս–ից (հեմոդիլյուցիա), երբ հյուսվածքային հեղուկի ավելացման հետևանքով արյան միավոր ծավալում հեմոգլոբինի Ա էրիթրոցիտների պարունակությունը պակասում է։ Երբեմն իսկական Մ․ կարող է քողարկվել արյան թանձրացմամբ (օրինակ, առատ փսխումների և լուծի դեպքում), երբ արյան պլազմայի ծավալի փոքրացման հետևանքով արյան միավոր ծավալում հեմոգլոբինի և էրիթրոցիտների քանակը կարող է լինել բնականոն կամ ավելացած։ Օրգանիզմում Ս–յան առաջացման հիմնական պայմանը միավոր ժամանակամիջոցում արյան մեջ էրիթրոցիտ– ների նվազման գերակշռությունն է (արյան կորստի կամ արյան ձևավոր տարրերի քայքայման հետևանքով) ոսկրածուծի վերականգնողական առավելագույն հնարավորության նկատմամբ, ինչպես նաև ոսկրածուծի արյունաստեղծ (էրիթրոպոետիկ) ֆունկցիայի անբավարարությունը։ էրիթրոցիտների և հեմոգլոբինի քչացումը հաճախ լինում է ոչ համաչափ, ուստի այդ պատճառով տարբերում են նորմոքրոմ (բնականոն գույնի), հիպոքրոմ (թերգունավոր) և հիպերքրոմ (գերգունավոր) Ս․։
Գոյություն ունեն Ս–յան մի շարք դասակարգումներ, սակայն առավել կիրառելի է Ա․ Վորոբյովի դասակարգումը, ըստ որի Ս․ առաջանում է․ 1․ արյան սուր կորստի (պոստհեմոռագիկ Ս․), 2․ երկաթի անբավարարության, 3․ ւցորֆիրինների սինթեզի և յուրացման խանգարումների, 4․ ԴՆԹ–ի և ՌՆԹ–ի սինթեզի խանգարումնեի (մեգալոբլաստիկ Ս․), 5․ արյան ձևավոր տարրերի քայքայման ուժեղացման (հեմոլիտիկ Ս․) և 6․ ոսկրածուծի բջիջների աճի (պրոլիֆերացիա) ընկճման հետևանքով։
Ս–յան բոլոր ձևերին էլ բնորոշ է օրգանիզմի հյուսվածքների թթվածնամատակարարման խանգարումը, որի հետևանքով առաջանում են մի շարք հիվանդագին փոփոխություններ, զարգանում են հիպօքսաիայի երևույթներ։ Ս–յան հիմնական ախտանշաններն են՝ ընդհանուր թուլություն, մաշկի գունատություն, գլխապտույտ, հևոց, աղմուկ ականջներում, տեսողության վատացում ևն։ Սուր արյան կորստով պայմանավորված Ս․ զարգանում է ստամոքսաաղիքային, թոքային, արգանդային, քթային, երիկամային արյունահոսությունների, վիրավորումների ժամանակ։ Այդ դեպքերում կարող է զարգանալ նաև շոկային վիճակ (թելանման պուլս, գիտակցության կորուստ, ջերմաստիճանի անկում, ծարավի զգացում)։ Երկաթի անբավարարության պատճառով Ս․ առաջանում է արյան ոչ առատ, սակայն հաճախակի կորստի, երկաթի վատ ներծծման և այլ պատճառներից։ Այս ձևի դեպքում, բացի ընդհանուր ախտանշաններից, բնորոշ են նաև եղունգների փրխրունությունը, մազաթափությունը, համի զգացողության խանգարումները, ստամոքսաաղիքային, նյարդային և մկանային համակարգերի ախտահարումները ևն։ Արյունաստեղծման խանգարման հետ կապված Ս․ զարգանում է նաև օրգանիզմում վիտամին Ցւշ–ի անբավարարությունից (նախկինում անվանվել է չարորակ Ս․)։ Առաջացման պատճառը ստամոքսում հատուկ սպիտակուցի՝ գաստրոմուկոպրոտեինի (Կասլի գործոն կամ ներքին գործոն) սինթեզման խանգարումն է, որի հետևանքով վատանում է աղիքներում վիտամին Ցւ2-ի ներծծումը։ Վիտամին 132-ի անբավարարություն կարող է առաջանալ նաև Ս–յան դասակարգման մեջ նշված մյուս պատճառներից։ Վիտամին 13ւշ–ի անբավարարության դեպքում խախտվում է բջիջների բազմացման համար անհրաժեշտ ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) առաջացումը, որը հանգեցնում է արյունաստեղծման խանգարման։ Հեմոլիտիկ Ս․ պայմանավորված է էրիթրոցիտների քայքայման ուժեղացմամբ։ Լինում է ժառանգական և ձեռքբերովի։ ժառանգական հեմոլիտիկ Ս–յան պատճառը էրիթրոցիտների թաղանթի առաջացմանը մասնակցող և դրանց կենսունակությունը պահպանող ֆերմենտների ֆունկցիայի ժառանգական խանգարումներն են (էրիթրոցիտոպաթիաներ)։ Աշխարհագրական որոշ գոտիներում տարածված ժառանգական Ս․ պայմանավորված է հեմոգլոբինի սպիտակուցային մասի սինթեզի խանգարումներով (հեմոգլոբինոպաթիաներ)։ Հեմոլիտիկ Ս–յան որոշ ձևերի դեպքում էրիթրոցիտներում բացակայում են առանձին ֆերմենտներ (էրիթրոցիտոէնզիմոպաթիաներ)։ Երբեմն նորածինների մոտ լինում է սուր հեմոլիտիկ Ս․, որը պայմանավորված է մոր և մանկան արյան անհա– մատեղելիությամբ (տես Նորածինների դեղնախտ)։
Ոսկրածուծի բջիջների վերականգնողական ֆունկցիայի խիստ անկման հետ կապված Ս–յան դեպքում արյան միավոր ծավալում էրիթրոցիտների, լեյկոցիտների և թրոմբոցիտների քանակության միաժամանակյա նվազումը, բացի ընդհանուր երևույթներից, հանգեցնում է նաև արյունազեղումների և վարակական բարդությունների առաջացման։
Բուժումը․ արյան և դրա պատրաստուկների, ինչպես նաև արյանը փոխարինող հեղուկների ներարկումներ, վիտամին B12, երկաթի պատրաստուկներ, հորմոնաթերապիա, երբեմն՝ փայծաղի հեռացում։
Ս․ կենդանիների, առաջանում է ուժեղ արյունահոսությունների, թունավոր նյութերի ազդեցության, ոչ լիարժեք կերակրման (վիտամինների, միկրոտարրերի, սպիտակուցների ևն անբավարարություն) հետևանքով։
Բուժումը․ պատճառի վերացում, արյան կամ դրա փոխարինող հեղուկների ներարկում, արյունաստեղծումը խթանող միջոցներ։ Գրկ․ Кассирский И․ А․, Алексеев Г․ А․, Клиническая гематология, 4 изд․, испр․ и доп․, М․, 1970; И д е л ь с о н Л․ И․, Дидковский Н․ А․, Ермильченко Г․ В․, Гемолитические анемии, М., 1975; Болезни системы крови, Ташкент, 1980; Идельсон Л․ И․, Гипохромные анемии, М․, 1981․
ՍԱԿԵՏՏԻ (Sacchetti) Ֆրանկո (մոտ 1330–1400), իտալացի գրող։ Պատկանել է պոպոլանիներին՝ առևտրաարհեստավորական խավին։ «Երեք հարյուր նովել» (պահպանվել է 223-ը) ժողովածուի, ինչպես նաև բանաստեղծությունների ու կրոն, քարոզների հեղինակ է։ Ս–ի նովելները հիմնված են ժող․ հավատալիքների, զրույցների և անեկդոտների վրա։ Մոտիկությունը բանահյուսությանը դրսևորվել է դրանց կենդանի խոսակցական լեզվում։ Ս․ երգիծանքի վարպետ է։ Նրա հակաֆեոդ․ երգիծանքի գլխ․ առարկան հոգևորականներն են, հարուստները։ XVIII դ․ կաթոլիկ եկեղեցին նրա նովելները մտցրել է արգելված գրքերի ցուցակի մեջ։
ՍԱԿԵՐ, շակեր (հուն․ Σἁχαι), իրան, լեզվախմբին պատկանող սկյութական