(1967–68), ղեկավարել վերականգնման շինարարությունը (1969–75, ՀՍՍՀ պեա․ մրցանակ, 1975)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Երկ․ Քասախի բազիլիկայի ճարտարապետությունը, Ե․, 1955։ Ակնարկ հայ ճարտարապետության պատմության, Ե․, 1964 (հեղինակակիցներ Հովհաննիսյան Կ․, Մնացականյան Ս․, Բաբայան Լ․)։ Գառնիի և Գեղարդի ճարտարապետական հուշարձանները, Ե․, 1969։ Գառնիի անտիկ կառույցների ճարտարապետությունը, Ե․, 1983։ Гарни и Гегард, М․, 1958; Documenti di architecttura Armena, 6, G(H)eg-hard, Milano, 1973 (հեղինակակից՝ Ա․Մանուկյան); Recherches scientifiques sous les voûtes de la cathédrale d’E՝tchmiadzine «Revue des études Arméniennes», t․ 3, P․, 1966; Nouveaux materiaux concernant I’architecture arménienne du haut moyen âge, «Revue des études Arméniennes», t․ 4, P․, 1969․ Լ․ Բաբայան
ՍԱՀԻՆՅԱՆ Անահիտ Արամի [ծն․ 20․6․ 1917, գ․ Վարդաբլուր (այժմ՝ ՀՍՍՀ Ստեփանավանի շրջանում)], հայ սովետական արձակագիր։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակ–ը (1941)։ 1969-ից «Պիոներ» ամսագրի խմբագիրն է։
Ս–ի անդրանիկ՝ «Վայելք» (1942) վիպակը նախանշեց հեղինակի գրական նկարագրի հիմնական գծերը, կողմնորոշելով հասարակական–բարոյական կարևոր խնդիրներն ու գեղարվեստական արտահայտման ռեալիստական եղանակը։ Այդ հատկանիշներով են ընդգծվել Ս–ի նաև հաջորդ վեպերը։ «Խաչուղիներ»-ում (1946) Ս․ նախապատերազմյան ու պատերազմական շրջանի ընդարձակ ֆոնի վրա ներկայացնում է մայրաքաղաքի մտավորականության կյանքը․ «Ծարավ»-ը (1955, 1980, ՀՍՍՀ պետ․ մրցանակ, 1981) նվիրված է Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ոռոգման հարցերին, այդ ասպարեզում ժողովրդի տարբեր սերունդների գործադրած հերոսական ջանքերին։ «Կարոտ»-ը (1974) պատմում է 30-ական թթ․ դրամատիկ իրադարձությունների և մարդկային ճակատագրերի մասին։ Ս–ի գրական վաստակի մի մասն են բարոյախոսական բնույթի պատմվածքները («Բարեկամներ», 1944, «Վերադարձի արահետներով», 1960, «Ուշացած ժամադրություն», 1965, «Կեռմաններ», 1976, ժողովածուներ), մամուլում տպագրված ակնարկները, ուղեգրություններն ու նոթերը, «Սեփական ոտնահետքերով» ինքնակենսագրական պատումը։ Ս–ի ստեղծագործություններում արտացոլվում են ժողովրդի կենսագրությունը, անհատնում կենսունակությունը։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
ՍԱՀԼ ՍՄԲԱՏՅԱՆ, Սահղ Սմբատյան (ծն․ թ․ անհտ․–855-ից հետո), Արցախի հս․ գավառների իշխան IX դ․ 1-ին կեսին։ Առանշահիկների տոհմից։ Արցախի հվ․ գավառների տեր Եսայի Աբու Մուսեի հետ գլխավորել է ազատագր․ պայքարը արաբ, տիրապետության դեմ։ 821-ին անսպասելի գրոհով Շիկաքար բերդում ջարդել է Ամարասն ավերած և մոտ հազար հոգի գերած արաբ, մի զորախմբի։ 837-ին վճռական դեր է խաղացել Մուխանք դաշտում արաբ․ 12 հզ–անոց զորքի դեմ տարած հաղթանակում։ Նույն տարում ձերբակալել և արաբ զորավար ալ–Աֆշինին է հանձնել Խուրամյան շարժման, առաջնորդ Բաբանին (Բաբեկ), որը պարբերաբար կողոպտում էր Արցախի և Մյունիքի գավառները, կոտորում բնակչությանը։ Կռվել է նաև Բուղա զորավարի դեմ։ Աղբյուրներում Ս․ Ս․ Արցախի հս․ գավառների տեր է հիշվում 821–854-ին։ Հակաարաբ․ ընդվզումների համար 854-ին ձերբակալվել է և հայ ուրիշ իշխանների հետ տարվել տաժանակրության (Սամառա)։ Ս․ Ս–ին հաջորդել է կրտսեր որդին՝ Ատրներսեհը (տես Ատրներսեհ որդի Սահլի)։
Գրկ․ Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե․, 1969։ Ուլուբաբյան Բ․ Ա․, Խաչենի իշխանությունը X–XVI դարերում, Ե․, 1975։
ՍԱՀԱԱԴԻՆ, Ավետենց Սահմադին (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XIII դ․ հայ մեծահարուստ։ Եղել է Անիի սեփականատերերից․ 1261-ին գնել է Մրեն գյուղաքաղաքը, 1264-ին՝ Երևանն իր «հողով և ջրով», ապա Օշականն ու Արջոառիճը։ Ընդարձակ կալվածներ է ունեցել նաև Քաջբերունիքում։ Չունենալով ազնվատոհմիկ ծագում, բայց հարստանալով հարկերի կապալառությամբ, վաշխառությամբ, առևտրով և հողային տիրույթների գնմամբ, դարձել է «պարոն»։ Ծավալել է շինարար, գործունեություն, նորոգել և կառուցել է եկեղեցիներ, հյուրատներ, պալատներ։ Նշանավոր էր Մրենի Արքայություն կոչված պարտեզում կառուցած շքեղ պալատը։ Արճեշի, Երևանի, Օշականի և այլ եկեղեցիների արձանագրություններում Ս․ հիշատակվում է որպես բարեգործ։
Գրկ․ ժամկոչյան Հ․ Գ․, Անի քաղաքի 13-րդ դարի երկու արձանագրության մասին, «Երևանի պետ․ համալսարանի գիտ․ աշխատություններ», հ․ 47, Ե․, 1955։
ՍԱՀՄԱՆ, մաթեմատիկայի հիմնական հասկացություններից։ Ս․ մի հաստատուն մեծություն է, որին անվերջորեն ձգտում է փոփոխական մեծությունը, որը կախված է որոշակի ձևով փոփոխվող մեկ այլ փոփոխական մեծությունից։ Մաթեմատիկական տեսակետից ոչ խիստ այս սահմանումը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իր խիստ մաթեմատիկական ձևակերպումն ունի։
Թվային հաջորդական ության սահման։ թիվը կոչվում է , ․․․․, ․․․․ թվային հաջորդականության կամ փոփոխականի սահման, եթե ցանկացած ε>0 թվի համար (որքան էլ այն փոքր լինի) գոյություն ունի այնպիսի =(ε) թիվ, որից մեծ բոլոր –երի համար ||<ε։ Այս նշանակում է, որ թվի ցանկացած (+ε,) շրջակայքից դուրս կարող են գտնվել հաջորդականության միայն վերջավոր թվով անդամներ։ Գրվում է՝ =կամ >, երբ ։ Եթե 0, ապա փոփոխականը (և համապատասխան հաջորդականությունը) կոչվում է անվերջ փոքր։ Անսահմանափակ հաջորդականությունների համար մուծվում է անվերջ սահմանի հասկացությունը․ եթե ցանկացած թվի համար (որքան էլ այն մեծ լինի) գոյություն ունի այնպիսի = թիվ, որից մեծ բոլոր –երի համար >E, ապա ասում են, որ փոփոխականը ձգտում է +, և գրում՝ =+ կամ ։ Իսկ եթե նույն պայմանների դեպքում <-, ապա =– կամ–։ Թվային հաջորդականությունը կարող է ունենալ միայն մեկ սահման (վերջավոր կամ անվերջ), կամ սահման չունենալ։ Օրինակ՝ =հաջորդականությունը սահմանափակ է, բայց սահման չունի։ Եթե հաջորդականությունն ունի վերջավոր սահման, ապա այն անվանում են զուգամետ հաջորդականություն, հակառակ դեպքում՝ տարամետ հաջորդականություն։
Ֆունկցիայի սահման։ Դիցուք ֆունկցիան որոշված է կետի մի (, ) շրջակայքում՝ բացի, թերևս, կետից։ թիվը կոչվում է -ի սահման՝ -ը -ին ձգտելիս (գրվում է՝ ), եթե յուրաքանչյուր թվի համար գոյություն ունի այնպիսի δ թիվ, որ δ անհավասարությանը բփվարարող բոլոր -երի համար տեղի ունի անհավասարությունը։ Սրան համարժեք է հետևյալ սահմանումը․ , եթե -ի որոշման աիրույթին պատկանող և -ին ձգտող յուրաքանչյուր հաջորդականության համար ֆունկցիայի համապատասխան արժեքների հաջորդականությունը ձգտում է միևնույն և սահմանին։ Օրինակ, ։ Ֆունկցիան
կարող է սահման չունենալ, օրինակ՝ ֆունկցիան սահման չունի, երբ ։ Եթե (կամ ), ապա ասում են, որ ֆունկցիան անվերջ փոքր է (անվերջ մեծ է) կետի շրջակայքում։
«Հաջորդականության սահման», «ֆունկցիայի սահման» հասկացությունները ընդհանրացվում են այն դեպքում, երբ ()-ը կամ մետրիկական տարածության, կամ տոպոլոգիական տարածության կետերի հաջորդականություն է, կամ երբ -ը տոպոլոգիական տարածության մի ենթաբազմություն արտապատկերում է