Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/154

Այս էջը հաստատված է

ՍԱՂՅԱՆ Մուշեղ Միքայելի [21.5(3.6)․ 1900, Բաքու–28․3․1970, Բաքու], հայ սովետական բեմանկարիչ, ռեժիսոր։ Ադրբ․ ՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1940)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ 1923-ին ավարտել է Բաքվի Բարձրագույն գեղարվեստական դպրոցը։ Բեմանկարչական գործունեությունն սկսել է Բաքվի Սատիր– Ագիտ թատրոնում, ռեժիսորականը՝ Բաքվի հայկ․ թատրոնում, ուր տարբեր տարիներ եղել է գլխ․ ռեժիսոր ու նկարիչ (բեմադրել է՝ Չարենցի «Կապկազ թամաշա», Դեմիրճյանի «Քաջ Նազար», Շիրվանվաղեի «Մոր գանի խնամին», Պոգոդինի «Տեմպ», Վաղարշյանի «Օղակում», Ջաբարլիի «1905 թվականին» ևն)։ 1928-ին Բաքվում կազմակերպել է Հայ երաժշտ․ թատրոն, կոնսերվատորիայի սանտրի ուժերով բեմադրել «Դիքոր», «Անուշ․» (Լստ Հ․ Թումանյանի) ևն։ 1930-ական թթ․ ձևավորումներ է կատարել նաև Ախունդովի անվ․ օպերային (Մագոմաևի «Նարգէզ», Գլիերի «Շահսանամ»), Ագիգբեկովի սնվ․ (Ջաբարլիի «Այդըն», է․ Մամեդխա1լիի «Արևելքի առավոտը») թատրոններում։ 1941-ից Բաքվի Ս․ Վուրղունի անվ․ ուււս․ թատրոնի նկարիչն էր։ Որպես ռեժիսոր և բեմանկարիչ աշխատել է նաև Սամարդան– գում, Գրոզնիում, Ստեփանակերտում և այլուր։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Բ․ Հովակիմյան

ՍԱՂՈՅԱՆ Հրանա Սամսոնի (ծն․ 15․1․ 1925, Երևան), սովետական պետ․ և կուսակցական աշխատող, ՀՍՍՀ վաստակավոր ինժեներ։ ՍՄԿԿ անդամ՝ 1952-ից։ Ավարտել է Երևանի Կ․ Մարքսի անվ․ պոլիտեխ․ ինստիտուտը (1949)։ 1952-ից աշխատել է ՀՍՍՀ ժողտնտխորհում, 1960-ից՝ ՀԿԿ ԿԿ–ի ապարատում․ 1963-ից՝ է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի դիրեկտորի տեղակալ։ 1974-ին նշանակվել է Երևանի միկրոէլեկտրոնիկայի ԳՀ տեխնոլոգիական ինստի դիրեկտոր։ 1975-ից՝ ՀԿԿ ԿԿ–ի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ։ 1977-ից Ս․ ՀՍՍՀ Պետպլանի նախագահը և ՀՍՍՀ Մինիստըրների խորհրդի նախագահի տեղակալն է։ ՀԿԿ ԿԿ–ի անդամ է 1976-ից, ՀՍՍՀ IXX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ՍՍՀՄ (1971) և ՀՍՍՀ (1974) պետ․ մրցանակներ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 3 շքանշանով։

ՍԱՂՏՈՒՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գենջի գավա– ռում։ 1909-ին ուներ 50 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին խաշնարածությամբ, արհեստներով, երկրագործությամբ (մշտակում էին հացահատիկի տարբեր տեսակներ), պարտիզպանությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր նրկրեերում։

ՍԱՄԱՂԱՐ (1978-ից՝ Գեղակերտ), գյուղ ՀԱԱՀ էջմիածնի շրջանում, շրջկենտրոնից 2 կմ հս–արմ․։ Մ–ով է անցնում էջմիածին–Հոկտեմբերյան ավտոխճուղին։ Կոլտնտեսությունն զբաղվում է բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և անասնա պահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավարներ, կինո, մսուրմանկապարտեզ, բուժկայան։

ՍԱՄԱՆՅԱՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ֆեոդ, պետություն Միջին Ասիայում 875–999-ին։ Մայրաքաղաքն էր Բուխարան։ Կազմավորվել է արաբ, խալիֆայության տրոհման և Սամանյանների, որոնք նվաճել էին Մավերաննահրի (Սիրդարյայի և Ամուդարյայի միջագետքը) և խորասանի փոխարքայությունը, հզորացման հետևանքով։ Առավելագույն զարգացման ժամանակաշրջանում (X դ․ 1-ին կես) Ս․ պ․ ընդգրկել է Մավերաննահրը, խորասանը, Հս․ և Արլ․ Իրանը։ Ս․ պ–ում տիրապետող էր հողի և ոռոգման համակարգի պետ․ սեփականությունը։ Առավել կարևոր քաղաքներն էին Բուխարան, Սամարղանդը, Նև Շահփուրը, Մերվը, Ուրգենչը, Հերաթը ևն, որտեղ ձևավորվել են արհեստավորական կազմակերպություններ։ Ս․ պ․ աշխույժ առևտուր է արել Ւոսզարիայի, Չինաստանի, Ռուսիայի հետ։ Վերելք է ապրեմանյանների արքունիքում էին ստեղծագործում Ոուդաքին, ալՖարաբին և ուրիշներ։ X դ․ վերջին ֆեոդ, մասնատվածության աճի հետևանքով Ս․ պ․ անկում է ապրել։ 992-ին վաչկատուն թյուրքերը գրավել են Բուխարան, իսկ 996-ի պայմանագրով նրանց են անցել Զերավշան գետի ավազանից հս․ գտնվող տիրույթները։ 999-ին թյուրքերը դարձյալ գրավել են Բուխարան։ Ս․ պ․ դադարել է գոյություն ունենալուց։ Միջին Ասիայում կազմաորվել է Կարախանյանների պետությունը, իսկ Ամուդարյա գետից հվ․ ընկած տա– րածքները զավթել են Ղազնևիները։

Գրկ․ Бартольд В․, Туркестан в эпоху монгольского нашествия, Соч․, т․ 1, М․, 1963, с 267–333; История таджикского на– рода, т․ 2, кн․ 1, М․, 1964․

ՍԱՄԱՐԱ, Կույբիշն քաղաքի նախկին (մինչև 19լ մշակութային կյանքը, զարգացել են ճարտարապետությունն ու շինարարական արվեստը։ Սա35-ը) անվանումը։

ՍԱՄԱՐԻՆ Իվան վասիլևիչ (1817–1885), ռուս դերասան և մանկավարժ։ Մ․ Մ․ Շչեէկկինի աշակերտը և հետևորդը։ 1837-ին ավարտել է Մոսկվայի թատերական ուսումնարանը և ընդունվել Փոքր թատրոնի թատերախումբ։ Ս–ի ամենանշանավոր դերը Ֆամուսովն է (Գրիբոյեդովի «Թելքից պատուհաս», 1864)։ Այլ դերերից են՝ Համլետ, Պետրուչիո, Բենեդիկտ (Շեքսպիրի «Համլետ», սաև բեմ․ ռեժ․, «Անսանձ կնոջ սանձահարումը», «Ոչընչից մեծ աղմուկ»), Մուրոմսկի (ԱուխովոԿոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը»)։ 1862-ից դասավանդել է Մոսկվայի թատերական ուսումնարանում։ 1874-ից ղեկավարել է Մոսկվայի կոնսերվատորիայի դրամատիկական դասարանը։ Աշակերտներից են՝ Գ․ Ն․ Ֆեդոտովան, Ն․ Ա․ Նիկուլինան։ Գրել է պիեսներ։

ՍԱՄԱՐԻՈՒՄ (Samarium), Sm, տարրերի պարբերական համակարգի VI պարբերության, III խմբի տարր։ Հազվագյուտ հողային տարր է՝ չանթանիդ։ Կարգահամարը՝ 62, ատոմական զանգվածը՝ 150,4։ f տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s24p64d104f65s25p6 6s2, K, Լ, M թաղանթները լրացված են։ Բնական Ա․ բաղկացած է 140Sm, 144Sm(3,09% ), 148Sm( 11,27%), 149Տա (13,82%), 150Sm (7․47%), 152Sm (26,63%), 154Sm(22,53%) կայուն և 147Sm (15,07%, Ti/2= 1,3․1011 տարի) ռադիոակտիվ իզոտոպներից։ Արհեստական ճանապարհով ստացվել են 141 – 157 զանգվածի թվերով Ա–ի տասը ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից կարևոր են 146Sm(a, Ti/2= =5 • 1011 տարի) և 151 Sm (P,tTi/2=93 տարի)։ Ա․ հայտնաբերել է (1879) ֆրանս․ քիմիկոս Պ․ է․ Լեկոք դը Բուաբոդրանը, ուրալյան սամարսկիա միներալում, որտեղից էլ՝ Ա․ անվանումը։ Ա–ի պարունակությունը երկրակեղևում 7,0 10՜4% է։ Ուղեկցում է լանթանիդներին՝ մոնացիտ և բաստնեզիտ միներալները պարունակում են 0,7–1,3% Ա․ (ՏւոշՕ)։ Ապիւոակ արծաթափայլ մետաղ է, հալ․ ջերմաստիճանը՝ 1072°C, եռմանը՝ 1800°C, խտութ․՝