մոա 3000 մ³/վրկ է։ Նավարկելի է Պիրապորա և ժուազեյրու քաղաքների միջև։ ՍԱՆԱ, Եմենի արաբական հանրապետության մայրաքաղաքը (1962-ից)։ Երկրի առեարաանա․ և արղ․ գլխ․ կենտրոնն է։ Մոա 150 հզ․ բն․ (1983)։ Ավտոճանապարհներով կապված է Հոդեյդա նավահանգստի և այլ քաղաքների հետ։ Ունի Միջազգային օդանավակայան։ Կան զենքի արտադրություն, տեքստիլ, կահույքի, կոշիկի ֆաբրիկաներ։ Արհեստագործա– կան իրերի արտադրության խոշոր կենտրոն է։ Հայտնի է I դ–ից։ X դ–ից 1962-ը եղել է զեյդիտյան իմամների նստավայրը։ Կան ճարտ․ հուշարձաններ՝ ալ Ջամա ալ Քեբիր մզկիթները (VII-XII դդ․), բաղնիքներ, կարավանատներ են։
ՍԱՆԱՀԻՆ, 1․ մինչե 1967-ը՝ Աանահինի երկաթգծի կայարանին կից ավան։ 1967-ին մտել է Ալավերդի քաղաքի շրջագծի մեջ։ Ս–ում են ծնվել Անաստաս և ԱրտեմՄիկոյանները։ Ա–ում կանգնեցված է Արտեմ Միկոյանի կիսանդրին (1982, ճարտ․ Մ․ Ա․ Գուրզադյան)։
2․ Վանական հաստատություն։ Հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966-ին։ Ս․ դարձել է Կյուրիկյանների վարչական կենտրոնը և տոհմական դամբարանը (մինչե XII դ․ կեսը), ինչպես նաե Կյուրիկյան թագավորության եկեղեց․ թեմի առաջնորդ-եպիսկոպոսի աթոռանիստը (մինչե XI դ․ կեսը)։ X–XI դդ․ եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրա, գույն տիպի դպրոց (տես Սանահինի համաչսարան), դրան կից հարուստ գրադարան (տես Սանահինի մատենադարանդ։ XI դ․ Ս–ի վանահայրն է եղել «մեծ հռետոր» հոչակված Դիոսկորոսը (1037-ին՝ Հայոց կաթողիկոս), որի օրոք կառուցվել է վանքի գրատունը, բազմացվել են ձեռագրեր։ Նշանավոր էին նրա աշակերտներ Անտնիա Սանահնեցին (գրել է «Բան հակաճառութեան ընդդէմ երկաբնակաց» և այլ աստվածաբանական աշխատություններ) և Հակոբոս Սանահնեցին (հռետոր և փիլիսոփա)։ XI դ․ վերջին և XII դ․ սկզբին, երբ սելջուկյան թուրքերը նվաճել են Կյուրիկյան թագավորությունը, Ս․ առժամանակ կորցրել է նախկին նշանակությունը։ XII դ․ վերջին Տաշիր գավառի կազմում Ս․ դարձել է Զաքարյանների սեփականությունը և տոհմական հանգստարանը։ Ս․ կրկին վերածվել է գիտամշակութային կենտրոնի, նվիրատվությունների հաշվին ձեռք բերել ընդարձակ կալվածքներ։ XII–XIII դդ․ Ս–ում հայտնի էին վանահայր–գիտնականներ Գրիգոր Տուտեորդին և Հովհաննես խաչենցին (Զաքարե և Իվանե իշխանների դաստիարակը)։ Մեծ համբավ է ունեցել վանահայր Գրիգոր րաբունապետը (տես Գրիգոր որդի Սբասա), որը վանքին է նվիրել 13 ձեռագիր, գրել աշխատություններ։ Ս․ ծանր հարված է ստացել մոնղ․ արշավանքների ժամանակ։ Զաքարյանների իշխանական տոհմի քայքայումից (XIV դ․ վերջ) հետո Ս․ մնացել է նրանց շառավիղների՝ տեղի «պարոն–տերերի» սեփականությունը։ Նրանցից Փաշը, Չալապին (XV դ․), Զալբեկը, Գասպարը, Ղուկասը (XVII դ․), Բարսեղը (XVIII դ․) և ուրիշներ դարձել են Ս–ի հոգևոր առաջնորդներ։ Ուշ միջնադարում «պարոն–տերերի» տոհմաճյուղի ներկայացուցիչները կոչվել են Արղությաններ (տես Արղութրսն–Երկայնաբազուկներ)։ Ս․ և նույնանուն գյուղը Արղությանների սեփականությունն են եղել մինչև XX դ․ սկիզբը։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո Ս․, որպես միջնադարյան կարևորագույն հուշարձան, պահպանվում է պետության կողմից։ Ս–ի հիմնական հուշարձանախմբի կազմում են Ս․ Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Ս․ Գրիգոր փոքրաչափ եկեղեցին՝ մատուռը։ Վանքի առաջին շինության (Ս․ Աստվածածին) շուրթը խմբավորված այս կառույցները կազմում են միասնական ճարտ․ օրգանիզմ, ուր, շնորհիվ առանձին տարրերի ճիշտ տեղադրման, իշխում է ընդհանուր հավասարակշռվածությունը։ Ս–ի անսամբլը իր ասիմետրիկ, սակայն միասնական ու ս|ւմփաի հատակագծով մեծ ազդեցու