Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/152

Այս էջը հաստատված է

բջիջները ստանում են գեների լրիվ հավաքակազմեր, բայց Ս․ զ–ման ընթացքում, տարբեր հյուսվածքներում և օրգաններում, զարգացման տարբեր փուլերում գործում են տարբեր գեներ, որոնք պայմանավորում են տվյալ տարբերակման համար անհրաժեշտ սպիտակուցների սինթեգը։ Այսպիսով, Ս․ զ–ման պրոցեսում տարբերակման գործոնները պայմանավորում են այն գեների գործունեությունը,որոնք իրականացնում են համապատասխան սպիտակուցների սինթեզը, իսկ ստակուցներն ապահովում են բջիջների տարբերակումը։ Տարբեր կենդանիների Ս․ զ․ զգալիորեն տարբերվում է իրարից։ Որոշ կենդանիների Ս․ զ–ման ընթացքում զարգացման առանձին փուլեր բացակայում են։ Ս․ զ–ման պրոցեսն ինչ–որ չափով հիշեցնում է էվոլյուցիայի ընթացքը (տես Բիոգենետիկական օրենք)։ Սակայն սաղմնային նմանությունը հարաբերական է, քանի որ զարգացման ամեն մի փուլում սաղմերը հարմարվում են գոյության համապատասխան միջավայրին։ Ս․ զ․ կյանքի կարևորագույն շրջան է և պայմանավորում է օրգանիզմի ետսաղմնային զարգացումը։

ՍԱՂՄՆԱՅԻՆ ՊԱՐԿ, սերմնավոր բույսերի սերմնաբողբոջի ներքին մասը, որտեղ ձևավորվում է իգական սեռական բջիջը (ձվաբջիջը), տեղի է ունենում բեղմնավորումը և զարգանում սաղմը։ Ըստ որոշ, հեղինակների Ս․ պ․ հատուկ է միայն ծածկասերմ բույսերին, իսկ մերկասերմ բույսերի մոտ այն սկզբունքորեն տարբեր է և նման է նախածիլի (օրինակ՝ պտերներ)։ Ծածկասերմերի Ս․ պ–ի զարգացումն սկսվում է մեկ կամ մի քանի մեգասպորներից։ Սովորաբար Ս․ պ․ բաղկացած է ձվաբջջից, երկու սիներգիդներից, երեք անտիպոդներից և երկու միաձուլված բևեռային մարմնիկներից առաջացած ցենտրոցիտից։ Մերկասերմերի Ս․ պ․ ձևավորվում է բազմաբջիջ, էնդոսպերմից և մի քանի արքեգոնիումներից։

ՍԱՂՄՈՆՆԵՐ (Salmonidae), ձկների ընտանիք։ Մարմնի երկարությունը 50 սմ–ից 1,5 մ է, պատված խիտ թեփուկներով։ Ունեն մեկ իսկական մեջքային և մեկճարպային լողակ։ Մեջքային լողակի ճառագայթները 10–16-ն են։ Մեծ մասի աչքերը թափանցիկ կոպեր ունեն։ Ձվատար խողովակները սաղմնային վիճակում են կամ բացակայում են և ձկնկիթը զարգանում է մարմնի խոռոչում։ Քաղցրահամ ջրերի և գաղթող ձկներ են։ Բազմանում են միայն քաղցրահամ ջրերում։ Տարածված են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազանում, Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսի հս․ մասերում, Սև, Կասպից և Արալյան ծովերում։ Հվ․ կիսագնդի ջրերում լինում են կլիմայավարժեցրած տեսակները։ Հայտնի է 9 սեռ։ Արժեքավոր արդյունագործական ձկներ են, կլիմայավարժեցման և ձկնորսության օբյեկտ։ Համաշխարհային որսը տարեկան հասնում է 10 մլն ց։ Որպես սնունդ օգտագործվում են թարմ, աղ դրած, ապխտած և պահածոյացված վիճակում։ Առավել արժեքավոր է խաղաղօվկիանոսային Ս–ի աղ դրած կարմիր խավիարը։ Որոշ տեսակների քանակն աստիճանաբար նվազում է։

ՍԱՂՄՈՍ (< հուն․ ψαλμός, եբրայերեն՝ միզմօռ, բառացի՝ նվագ կամ այնպիսի երգ, որը հարմար է երգել նվագարանի ընկերակցությամբ), քնարական չափածո բանաստեղծություն (հոգևոր երգ)։ Ըստ նյութի և բովանդակության կարելի է առանձնացնել ընդհանուր կրոնաբարոյական, մեսիական, Եհովայի գովաբանման, եղերական, զղջումի, գոհաբանական և պատմ. Ս–ներ։ Սեծ մասն ունի վերնագրիր, որը մատնանշում է հեղինակին, հորինման առիթը, հաճախ՝ երգի եղանակը կամ չափը, նվագարանը, որով պիտի երգվի Ս․, և այլ մանրամասներ։ Դեռևս պարզ չէ, թե երբ և ով է վերնագրել Ս–ները։ Եբր․ ավանդությունը Ս–ների հորինման և վերնագրերի պատշաճեցման պատիվը վերապահում է Դավիթ թագավորին՝ Սողոմոնի հորը։ Սակայն Ս–ներում, Դավթից բացի, իբրև հեղինակ հիշատակվում են նաև Մովսեսի, Սողոմոնի, Ասափի և այլոց անունները։

Ս–ներից 15-ը (119–133) կոչվում է օրհնություն աստիճանաց․ մեզանում՝ ելից օրհնություն կամ երգ։

Ս–ների առաջին հավաքողը և դասակարգողը եղել է Եզրասը (մ․ թ․ ա․ V դ․ կես), նա դասակարգել է նաև Հին կտակարանի բոլոր գրքերը։ Ս–ները լայնորեն գործածվել են քրիստոնեական բոլոր եկեղեցիների պաշտամունքային արարողություններում։ Հայաստանյայց եկեղեցին ևս, սկսած IV դ․, լայնորեն գործածել է Ս-ները ժամասացությունների ընթացքում, դեռ ավելին, հայկ․ ժամերգություններից մեկը հնում կոչվել է սաղմոսերգություն։

Ս–ներից են հարասվել կամ կցորդվել նաև հայ առաջին հոգևոր երգերը (V դ․), որոնք վերագրվել են Մեսրոպ Մաշտոցին (տես նաև Սաղմոսարան

Ս–ների կատարման սկզբնական ձևը եղել է մեներգական, ապա՝ Ս–ի թիվ–ընթերցում և երգչախմբի միաձայն «կրկներգ», ապա՝ երկու խմբերի նույնպիսի փոխ երգեցողություն։ XV դ․ ավանդական եղանակները բազմաձայնել են, այնուհետև երևան են եկել այդ եղանակների վրա հիմնված երկխմբային և բազմախմբային կոմպոզիցիաներ ու ավանդական եղանակներից անկախ ինքնուրույն բազմաձայն Ս–ներ (ժոսքեն Դեպրե), սաղմոսատիպ մոտետներ (0․ Լասսո)։ XVI– XVII դդ․ Ս–ներում կիրառվել է կոնցերտային ոճ, ստեղծվել են Ս–ի խոսքերով, մեներգիչների (կամ՝ վոկալ անսամբլի), երգչախմբի և նվագախմբի համար գրված հոգևոր կանտատներ (Հ․ Շյուց, Bn․ Ս․ Բախ)։ XIX դ․ նույն տեքստերով գրվել են տարբեր ձևի ու ժանրի, մեծ մասամբ հոգևոր, երբեմն էլ աշխարհիկ բնույթի ընդարձակ ստեղծագործություններ։ Այդպիսի «Ս–ներ» են ստեղծել Ֆ․ Շուբերտը, Ֆ․ Սենդելսոնը, Ֆ․ նիստը, Շ․ Դունոն, Ա․ Բրուքները, 6ո․ Բրամսը, XX դ․՝ Ս․ Ռեգերը, Ա․ Շյոնբերգը, Ի․ Ստրավինսկին («Սաղմոսների սիմֆոնիա»)։ Կոմիտասի՝ հայրենասիրական մղումներով հորինված «Առ գետս Բաբելացւոց» Ս․ (երգչախումբ, մեներգիչներ, երգեհոն) իր կոմպոզիցիայով հարում է մոտետի ձևին, արտահայտչամիջոցներով՝ վաղ ռոմանտիկական երաժշտությանը (օգտագործված են հայկ․ քաղաքային ժող․ երգերի եղանակներ)։ Նույն տեքստով (հատվածաբար) Ս․ Եկմալյանը գրել է քնարական երգչախմբային պատկեր, դաշնամուրի նվագակցությամբ։

Հայ իրականության մեջ Ս–ները երգվել են «հավանաբար ժող․ հին եղանակներով» (Կոմիտաս)։ XIX դ․ վերջին քառորդում գործնական հնչողությունից նոր հայկ․ նոտագրությամբ գրի առնված Ս–ները (Ն․ Թաշճյան, «Երգք ձայնագրեալք ի ժամագրոց․․․», 1877) հիմնված են հայկ․ ութձայնի վրա, ելևէջային կազմը ազգ․ թվերգության և պարզագույն շարականների ելևէջային սահմաններում է, ընդարձակ տեղ է բռնում ասերգային ոճը (մեկ վանկը գլխավորապես մեկ հնչյունով, հավասարաչափ ռիթմով), թեև կան նաև բուն եղանակավոր Ս–ներ։

Գրկ․ Բառարան Ս․ գրոց, ԿՊ, 1881։ Չամչյան Մ․, Մեկնութիւն սաղմոսաց, հ․ 1–10, Վնտ1815-1823։

ՍԱՂՄՈՍ ԱՎԱՆ, գյուղ ՀՍՍՀ Աշտարակի շրջանում, Քասաղ գետի ափին, շրջկենտրոնից 12 կմ հս․։ Սիավորված է Արտաշավանի կաթնաանասնապահական սովետական տնտեսության հետ։ Զբաղվում են անասնապահությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ։ Բնակիչները օգտվում են Արտաշավանի կուլտուրլուսավորական և առողջապահական հիմնարկների ծառայություններից։ Կա բուժկայան։ Ս–ում է հայկ․ միջնադարյան վանք, ճարտարապետ, համալիր Սաղմոսավանքը։ Հուշարձանախմբի կազմում են Ս․ Սիոն եկեղեցին, գավիթը, գրատունը, Ս․ Աստվածածին փոքրաչափ եկեղեցին, խաչքարեր։ Կսաուցված է թխագույն տուֆից, տեղ–տեղ օգտագործված է դարչնագույն տուֆ։ Համալիրի հնագույն հուշարձանը Ս․ Սիոն եկեղեցին է, որը կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1215-ին։ Այն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր դահլիճ է։ Սուտքը արմ–ից է, գմբեթատակ փոխանցումը՝ Սաղմոս ավան