Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/19

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

1886-ին ընդունվեց սահմանադրություն, որն ամրապնդում էր կալվածատերերի ու կապիտալիստների իշխանությունը։ 1877–78-ի ռուս–թուրք․ պատերազմում Ռուսաստանի, որի կողմում կռվում էր Ռ․, հաղթանակի շնորհիվ, Ռ․ ստացավ լրիվ անկախություն (տես Բեռլինի կոնգրես 1878)։ Ռ–ին անցավ Հս․ Դոբրուջան՝ Կոնստանցայով։ 1881-ին Ռ․ հռչակվեց թագավորություն։ Ռ–ի ազատագրումը նպաստավոր պայմաններ ստեղծեց երկրում կապիտալիզմի զարգացման համար։ 1890–1900-ին մեծ թափ ստացավ երկաթուղիների կառուցումը, արագորեն զարգացավ նավթի, ածխի արդյունաբերությունը (1914-ին նավթի արդյունահանությամբ Ռ․ աշխարհում գրավում էր 3-րդ տեղը)։ Սակայն ուժեղ էր Ռ-ի կախումը օտարերկրյա կապիտալից. բաժնետիրական կապիտալի 80%–ը պատկանում էր օտարերկրացիներին։ Արդյունաբերության զարգացման հետ աճում էր բանվոր դասակարգը, ուժեղանում էր գործադուլային շարժումը։ 1893-ին ստեղծվեց Ռ–ի բանվորների ս–դ․ կուսակցությունը (ՌԲՍԴԿ)։ Ռ–ում հեղափոխական շարժման ուժեղ խթան հանդիսացավ 1905–07-ի ռուս. հեղափոխությունը։ 1905–07-ին տեղի ունեցան բանվորական ելույթներ, 1907-ին հուժկու գյուղացիական ապստամբություն, որը դաժանորեն ճնշվեց։ 1913-ին Ռ․ մասնակցեց երկրորդ բալկանյան պատերազմին (տես Բալկանյան պատերազմներ 1912–13) և Բուլղարիայից զավթեց Հվ․ Դոբրուջան։ Ռ․ առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) մեջ մտավ (1916) Անտանտի կողմում, որի հրահրմամբ 1918-ին ինտերվենցիա ձեռնարկեց Սովետական Ռուսաստանի դեմ և զավթեց Բեսարաբիան ու Հս․ Բուկովինան (հիմնականում ուկր․ բնակչությամբ)։ 1918-ին Ռ–ին միացավ Տրանսիլվանիան։ Պատերազմից հետո Ռ–ի տարածքն ու բնակչությունը ավելացան ավելի քան 2 անգամ։

Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցությամբ և առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով սոցիալ․ հակասությունների սրման պայմաններում՝ երկրում ուժեղացավ զանգվածային հեղափոխական շարժումը, որն ընդգրկեց բանակն ու նավատորմը։ 1921-ին ստեղծվեց Ռ-ի կոմկուսը (ՌԿԿ)։ ժող․ զանգվածների ճնշման տակ Ռ–ի բուրժուա–կալվածատիրական կառավարությունը ստիպված էր անցկացնել որոշ լիբերալ ռեֆորմներ (ընդհ․ ընտրական իրավունք տղամարդկանց համար, սահմանափակ ագրարային ռեֆորմ, սահմանադրության ընդունում, որը ձևականորեն հռչակում էր քաղաքացիների հավասարություն ևն), որոնք մի որոշ ժամանակ կայունացրեցին կապիտալիզմի զարգացումը երկրում։ Սակայն շուտով հետադիմությունը հարձակման անցավ․ 1924-ին արգելվեց Ռ–ի կոմկուսը, դաժանորեն ճնշվեց Թաթարբունարի ապստամբությունը (տես Թաթարբունարի ապստամբություն 1924)։ 1920-ական թթ․ Ռ–ի արտաքին քաղաքականությանը բնորոշ էր քաղ․ կապերի ամրապնդումը արմ․ տերությունների հետ։ 1920–21-ին նրա մասնակցությամբ ստեղծվեց փոքր Անտանտը (տես Անտանտ փոքր), Ռ․ հակասովետական դաշինք կնքեց բուրժուա–կալվածատիրական Լեհաստանի (1921), ինչպես նաև պայմանագրեր՝ Ֆրանսիայի և Իտալիայի (1926) հետ։ Չնայած այդ ամենին, Սովետական Միությունը ամբողջ միջպատերազմյան տարիներին (1920–30-ական թթ․) փորձեց նորմալացնել հարաբերությունները Ռ–ի հետ, պահանջելով վերադարձնել զավթված սովետական հողերը։ Բայց ռումին. հետադիմությունը մերժեց սովետական կառավարության արդարացի պահանջը։ 1930-ական թթ․ սկզբին Ռ–ի տնտեսությունը անկում ապրեց (բացառությամբ նավթարդյունաբերության), ուժեղացավ կախումը օտարերկրյա կապիտալից, ինչպես նաև երկրի քաղ․ կախումը Արևմուտքից։ 1930-ին Ռ․ վերադարձավ թագաժառանգ Կարոլը (վտարվել էր 1926-ին) և թագադրվեց որպես Կարոլ II։ 1931-ին ստեղծվեց «Երկաթյա գվարդիա» ֆաշիստ. կազմակերպությունը։ Երկրում սկիզբ առած գործադուլային և հակաֆաշիստ․ շարժումը գլխավորեց ՌԿԿ։ Հաշվի առնելով Սովետական Միության աճող միջազգային հեղինակությունը՝ Ռ․ 1934-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատեց ՍՍՀՍ–ի հետ։ 1934–37-ին իշխանության գլուխ անցավ նացիոնալ-լիբերալ կուսակցության (ՆԼԿ) աջ թևը․ էլ ավելի ուժեղացավ երկրի ֆաշիստականացումը, որը հանգեցրեց դիկտատուրայի հաստատմանը (1938)։ Ընդունվեց հետադիմական սահմանադրություն, արձակվեցին քաղ․ կուսակցությունները, արհմիությունները։ Ռ․ տնտեսապես և քաղաքականապես կախման մեջ ընկավ ֆաշիստ․ Գերմանիայից։

Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) սկզբում ռումին. կառավարությունը հայտարարեց պատերազմում Ռ–ի չեզոքության մասին։ Պահպանելով կապը անգլ․ և ֆրանս․ կապիտալի հետ, իշխող դասակարգերը միաժամանակ Գերմանիային մատակարարում էին հումք և պարեն։ 1940-ին Ռ–ում հաստատվեց ֆաշիստ․ վարչակարգ։

Այդ պայմաններում սովետական կառավարությունը պահանջեց ետ վերադարձնել 1918-ին զավթած Բեսարաբիան և Հս․ Բուկովինան։ 1940-ի հունիսի 28-ի սովետա–ռումին․ համաձայնագրով Բեսարաբիան վերամիավորվեց ՍՍՀՄ–ի հետ։ Հս․ Բուկովինան և Բեսարաբիայի որոշ գավառներ մտան Ուկր․ ՍՍՀ կազմի մեջ։ Բեսարաբիայի մեծ մասը վերամիավորվեց Մոլդ․ ԻՍՍՀ–ի հետ, որը նույն տարում վերակազմվեց Մոլդ․ ՍՍՀ–ի։ Ֆաշիստ․ Գերմանիան Ռ-ին պարտադրեց (1940) այսպես կոչված Վիեննական 2-րդ արբիտրաժը, որով Ռ–ից Հունգարիային էր անցնում Հս․ Տրանսիլվանիան, փոխարենը (Հիտլերի խոստման համաձայն) Ռ․ որպես հատուցում պետք է ստանար սովետական տարածք։ 1940-ի սեպտեմբերին Բուլղարիային վերադարձվեց Հվ․ Դոբրուջան։ Հիտլերի աջակցությամբ 1940-ի սեպտեմբերից գահից հեռացվեց Կարոլ II-ը և թագավոր հռչակվեց նրա որդի Միհայը։ Փաստորեն իշխանությունն անցավ գեն․ Յոն Անտոնեսկուի ձեռքը, որը հաստատեց ռազմաֆաշիստ․ դիկտատուրա։ 1940-ի հոկտեմբերին Անտոնեսկուի կառավարության համաձայնությամբ Ռ․ մտցվեցին գերմանա–ֆաշիստ․ զորքեր, Ռ․ միացավ Բեռլինյան պակտին։ 1941-ին Ռ․ պատերազմի մեջ մտավ Սովետական Միության դեմ։ Ռ–ի կոմկուսը ժողովրդին կոչ արեց տապալել ֆաշիստ, վարչակարգը Ռ–ում, դուրս անել երկրից գերմանա–ֆաշիստ․ զավթիչներին։ 1943-ին ՌԿԿ–ի նախաձեռնությամբ կազմակերպվեց Հայրենասիրական հակահիտլերյան ճակատ (ՀՀՃ)։ 1944-ի մարտին սովետական բանակը մոտեցավ Ռ–ի սահմաններին։ Սովետական կառավարությունը առաջարկեց Ռ–ի կառավարությանը հաշտության բարենպաստ պայմաններ, որոնք սակայն չնդունվեցին։ 1944-ի հունիսին երկրում կազմվեց Ազգ․ դեմոկրատական խմբավորում, որի մեջ մտան ՌԿԿ–ի, Ռումինիայի ս–դ․ կուսակցության (ստեղծվել էր 1927-ին) և այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ստեղծվեցին զինված ջոկատներ, որոնք սովետական զորքերի մոտեցման հետ, ապստամբեցին (1944-ի օգոստ․ 23-ին), և Անտոնեսկուի դիկտատուրան տապալվեց։ Ռ․ պատերազմ հայտարարեց ֆաշիստ․ Գերմանիային։ Ռումինական զորքերը, սովետական բանակի հետ, մինչև 1944-ի հոկտ․ 25-ը ազատագրեցին Ռ․։

1945-ի մարտի 6–ին, ժող․ զանգվածների պայքարի հետևանքով, որոնց գլխավորում էր կոմկուսը, կազմվեց դեմոկրատական կառավարություն Պ․ Գրոզայի ղեկավարությամբ։ Մարտի 22-ին օրենք ընդունվեց ագրարային ռեֆորմի մասին։ Ստեղծվեց և ամրապնդվեց բանվոր դասակարգի և գյուղացիության դաշինքը։ Անցկացվեց պետ․ ապարատի դեմոկրատականացում։ ՍՍՀՄ քաղ․ և դիվանագիտական աջակցությունը, սովետական զորքերի ժամանակավոր առկայությունը Ռ–ում կանխեցին քաղաքացիական պատերազմը երկրում։ 1947-ի փետրվարին Փարիզում Ռ–ի հետ կնքվեց հաշտության պայմանագիր, որը հաստատեց Ռ–ի ազգ․ անկախությունը, սուվերենությունը և տերիտորիալ ամբողջականությունը։ 1947-ի դեկտ․ 30-ին տապալվեց միապետությունը (Միհայ թագավորը հարկադրված էր հրաժարվել գահից), և նույն օրը Ռ․ հռչակվեց ժողովըրդական–դեմոկրատական հանրապետություն։ Բանվոր դասակարգը կոմկուսի գլխավորությամբ իր ձեռքում կենտրոնացրեց պետ․ իշխանությունը։ 1948-ի փետր․ 4-ին Սովետական Միության և Ռ–ի միջև կնքվեց բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիր։ 1948-ի փետրվարին ՌԿԿ–ի և Ռ–ի ս–դ․ կուսակցության միավորմամբ ստեղծվեց Ռումինիայի բանվորական կուսակցությունը (ՌԲԿ), որի գլխ․ քարտուղար ընտրվեց Գ․ Գեորգիու–Դեժը։ 1948-ի ապրիլի 13-ին Ազգ․ մեծ ժողովն ընդունեց ՌԺՀ–ում առաջին սահմանադրությունը։ 1948-ի հունիսին ազգայնացվեցին արտադրության հիմնական միջոցները, բանկերը ևն, որի հետևանքով խոշոր բուրժուազիան որպես դասակարգ վերացվեց։ Սոցիալիստ. ինդուստրացումը և գյուղատնտեսության կոոպերացումը դարձան ՌԲԿ–ի տնտ․ քաղաքականության գլխ․