(1962)։ Ավարտել է ՀՍՍՀ շինարարական (այժմ՝ Երևանի պոլիտեխնիկական) ինստ–ը (1932), 1939-ից Երևանի պոլիտեխնիկական ինստ–ի նյութերի դիմադրության ամբիոնի վարիչն է։ Աշխատանքները վերաբերում են առաձգականության տեսության, մասնավորապես, առաձգական բարակ սալերի ծռման տեսության հարցերին։ Մշակել է մեթոդներ, որոնց օգնությամբ լուծվել են էլիպսային, կիսաէլիպսային բազմանկյուն և կիսաշրջանաձև սալերի ծռման տարբեր խնդիրներ։ Բացատրել է իր հայտնաբերած «Սապոնջյան–Բաբուշկայի պարադոքսը»։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
ՍԱՊՊՈՐՈ, քաղաք ճապոնիայում, Հոկայդո կղզու հվ–ում, Տոյոհիրա գետի ափին։ 1,3 մլն բն․ (1979)։ Կղզու վարչական, տնտ․ և մշակութային կենտրոնն է։ Կպ տեքստիլ, նավթավերամշակման, քիմ․, դեղագործական, կաշվի, փայտասղոցման, փայտամշակման, սննդհամի, պոլիգրաֆ արդյունաբերություն, ավիաշինություն։ Ունի համալսարան, ԳՀԻ–ներ, բուսաբանական այգի և թանգարան։ Ձմեռային սպորտի կենտրոն է։ 1972-ին Ս–nւմ տեղի են ունեցել XI ձմեռային օլիմպիական խաղերը։
ՍԱՊՐՈՊԵԼԻՏՆԵՐ (< հուն, όαΛрóς, – փտած և Λἠλός – ցեխ, տիղմ), տես Ածուխներ։
ՍԱՊՐՈՖԻՏՆԵՐ (< հուն․ όαΛрός–փտած և (ΦυΛόv–բույս), մեռած օրգանիզմների օրգ․ նյութով կամ կենդանի օրգանիզմների արտաթորություններով սնվող բույսեր։ Ըստ սնման տիպի տարասուն օրգանիզմներ են։ Ինքնասուն օրգանիզմների հետ կարևոր դեր են կատարում բնության մեջ նյութերի շրջանառության գործում, քանի որ դիակները և կենդանիների արտաթորությունները (օրգ․ Նյութեր) քայքայում են մինչև ջրի, ածխածնի երկօքսիդի, ամոնիակի և այլ անօրգ․ նյութերի։ Հանդիպում են գլխավորապես բակտերիաների, ճառագայթասնկերի և սնկերի մեջ։ Որոշ Ս․ կարող են դառնալ մակաբույծներ (տես Մակաբուծականություն), իսկ մի շարք ֆոտոսինթեզող օրգանիզմներ (օրինակ, որոշ կանաչ ջրիմուռներ)՝ Ս․։ Հաճախ Ս․ են անվանում միկոռիզային սնկերի միջոցով սնվող որոշ ծաղկավոր բույսերի։
ՍԱՊՈՒՆՈՎ Նիկոլայ Նիկոլաևիչ (1880– 1912), ռուս նկարիչ։ 1893–1901-ին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ «Գոլուբայա ռոզա» խմբավորման ցուցահանդեսի (1907) մասնակից։ Ստեղծել է դեկորատիվ նատյուրմորտներ («Սկահակներ և ծաղիկներ», տեմպերա, 1910, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), գրոտեսկային կենցաղային պատկերներ («Կարուսել», տեմպերա, յուղաներկ, 1908, Ռուս․ [թանգարան, Լենինգրադ), որոնց բնորորոշ է իրականության և թատերայնությանյ զուգորդումը, վառ գուներանգը։ 1905-ից մասնակցել է Վ․ Է․ Մեյերխոլդի «սիմվոլիկ» թատրոնի ստեղծմանը, հեղինակի, բեմադրողի և նկարչի ձգտումների համադրություն է եղել Ա․ Ա․ Բլոկի «Բալագանչիկ»-ի բեմադրությունը Վ․ Ֆ․ Կոմիսարժևսկայայի թատրոնում (Պետերբուրգ, 1906), Ա․ Շնիցլերի «Կոլոմբինայի շարֆը» ֆանտասմագորիկ ձևավորումը Ինտերմեդիաների տանը (Պետերբուրգ, 1910)։ Ս–ի բեմանկարչական և հաստոցային մի քանի աշխատանքներ գտնվում են Հայաստանի պետ․ պատկերասրահում և «Արամ Աբրահամյանի հավաքածու» թանգարանում (Երևան)։
ՍԱՋՅԱՆՆԵՐ, Սաջիներ, Աբբասյանների նշանակած ամիրաներ Ատրպատականում 890–929-ին (ընդմիջումով)։ Ս–ի ներկայացուցիչները՝ Մուհամմադ Ավշինը (Ափշին) և Ցուսուֆը, բազմիցս արշավել են Հայաստան՝ այն նվաճելու նպատակով, սակայն Հայոց թագավորներ Սմբատ Ա և Աշոտ Բ Երկաթը երկարատև ու համառ պայքարում խափանել են նրանց ձգտումը։ Աշոտ Բ Երկաթը 929-ին Ս–ի հրոսակներին վերջնականապես վտարել է Բագրատունիների թագավորությունից։ Նույն տարում էլ Ս․ կորցրել են իրենց իշխանությունն Ատրպատականում։
ՍԱՌԵՑՆՈՂ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐխառնուրդներ, որոնց բաղադրիչները միմյանց խառնելիս լուծման կամ հալման ջերմություն է կլանվում և համակարգի ջերմաստիճանն իջնում է։ Որոշ աղեր ջրում, նոսր թթուներում լուծելիս կամ սառույցի հետ խառնելիս ջերմաստիճանն իջնում է մինչև –50°C, չոր սառույցը սպիրտների կամ եթերների հետ խառնելիս՝ –80°С։ Ս․ խ․ ավելի հաճախ օգտագործում են գիտահետազոտական և այլ աշխատանոցներում։ Արդյունաբերության մեջ օգտագործվում է մանրացված սառույցի և կերակրի աղի (22,4%) խառնուրդը, որի հալ․ ջերմաստիճանը –21․2°C է։
Ջերմաստիճանը, °C | |||
---|---|---|---|
Բաղադրիչները | Բաղադրությունը, % ըստ զանգվ․ | խառնելուց առաջ | խառնելուց հետո |
Ջուր | 61,6 | ||
19,2 | 10-15 | -12 | |
19,2 | |||
44,5 | |||
55,5 | 10-15 | -20 | |
Սառույց | 60 | ||
40 | 0 | -30 | |
Սառույց | 42,8 | ||
57,2 | 0 | -46 |
<section>
ՍԱՌԵՑՈՒՄ, նյութի ջերմաստիճանի իջեցումը նրանից ջերմություն կորզելու միջոցով։ Ս․ իրականացնում են բնական ջերմափոխանակման կամ հակադարձ թերմոդինամիկական (սառնարանային) ցիկլի օգտագործմամբ, որը հնարավոր է դարձնում ցածր ջերմաստիճան ունեցող միջավայրից ջերմությունը փոխանցել ավելի բարձր ջերմաստիճան ունեցողին՝ ի հաշիվ ծախսված մեխանիկական աշխատանքի, ջերմային կամ էլեկտրական էներգիայի։ Այդ սկզբունքով են աշխատում սառնարանային մեքենաները և սառնարանային տեղակայանքները (տես նաև Կառնոյի ցիկլ և Դրոսելում), որոնցում որպես սառնարանային հեղուկներ օգտագործվում են ամոնիակը, ֆրեոնները ( ևն), պրոպան–պրոպիլենային խառնուրդները են։ Խորը Ս–ման (–100°C–ից ցածր) համար կիրառում են ճնշման տակ գտնվող գազի իզոէնթալպիական (տես Ջոուլ–Թոմսոնի Էֆեկտ) և իզոէնտրոպիական ընդարձակումը։ Տես նաև Սառեցում սննդամթերքի։
ՍԱՌԵՑՈՒՄ ԳՐՈՒՆՏԻ, թույլ և ջրով հագեցած գրունտի արհեստական սառեցում (բնական տեղադիրքում) մինչև 0°C–ից ցածր ջերմաստիճաններ, այն ամրացնելու և անջրաթափանց դարձնելու համար։ Կիրառում են հանքահորերի, թունելների, մետրոպոլիտենի կայարանների ստորգետնյա պահեստարանների, հիմքերի, կամուրջների, կամարների շինարարության ժամանակ։ Գրունտի սառեցման համար օգտագործում են սառնարանային տեղակայանքներ՝ գրունտի մեջ ընկղմվող սառեցնող խողովակների համակարգով, որոնցով շրջապտույտ է կատարում սառեցնող հեղուկը։ (Տես Սառեցնող խառնուրդներ)։
ՍԱՌԵՑՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, մթերքի պահածոյացման եղանակ, երբ սառեցվող մթերքի ջերմաստիճանն իջեցվում է իր հյութերի սառեցման կետից ցածր։ Այդ, այսպես կոչված, կրիոսկոպիկ կետը կախված է բջջահյութում լուծված նյութերի կոնցենտրացիայից և միջին հաշվով կազմում է․ մսի համար -0,6-ից մինչև –1,2°C, կաթի՝ –0,55°C, ձվի՝ –0,5°C, ձկան՝ –0,6-ից մինչև –2°C ևն։ Հետագա սառեցման դեպքում ջերմաստիճանն իջեցնում են –18-ից մինչև –25°C, որոշ դեպքերում՝ մինչև –50, –60°C և ցածր,