Անդրանիկյան մանկապարտեզը։ Տարիների ընթացքում վարժարանը դարձել է մշակութային կարևոր կենտրոն, սատարել հայապահպանությանն ու մայր հայրենիքի հետ կապերի ամրապնդմանը։ 1971–74-ին Հայկ․ կրթական բարեսիրական միությունը մեծահարուստ Լևոն Մկրտչյանի միջոցներով կառուցել է դպրոցի նոր շենք, 1971-ից վերանվանվել է Ս–L․ Մ․ կ․։ Լիբանանի քաղաքացիական կռիվների ընթացքում (1975–79) հիմնովին ավերվել է կոլեջի՛ շենքը, կողոպտվել են գրադարանն ու լաբորատորիաները, պակասել է սովորողների ու ուսուցիչների թիվը։ Սակայն պարապմունքներն ընդմիջումներով շարունակվել են Նոր բարձրագույն վարժարանի շենքում։ 1980-ից պարապմունքները տեղի են ունենում վերակառուցված շենքում։ Ս–Լ․ Ս․ կ․ գտնվում է Լիբանանի կրթության մինիստրության խնամակալության ներքո։ Դասավանդվում են հայագիտական առարկաներ, բնական գիտություններ, արվեստների պատմություն, օտար լեզուներ (անգլ․, ֆրանս․, արաբ․), արհեստներ, մարզանք և այլ առարկաներ։ Արաբ, պատմությունն ու աշխարհագրությունը դասավանդվում են արաբ․։ Կոլեջն ունի ակումբներ (մարզական, երաժշտ․, թատերական են), մանկապարտեզ, տպարան, գիշերօթիկ բաժին։ Սերտ կապերի մեջ է մայր հայրենիքի հետ, որտեղից ստանում է դասագրքեր, լաբորատոր սարքավորումներ են։ Շրջանավարտների զգալի մասը բարձրագույն կրթություն է ստանում Երևանի բուհերում։
ՍԱՀԱԿՅԱՆՆԵՐ, հայ սովետական ինժեներ–շինարարներ։ Ալեքսանդր Հովհաննեսի (ծն․ 17․12․1934, Լենինական), տեխ․ գիտ․ դ–ր (1984), ՍՍՀՄ ճարտ․ միության անդամ (1965), ՀՍՍՀ վաստ․ գյուտարար (1978)։ ՍՄԿԿ անդամ 1961-ից։ Ավարտել է Երևանի պոլիտեխ․ ինստ–ը (1958)։ ՀՍՍՀ պետ․ մրցանակ (1974)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Ռուբեն Հովհաննեսի (ծն․ -6․7․1937, Լենինական), տեխ․ գիտ․ թեկնածու (1971), ՍՍՀՄ ճարտ․ միության անդամ (1965), ՀՍՍՀ վաստ․ գյուտարար (1978)։ ՍՄԿԿ անդամ 1965-ից։ Ավարտել է Երևանի պոլիտեխ․ ինստ–ը (1961)։ ՀՍՍՀ պետ․ մրցանակ (1974)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» և ժողովուրդների բարեկամության շքանշաններով։
Ս․ եղբայրների աշխատությունները վերաբերում են հարկերի և ծածկերի բարձրացման մեթոդով շենքերի և կառույցների շինարարության պրոբլեմներին։ Գիտականորեն հիմնավորել և գործնականում ապացուցել են հարկերի և ծածկերի բարձրացման մեթոդով (տես Հարկերի բարձրացման մեթոդ) բարձրահարկ շենքերի կառուցման արդյունավետությունը, ստեղծել այդ մեթոդի ճարտարապետական–կոնստրուկտիվ և տեխնոլոգիական նոր միասնական համակարգ։ Հեղինակ են 60-ից ավելի գյուտերի։ Նկատի ունենալով այդ աշխատանքների ժողովրդատնտ․ նշանակությունը 1978-ին Երևանում ստեղծվել է Համամիութենական նախագծային էքսպերիմենտալ կոնստոուկտորական և տեխնոլոգիական ինստ․ (դիրեկտոր Ս․ Ռուբեն Հովհաննեսի, դիրեկտորի տեղակալ՝ Ս․ Ալեքսանդր Հովհաննեսի), իսկ ինստ–ում մշակված աշխատանքների արագ ներդրման համար 1983-ին՝ «Բարձրշին» մասնագիտացված տրեստ (ՀՍՍՀ արդ․ շինարարության մինիստրության, համակարգում)։ Հարկերի և ծածկերի բարձրացման մեթոդը լայնորեն կիրառվում է ՍՍՀՄ տարբեր քաղաքներում։ Այդ մեթոդով Երևանի Շահումյանի զանգվածում կառուցվում է 24 հզ․ բնակչի համար նախատեսված օրինակելի–ցուցադրական շրջան (16- և 25-հարկանի բնակելի շենքեր, դպրոցական համալիրներ, պոլիկլինիկա, մանկապարտեզներ, բազմահարկ ավտոտնակ–կայանատեղեր)։
ՍԱՀԱԿՅԱՆՑ Զարեհ Հայկի (ծն․ 11․11․ 1933, Դոնի Ռոստով), հայ սովետական ջութակահար, ալտահար և դիրիժոր։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1973)։ ՍՍԿԿ անդամ 1967-ից։ 1952-ին ավարտել է Երևանի Պ․ Ի․ Չայկովսկու անվ․ միջնակարգ երաժշտ․ դպրոցը (Կ․ Դոմբաևի դասարան), 1952–54-ին սովորել Երևանի կոնսերվատորիայում։ 1958-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան որպես ջութակահար (Յու․ Ի․ Ցանկելևիչի դասարան), 1982-ին՝ Երևանի կոնսերվատորիան որպես դիրիժոր (Յու․ Դավթյանի դասարան)։ 1957–58-ին աշխատել է Մոսկվայի կամերային նվագախմբում։ 1960–1963-ին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար–կոնցերտմայստեր, 1962–75-ին՝ իր իսկ հիմնադրած Հայաստանի կամերային անսամբչի գեղարվեստական ղեկավար։ 1962-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիա– յում (կամերային անսամբլ, կվարտետի դասարան, 1983-ից՝ պրոֆեսոր)։ 1975–1977-ին դասավանդել է Կահիրեի կոնսերվատորիայում։ Անդրկովկասյան մրցույթի դափնեկիր (Բաքու, 1960, 2-րդ մրցանակ), Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակ (1970)։
ՍԱՀԱՌՈՒՆԻ (Տեր–Հակոբյան) Երվանդ Մկրտչի (Իվանի) (16․4․1894, Տրապիզոն –20․6․1967, Երևան), հայ սովետական կոմպոզիտոր։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1964)։ 1912-ին ավարտել է էրզրումի Սանասարյան վարժարանը, որտեղ սովորել է նաև ջութակ նվագել։ Ուսումը շարունակել է Թիֆլիսի երաժշտ․ ուսումնարանում, Լենինգրադում դասեր առել ջութակահար Հ․ Նալբանդյանից։ 1923-ից երաժշտ․ գործունեություն է ծավալել (հիմնականում խմբավարական) Դոնի Ռոստովում, դասավանդել տեղի մանկավարժական տեխնիկումում։ 1930-ին ստեղծել է Հս․ Կովկասի առաջին ազգագրական արլ․ անսամբլը (հետագայում՝ Դոնի Ռոստովի ռադիոկոմիտեի ժող․ գործիքների անսամբլ), 1938-ից ղեկավարել է Հս․ Կովկասի ժողովուրդների երգի–պարի անսամբլը (Կիսլովոդսկ), 1942-ից ապրել է Երևանում, կազմակերպել բազմաթիվ պրոֆեսիոնալ և ինքնագործ երաժշտ, կոլեկտիվներ Երևանում, Լենինականում, Կիրովականում [դրանց թվում՝ Երևանի Աշխատանքային ռեզերվների կուլտուրայի տան երգի–պարի անսամբլը (ներկայումս՝ Ս–ու անվ․)]։ Հեղինակ է վոկալգործիքային սյուիտների («Հայրենիք», «Բերքի տոն», «Երիտասարդական», «Գարնանային» ևն), բազմաթիվ երգերի («Քայլենք խիզախ», «Շարմաղ աղջիկ», «Մի գնա յար», «Մայրիկիս», «Սայաթ–Նովա»), կատարել է ժող․ երգերի և պարեղանակների մշակումներ («Թալիշու ճամփեն դուզ ա», «Ալ վարդ», «Կանչում եմ յար արի»)։
ՍԱՀԱՌՈՒՆԻՆԵՐ, Սահառունիք, Սահռունիք, իշխանական (նախարարական) տոհմ Հին Հայաստանում։ ժառանգական տիրույթը եղել է Արմ․ Շիրակի և Երասխաձորի միջև ընկած տարածքը՝ Մրեն իշխանանիստ կենտրոնով (մյուս բնակավայրերից հիշվում է Սահառունիք ավանագյուղը)։ Ըստ Գահնամակի, Ս․ արքունիքում զբաղեցրել են 25-րդ «բարձը», իսկ ըստ Զորանամակի, հայկ․ զորաբանակում կռվել են 300 հեծելամարտիկով։ Ս-ի ծննդաբանության մասին տեղեկություններ չեն պահպանվել, առաջին անգամ աղբյուրներում հիշատակվում են IV դարից։ Սահառունյաց իշխանը հիշատակվում է Հուսիկ Ա Պարթև կաթողիկոսին (341–347) Կեսարիա ուղեկցող հայ մեծամեծ իշխանների թվում։ Իսկ Ս–ի նահապետ Մուշկ իշխանը հիշատակվում է Արշակ Բ արքայի (350–367) Հռոմ առաքած դեսպանության կազմում։ Վերջինիս հսջորդել է հավանաբար ավագ որդին՝ Բատ Սահառունին, որը եղել է Վարազդատ արքայի (374–378) դայակն ու ուսուցիչը, իսկ Մուշեղ Մամիկոնյանի սպանությունից հետո վարել է Հայոց սպարապետության գործակալությունը։ Մանվել Մամիկոնյանի դեմ Կարինի ճակատամարտում (378) պարտվելուց հետո, Բատ Սահառունին ձերբակալվել և որդու հետ գլխատվել է։ V դ․ ազատագր․ շարժումների ժյսմանակ Սահառունյաց իշխան Կարենը մարտնչել է Վարդան Մամիկոնյանի, իսկ քաջաջը՝ Վահան Մամիկոնյանի զորաբանակում։ Քաջաջը հերոսաբար զոհվել է խոսրովակերտ անտառի մոտ պարսկ․ զորքերի դեմ ճակատամարտում (482)։ VII դ․ Ս–ի նշանավոր ներկայացուցիչներից հիշատակվում է Դավիթ Սահառունին, որն առժամանակ (613–616) ճանաչվել է Հայոց մարզպան, իսկ 635–638-ին՝ Հայոց իշխանապետ՝ մեծարվելով բյուզ․ կյուրապաղատ տիտղոսով։ Զբաղվել է շինարար․ աշխատանքներով (Մրենում, Աղթամար կղզում)։ Հավանաբար թաղվել է իի կերտած Մրենի կաթողիկե եկեղեցում։ Այնուհետև Ս–ի մասին տեղեկություններ չեն հանդիպում։
ՍԱՀԱՐԱ (արաբ, սահարա–անապատ), երկրագնդի ամենամեծ անապատը Աֆրիկայում (գրավում է մայր ցամաքի մոտ 1/4-ը)։ Ընդգրկում է Մարոկկոյի և Թունիսի