ֆեոդ, տան տիրապետության (1603–1867) ժամանակաշրջանում։ Ս–ի վարքի կանոնների (բուսիդո, բառացի՝ զինվորականի ուղի) համաձայն, նրանց միակ զբաղմունքը ռազմ. գործն էր, խորապես արհամարհվում էին աշխատանքն ու աշխատավորները։ Ս․ խոշոր ֆեոդալների (որոնց վասալներն էին նրանք) հիմնական ռազմ. ուժն էին և՛ միջֆեոդ․ պատերազմներում, և՛ գյուղաց․ ելույթները ճնշելու ժամանակ։ Ս–ի խավի քայքայումը սկսվել է XVIII դ․ կեսից, իսկ Մեյձի հեղափոխությունից հետո, ֆեոդ, մյուս խավերի հետ, վերացվել է Ս–ի խավը։ Նախկին Ս–ից շատերը համալրել են աստիճանավորների շարքերը, նրանցից էր կազմված հիմնականում բանակի և նավատորմի սպայական կազմը։ Բուսիդոն, Ս–ի «քաջագործությունների» և ավանդությունների փառաբանումը, պատերազմի պաշտամունքը դարձել են ճապոն. հետադիմության գաղափարական զինանոցի բաղկացուցիչ մասը։ «Ս․» տերմինը հաճախ օգտագործվում է նշելու համար ճապոն. զինվորականությանը։
ՍԱՅԱԹ–ՆՈՎԱ (Արութին, Հարություն, 1712, 1717 կամ 1722, Թիֆլիս –22․9․ 1795, Թիֆլիս), ուշ միջնադարի հայ բանաստեղծ–աշուղ։ Նախնյաց հայրենիքը, ամենայն հավանականությամբ, եղել է Կիլիկյան Հայաստանը, հոր (մահտեսի Կարապետ) ծննդավայրը՝ Ադանան կամ Հալեպը։ Սայաթ–Նովաների ընտանիքը Թիֆլիսի մոքալաքներից (քաղաքային արհեստավորներից) էր։
Ս–Ն–ի մանկությունն ու պատանեկությունն անցել է Թիֆլիսում։ Սովորել է գրել-կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբ, այբուբենը։
12 տարեկանից նրան տվել են արհեստի («ինձ հանձնեցին ուստաքարի»)․ սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։
Երգն ու երաժշտությունը նրան հմայել են դեռ փոքրուց, գուցև հոր ու մոր ազդեցությամբ։ Մինչև երեսուն տարեկանը Ս–Ն․ կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ, և կատարել ժող․ հավաքույթների ժամանակ։ Հավանաբար, երկար տարիներ շրջել է Մերձավոր Արևելքում, եղել Պարսկաստանում, Հնդկաստանում և Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներում, ուխտի գնացել հայ աշուղների հովանավոր Մշո Ս․ Կարապետի վանքը՝ Տարոն, մինչև որ ձեռք է բերել համընդհանուր ճանաչում, մկրտվել Սայաթ–Նովա՝ երգի որսորդ (պարսկ․ սայադ–որսորդ, նովա–երգ, մեղեդի)։
Ս–Ն–ի ուսումնառության գործում որոշակի դեր են խաղացել Անդրկովկասի հայ աշուղների և ուշ միջնադարի հայ տաղերգուների, հատկապես Նաղաշ Հովնաթանի ստեղծագործությունները և աշուղ Դոստիի խաղերը։ Ավանդական սովորույթով՝ ստեղծագործական առաջին քայլերը նա սկսել է թուրք. (ադրբ․) խաղերով, հետո աստիճանաբար անցել հայերենի ու վրացերենի։ Գիտակցելով աշուղ–բանաստեղծի բուն դերն ու կոչումը, հասկանալով, որ «Աստված դիփունանցըն մին հոքի էրիտ․․․», «Խալխի նոքար Սայաթ–Նովան» գեղեցկի, կատարելության իդեալներն ու դաշնության պատգամները վերարծարծել ու քարոզել է ամենուր և ամենքի համար, առանց ազգ․ ու դասային խտրության։
Մեզ է հասել Ս–Ն–ի ավելի քան 230 խաղ [66-ը՝ հայ․, 36-ը՝ վրաց․, 125-ը՝ ադրբ․ (7-ը՝ կիսատ) և 5-ը՝ խառը], որոնք ամփոփված են իր սեփական ձեռքով գրած, որդու՝ Օհանի կազմած ու արտագրած և վրաց թագավորի գրագիր Պենդելենց Հովանեի վավերացրած դավթարներում, բանահյուսական զանազան ժողովածուներում կամ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և աստիճանաբար գրի առնվել ու հրատարակվել։ Հայ․ և վրաց․ խաղերը հրատարակված են ամբողջությամբ, իսկ ադրբ․ հորինվածները՝ կիսով չափ։ Հայ․ են թարգմանված Ս–Ն–ի վրաց․ բոլոր երգերը, իսկ ադրբ․ գրվածներից՝ 65-ը։
Ս–Ն–ի հայտնի ամենավաղ թվակիր խաղը («Ծովեն ելած թանգ մարքարիտ ու մարջան․․․») վերաբերում է 1742-ին։ Պահպանվածների մեջ, հավանաբար, կան և ավելի վաղ հորինվածներ։ Ծանոթ վերջին խաղը («Աշխարըս մե փանջարա է․․․») թվագրված է «ապրիլի սկզբին, քրոնիկոնի 447-ին», այսինքն՝ 1759-ի ապրիլին։
Ըստ տաղաչափական առանձնահատկությունների՝ Ս–Ն–ի խաղերի մեջ հանդիպում են աշուղական բազմապիսի ու բարդ չափերով հորինված գործեր՝ թեջնիսներ կամ բառախաղեր, ղազալիներ կամ գազելներ, թասլիբներ, վարսաղներ, բեյթ ու դուբեյթներ, բայաթիներ (քառյակներ), այբբենականներ, զինջիրլամաներ կամ շարակապներ, յարանաներ կամ սիրահարականներ, օգուտլամաներ կամ խրատականներ, իլահիներ կամ աստվածայիններ, բարիթավուրներ կամ ալիքավորվողներ, ուչլամաներ կամ երիցս կրկնություններ ևն, որոնք ցույց են տալիս, որ նա աշուղական արվեստի գերազանց գիտակ է եղել։ Խաղերից շատերի մեղեդիները մոռացվել են և առմիշտ կորել։ Հայտնի է, որ մի մասը երգվել է ինչպես Նաղաշ Հովնաթանի, Դոստիի և այլոց երգերի եղանակներով, այնպես էլ իր հորինած մեղեդիներով՝ «Դիբա և ենգիդունիա» և «Գուլ իս անգին»։
Ս–Ն․ հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղարշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով, ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Ս–Ն․ նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրաց․ խաղեր՝ օգտագործելով պարսկ․ բանաստեղծության ձևերը, այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի վրաց թագավոր Հերակլ II-ի սազանդար։ Շուրջ տասը տարի բանաստեղծը շփվել է պալատական միջավայրի հետ՝ հաճախակի Թիֆլիսից անցնելով Թելավ։ Նա երգել, ուրախացրել է մարդկանց, փառաբանել արդարությունն ու ազնվությունը, դատապարտել կեղծիքն ու քծնանքը, ստորությունն ու նենգությունը, հասարակական ու բարոյական արատները՝ մշտապես բարձր պահելով իր արժանապատվությունը։
Ամեն մարթ չի կանա խըմի՝ իմ ջուրըն ուրիշ ջըրեն է․
Ամեն մարթ չի կանա կարթա՝ իմ գիրըն ուրիշ գըրեն է։
Բունիաթս ավազ չիմանաս՝ քարափ է, քարուկըրեն է․․․
Ս–Ն–ի կյանքը խաղաղ չի անցել, դավեր են նյութել նրա դեմ, հեռացնել տվել պալատից (ըստ որոշ ուսումնասիրողների՝ 1753-ռն և 1759-ին՝ վերջնականապես)։
Ս–Ն․ կոչումով աշուղ է, իր խաղերում ստանձնել է հնազանդ սիրահարի դերը և հանուն նվիրական ու անապակ սիրո պատրաստ է տանել ամեն զրկանք։
Իբրև սիրերգու՝ Ս–Ն․ գեղեցիկի ու կատարյալի երկրպագու է, ամենանվիրական ու նրբին զգացմունքների արտահայտիչ, խնայած դրանց համար օգտագործած պատկերներն ու համեմատությունները՝ արեգակի փար, ռաշ ձի, թովուզի տախտ, փռանգի սուրաթ ևն շատ են ծավալային ու երբեմն էլ՝ անսովոր։ Նրա սիրային երգերին հատուկ են նաև խոր դրամատիզմն ու բախումները, որոնց պատճառը ո՝չ միայն բանաստեղծի ողբերգական սերն է, այլև կյանքի ու իրականության անլուծելի հակասությունները, սոցիալ․ անհավասարությունը, գեղեցկի ոտնահարումը: Ս–Ն–ին շատ են զբաղեցրել մարդու բարոյական կատարելության ու գեղեցկության հարցերը, դարի ու ժամանակի այլանդակության, մարդու մանրացման ու մարդկայինի աղարտման պատճառները, որոնք, ի վերջո մնում են անբացատրելի․ մարմնականին բավարարություն տվողը չպիտի մոռանա նաև հոգու կամքը կատարելը («Աշխարըս՝ մի փանջարա է․․․», «Արի, ինձ անգաճ կալ․․․», «Արի համով ղուլուղ արա․․․», «Առանց քիզ ի՛նչ կոնիմ․․․» ևն)։
Գունագեղ պատկերների, երաժշտ․ հնչյունների ստեղծման անզուգական վարպետ է Ս–Ն․։ Նրա խաղերը, անգամ տխուր ու հուսահատ, մերթ խաղաղություն են բերում մարդու հոգուն՝ Առակաց գրքից, Հայսմավուրքից ու Ցոթ իմաստասերների պատմությունից և ժողովրդի բառ ու բանից քաղված իմաստալից խրատներով, մերթ էլ բոցավառում նրա երևակայությունը՝ վերստեղծելով ամենակատարյալի մտապատրանք։ Ս–Ն–ի լեզուն արլ․ փոխառություններով և ժող․ մտածողության էլենդանի արտահայտություններով հարուստ թիֆլիսահայ խոսվածքն Է։
Ս–Ն․ մեծ ծառայություն ունի ուշ միջնադարի հայ գրկ–յան ու հոգևոր մշակույթի ասպարեզում։ Նա հայոց գուսանական–ժող․ քնարերգության բարձրակետն Է, բնությունից շռայլորեն օժտված արվեստագետ, որ վերածնել է հայոց քաղ․ ինքնուրույն կյանքի մասնատման ու անկման պատճառով այլափոխված գուսանական արվեսփը, այն դրել նոր հունի մեջ՝ հեղաշրջելով XVI դ․ ծայր առած աշուղական բանաստեղծության ձևն ու բովանդակությունը։ Կովկասում և Մերձավոր Արևելքի երկրներում լայն տարածում գտած, մասամբ էլ անցեղ ու անհայրենիք, թափառական երգիչ–նվագածուների թուրքալեզու