Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/158

Այս էջը հաստատված է

կան, ինժեներական, պալատական կառույցներ, մի շարք կեղեցիներ։ Միջնաբերդի արլ․ կողմում գտնվում են քարով երեսպատված երկու ջրամբար և միանավ, արտաքուստ կիսաշրջանաձև դուրս եկող խորանով, հս–ից կից մատուռով վրաց․ եկեղեցի (XIII դ․)։ Արմ․ կողմում դղյակն է, որի հս․ պարսպին կից են,երկհարկանի, իսկ արմ․ և հվ․ պարիսպներին4 բաղնիքներով միահարկ պալատները։ Միջնաբերդի կենտրոնում Ս․ Սիոն կիսավեր գմբեթավոր բազիլիկ տաճարն է (կառուցել ; Վարազբակուր բդեշխը 778-ին), որի տրոմպային փոխանցումով գմբեթը նստում; խաչաձև կտրվածքով չորս մույթի վրա։ Ինքնատիպ է արլ․ մասի լուծումը՝ կողային նավերն ավարտվում են աբսիդներով, արլ–ից եկեղեցու հիմնական ծավալի հետ ընդհանուր ճակատ ունեցող ավանդատները կից են նրան հս–ից և հվ–ից։ Արլ․ ճակատը ունի VII դ․ հայ ճարտ․ բնորոշ լուսամուտների երեսակալներ, եռանկյունաձև խորշեր՝ մեջը զույգ կիսասյունիկներ։ Ս․ Սիոնի հվ․ պատին պահպանվել է կաթողիկոս Գևորգ Գառնեցու (876–897) հայերեն անավարտ արձանագրությունը։ Միջնաբերդում կանգուն է Կյուրիկյանների պալատական եկեղեցին (X դ․), որը երկու զույգ քարե կլոր սյուներով եռանավ բազիլիկ է։ Կիսաշրջանաձև խորանի երկու կողմում աբսիդներով ուղղանկյուն ավանդատներ են։ Մուտքերը երկուսն են՝ արմ–ից և հվ–ից։ Գլխավոր նավը զգալի բարձր է կողայիններից և երկայնական պատերին ունի լուսամուտներ։ Ս–ի միջին մասում, կենար, փողոցի երկու կողմում կան իշխանական երկհարկանի պալատներ, միանավ երկու եկեղեցի, որոնցից արմ–ում գտնվում է Բատ իշխանի 1044 թ․ հայերեն արձանագրությամբ մենաքարը։ Պարիսպներից դուրս Ս–ի բնակելի թաղամասերն են եղել, ուր կանգուն է X–XI դդ․ միանավ Ս․ Գևորգ եկեղեցին (վերանորոգվել է 1672-ին)։ Ա–ից արմ․, Չիվչավի գետի վրայի կամրջից մինչև քաղաքի դարպասը ձգվում է միջնադարյան ժայռափոր ճանապարհը։ Գրկ ․Հովհաննես Դրասխանակ և ր տ ց ի, Պատմութիւն Հայոց, Թ․, 1912։ Ստեփանոս -Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թ․, 1910։ Ջ ա լ ա լ յ ա ն ց Ս․, ձ․անապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մաս 2, Տփղիս, 1858։ Մ faլի ք ս և թ–P և կ Լ․, Ղ– Աղայանի «Արություն և Մանվելն» ու Մամշվիլդեի որձաքարը, «Արշավ», 1940, № 4։Հովհաննեսյան Մ․, Հայաստանի բերդերը, Վնտ․, 1970։ Чубинашвили Н․, Самшвилдский Сион, Тб․, 1969; Մ․ Կաավաչյան, Մ․ Հասրաթյան

ՍԱՄՇՎԻԼԴՈ, Շ ա մ շ ու լ դ ե ն, Շ ա մ շ ուլ դա, հայաբնակ գյուղ Վրաց․ ԱԱՀ Թեթրիծղարոյի շրջանում, Ւտամ գետի ձախ ափին, շրջկենտրոնից 2 կմ հվ–արլ․։ աթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև այգեգործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ և կենցաղսպասարկման օբյեկտներ։ Գյուղի շրջակայքում են գտնվում Ա․ Աստվածածին եկեղեցին, Սամշվիւդե բերդաքաղաքի ավերակները և այլ եկեղեցիներ ու գերեզմանոցներ։ Ա–ում են ծնվել Ա․ Արարատյանը, սոցիալիստական աշխատանքի հերոսներ Ե4 Գանիելյանը, Բ․ Հարությունյանը, Գ․ Վանյանը։

ՍԱՄՈԱ(Samoa), Ծովագնացների կղզիներ (Navigators Islands), հրաբխային 14 կղզիների խումբ Խաղաղ օվկիանոսում, Պոլինեզիայում։ Տարածությունը 3,1 հզ․ կմ2 է։ Առավել մեծ են Աավայի, Ուպոլու, Տուտուիլա կղզիները։ Քաղ․ առումով բաժանվում է Արմ․ Ա․ (անկախ պետություն) և Արլ․ Ա․ (ԱՄՆ–ի տիրույթ)։ Առաջին եվրոպացիները Ա․ են եկել 1722-ին։ 1768-ին Ա․ է այցելել ֆրանսիացի ծովագնաց Լ․ Բուգենվիլը և այն անվանել Ծովագնացների կղզիներ։ 1899-ից բաժանված էր Գերմանիայի (արմ․ մաս) և ԱՄՆ–ի (արլ․ մաս) միջև։ Տես նաև Արևմտյան Սամոա և Սամոա Արևեչյան հոդվածները։ Քարտեզը տես 2-րդ հ игл որի 44-րդ էջում։

ՍԱՄՈԱ ԱՐԵՎԵԼՅԱՆ (Eastern Samoa), Ամերիկյան Աամոա, երկիր Աամոա արշիպելագի արլ․ մասում, Խաղաղ օվկիանոսում։ Ա․ ա–ի կազմի մեջ են մտնում Տուտուիլա, Մանուա, Աունուու կղզիները, Ռոզե ատոլը և վարչականորեն^ Ա․ ա–ին միացված Աուեյնս ատոլը։ ԱՄՆ–ի տիրույթն է։ Տարածությունը 197 կմ2 է, բն․ 34 հզ․ (1981)։ Վարչական կենտրոնը՝ Պագո Պագո։ Վարչականորեն բաժանվում է 3 օկրուգի։ Համարյա ամբողջ Տուաուիլան զբաղեցնում են մինչև 652 մ բարձրության լեռները, հվ–ում կա ոչ մեծ դաշտավայր։ Կլիման արևադարձային է, պասսատային։ Ամսական միջին ջերմաստիճանը 25–27°C է, տեղումները՝ 80–450 մմ։ Տարածքի կեսից ավելին անտառածածկ է։ Բնակչությունը հիմնականում սամոացիներն են։ Պաշտոնական լեզուն անգլերենն է, կրոնը՝ քրիստոնեությունը։ Տնտեսության հիմնական ճյուղերն են ձկան պահածոյի և կոպրայի արտադրությունը։ Մշակվում է տարածքի 2/5-ը։ Արտահանում է ձկան պահածոներ և կոպրա։ Մշակում են նաև բանան, տարո, յամս, շաքարեղեգ, զբաղվում անասնապահությամբ։ Կան ձկան պահածոների և ւոուփերի արտադրության ձեռնարկություններ։ Ներմուծում է պահածոյացված մթերքներ, տարո, բանան։ Զարգացած է տուրիզմը։ Դրամական միավորը ամեր․ դոլլարն է։ XIX դ․ 2-րդ կեսին բաժանվել է Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ–ի միջև։ 1899-ից ԱՄՆ–ի տիրույթն է։ Բնակչությունը պայքար է մղել քաղ․ իրավունքներ նվաճելու համար։ 1960-ին ընդունվեց սահմանադրություն, որի համաձայն երկրում գործում է երկպալատյա օրենսդիր մարմին (ֆոևո)։ Գործադիր իշխանությունը իրականացնում է ամեր․ նահանգապետը։

ՍԱՄՈԴԻԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, ս ա մ ո ե դ ա կ ա ն դ ա կ ա ն լեզուներ, ուրալյան լեվաընտանիքին պատկանող լեզուների խումբ։ Ա․ լ–ի մեջ են մտնում հսսամոդիական լեզուները՝ նենեցերենը, էնեցերենը և նգանասաներենը (խոսվում են Եվրոպայի հս–արլ․ և Ասիայի հս–արմ․ տարածքներում), սելկուսքերենը (Արմ․ Աիբիրում), կամասիներենը (մեռած լեզու է), մատորերենը (կամ մոտորերենը), կարագասերենը և տայգերենը։ Վերջին երկու լեզուները դուրս են մղվել թյուրք, լեզուների կողմից և հայտնի են միայն XVIII-XIX դդ․ որոշ բառարանային գրառումների շնորհիվ։ Ենթադրվում է, որ նախասամոդիական լեզվական ընդհանրության տարածքը եղել է Աայանյան բարձրավանդակը և նրա հարակից շրջանները։ Կենդանի Ա․ լ–ով խոսում են մոտ 34 հզ․ մարդ (1980)։ Ա․ լ–ի մեծ մասն ունի ձայնավորական զարգացած համակարգ (15–25 հնչույթ)։ Մի շարք բարբառներում պահպանվել է իմաստատարբերիչ փոփոխական շեշտի համակարգը։ Հաճախակի են հնչյունական–ձևաբանական փոփոխությունները արմատներում և ածանցներում։ Գոյականն ունի 3 թիվ (եզակի, երկակի, հոգնակի), 5–10 և ավելի հոլով, որոշ լեզու–