ընդարձակ են՝ նշանակում է պրեմիեր մինիստրին, կառավարությանը, տնօրինում զինված ուժերը, ոստիկանությունը, ունի օրենսդրական նախաձեռնություն, վետոյի իրավունք են։ Իրականում այդ իրավունքները տնօրինում են պառլամենտն ու կառավարությունը։
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐ ՍՍՀՄ, համաժողովրդական տոն․ 1․ առաջին անգամ սահմանվել է ՍՍՀՄ ԿԳԿ–ի նախագահության 1923-ի օգոստ․ 3-ի դեկրետով՝ ի նշանավորումն 1923-ի հուլիսի 6-ին ԿԳԿ II նստաշրջանում ընդունված ՍՍՀՄ առաջին սահմանադրության։ 1924–36-ին տոնվել է ամեն տարի հուլիսի 6-ին։ 2․ 1936-ի դեկտ․ 5-ին ՍՍՀՄ Սովետների VIII արտա– կարգ համագումարն ընդունեց ՍՍՀՄ նոր սահմանադրություն՝ հաղթանակած սոցիալիզմի սահմանադրությունը և դեկտ․ 5-ը հայտարարեց համաժողովրդական տոնական օր, որը նշվել է ամեն տարի (1936–1976)։ 3․ 1977-ի հոկտ․ 7-ին ՍՍՀՄ IX գումարման Գերագույն սովետի VII արտահերթ նստաշրջանն ընդունեց նոր՝ զարգացած սոցիալիստական հասարակարգի սահմանադրություն։ Հոկտ․ 7-ը հռչակվեց սովետական ժողովրդի սահմանա– դրության օր, որը նշվում է ամեն տարի։ Սահմանադրության օրերը հայտարարվելով ժող․ տոն՝ համարվում են ոչ աշխատանքային։
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ, պետության հիմնական օրենքը, որը սահմանում է տվյալ երկրի քաղ․, իրավ, և տնտ․ հիմունքները։ Օժտված է բարձրագույն իրավաբանական ուժով, արտացոլում է դասակարգային ուժերի հարաբերակցությունը այն ընդունելու պահին։ Ս․ ամրապնդում է իշխող դասակարգերի դիրքերը, սահմանում է պետության հիմնական մարմինների (օրենսդիր, գործադիր, արդարադատական) ստեղծման եղանակը, նրանց փոխհարաբերությունները, լիազորությունների շրջանակը, անհատի իրավունքներն ու պարտականությունները, իշխանության մարմինների կազմավորման, գործունեության կարգը, ընտրական համակարգի սկզբունքները, պետ․ գործունեության մեջ քաղաքացիների մասնակցության կարգը։ Ըստ ձևի լինում են գրված, որը մեկ միասնական ակտ է կամ մի քանի սահմանադրական օրենքների ամբողջություն, և չգրված, որոնք բաղկացած են սահմանադրական մի շարք ակտերից, սահմանադրական սովորույթներից և նախադեպերից (օրինակ, Մեծ Բրիտանիայում)։ Ս․ ընդունելու իրավունքը վերապահվում է սահմանադիր ժողովին կամ ընտրական կորպուսին՝ համաժող․ հարցման միջոցով, կամ պետության գլխին։ Ս–յան փոփոխման և հաստատման կարգը նույնպես նախատեսվում է Ս–յամբ։ Ս–ներն առաջացել և զարգացել են բուրժուազիայի կողմից քաղ․ իշխանությունը նվաճելուն զուգընթաց՝ XVII –XVIII դդ․։ Եվրոպայում առաջին Ս․ ընդունվել է 1791-ին, իսկ ԱՄՆ–ում՝ 1787-ին։ Բուրժ․ բոլոր Ս–ներն ամրապնդում են արտադրության միջոցների մասնավոր սեփականությունը։ Բուրժ․ Ս–ների հռչակած դեմոկրատական ազատություններն ու իրավունքները (համընդհանուր ընտրական իրավունք, քաղ․ կուսակցություններում միավորվելու, գործադուլներ անելու իրավունք են) որպես կանոն չեն ապահովվում։ Ի տարբերություն բուրժ․ Ս–ների, սոցիալիստական Ս–ները (տես Սահմանադրություններ սովետական) ամրապնդում են աշխատավորների ձեռք բերած իրավունքներն ու ազատությունները, արտադրության միջոցների հանրային սեփականությունը, մարդու կողմից մարդու շահագործման վերացումը, աշխատավորների (զարգացած սոցիալիզմի շրջանում ամբողջ ժողովրդի) իշխանությունը։
Հայ իրականության մեջ Ս–յան առաջին նախագիծը «Որոգայթ փառաց»-ն էր, որը նախատեսվել էր թուրք–պարսկ․ բռնակալությունից Ռուսաստանի օգնությամբ ազատագրված Հայաստանի համար։ Հաջորդ փաստաթուղթը կոչվում էր Ազգային սահմանադրություն (1863), որով թուրքա–հայերին պետք է տրվեր ինքնավարություն, իրենց ազգ․ ներքին գործերը (հիմնականում՝ կրթական, եկեղեցական) տնօրինելու համար։ Սովետական Հայաստանում առաջին Ս․ ընդունվել է 1922-ին։ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՍՍՀ, ՀՍՍՀ–ում սոցիալիստական հասարակարգի և ՀՍՍՀ–ի պետ․ կարգի հիմքերը, պետության մարմինների համակարգի, դրանց կազմակերպման ու գործունեության սկզբունքները, քաղաքացիների հիմնական իրավունքներն ու պարտականությունները, այդ իրավունքների իրականացման նյութական ու իրավական երաշխիքներն ամրագրող հիմնական օրենք։
ՀՍՍՀ առաջին սահմանադրությունն ընդունվել է 1922-ի փետր․ 3-ին, ՀՍՍՀ բանվորների, գյուղացիների և կարմիրբանակայինների դեպուտատների սովետների 1 համագումարում, որի հիմքում ընկած են ՌՍՖՍՀ սահմանադրության (1918) սկզբունքները։ Սովետական Հայաստանը այդ սահմանադրությամբ հռչակվեց ունիտար պետություն, սահմանվեցին պետ․ բարձրագույն մարմինները, դրանց կազմակերպման ու գործունեության սկզբունքները, ճանաչվեց սովետական օրենսդրությունը են։ ՍՍՀՄ–ի և Անդրֆեդերացիայի կազմավորումից հետո ՀՍՍՀ սահմանադրությունը փոփոխվեց և լրացվեց, իր հիմքում ունենալով ՍՍՀՄ 1924-ի Սահմանադրության սկզբունքները։ 1925-ին ՀՍՍՀ սովետների IV համագումարը վավերացրեց այդ փոփոխումներն ու լրացումները։
1937-ի մարտի 23-ին ՀՍՍՀ սովետների IX արտակարգ համագումարում ընդունվեց նոր սահմանադրություն, որի հիմքում ընկած էին ՍՍՀՄ 1936-ի Սահմանադրության սկզբունքները։ Այն վավերացրեց սոցիալիզմի հաղթանակը Սովետական Հայաստանում։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1978-ի ապրիլի 14-ից, որն ընդունվել է ՀՍՍՀ IX գումարման Գերագույն սովետի արտահերթ նստաշրջանում։ 1978-ի սահմանադրությունն ամփոփում է Սովետական Հայաստանի սոցիալ–տնտ․ նվաճումները, ամրապնդում զարգացած սոցիալիզմի հաստատումը, անցումը սոցիալիզմից անդասակարգ կոմունիստական հասարակության։
Տես նաև Սահմանադրություններ սովետական՝․
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ, ՍՍՀՄ–ում սոցիալիստական հասարակարգի և ՍՍՀՄ–ի, միութենական ու ինքնավար հանրապետությունների պետ․ կարագի հիմքերը, սովետական պետության մարմինների համակարգի և դրանց կազմակերպման ու գործունեության սկզբունքները, սովետական քաղաքացիների հիմնական իրավունքներն ու պարտականությունները և այդ իրավունքների իրականացման նյութական ու իրավ, երաշխիքներն ամրագրող հիմնական օրենքներ։ Ս․ ս․ օրենսդրականորեն ձևակերպում են հասարակական հարաբերություններն ու կարգը, որոնք առավել լրիվ են արտահայտում սովետական ժողովրդի շահերն ու համապատասխանում կոմունիստական շինարարության խնդիրներին։ Ս․ ս․ ամբողջ ընթացիկ օրենսդրության իրավական հիմքն են։
ՍՍՀՄ–ում կա երեք տեսակի սահմանադրություն․ ՍՍՀՄ սահմանադրություն, միութենական հանրապետությունների սահմանադրություններ և ինքնավար հանրապետությունների սահմանադրություններ, որոնք բոլորն էլ կազմվում են սոցիալիստական միասնական սկզբունքներով։ ՍՍՀՄ սահմանադրությունը մյուս սահմանադրությունների համեմատ օժտված 1 բարձրագույն իրավ, ուժով և կիրառվում է ՍՍՀՄ ամբողջ տերիտորիայում։ Միութենական հանրապետությունների սահմանադրությունները կառուցվում են ՍՍՀՄ սահմանադրությանը համապատասխան՝ հաշվի առնելով հանրապետությունների ազգային–տնտ․ առանձնահատկությունները։ Այդ պատճառով դրանք ունեն կառուցվածքային որոշ տարբերություններ։ Ինքնավար հանրապետությունների սահմանադրությունները կառուցվում են այն միութենական հանրապետության սահմանադրությանը համապատասխան, որի կազմում նրանք գտնվում են։
Սովետական առաջին սահմանադրությունը ՌՍՖՍՀ 1918-ի սահմանադրությունն էր։ Այդ սահմանադրության շատ սկզբունքներ արտացոլվել էին սովետական իշխանության առաջին դեկրետներում և մշակվել դեռևս սովետական իշխանության համար մղված պայքարի ընթացքում։ Սահմանադրությունը մշակվել ․ է Վ․ Ի․ Լենինի անմիջական ղեկավարությամբ
1918-ի սահմանադրության 1-ին բաժնում ներառված էր Աշխատավոր և շահագործվող ժողովրդի իրավունքների դեկլարացիան։ Այն ամրագրում էր Հոկտեմբերյան հեղափոխության նվաճումները և պրոչետարիատի դիկտատուրան, որպես սոցիալիզմի կառուցման հիմնական գործիք, իսկ որպես այդ դիկտատուրայի պետ․ ձե՝ բանվորների, գյուղացիների և կարմիրբանակայինների դեպուտատների սովետները։ Բանվոր դասակարգին, մյուս դասակարգերի համեմատ, տրվում էին որոշակի արտոնություններ (ոչ աշխատավոր դասակարգերը և խմբերը զրկվում էին քաղ․ իրավունքներից, սահմանափակվում էր ընտրական իրավունքը