Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/166

Այս էջը սրբագրված է

դեպի հվ–արլ․ բարձրանալով առաջանում են «բելոգորիեներ» (Մանայի բելոգորիե, Կանի բելոգորիե ևն) և «բելկիներ»՝ Կիզիր ու Կազիր գետերի վերին հոսանքների շրջանում (Ազուլի բելկիներ), վերջիններս Կրիժինա և Երգակ Տարգակ տայգա (Տագարամա) լեռնաշղթաների հետ կազմում են Արլ․ Ս–ի առավել խոշոր U բարձր լեռնային հանգույցը, մինչև 3000 մ բարձրություններով և լավ արտահայտված ալպյան ռելիեֆի ձևերով։ Այդ հանգույցից էլ սկսվում է ջրբաժան Ուդայի լեռնաշղթան։ Հվ․-արլ–ում Արլ․ Ս–ի ջրբաժան լեռնաշղթան կազմված է հարթագագաթ լեռնագանգվածներից, բայց Տիսա գետից սրլ․ նորից բարձրանում (առավելագայնը՝ 3491 մ, Մունկու Սարդիկ լեռ) և փոխարինվում է ռելիեֆի ալպյան ձևերով (Մեծ Սայան լեռնաշղթա)։

Ս–ների կլիման խիստ ցամաքային է՝ երկարատև ցուրտ ձմեռներով, կարճ ու զով ամառներով։ Լեռնալանջերին, 900–1400 մ բարձրությունների վրա, հունվարի միջին ջերմաստիճանը –17°C–ից մինչև –25°C է, միջլեռնային գոգավորություններում՝ մինչև –30°C։ Լեռներում հուլիսի միջին ջերմաստիճանը 10–14°C է, միջլեռնային գոգավորություններում՝ մինչև 20°C։ Տարեկան տեղումները լեռներում 300–1200 մմ են, գոգավորություններում՝ 350–500 մմ։ Կան կարային սառցադաշտեր (Մունկու Սարդիկ, Տոպոգրաֆների պիկ)։ Հայտնի է շուրջ 100 սառցադաշտ, մոտ 30 կմ² ընդհանուր տարածությամբ։ Գետային ցանցը պատկանում է Ենիսեյի ավազանին։ Առավել նշանավոր գետերն են՝ Ենիսեյը, Աբականը, Կանտեգիրը, Ալաշան, Ակ Սուգան, Ույուկը, Սիստիգ խեմը, Տուբան, Սիդան, Սիսիմը, Մանան, Կանը, Բիրյուսան ևն։ Գետերն ունեն տիպիկ լեռնային բնույթ, սնվում են հալոցքային և անձրևային ջրերից, սառցակալում են հոկտեմբերից մայիս, հարուստ են հիդրոէներգիայի պաշարներով (գործում են Կրասնոյարսկի և Սայանյան ՀէԿ–երը, 1975-ից կառուցվում է Սայանո–Շուշենսկոյեի ՀԷԿ–ը)։ Լճերի մեծ մասը գտնվում է լեռնաշղթաների կատարային գոտում և ունի սառցադաշտային ծագում։ Առավել մեծ լճերն են Կարա խոլը, Սուտ խոլը, էմգեն խոլը, Խալետ խոլը, Ագուլին, Տիբերկուլը, Մոժարին։ Տիրապետում են լեռնատայգային, լեռնաանտառատափաստանային (մարգագետնաճահճայինի հետ) և բարձրլեռնային լանդշաֆտները։

ՍԱՅԱՆՈ–ՇՈՒՇԵՆՍԿՈՅԵԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ, ՍՍՀՄ–ի խոշորագույն ՀԷԿ–ը։ Կառուցվում է (1975-ից) էնիսեյ գետի վրա, ՌՍՖՍՀ Կրասնոյարսկի երկրամասի խակասական ԻՄ–ի Մայնաքտա–ի մոտ։ Նախագծային հզորությունը 6400 Մվտ է։ Էլեկտրաէներգիայի տարեկան միջին արտադրանքը մոտ 24 մլրդ կվտ·ժ։ Հիդրոհանգույցի կազմի մեջ մտնում են կամարագրավիտացիոն պատվարը (առավելագույն բարձրությունը՝ 242 մ, երկարությունը ըստ կատարի՝ 1066 մ), ՀԷԿ–ի մերձպատվարային տիպի շենքը՝ 10 ագրեգատով, յուրաքանչյուրը՝ 640 Մվտ հզորությամբ, հաշվարկային ճնշումը՝ 194 մ, ջրհար հորով շահագործման ջրնետը, նավամբարձիչը։ Պատվարը գոյացնում է 31,34 կմ³ լրիվ ծավալով և 15,3 կմ³ օգտակար ծավալով սեզոնային կարգավորման ջրամբար։ Նախապատրաստական շրջանի աշխատանքներն սկսվել են 1964-ին։ Մինչև 1984-ը գործարկվել են առաջին 8 հիդրոագրեգատները՝ 5120 Մվտ ընդհանուր հզորությամբ։ ՀԷԿ–ի արտադրած էլեկտրաէներգիան 500 կվ լարման բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերով հաղորդվում է Սիբիրի միացյալ էներգահամակարգ։

ՍԱՅԴԱ, քաղաք Լիբանանի արմ–ում, Հվ․ Լիբանան մուհաֆազի վարչական կենտրոնը։ Նավահանգիստ է Միջերկրական ծովի ափին։ 36 հզ․ բն․ (1975)։ Արտահանում է նավթ, որն ստացվում է Սաուդյան Արաբիայից՝ Աբկայկ–Ս․ նավթամուղով։ Զբաղվում են նավթավերամշակությամբ, սննդի արտադրությամբ, ձկնորսությամբ։ Գյուղատնտ․ շրջանի (ցիտրուսայիններ, բանան, ցորեն, գարի) առևտրական կենտրոնն է։ Հիմնադրվել է մ․ թ․ ա․ IV հազարամյակում։ Պահպանվել են հռոմ․ նավահանգստային կառույցների փլատակներ, Ս․ Լյուդովիկոսի (XII դ․), խաչակիրների ծովային (XIII դ․) դղյակներ, Մեծ մզկիթ (XIII դ․), կարավանատուն (XVI–XVII դդ․)։ Ավերվել է Իսրայելի ագրեսիայի ժամանակ (1982)։

ՍԱՅԼ, անվավոր փոխադրամիջոց։ Լինում է երկանիվ և քառանիվ։ Տարածված է եղել գրեթե բոլոր ժողովուրդների մոտ։ Հայաստանի բրոնզեդարյան հնավայրերից (Լճաշեն, Ներքին Գետաշեն ևն) հայտնաբերվել են ինչպես երկանիվ, այնպես էլ քառանիվ Ս–եր ու դրանց առանձին մասեր։ Նախնական Ս–ի անիվները պատրաստել են հոծ տախտակից (սկավառակաձև) և ամրացրել սռնուն (պտտվել է շարժական սռնու հետ միասին)։ Թեթև և դյուրաշարժ դարձնելու համար հետագայում պատրաստել են ճաղավոր անիվներ, որոնք պտտվել են անշարժ սռնու շուրջ։ Փայտյա անիվը ամրացնելու համար եզրերը պատել են կաշվով, հետագայում՝ մետաղյա օղերով։ Ըստ բեռան ծանրության և ճանապարհի դժվարության՝ Ս․ քաշել են մեկից մի քանի զույգ լծկաններ (եզ, գոմեշ, ձի, էշ ևն)։

Շարժիչավոր փոխադրամիջոցների համընդհանուր տարածումից հետո Ս․ գրեթե դուրս է մղվել գործածությունից։

ՍԱՅՄԱ (Saimaa), Մեծ Սայմա, տեկտոնական լճերի համակարգ Ֆինլանդիայի հվ–արլ–ում։ Ընդհանուր մակերեսը մոտ 4,4 հզ․ կմ² է, խորությունը՝ մինչև 82 մ, ավազանը՝ 69,5 հզ․ կմ։ Ափերը խիստ կտրտված են, հաճախ ժայռոտ, անտառապատ։ Կան շատ կղզիներ։ Ս–ի մեջ են թափվում բազմաթիվ գետեր։ Սառցակալում է դեկտեմբեր–մայիս ամիսներին։ Սայմայի ջրանցքով միանում է Ֆիննական ծոցին։ Վուոկսա գետով ջրերը հոսում են Լադոգա լիճը։ Կա ձկնորսություն, անտառանյութի լաստառաքում, նավարկություն։ Զարգացած է տուրիզմը։


ՍԱՅՐ, ասեղնասայր, շպիլ (հոլ․՝ spil, գերմ․ spille – սայր), շինությունների ուղղաձիգ սրածայր վերջավորություն, չափազանց վեր ձգված կոնի կամ բուրգի տեսքով։ Հաճախ պսակվում է դրոշով, քանդակով կամ քանդակազարդ պատկերով։


ՍԱՅՔՍ–ՊԻԿՈՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ 1916, կնքվել է մայիսի 16-ին, Անգլիայի և Ֆրանսիայի միջև՝ Օսմանյան կայսրության ասիական (հատկապես արաբ․) տիրույթները բաժանելու վերաբերյալ։ Համաձայնագրի նախագիծը պատրաստել էին դիվանագետներ՝ անգլիացի Մարկ Սայքսը և ֆրանսիացի ժորժ Պիկոն (այստեղից էլ Ս–Պ․ անվանումը)։ Համաձայնեցվել է ցարական կառավարության հետ, ստորագրվել Լոնդոնում, գաղտնի։ Դեռևս 1915-ի անգլո–ֆրանս․-ռուս․ գաղտնի համաձայնագրին նախորդած բանակցությունների ժամանակ Անգլիան և Ֆրանսիան Ռուսաստանից որպես փոխհատուցում՝ Կ․ Պոլսի և նեղուցների դիմաց պահանջեցին ճանաչել իրենց հավակնություններն արաբ. երկրների նկատմամբ։ Հենց նույն բանակցությունները բացա հայտեցին արաբ, երկրների բաժանման շուրջը Անգլիայի և Ֆրանսիայի միջև տարաձայնությունները, որոնք կարգավորելու համար 1915-ի նոյեմբերին սկսեցին անգլո–ֆրանս․ նոր բանակցություններ։ 1916-ի փետրվարին կազմվեց Ս․ պ․ հ–ի նախագիծը, ըստ որի արաբ. երկրները բաժանվում էին հինգ գոտիների (որոնց մեջ էին մտնում նաև Արևմտյան Հայաստանի մի մասը և Քուրդիստանը)։ 1․ Կապույտ գոտին, որն ընդգրկում էր Արևմտյան Սիրիան, Լիբանանը, Կիլիկիան, Այնթապը, Ուրֆան, Սարդինը, Դիարբեքիրը և Հեքիարիի մարզը (Վանա լճից հվ․), անցնելու էր Ֆրանսիայի տիրապետության տակ։ 2․ Կարմիր գոտին, որն ընդգրկում էր Իրաքի հվ․ մասը (Բաղդադով և Բասրայով), ինչպես նաև պաղեստինյան նավահանգիստներ Հայֆան և Աքքան, անցնում էր Անգլիայի տիրապետության տակ։ 3․ Դարչնագույն գոտին ընդգրկում էր Պաղեստինը, որտեղ հաստատվելու էր միջազգային վարչություն, որի ձևը որոշվելու էր Ռուսաստանի և մյուս դաշնակիցների հետ համաձայնություն կայացնելուց հետո։ 4․ «Ա» գոտին (Արլ․ Սիրիան և Սոսուլի վիլայեթը) դառնում էր Ֆրանսիայի ազդեցության ոլորտ։ 5, «Բ» գոտին (Անդրհորդանանը և Կենտր․ Իրաքը) դառնում էր Անգլիայի ազդեցության ոլորտ։ Ապա «Ա» և «Բ» գոտիները իբր պետք է միավորվեին որպես «անկախ» արաբ, պետություն կամ