Միասնական ոճի սահմաններում յուրաքանչյուր երգ ինքնատիպ է և ունի իր սեփական դեմքը։ Դրանով Ս–Ն․ երգահանը անհամեմատ բարձր է կանգնած սոսկ ավանդական եղանակներով ու դրանց տարբերակումներով երգած աշուղներից։ Ս–Ն․ նաև նշանավոր երաժիշտ-կատարող է եղել, ունեցել է «քաղցր ձայն», երգեցողությունն ուղեկցել է նախ՝ սագի, ապա՝ թամբուրի և չոնգուրի, ի վերջո՝ իր ամենասիրած քամանչայի վարպետ նվագով։ Իր արվեստով նա ոչ միայն մեջլիսներ է գարդարել, այլև արդեն այն ժամանակ լայն ժողովրդականություն է վաստակել։ Ս–Ն–ի արվեստը մեծ դեր է կատարել Անդրկովկասի աշուղության զարգացման գործում, նկատելի ազդեցություն է ունեցել նաև կոմպոզիտորական ստեղծագործության վրա։ Ս–Ն–ի երգերը սովետահայ կոմպոզիտորներից շատերը մշակել են դաշնամուրային, անսամբլային և սիմֆոնիկ նվագակցությամբ մեներգելու, ինչպես և երգչախմբով ու կապելլա կատարելու համար։ «Սայաթ–Նովա» օպերա է հեղինակել (աշուղի երգերի մասնակի օգտագործումով) կոմպոզիտոր Ա․ Հարությունյանը։
Դիմանկարը տես 192-րդ էջից հետո՝ ներդիրում։
ՍԱՅԱԹ–ՆՈՎԱ, գյուղ ՀՍՍՀ Մասիսի շրջանում, Հրազդան գետի ափին, Մասիս երկաթուղային կայարանի մոտ, շրջկենտրոնից 2 կմ հվ–արմ․։ Բանջարաբուծական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև անասնապահությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, ակումբ–գրադարան, կապի բաժանմունք, կենցաղ–սպասարկման տաղավար, կինո, մանկա– պարտեզ, բուժկայան։
ՍԱՅԱԹ–ՆՈՎԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՒՍԱՆԱԿԱՆ ԵՐԳԻ ԱՆՍԱՄԲԼ, Սայաթ-Նովայի անվան հայկական գուսանական երգի, ստեղծվել է 1938-ին, ռադիոկոմիտեի ժող․ գործիքների անսամբլի հիման վրա, Շ․ Տաչյանի ղեկավարությամբ։ 1939-ին անսամբլի երգիչներն էին Հ․ Տալյանը, Վ․ Սահակյանը, Հ․ Քոչարյանը։ 1942-ից անսամբլը, ղեկավարել է Վ․ Սահակյանը։ 1943-ից՝ Սայաթ–Նովայի անվ․, 1946-ից՝ վաստակավոր։ Համերգներ է ավել հանրապետության շրջաններում, ՍԱՀՄ քաղաքներում, մասնակցել Մոսկվայում հայ արվեստի և գրականության տասնօրյակներին (1939, 1956)։ Անսամբլի շնորհիվ հայ աշուղների բազմաթիվ ստեղծագործություններ մոռացումից փրկվել և շրջանառության մեջ են դրվել։ Անսամբլը մշակել է սեփական կատարողական ոճ, մեներգեցողությունը զուգորդել է միաձայն խմբական երգով ու նվագով, որոշակի տեղ է հատկացվել մեղեդիացված արտասանությանը։ Երկացանկն ընդգրկել է Բաղդասար Դպիրի, Սայաթ–Նովայի, Միսկին–Բուրջիի, Ջիվանու, Շերամի, Հավասու, Աշոտի և այլ աշուղների, սովետահայ կոմպոզիտորների (Ա․ Հարությունյան, Ա․ Բաբաև, Ա․ Քոչարյան), ինչպես և տարբեր ժողովուրդների ժող․ երգեր։ Առանձնակի տեղ են գրավել գուսան Դյուլգազյանի «Սմբատ և Սոֆիա», գուսան Աշոտի «Աստղատուր և Աստղանուշ» երգախառն հեքիաթները։ Գոյատևել է մինչև 1969-ը։
ՍԱՅԱՆ (Saillant) Լուի (1910–1974), ֆրանս․ և միջազգային արհմիութենական շարժման գործիչ։ Մասնագիտությամբ կահույքագործ։ Ֆրանսիայի գերմանա–ֆաշիստ․ օկուպացիայի (1940–44) ժամանակ Ս․, ակտիվորեն մասնակցել է Դիմադրության շարժմանը։ 1944-ին՝ Դիմադրության Ազգ․ խորհրդի նախագահ։ 1944–48-ին՝ Ֆրանսիայի Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի (ԱՀԿ) քարտուղարներից։ 1945–69-ին՝ Արհմիությունների համաշխարհային ֆեդերացիայի (ԱՀՖ) գլխ․ քարտուղար, 1969-ից ԱՀՖ–ի պատվավոր նախագահ և ԱՀԿ–ի քարտուղար։ Ս․ Խաղաղության կողմնակիցների շարժման մասնակից էր։ Խաղաղության համաշխարհային խորհրդի (ԽՀԽ) նախագահության անդամ (1966-ից), ԽՀԽ–ի պատվավոր նախագահ (1974-ին)։ «ժողովումների միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լենինյան մրցանակ (1958)։
ՍԱՅԱՆՆԵՐ, լեռնային երկիր Հվ․ Սիբիրում։ Կազմված է 150–200 կմ լայնությամբ, 500–900 մ–ից մինչև 2500–3000 մ բարձրություններով մի շարք զուգահեռ լեռնաշղթաներից։ Բաժանվում են Արմ․ Ս․ և Արլ․ Ս․ լեռնային համակարգերի։
Արմ․ Սայան։ Սկսվում է Փոքր Աբական գետի վերին հոսանքի շրջանից (Տելեցկոյե լճից արլ․) և տարածվում մինչև Ուդ և Կազիր գետերի ակունքները շուրջ 600 կմ երկարությամբ։ Ձևավորվել է կալեղոնյան ծալքավորության ժամանակ։ Առավել տարածված են քեմբրիի նստվածքները։ Արմ․ Ս․ ձևավորել են եզրային երկու անտիկլինորիումները և նրանց միջև գտնվող սինկլինորիումը։ Լեռնային համակարգի կառուցվածքում մեծ դեր են խաղացել բեկվածքները։ Կան երկաթի, պղինձ–կոբալտային, ոսկու, նիկելի, քրոմի, ասբեստի, արծաթի, մոլիբդենի, կապարի ցինկի և այլ հանքավայրեր։ Արմ․ Ս–ի ժամանակակից ռելիեֆը ձևավորվել է նեոգեն–անթրոպոգենում կամարաձև բարձրացման հետևանքով, որն ուղեկցվել է առանձին բլոկների դիֆերենցված շարժումներով, ինտենսիվ էրոզիոն մասնատումներով և լեռնային շրջանների հաճախակի սառցապատումներով։ Արմ․ Ս–ի գլխավոր (ջրբաժան) լեռնաշղթան արմ․ մասուլք ունի տիպիկ ալպյան ռելիեֆ (2800–3000 մ բարձրություններով, առավելագույնը՝ 3121 մ, Կզըլ տայգա)։ Ենիսեյից արլ․ ջրբաժան լեռնաշղթան բարձրանում է, փոխարինվում միջին բարձրության լեռնային ռելիեֆով (բացառությամբ Օյսկի լեռնաշղթայի կենտրոնական մասի, Արադանի և Երգակներ լեռնաշղթաների)։ Արլ․ Ս-ի համակարգին միանալիս լեռնաշղթան աստիճանաբար բարձրանում և հասնում է մինչև 3000 մ–ի։ Ջրբաժան լեռնաշղթայից տարածվում են հս–արլ․ Կանտեգիրի, Սաբինի, Ջեբաշի, Բորուս, դեպի հվ–արլ․՝ Խեմչիկի և Կուրտուշիբինի լեռնաճյուղերը։
Արլ․ Սայան։ Տարածվում է Ենիսեյի ձախափնյա մասից (Կրասնոյարսկից հվ–արլք․) և ավելի քան 1000 կմ երկարությամբ ձգվում հվ–արլ․, մինչև Բայկալ լիճը։ Անհամաչափ ծալքավոր կառուցվածք է՝ կազմված մինչքեմբրյան բյուրեղային, քեմբրյան հրաբխանստվածքային ապարներից և ստորին պալեոզոյան ներժայթուկներից։ Խորքային բեկվածքներով բաժանվում է հս–արլ․ ուշքեմբրյան և հվ–արմ․ վաղկալեդոնյան ծալքավոր մասերի։ Միջին պալեոգոյում մինչքեմբրյան և վաղկալեդոնյան հիմքերի վրա սկսել են ձևավորվել Մինուսինսկի, Ռիբինսկի և այլ իջվածքները։ Օգտակար հանածոներից կան փայլար, ոսկի, գրաֆիտ, երկաթային քվարց, բոքսիտներ, ասբեստ, ֆոսֆորիտներ, հվ–արլ–ում՝ հանքային ջրեր։ Արլ․ Ս–ի արմ․ մասում տիրապետում են հարթագագաթ լեռնաշղթաները, որոնք