Բոլիվիայում, սակայն պարտվել է և վտարանդվել Ֆրանսիա։
ՍԱՆՏԱԼՆԵՐ, ժողովուրդ Հնդկաստանում։ Բնակվում են հիմնականում Բիհարում, ինչպես նաև Բենգալիայի արմ․ նահանգներում և Օրիսայում։ Ընդհանուր թիվը՝ մոտ 4,5 մլն (1978)։ Լեզուն սանտալին է, պատկանում է մունդա լեզուներին։ Դավանում են հնդուիզմ, տարածված է նաև զանազան ոգիների (անտառի, լեռան) պաշտամունքը։ Հասարակական կարգում պահպանվել են նախնադարյան համայնական հարաբերությունների վերապրուկներ։ Զբաղվում են հիմնականում հողագործությամբ, նաև՝ որսորդությամբ ու հավաքչությամբ։ Շատերն աշխատում են ձեռնարկություններում, պլանտացիաներում, ածխահանքերում, նավահանգիստներում։
ՍԱՆՏԱՅԱՆԱ (Santayana) Ջորջ (1863–1952), ամեր․ փիլիսոփա, քննադատական ռեալիզմի ներկայացուցիչ։ Ծագումով՝ իսպանացի։ 1872–1912-ին ապրել է ԱՄՆ–ում, 1907–12-ին՝ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր։ Կրել է Ու․ Ջեմսի և Ա․ Բերգսոնի ազդեցությունը, կյանքի վերջին տարիներին մոտեցել է էկզիստենցիալիզմին, է․ Հուսեռլի ֆենոմենոլոգիային և Ա․ Ուայտհեդի «պրոցեսի փիլիսոփայությանը»։ Ս–ի մետաֆիզիկական համակարգը տրված է «Կեցության ոլորտները» երկում (1927–40, հ․ 1–4)։ Փիլ–յան հիմնական խնդիրը Ս․ համարում է աշխարհի նկատմամբ բարոյական և գեղագիտական կողմնորոշում մշակելը․ փիլ–ը ոչ եկեղեցական կրոն է, այն ուղղված է մարդու «մտքին և սրտին»։ Պոեզիան, արվեստը, կրոնը մարդկային հոգեկանի բարձրագույն ձևերն են, որոնք խիստ հակադրվում են «կենդանական հավատի» (արտաքին աշխարհի գոյությունն ընդունող անմիջական համոզմունքի) վրա հիմնված կենսաբանորեն մեկնաբանվող պրակտիկային և գիտությանը։ Ընդ որում, գիտությունն ըմբռնվել է որպես աշխարհի օգաապաշաական նշանակություն ունեցող ոչ իսկական ընկալում։ Ս․ «Տիրապետություն և իշխանություն» գրքում (1951) Պլատոնի ոգով մշակել է հակադեմոկրատական հասարակական–քաղ․ ուսմունք։ Հեղինակ է նաև «Վերջին պուրիտանը» վեպի (1935) և գեղագիտության, մշակույթի ու գրականության վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների։ Հայտնի է իր փայլուն գրելաոճով։ Ս–ի գաղափարների վրա է հիմնվում ամեր․ հասարակական մտքի հակասցիենտիստական ուղղությունը։
ՍԱՆՏԻ․․․ (< ֆրանս․ cent, լատ․ centum– հարյուր), ելակետային միավորից հարյուր անգամ փոքր միավորի անվանումը կազմելու համար գործածվող նախածանց (համապատասխանում է 10-2 բազմապատկիչին)։ Կրճատ նշանակվում է ս (միջազգային նշանակումը՝ с)։ Օրինակ, 1 սմ (սանտիմետր)=10-2 մ: Կիրառվում է միայն լայն գործածություն ունեցող միավորների անվանումներում։
ՍԱՆՏԻՄԵՏՐ (< սանտի․․․ և մետր), մետրի հարյուրերորդական (10-2) մասը։ Նշանակվում է սմ (միջազգային նշանակումը՝ cm)։ Միավորների ՍԳՎ (CGS) համակարգում երկարության հիմնական միավորն է (տես Միավորների համակարգեր)։
ՍԱՆՏԻՄԵՏՐԱՅԻՆ ԱԼԻՔՆԵՐ, 1-10 սմ երկարության (30–3 Գհց հաճախականության) ռադիոալիքներ։ Առանց զգալի աղավաղումների անցնում են Երկրի մըթ– նոլորաով։ Տրուցոսֆերայում Ս․ ա–ի կլանումը ջրային գոլորշիներով ու անձրևի կաթիլներով էական է միայն ճ< 3 սմ երկարության ալիքների դեպքում։ Իոնոսֆերան գործնականում թափանցիկ է Ս․ ա–ի համար, և դրանք կարող են օգտագործվել կապի արբանյակներում, Երկիր–Տիեզերք կապի գծերում, ինչպես նաև ռադիոլոկացիայում ու ռադիոնավագնացության մեջ։ Գետնամերձ պայմաններում Ս․ ա․ տարածվում են ուղիղ տեսանելիության սահմաններում, տրոպոսֆերայի անհամասեռություններից վերաճառագայթվելու, դիֆրակցիայի և բեկունակության հետևանքով կարող են տարածվել նաև ավելի հեռու։
ՍԱՆՏՅԱԳՈ (Santiago), Չիլիի մայրաքաղաքը (1818-ից), երկրի քաղ․, տնտ․ և մշակութային գլխ․ կենտրոնը։ Գտնվում է Անդերի ստորոտում, Մապոչո գետի ափերին։ 1,7 մլն բն․, «Մեծ Ս․»-ում՝ 3,9 մլն բն․ (1981)։ Երկաթուղիների և ավտոմոբիլային ճանապարհների հանգույց է։ Ս–ով է անցնում Պանամերիկյան ճանապարհը։ Ունի 4 օդանավակայան։ Կան էլեկտրատեխ․, մետաղամշակման, մեքենաշինական, քիմ․, դեղագործական, ռետինե իրերի, թեթև (այդ թվում՝ տեքստիլ) և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Ս–ին բաժին է ընկնում երկրի մշակող արդյունաբերության արտադրանքի ընդհանուր արժեքի մոտ 50%-ը։
Հիմնադրել են իսպանացիները, 1541-ին։ XX դ․ սկզբից՝ երկրի արդ․, նորագույն ժամանակում՝ պրոլետարիատի դասակարգային և հակաիմպերիալիստական պայքարի կենտրոն։ 1970-ի նոյեմբերին Ս․ Ալիենդեի գլխավորությամբ ժող․ միասնության կառավարության իշխանության գլուխ անցնելուց հետո Ս․ դասակարգային սուր մարտերի թատերաբեմ էր ժող․ միասնության կառավարության կողմնակիցների և օպոզիցիայի միջև։ 1973-ի սեպտ․ 11-ին Ս–ում տեղի ունեցավ հետադեմ զինվորականության խռովություն, որի հետևանքով տապալվեց ժող․ միասնության կառավարությունը, Լա Մոնեդա պրեզիդենտական պալատի գրոհի ժամանակ սպանվեց Ս․ Ալիենդեն։
Ս–ում են գտնվում Չիլիական, Չիլիի Կաթոլիկական համալսարանները և Տեխնիկական պետ․ համալսարանը, Չիլիի ԳԱ, լեզվաբանության, բնական գիտությունների և պատմության ակադեմիաները, Անտարկտիդայի ուսումնասիրման Չիլիի ինստ–ը, Սոցիալ–տնտ․ պլանավորման Լատինա–ամերիկյան ինստ–ը։ Կան զինվ․ ուսումնարան, Կիրառական արվեստի դպրոց, Ազգ․ կոնսերվատորիա, գրադարաններ, թանգարաններ, թատրոններ, XVI–XVIII դդ․ եկեղեցիներ ու շենքեր։
Հայերի մասին տես Չիլի հոդվածում։
ՍԱՆՏՅԱԳՈ ԴԵ ԿՈՒԲԱ (Santiago de Cuba), քաղաք և նավահանգիստ Կուրայի հվ–արլ–ում, Օրիենտե նահանգի վարչական կենտրոնը։ 322 հզ․ բն․ (1976)։ Կա մեքենաշինություն, նավթավերամշակում, սննդի, ցեմենտի, տեքստիլ, կաշվի–կոշիկի, քիմ․ արդյունաբերություն, մետաղամշակում, նավաշինություն, Ս–ի մոտ՝ պղնձի արդյունահանում։ Ունի համալսարան։ Հիմնադրվել է 1514-ին։
ՍԱՆՏՈ ԴՌՄԻՆԳՈ (Santo Domingo), Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաքը (1844-ից), երկրի տնտ․ և մշակութային կարևոր կենտրոնը։ Գտնվում է Հայիթի կղզու հվ–արլ–ում, Կարիբյան ծովի ցածրադիր ափին։ Ավելի քան 1 մլն բն․ (1981)։ Խճուղային ճանապարհների հանգույց է, երկրի գլխավոր նավահանգիստը։ Կան սննդի, տեքստիլ, կարի, կաշվի–կոշիկի, ցեմենտի, անտառասղոցման, կահույքի արդյունաբերության ձեռնարկություններ։ Ունի համալսարաններ (Ինքնավար և Ազգային), Պատմության ակադեմիա, Ազգ․ թանգարան, Գեղարվեստի Ազգ․ պատկերասրահ։ Տուրիզմի կենտրոն է։ Հիմնադրել են իսպանացիները, 1496-ին։ Պահպանվել են XVI դ․ ճարտ․ հուշարձաններ։
ՍԱՆՏՈՆԻՆ, հակաճիճվային դեղամիջոց։ Երկցիկլիկ տերպենոիդ, պարունակվում է օշինդրի տերևներում և ծաղկաբույլերում։ Օգտագործում են հաբերի և փոշիների ձևով՝ ասկարիդոզի բուժման նպատակով։
ՍԱՆՏՈՒՍ (Santos), քաղաք Բրազիլիայի հվ–արլ–ում, Սան Պաուլու նահանգում։ 345,6 հզ․ բն․ (1978)։ Ծովային նավահանգիստ է, նահանգի «ծովային դարպասը»։ Բեռնաշրջանառությունը 17 մլն տ է (1975)։ Ս–ով է կատարվում Բրազիլիայի սուրճի արտահանման մոտ 3/4-ը։ Արտահանում է նաև բանան, բամբակ, արքայախնձոր և այլ գյուղատնտ․ մթերքներ։ Երկաթուղային հանգույց է։ Կա սննդի, մետաղամշակման արդյունաբերություն, պարարտանյութերի արտադրություն։ Հիմնադրվել է 1545-ին։
ՍԱՆՐԱԿԻՐՆԵՐ (Ctenophora), ծովային անողնաշարավորների տիպ։ Նախկինում դասվում էին աղեխորշավորների տիպին։ Ս–ի մարմինը դոնդողանման է, թափանցիկ, երկճառագայթ համաչափությամբ, երկարությունը՝ մինչև՝ 1 մ։ Աղեխորշավորներից տարբերվում են շարժման օրգաններով՝ միջօրեականներով դասավորված