8 շարք թիավարման թիթեղներով (իրար սոսնձված թարթիչների յուրահատուկ ձևափոխված խրձեր, որոնք ունեն սանրի ձև, այստեղից՝ Ս․ անվանումը)։ Զուրկ են խայթող բջիջներից և կերը որսում են արտաքին էպիթելի հատուկ կպչուն բջիջներով։ Ս–ի մարմինը պարկաձև է․ մի կողմում բերանն է, մյուսում՝ հավասարակշռության օրգանը։ Մեծ մասն օժտված է մեկ զույգ ճյուղավորված շոշափուկներով։ Հերմաֆրոդիտ են։ Հայտնի է Ս–ի 100 տեսակ՝ տարածված բոլոր ծովերում։ Գիշատիչ են, սնվում են մանր պլանկտոնային կենդանիներով, մանր ձկներով ու ձկնկիթով, առանձին տեսակներ՝ միայն այլ տեսակների Ս–ով։ Շատ Ս․ մթության մեջ լուսարձակում են։
ՍԱՆՐԱՆՄԱՆ ՍԵԶ (Agropyron pectiniforme), ժիտնյակ, Agropyron ցեղի ժիտնյակների խմբի բույս։ Արժեքավոր կերաբույս բոլոր գյուղատնտ․ կենդանիների համար։ Տես նաև Սեզ։
ՍԱՆՔՀՅԱ (սանսկր․ samkhya–թիվ, իմաստ, դատողություն), հնդկ․ դասական փիլ–յան (բրահմայականության) հնագույն դպրոցներից։ Ընդունում է Վեդաների հեղինակությունը՝ հիմնվելով, սակայն, փորձի և խորհրդածումների վրա։ Հիշատակվում է դեռևս պուրանաներում, շրուտիներում, ուպանիշադներում և վաղ բուդդայականության աղբյուրներում։ Ս–ի ստեղծողը իմաստուն Կապիլլան է (մ․ թ․ ա․ VII դ․), իսկ մեզ հասած ամենավաղ աշխատությունը՝ Իշվարակրիշնայի «Ս–կարիկա»-ն (մ․ թ․ V դ․)։ Ս․ ռեալիստական դուալիզմի համակարգ է՝ միասնական մատերիական (պրակրիտի) և անհամար թվով հոգեկան (պուրուշա) նախահիմքերով և մերժում է աստծո գոյությունը (անվանվում է նաև աթեիստական կամ նիրիշվարա–Ս․)։ Ըստ Ս–ի, պուրուշան («Ես»-ը) հավերժական է, զուրկ ակտիվությունից և մաքուր գիտակցություն է։ Պրակրիտին հավերժական է, օժտված է ակտիվությամբ, զուրկ է գիտակցությունից, կազմված է երեք բաղադրամասերից (րաջաս, թամաս և սաթվա գուներից) և աշխարհի էմպիրիկական սկզբնապատճառն է։ Պուրուշայի և պրակրիտիի միացումից (սանյոգա) սկսվում են վերջինիս ձևափոխումները, որը և հանգեցնում է աշխարհի ողջ բազմազանությանը՝ սկսած ինտելեկտից և վերջացած առարկայական մարմիններով։ Ս–ի մետաֆիզիկան հիմնված է իր պատճառականության տեսության (սաթկարյա–վադա) վրա, ըստ որի պատճառը և հետևանքը նույն սուբստանցի չարտահայտված և արտահայտված ձևերն են։ Ս–ում էվոլյուցիայի վերջնական նպատակ համարվում է պուրուշայի ազատագրումը (մուկտի), որը հնարավոր է «Ես»-ի և «ոչ–Ես»-ի տարբերության գիտակցման միջոցով։
Ազատագրման ձևերն ու ուղիները մշակված են յոգա համակարգում։
ՍԱՉԱՔ, գյուղ Կեսարիայի նահանգում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին այգեգործությամբ, պարտիզպանությամբ, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՍԱՊԱՀ–ԳՅՈՒԼՅԱՆ Սապահգյուլյան (Տեր–Դանիելյան), Ստեփանոս [14․2․1861, գ․ ճահուկ (Նախիջևանի գավառում)–28․4․1928, Նյու Ցորք], հասարակական–քաղ․ գործիչ, հրապարակախոս։ Հնչակյան կուսակցության անդամ։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, եղել ծննդավայրի, ապա Երևանի թեմական դպրոցի ուսուցիչ և նույն շրջանի դպրոցների թեմական տեսուչ։ 1887-ին, քաղ․ գործունեության համար բանտարկվել է Երևանում։ Փախել է բանտից և անցել Պարսկաստան (Սալմաստ), Վան–Վարագ և Մուշ, դասավանդել տեղի, 1888-ից՝ Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում։ 1890–95-ին բարձրագույն կրթություն է ստացել Փարիզում, թղթակցել «Նոր դար» թերթին։ 1895–96-ին ապրել է Լոնդոնում, այնուհետև եղել Ռուսչուկի (Բուլղարիա) հայկ․ դպրոցի տնօրենը։ Ընդհարվելով դաշնակցականների հետ՝ 1898-ի վերջին մեկնել է Լոնդոն, խմբագրել «Հնչակ» թերթը։ 1903-ից Բոստոնում խմբագրել է «Երիաասարդ Հայաստան» կիսաշաբաթաթերթը, ապա Փարիզում՝ դարձյալ «Հնչակը»։ 1912-ին Կ․ Պոլսում մասնակցել է հնչակյան «Նոր աշխարհ» թերթի խմբագրմանը։ Փարիզում և Պողոս Նուբարի հետ զբաղվել է Հայկական հարցով, ունեցել պատրանքներ արևմտյան տերությունների օգնության վերաբերյալ։ Այնուհետև ԱՄՆ–ում աշխատել է «Երիտասարդ Հայաստանի» խմբագրությունում։ Եղել է հնչակյան կուսակցության տեսաբաններից, զարգացրել սոցիալիզմի վերաբերյալ մանրբուրժ․ գաղափարներ։ Իր աշխատություններում և հոդվածներում անդրադարձել է հայ ազատագր․ շարժման պատմությանը [«Ինքնավար Հայաստան», (Ա․ Թ․)], դատապարտել երիտթուրքերի շովինիստ քաղաքականությունը, Մեծ եղեռնի հանցավորներին («Պատասխանատուները», 1916)։
ՍԱՊԱՏԱ (Zapata) էմիլիանո (1879-1919), 1910–17-ի մեքսիկական հեղափոխության գործիչ։ Ծագումով գյուղացի։ Հեղափոխության ժամանակ գլխավորել է երկրի կենտրոնում և հվ–ում ծավալված գյուղացիական շարժումը։ Ս–ի գլխավորությամբ հեղափոխականների մի խումբ մշակել է ագրարային ծրագիր՝ «Այալայի պլան», որը նախատեսում էր խոշոր հողատիրության վերացում՝ փրկագնով հողը գյուղացիներին տալով։ 1914-ի դեկտեմբեր–1915-ի հուլիսին (ընդհատումներով) Ս–ի և Ֆ․ Վիլյայի ջոկատները գրավել են Մեխիկո մայրաքաղաքը։ Գյուղացիական շարժման ճնշման տակ 1917-ի մեքս․ սահմանադրության մեջ մտցվել են գյուղացիության շահերն արտահայտող մի շարք կետեի։ Ս․ ողջունել է Հոկտեմբերւան սոցիալիստական մեծ հեղափոխությունը։ Սպանվել է իշխանությունների կազմակերպած պրովոկացիայի հետևանքով։
ՍԱՊԱՏԱՁՈՒԿ (Oncorhynchus gorbuscha), (խաղաղօվկիանոսյան սաղմոնների սեռի ձուկ։ Մարմնի երկարությունը՝ մոտ 0,5 մ, կենդանի զանգվածը՝ 1,5 կգ (սեռի ամենամանր ներկայացուցիչն է)։ Թեփուկները շատ մանր են։ Տարածված է Խաղաղ օվկիանոսի հս–ում, ինչպես նաև Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում։ Ձվադրության համար մտնում է գետերը (հունիսի վերջից օգոստոսի սկիզբը), ձվադրում գետակների ծանծաղ, գետաքարերով պատվքսծ տեղերում (հուլիսի կեսից հոկտեմբերի սկիզբը, 1200–2000 ձկնկիթ)։ Զվադրումից առաջ արուների մեջքին սապատ է առաջանում (այստեղից՝ անվանումը)։ Ձվադրումից հետո ձկները սատկում են։ Մատղաշները ծով են իջնում մայիսին և սեռահասուն վիճակում գետերը վերադառնում հաջորդ տարին։ Ձկնորսության կարևոր օբյեկտ է։ Կլիմայավարժեցված է Բարենցի, Սպիտակ ծովերում և Նյուֆաունդլենդի շրջանում։
ՍԱՊՈՆԻՆՆԵՐ (< լատ․ sapo (saponis)–օճառ), բուսական գլիկոզիդների խմբի բարդ օրգ․, ոչ ազոտային միացություններ։ Թթվային կամ ֆերմենտային հիդրոլիզի ժամանակ ճեղքվում են միաշաքարների (սեկ կամ մի քանի մոլեկուլ) և ոչ ածխաջրային մասի՝ ագլիկոնի (սապոգենին)։ Կարող են պարունակել նաև ուրոնաթթուներ։ Ս․ պարունակվում են գլխավորապես բույսերում (վարդազգիներ, մեխակազգիներ) և որոշ ծովային կենդանիների (ծովաստղեր, հոլոթուրիաներ) օրգանիզմներում։ Օճառների նման առաջացնում են հեշտ փրփրող կոլոիդ լուծույթներ։ Ունեն սուր, դառը համ։ Կիրառվում են որպես էժան հումք ստերոիդ հորմոնների ստացման համար, օգտագործվում են կրակմարիչներում, փրփրուն խմիչքների արտադրության մեջ ևն։ Ս․ պարունակող տարբեր բույսերի պատրաստուկները բժշկության մեջ կիրառվում են որպես միզամուղ, խորխաբեր և այլ դեղամիջոցներ։
ՍԱՊՈՆՋՅԱՆ Օգսեն Մուրադի [ծն․ 23․3․ 1908, Արճեշ, (Արմ․ Հայաստան)], հայ սովետակսն մեխանիկ։ ՀՍՍՀ ԳԱ թղթ․ անդամ (1960)։ ՀՍՍՀ գիտ․ վաստ, գործիչ