Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/160

Այս էջը հաստատված է

ընդունած հայ իշխաններ (Կոստանդին, Դավթուկ և ուրիշներ), որոնց հիշատակում է ասորի պատմիչ Միքայել Ասորին։ Միառժամանակ քաղաքը գտնվել է հայ իշխան Փիլարտոս Վարաժնունու ենթակայության տակ։ Հետագայում Ս. փոխեփոխ անցել է սելջուկներին, խաչակիրներին, բյուզանդացիներին։ 1151-ից Ս. տիրել են Դիարբեքիրի Արտուխյան տմիրաները, 1188-ից՝ Եգիպտոսի Այյուբյանները։ Ըստ արաբ աշխարհագիր Յակուտ ալ–Համավիի, XIII դ․ սկզբին Ս–ում եղել է հայկ. թաղամաս։ XIII դ․ կեսին Ս.նվաճել են մոնղոլները, դարի վերջին՝ թուրքմեն. ցեղերը։ Օսման, տիրապետության շրջանում Ս. մտել է Մամուրեթալ–Ազիզ (Խարբերդ) վիլայեթի Մալաթիա սանջաքի Հիսն Մանսուր կազայի մեջ՝ որպես առանձին նահիե։ Մինչև 1915-ի Մեծ եղեռնը Ս–ի բնակիչները հիմնականում եղել են հայեր։

Ներկայումս կոչվում է Սամսատ և մտնում Ադըյամանի իլի մեջ։

ՍԱՄՈՍՈՒԴ Սամուիլ Աբրամովիչ (1884–1964), սովետական դիրիժոր։ ՍՍՀՄ ժող. արտիստ (1937)։ 1906-ին ավարտել է Թիֆլիսի երաժշտ. ուսումնարանը, ապա սովորել Հ. Վիհանի (Պրագա) ուՊ. Կասալսի մոտ և «Սխոլականտոր»-ում (Փարիզ)։բ1917–19-ին Մարիինյան թատրոնի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար։ Իրականացրել է Շոստակովիչի «Քիթ» (1930), «Մցենսկի գավառի լեդի Մակբեթը» (1934), Զերժինսկու «Խաղաղ Դոն» (1935) և այլ օպերաների առաջին բեմադրությունները։ 1936–43-ին՝ Մեծ թատրոնի, 1943–50-ին՝ Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվ. երաժշտ. թատրոնի (Մոսկվա) գլխ․ դիրիժոր։ Հիմնական աշխատանքներն են՝ Զերժիկսկու «Հերկած խոպան» (1937), Դլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա» (1937), բեմ. նոր խմբ.) և «Իվան Սուսանին» (1939), ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1941), Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն» (1946), Լենինգրադի Փոքր օպերային թատրոն, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1947), Կաբալևսկու «Տարասի ընտանիքը» (1951), ՍՍՀՍ պետ. մրցանակ, (1952)։ Հիմնել և ղեկավարել է Համամիութենական ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը (1953–57), Համամիութենական ռադիոյի և հեռուստատեսության օպերային–սիմֆոնիկ նվագախումբը (1957-ից)։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։

ՍԱՄՍԱՐ, Սամսատի, գյուղ Արմ. Հայաստանում, Մալաթիայի վիլայեթի Հյուսնի–Մանսուր (Ադըյաման) գավառում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 150 հայ բնակիչն(մոտ 20 տուն)։ Զբաղվում էին հացահատիկի տարբեր տեսակների, բամբակի, ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՍԱՄՍԱՐԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Զավախքի բարձրավանդակում, Վրաց. ՍՍՀ–ում։ Կազմված է հրաբխային զանգվածներից (գերազանցապես տրախիտային լավաներից)։ Հս–հվ. ձգվում է մոտ 40 կմ երկարությամբ։ Բարձրությունը մինչև 3301 մ է (Մեծ Աբուլ լեռ)։ Լանջերը ծածկված են լեռնամարգագետնային և լեռնատափաստանային բուսականությամբ։

ՍԱՄՍՈՆ, Սամփսոմ (եբր. Šimsõn – արեգակնային, հուն. ΣαμΦών, լատ. Samson), աստվածաշնչյան առասպելական հերոս։ Հիշվում է որպես Մանուեի որդի՝ իսրայելական Դանա տոհմից։ Ըստ առասպելի, ի վերուստ կանխորոշված էր, որ Ս. օժտվելու է գերբնական ուժով և իսրայելցիներին փրկելու է փղշտացիների 40-ամյա լծից։ Փղշտացիների դեմ պայքարում Ս. հռչակվել է բազմաթիվ սխրանքներով, ընտրվել իսրայելցիների դատավոր և կառավարել 20 տարի։ Փղշտացի սիրուհի Դալիլայի խարդավանքով (քնած ժամանակ նա կտրել է Ս–ի մազերը, որոնց մեջ էր նրա կախարդական զորության գաղտնիքը) ի վերջո ընկել է թշնամու ձեռքը, կուրացվել և շղթայակապ նետվել բանտ։ Գերության մեջ Ս–ի մազերը երկարել են, և նա վերստին օժտվել է գերբնական ուժով։ Տոնախմբություններից մեկի ժամանակ, երբ Ս–ին բերել են Դագոն աստծո տաճարը (Դագայում), մասնակիցներին զվարճացնելու համար, նա գլխ. հենասյունը հրելով՝ կործանել է տաճարը և թշնամիների հետ զոհվել փլատակների տակ։ Ս–ի կերպարն արտացոլվել է քանդակագործության (Պյերինո դա Վինչի, Զ. Բոլոնյա, Մ. Ի. Կազլովսկի), գեղանկարչության (Ա. Դյուրեր, Ա. Մանտենյա, Ա. վան Դեյկ, Ռեմբրանդ), գեղարվեստական գրականության (Զ. Միլթոն), երաժշտության (Դ. Ֆ. Հենդել, Կ. Սեն Սանս) մեջ։

ՍԱՄՍՈՆԻ ՎԱՆՔ, XII–XIII դդ. հայկական ճարտարապետական հուշարձան, ՀՍՍՀ Իջևանի շրջանի Կիրանց գյուղից 15 կմ դեպի հվ–արմ., Խնձորկուտ անտառապատ սարահարթի վրա։ Բաղկացած է երկու եկեղեցուց, մատուռից, բնակելի և օժանդակ շինությունների մնացորդներից։ Գլխ. եկեղեցին սրբատաշ ավազաքարից կառուցված գմբեթավոր դահլիճ է՝ 5,60 մ X 5,30 մ չափերով։ Արլ–ում ունի կիսաշրջանագծային աբսիդով ցածր բեմ։ Միակ մուտքը արմ–ից է։ Առագաստային փոխանցումով գմբեթը հանգչում է երկայնական պատերի որմնամույթերը և աբսիդի ճակատային մասը իրար հետ կապող չորս կամարի վրա։ Ներքուստ կլոր, արտաքուստ ութանիստ թմբուկը հարդարված է գոտիների մեջ առնված նիստավոր որմնասյուներով։ Երկրորդ եկեղեցին գլխ. եկեղեցու հվ. պատին կից միանավ թաղակապ դահլիճ է՝ պայտաձև աբսիդով, որի երկու կողմում եղել են երկայնական ձգված ոչ մեծ ավանդատներ։ Պահպանվել են արլ. թևը և երկայնական պատերի ստորին շարքերը։ Հս. մասում գտնվող մատուռը կիստվեր է, ունեցել է որմնակամարներով ուժեղացված թաղակապ ծածկ։ Արմ. պատին կան անթվակիր նվիրատվական արձանագրություններ։ Շուրջը միջնադարյան գերեզմանոց է։

ՍԱՄՍՈՆՅԱՆ Սիմոն (ծն. 1916, Սամսուն), հայ նկարիչ։ Մեծ եղեռնի օրերին կորցրել է հարազատներին։ 1922-ին Իզմիրի որբանոցի սաների հետ փոխադրվել է Հունաստան, 1929-ին՝ Եգիպտոս։ Սովորել է Կահիրեի Գալուստյան ազգ. վարժարանում, 1935-ին լավագույն մրցանակով ավարտել տեղի «Լեոնարդո դա Վինչի» գեղանկարչության իտալ. վարժարանը։ 1935–67-ին մշտապես մասնակցել է «Կահիրեի սալոն» արվեստից միության ամենամյա ցուցահանդեսներին [արժանացել երեք ոսկե մեդալի (1964, 1965, 1967)] և միջազգային ցուցահանդեսների։ Ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ (Կահիրեում՝ 1936-ին և 1949-ին, Բեյրութում՝ 1965-ին և 1966-ին, Աթենքում՝ 1968-ին, Նյու Յորքում՝ 1968-ին և 1972-ին և այլուր), 1973-ին՝ Երևանում։ Գործերից են՝ «Մանուկը գրելիս», «Մայրական գուրգուրանք», «Կար անող կինը», «Երեխաներ», «Եգիպտուհի», «Թախիծ», «Ծովափին»։

ՍԱՄՍՈՆՈՎ (Սահակյան) Ռաֆայել Միքայելի (ծն. 6.8.1926, Աշտարակ), սովետական պետ. և կուսակցական աշխատող, փիլ. գիտ. դ–ր (1970), պրոֆեսոր (1971)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակ–ը (1950), ՍՄԿԿ ԿԿ–ին կից հասարակական գիտ. ակադեմիայի ասպիրանտուրան (1960)։ 1950–64–ին եղել է կուսակցական աշխատանքի (ՀԿԿ Երևանի Կիրովյան շրջկոմի քարտուղար, ՀԿԿ ԿԿ ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչի տեղակալ, ՍՄԿԿ ԿԿ ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի հրահանգիչ, ՍՄԿԿ ԿԿ Անդրկովկասյան բյուրոյի տեսուչ)։ 1965–72-ին Ս. Երևանի Վ. Բրյուսովի անվ. ռուսաց և օտար լեզուների ինստ–ի ռեկտորն էր, 1972–79-ին՝ արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի հայկ. ընկերության նախագահության նախագահը։ 1979-ից ՀՍՍՀ կինեմատոգրաֆիայի պետ. կոմիտեի նախագահն է։ Ս. ՀԿԿ ԿԿ