Սանահինի վանքի (X XIII դդ․) գլխավոր հատակագիծը․ 1․ Ս․ Աստվածածին եկեղեցին, 2․ մեծ գավիթը, 3․ Ամենափրկիչ եկեղեցին, 4․ ներքին գավիթը, 5․ Մագիստրոսի ճեմարանը, 6․ Գրիգորի մատուռը, 7․ գրատունը, 8․ գրատան գավիթը, 9․ զանգակատունը, 10․ Կյուրիկյանների դամբարանը, 11․ ԱրղությանԵրկայնաբագուկների դամբարանը, 12․ խաչքարեր, 13․ մուտքեր թյուն է ունեցել Հայաստանի X–XIV դդ․ ճարտ․ զարգացման վրա։
Ս․ Աստվածածին եկեղեցին համալիրի հնագույն հուշարձանն է, կառուցվել է 928-ի և 944-ի միջև։ Գմբեթավոր դահլիճ տիպի վաղագույն օրինակներից է։ Արտաքուստ ուղղանկյուն է, ներքուստ՝ շեշտված խաչաձև 4 անկյուններում ավանդատներով։ Ներկայիս գմբեթը կառուցվել է ավելի ուշ (հավանաբար, 1652-ի վերանորոգման ժամանակ, Սաբզիս Ուստա և նրա աշակերտներ)։ Ներսում պահպանվել են որմնանկարների հետքեր։ Ուշագրավ է ճարտ․ զուսպ ձևերով։ Ս․ Աստվածսծին եկեղեցուց հվ․ Ամենափրկիչ եկեղեցին է վանքի գլխ․ տաճարը, որ 957–966-իս կառուցել է Աշոտ Գ Ողորմածի կինը՝ խոսրովանույշը։ Արտաքուստ ուղղանկյուն, ձգված հատակագծով, ներքուստ խաչաձև, անկյուններում երկհարկանի ավանդատներով գմբեթավոր դահլիճ տիպի կառույց է։ Պսակված է ավանդատների անկյուններից բարձրացող չորս որմնամույթերի վրա նստած հսկա գմբեթով։ Մուտքը արմ–ից է, որ 1181-ին ձևավորվել է որպես շքամուտք։ XI դ․ 2-րդ կեսին արլ․ ճակատը (ինչպես և նրան հարող հս․ և հվ․ ճակատների մի մասը) մշակվել է դեկորս։ տիվ կամարաշարով։ Հայ միջնադարյան շանդակագործության նշանակալի օրինակներ են՝ ճակատների կամարաշարը (խորանում նմանը չի պահպանվել), լուսամուտների և դռների շրջակալները, արլ․ ճակտոնապատի վերին մասի կտիտորական կոմպոզիցիան, ուր դեմառդեմ կանգնած Գուրգեն (Կյուրիկե) և նրա եղյայր՝ Անիի Սմբատ Տիեզերական թագավորները պահում են տաճարի մանրակերտը։ Հայկ․ միջնադարյան աշխարհիկ շինությունների եզակի նմուշ է վանքի ակադեմիան՝ Մագիստրոսի ճեմարանը։ Կառուցվել է X դ․ վերջին –XI դ․ սկզբին, Ս․ Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիների միջև ընկած տարածքում։ Թաղածածկ այս փոքրաչափ սրահը երկու եկեղեցիներին կցված հզոր որմնամույթերի և նրանց վրա հենվող թաղակիր կամարների հարմոնիկ համադրության շնորհիվ՝ հանդիսավոր է ու մոնումենտալ։ Գրատունը (կոչվել է նաև նշխարատուն) շենքերի խմբի հս–արլ․ անկյունում է։ Կառուցվել է 1063-ին՝ Գավիթ Անհողինի դուստր Հրանուշ թագուհու միջոցներով։ Հատակագծում քառակուսի այս շինությունը ուշագրավ է ներսի հորինվածքով։ Պատերի կենտրոնում տեղադրված բարդ հատվածքով որմնասյուներից սկիզբ առնող չորս անկյունագծային կամարների վրա հանգում է ութանիստ, ցածրադիր թմբուկով երդիկավոր վեղարածածկը, որի նիստերն իրականացված են հայկ․ ժողովրդական տան ծածկի կառուցվածքի սկզբունքով։ Որմնասյուների չկրկնվող զարդապատկերային հարդարանքը և որմնախորշերի քանդակազարդ շրջակալները աչքի են ընկնում կատարման մեծ վարպետությամբ։ Գրատան հվ–արլ․ անկյունին կից է Գրիգորի մատուռը (X դ․ վերջ)։ Այն փոքրաչափ, արտաքուստ բոլորակ, ներքուստ քառաբսիդ, գմբեթավոր (ներկայիս բոլորշի թմբուկով վեղարածածկ գմբեթը կառուցվել է ավելի ուշ, հավանաբար 1652-ի վերանորոգման ժամանակ) շինություն է։ ճակատները մշակված են նրբագեղ դեկորատիվ կամարաարով և եռանկյունաձև հատվածքի խորշերով։ Միակ՝ արմ․ մուտքի ճակատակալ քարը քանդակազարդ է։ Հորինվածքային տարբեր լուծումներ ունեն Ս–ի վանքի գավիթները։ Առավել պարզ է գրատան գավիթը, որը կառուցվել է XII դ․ վերջին– XIII դ․ սկզբին, գրատան հվ․ պատին կից։ Այն փոքրաչափ թաղածածկ կառույց է, հվ․ ճակատում յուրօրինակ երկկամար բացվածքով։ Ամենափրկիչ եկեղեցու գավիթը (ներքին գավիթ) կառուցվել է 1181-ին (ճարտ․ ժամհայր)։ Այն չորս կենտր․ սյուներով գավիթների տիպի առավել վաղ օրինակներից Է։ Գրեթե հավասարակողմ քառանկյունի դահլիճ Է, որի չորս կենտր․ սյուների վրա նստում է բոլորշի երդիկ ունեցող բութ գմբեթը։ Կենտրոնակազմ հորինվածքով ինտերիերում հատկապես ուշագրավ են փորագրություններով ու քանդակներով զարդարված սյուները։ Գավթի հատակը ծածկված է բազմաթիվ տապանաքարերով, որոնցից շատերն ունեն տապանագրեր։ Հայկ․ գավիթների եզակի օրինակ է Ս․ Աստվածածին եկեղեցու գավիթը (Մեծ գավիթ, Դ ր ս ի գավիթ), որը կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1211-ին։ Այն հվ–հս․ ուղղությամբ մի քիչ ձգված ուղղանկյուն դահլիճ Է, որը 2 շարք 3-ական սյուներով բաժանվում է 3 հավասար մասերի (պատկանում է գավիթների եռանավ դահլիճ տիպին), որոնց թաղածածկերը արտաքուստ․առնված են երկլանջ տանիքների տակ։ Մեծ գավթի հս․ պատին կից է Ս–ի վանքի զանգակատունը (Հայաստանի հնագույն օրինակներից Է)։ Կառուցվել է 1211-ի և 1235-ի միջև։ Եռահարկ էսյս շինությունը պսակված է սյունափնջերով, ռոտոնդայով։ Երրորդ հարկի ծածկը իրականացված է երկու զույգ փոխհատվող կամարների սկզբունքով։ Դեկորատիվ հարդարանքով հատկապես աչքի է ընկնում արմ․ ճակատը։ Վանքի դամբարաններից [Կյուրիկյանների (X–XI դդ․), Զաքարյանների (X դ․ վերջ –XI դ․ սկիզբ), Արղության–Երկայնաբազուկների (XIX դ․)] առավել ուշագրավ է Զաքարյանների տոհմի դամբարանը (հիմնանան հուշարձանախմբից հվ–արլ․)։ Այն կիսագետնափոր թաղածածկ դահլիճ Է, վրան՝ մասամբ պահպանված մատուռներ, կենտրոնում՝ ուղղանկյուն հատակագծով, երկու կողմում՝ երկհարկանի, բոլորակ հատակագծով։ 1189-ին կցակառուցված արմ․ մասը աչքի է ընկնում ճոխ շքամուտքով։ Հիմնական հուշարձանախմբից հվ–արլ․, վանքի տարածքից դուրս պահպանվել են Ս․ Հակոբ եկեղեցու ավերակները (թվագրվում է X դ․ 2-րդ կես, եղել է գմբեթավոր դահլիճ տիպի, 1753-ին քանդվել Է, քարերն օգտագործվել են Ամենափրկիչ եկեղեցու վերանորոգման համար), Ս․ Հարություն եկեղեցին (XIII դ․ 1-ին քառորդ, ունի արլ․ երկու հավասարաչափ աբսիդ)։ Ս–ում պահպանվել են երկու աղբյուր, մեկը՝ նախկին գյուղամիջում (XII դ․ վերջ–XIII դ․ սկիզբ, երկկամար բացվածքով թաղածածկ սրահ Է), մյուսը՝ վանքի հս․ պարսպապատին կից (1831, միակամար բացվածքով)։ Միջնադարյան հայկ․ ճարտ․ ինժեներական լավագույն կառույցներից է Սանահինի կամուրջը’․ Ս–ում պահպանվել են ավելի քան 50 խաչքար՝ վանքի տարածքում, գերեզմանոցում, նախկին գյուղամիջում։ Հատկապես արժեքավոր են Գրիգոր Տուտեորդու (Ս․ Հարություն եկեղեցու հս․ պատի տակ, 1184, գործ՝ Մխիթար Կազմիչի) և Սարգսի (Ս․ Աստվածածին եկեղեցու գավթի արմ․ պատի տակ, 1215) խաչքարերը, որոնք միջնադարյան Հայաստանի քանդակային արվեստի լավագույն նմուշներից են։ Ս–ի արլ․ կողմում կանգուն են․ Ս․ Կարապետ եկեղեցին (X դ․ վերջ –XI դ․սկիզբ)> արմ–ում՝ բարձրադիր տեղում՝