հվ․, Մալիի, Նիգերի, Չաղի և Սուդանի հս․ մարզերը, Ալժիրի, Մավրիտանիայի, Լիբիայի, ԵԱՀ–ի մեծ մասը։ Ձգվում է արմ–արլ․ 5700 կմ, հս–հվ․՝ 2000 կմ։ Տարածությունը ավելի քան 7 մլն կմ2 է։ Ռելիեֆում տիրապետում են մինչև 500 մ, Ատլանտյան օվկիանոսի և Միջերկրական ծովի ափերին՝ մինչև 200 մ բարձրության հարթավայրերը։ Կենտրոնական մասում են Ահագգար (Թահաթ լեռ, 3003 մ) և Տիբեստի (էմի Կուսի լեռ, 3415 մ, Ս–ի ամենաբարձր կետը) բարձրավանդակները, որոնք կրում են նեոգենի և անթրոպոգենի ակտիվ հրաբխականության հետքեր և կտրտված են կանիոններով, ուեդներով ու վադիներով։ Հվ–ից բարձրավանդակներին հարում են Իֆորաս (մինչև 875 մ), Աիր (մինչև 1900 մ), էննեդի (մինչև 1310 մ) սարավանդները։ Կան բազմաթիվ անհոսք իջվածքներ, որոնցից մի քանիսը (Շոթ Մելհիր, Էլ Ֆայյում, Սիվա, Քաթարա) ցածր են ծովի մակարդակից։ Ս․ ունի բազմազան լանդշաֆտ։ Տարածության 70%-ը քարային (համադաներ, ռեգիներ, սերիրներ) ու ավազային (էրգեր և աղուտային սեբխեր) անապատներ են, մնացած մասը՝ խճաքարային անապատներով լեռներ։ Իջվածքներն ու խոշոր ուեդները զբաղված են ավազային կուտակումներով (էրգերով, մոտ 2,2 մլն կմ2)։ Հանդիպում են 200–300 մ բարձրությամբ ավավաթմբեր, դյուներ։ Ս–ի հս․ և հս–արլ․ մասերում կան շարժուն ավազներ։
Երկրաբանական տեսակետից Ս․ հանդիսանում է Աֆրիկա–Արաբական պլատֆորմի հս–արմ․ մասը, որի մինչքեմբրիի հիմքը դուրս է գալիս երկրի մակերես Ռեգիբաթի, Ահագգար, Տիբեստի զանգվածներում և Նուբիա–Արաբական վահանում՝ կազմելով Կենտրոնա–Սահարական բարձրությունների զոնան, որից հս․ և հվ․ տարածվում են ֆաներոզոյի նստվածքներով լցված իջվածքներս։ Կան նավթի և գազի (Սահարայի նավթագազային ավազան), երկաթի (Կեդիա, Իջիլ) պղնձի (Ակժուժտ), ոսկու, հազվագյուտ մետաղների, վոլֆրամի, ուրանի և այլ հանքավայրեր։
Կլիման Ս–ի մեծ մասում տիպիկ անապատային, արևադարձային է (չոր և տաք), հս–ում՝ մերձարևադարձային և ձևավորվում է նրա տարածքի մեծ մասի վրա տիրապետող հս–արլ․ պասսատների ազդեցության տակ։ ժամանակակից արիդ (խիստ չորային) կլիման գոյություն ունի մոտ 10 հզ․ տարի։ Ս–ի կլիմային բնորոշ են օդի չորությունը (հարաբերական խոնավությունը՝ 30–50%), խոնավության մեծ պակասը և բարձր գոլորշունակությունը (պոտենցիալ գոլորշիացումը՝ 2500– 6000 մմ)։ Տարեկան տեղումները ծայրամասերում 100–200 մմ են, հարթավայրերում՝ մինչև 50 մմ, լեռնազանգվածներում՝ մինչև 100 մմ։ Ներքին շրջաններում սովորաբար մի քանի տարի շարունակ տեղումներ չեն լինում, թեև բացառիկ տեղատարափ անձրևներն առաջացնում են ուեդների վարարումներ, լեռներում՝ սելավներ։ Ահագգար և Տիբեստի բարձրավանդակներում ամեն տարի ձյուն է տեղում։ Ս–ի ջերմային ռեժիմին բնորոշ են օդի բարձր ջերմաստիճանը և դրա օրական ու տարեկան մեծ տատանումները։ Օդի ջերմաստիճանը հասնում է 56–58°C–ի, ցամաքի մակերեվույթը տաքանում է մինչև 70–80°C։ Զմռանը գիշերը ամենուրեք լինում է ցրտահարություն, իսկ կենտրոնական լեռնազանգվածներում գրանցվել են մինչև – 18°C սառնամանիքներ։ Հաճախակի են սիրոկկո, շերգի, համսին և սամում քամիներն ու փոշու (ավազի) բազմօրյա փոթորիկները։
Ներքին ջրերը։ Ս–ում Նեղոսից բացի մշտական հոսք ունեցող գետեր չկան։ Հորդառատ անձրևներից հետո ջրով լցվում են ուեդներն (Իգարգար, Տաֆասասետ, Տամանրասետ ևն) ու հին գետային ցանցը։ Պահպանվել են մնացորդային ոչ մեծ լճեր, որոնք մասամբ ճահճացել և հանքայնացել են։ Ս-ում կան ստորերկրյա ջրերի մեծ ավազաններ (այդ թվում՝ արտեզյան ջրհորներ), ստորգետնյա հոսքեր։ Հվ․ Ս–ում ստորերկրյա ջրերը խոր հորիզոններում են, արտեզյան ջրեր համարյա չկան։
Հողերն ու բուսականությունը։ Ս–ի մեծ մասին բնորոշ են արևադարձային անապատների ու կիսաանապատների պրիմիտիվ, հաճախ աղիացած հողերը։ Տարածված է կրագիպսային ծածկույթը։ Ս–ի բուսականությունը պատկանում է Հոլարկտիկական բուսաաշխարհագրական մարզին և ընդգրկում է միջերկրածովյան շատ բուսատեսակներ։ Կա մոտ 1200 տեսակ բարձրակարգ բույս։ Բուսածածկույթը նոսր է․ 1 կմ2 վրա՝ մինչև 150 տեսակ (10 անգամ քիչ, քան Եվրոպայում, 25 անգամ քիչ, քան արևադարձերում)։ Հիմնական տեսակներն են չորադիմացկուն բազմամյա խոտերը, թփուտները և էֆեմերները։ Շատ շրջաններ (ռեգիներ, համադաներ, մասամբ ավազակույտեր ևն) զուրկ են բուսածածկույթից։ Բուսականությամբ համեմատաբար հարուստ են լեռնային շրջանները, որտեղ պահպանվել են նեոգենի ֆլորայի մնացորդներ և շատ էնդեմիկներ։ Հվ․ Ս–ում աճում են ակացիայի մի քանի տեսակներ։ Ս–ի բուսածածկույթը համարյա ամենուրեք կրել է մարդու գործունեության ազդեցությունը, որի հետևանքով շարժուն ավազները հարձակվում են օազիսների վրա։ Ալժիրում 1974-ից իրականացվում է «Կանաչ պատ»-ի նախագիծը (շարժուն ավազների ճանապարհը փակելու համար կատարվում են ծառատնկումներ)։ Օազիսներում աճեցնում են փյունիկյան արմավենի, թզենի, ձիթենի, պտղատու ծառեր, ցիտրուսայիններ, բանջարեղեն, հվ–ում՝ դում արմավենի ևն։
Կենդանական աշխարհը մտնում է Հոլպրկտիկականի Եթովպական կենդանաաշխարհագրական մարզի մեջ և հաշվվում է մոտ 4000 տեսակ (40%–ը՝ աֆրիկական էնդեմիկներ)։ Տիպիկ սահարական տեսակները 10–12% են։ Կա այծքաղ, վայրի ոչխար, աղվես, վագրակատու, շնագայլ, բորենի, ավազամուկ, ճագարամուկ, նապաստակ ևն։ Ամենուրեք տարածված են սողունները։ Ահագգարի մնացորդային ջրավազաններում կան ոչ մեծ կոկորդիլոսներ։ Ս–ի կենդանիների մեծ մասը վարում է գիշերային ապրելակերպ։
Բնակչությունը (առանց Նեղոսի դելտայի ու հովիտների խիտ բնակեցված շրջանների) մոտ 3 մլն է և հիմնականում կենտրոնացած է Ալժիրական Ս–ի հս․ մասում, Ս–ի արմ․, հվ․ ծայրամասային շրջաններում և օազիսներում (բնակչության մոտ 2/3-ը), որտեղ խտությունը 1 կմ2 վրա ավելի քան 1000 մարդ է։ Բնակչության ժամանակակից էթնիկական կազմը խայտաբղետ է, բայց գերակշռում է բերբերա–արաբական բնակչությունը։ Ահագգար բարձրավանդակում և Աիր սարավանդում ապրում են տուարեգներ, Տիբեստի բարձրավանդակում՝ տուբու (տիբու) նեգրոիդներ։ Հիմնական քաղաքներն են Թուգուրթ, Ուարգլա, Լագուաթ, Թուաթ, Թիդիկելթ (Ալժիր), Կուֆրա, Սեբհա, Տազերբո, Զագբուբ, Մուրզուկ (Լիբիա), Սիվա, Դախլա, Ֆարաֆրա, Բահարիա (Եգիպտոս)։
Տնտեսությունը։ Բնակչության ավանդական զբաղմունքը քոչվորական անասնապահությունն է, վայրի օգտակար բույսերի ու պտուղների հավաքը, օազիսներում՝ հողագործությունը։ Մշակում են փյունիկյան արմավենի, հացաբույսեր, բանջարեղեն։ 1950–60-ին Ալժիրական Ս–ում և Լիբիայում հայտնաբերված և շահագործվող նավթի ու բնական գազի խոշոր հանքավայրերը արմատապես փոխեցին Ս–ի տնտ․ նշանակությունը։ Ս․ դարձավ աշխարհի նավթարդյունաբերող խոշոր շրջանը։ Արդյունահանում է նաև քարաղ (Մալի), քարածուխ (Ալժիր), երկաթի և պղնձի հանքանյութ (Մավրիտանիա), ֆոսֆորիտներ (Արմ․ Ս․)։ Բեռնափոխադրումները կատարվում են նավթագազային խողովակաշարերով, ավտոմոբիլային և օդային տրանսպորտով։ Գործում է Ալժիր–Նիգեր Անդրսահարական ավտոմայրուղին։ Երկաթուղին Աբադլա քաղաքը կապում է Հս․ Ալժիրի և Մարոկկոյի հետ։ Գործում են նաև Թուգուրթ-Միջերկրածովյան ափ, Իջիլ–Ատլանտյան ափ երկաթուղիները։
Պատկերազարդումը տես 240-րդ էջից հետո՝ ներդիրում, աղյուսակ I։
ՍԱՀԻՆՅԱՆ Ալեքսանդր Արամի [3( 15)․7․ 1910, գ․ Վարդաբլուր (այժմ՝ ՀՍՍՀ Ստեփանավանի շրջանում)–4․11․1982, Երևան], հայ սովետական ճարտարապետ։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1961)։ ՍՄԿԿ անդամ 1932-ից։ 1937-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ի շին․ ֆակուլտետի ճարտ․ բաժինը։ Աշխատել է «Հայպետնախագիծ» ինստ–ում։ Ս–ի նախագծերով կառուցվել են․ Երևանում՝ սանիտարաբակտերիալոգիական ինստ–ի շենքը (1938), կրկեսի դահլիճը (ճարտ․ Ա․ Ասատրյանի հետ, 1939–40, շենքը վերակառուցվել է 1950-ական թթ․), ակումբի շենք (1946) Աղավնատուն գյուղում (էջմիածնի շրջան)։ 1946-ից աշխատել է ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստ-ում, 1958-ից՝ ճարտ․ բաժնի վարիչ։ Զբաղվել է Հայաստանի անտիկ և վաղ միջնադարի ճարտ․ ուսումնասիրությամբ։ Մասնակցել է Գառնի ամրոցի պեղումներին (1949 – 1956)։ Ղեկավարել է էջմիածնի Մայր տաճարի, Երերույքի, Քասախի, Զովունիի պեղումները։ Կատարել է Գառնիի անտիկ տաճարի (I դ․) վերակազմության նախագիծը