Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/190

Այս էջը սրբագրված է

Энциклопедический справочник, т․ 1–3, М․, 1960-62․ ԼՍարևսյան

ՍԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ՏԵԻՆԻԿԱ, տեխնիկայի բնագավառ, որն զբաղվում է 10-ից մինչև – 150°C ջերմաստիճանային տիրույթում արհեստական ցրտի սաացման և օգտագործման հարցերով։ Ավելի ցածր ջերմաստիճանների ստացմամբ զբաղվում է սրիոգենային տեխնիկան։ Տեխնիկայում արհեստական սառնության սաացման ամենատարածված աղբյուրն է սառնարանային մեքենան։ Արհեստական սառնությունը լայնորեն կիրառվում է սննդի |(տես Սառեցում սննդամթերքի), քիմ․ և նավթավերամշակման արդյունաբերության մեջ։ Քիմ․ արդյունաբերության մեջ սառնությունն օգտագործում են գազերի հեղուկացման ու գազային խառնուրդների բաժանման համար, սինթետիկ նյութերի, ամոնիակի, ազոտային պարարտանյութերի արտադրության ժամանակ։ Նավթավերամշակման արդյունաբերության մեջ սառնությունն անհրաժեշտ է բարձրորակ բենզինի և որոշ քսուքային յուղերի ստացման համար։ Արհեստական սառնությունն օգտագործվում է նաև գազի արդյունաբերության մեջ (օրինակ, բնական գազի հեղուկացման համար)։ Արհեստական սառեցումը կիրառվում է նաև մեքենաշինության, շինարարության, բժշկության մեջ, արհեստական սառցադաշտերի կառուցման, ծովային ջրի անուշացման համար։

ՍԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔ, սարքավորումների համախումբ, որը ծառայում է սառեցվող օբյեկտներում շրջապատող միջավայրի ջերմաստիճանից ցածր ջերմաստիճաններ ստանալու և պահպանելու համար։ Ներառնում է մեկ կամ մի քանի սառնարանային մեքենա, ինչպես նաև օժանդակ սարքավորումներ (էներգա-, ջրա- և ջերմամատակարարման համակարգեր, կառավարման ու վերահսկման սարքեր), որոնք ապահովում են այդ մեքենաների կանոնավոր աշխատանքը։ Ս․ տ–ից սառնությունը սպառողին է մաուտուցվում հեղուկացված կամ սեղմված սառնարանային ագենտի (անմիջական․ սառեցում) կամ պաղեցված սառնարանային ջերմակրի (սառնակրի) ձևով։ Ըստ արտա– դրողականության Ա․ տները պայմանականորեն լինում են՝ փոքր (արտադրողականությունը՝ 35 կվտ–ից ցածր), միջին (35–600 կվտ) և խոշոր (600 կվտ–ի ց բարձր)։ Շոգեկոմպրեսիոն սառնարանային մեքենաներով տեղակայանքները մոնտաժվում են նույն շենքում, որտեղ գտնվում է սպառողը, կամ առանձին շենքում՝ սառնարանային կայանում։ Աբսորբցիոն և շոգեարտարկիչային | սառնարանային մեքենաներով Ս․ տ-ները մոնտաժվում են նաև շենքից դուրս։ Ա․ տ–ներում լայնորեն արմատավորվում է ավտոմատացումը, որն առաջին հերթին հանգեցնում է հաստատուն ջերմաստիճանային ռեժիմի պահպանմանը։

ՍԱՌՆԱՐՅՈՒՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ, փոփոխաջերմ կենդանիներ, պոյկիլոթերմ (< հուն․ яоьхСХод - այլազան, բազմազան և §ёр|1Т| – ջերմություն) կենդանիներ, մարմնի կայուն ջերմաստիճան չունեցող կենդանիները (բոլոր անողնաշարավորները, ողնաշարավորներից՝ ձկները, երկկենցաղները, սողունները)։ Ս․ կ–ի մարմնի ջերմաստիճանը հավասար է շրջապատող միջավայրի ջերմաստիճանին կամ 1 – 2°Շ–ով բարձր է։ Մկանային աշխատանքի ժամանակ այն բարձրանում է․ օրինակ, իշամեղուների թռիչքի ընթացքում հասնում է մինչև 44°Շ–ի (երբ օդի ջերմաստիճանը 4–8°C է)։ Շրջապատող միջավայրի ջերմաստիճանի բարձրացումից կամ նվազումից (որոշ օպտիմալ սահմաններից ավելի) Մ․ կ․ անզգայանում են (անաբիոզի վիճակ) կամ ոչնչանում։ Շատ Մ․ կ․ անզգա վիճակում են անցկացնում տարվա մեծ մասը, օրինակ, տափաստանային կրիան ակտիվ է ընդամենը 3 ամիս։ Ս․կ–ի մարմնի ջերմաստիճանը կախված է արևի ճա– ռագայթների և մթնոլորտային գործոն– ների ազդեցությունից, կենդանու գունավորումից ևն։ Ա․ կ․ չունեն ջերմակարգավորող ֆիզիոլոգիական մեխանիզմներ, որը պայմանավորված է կենտրոնական նյարդային համակարգի թույլ զարգացումով, նյութափոխանակության պրոցեսների ցածր մակարդակով և այլ գործոններով։ Տես նաև Տաքարյուն կենդանիներ։

ՍԱՌՆԻՍ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Սիլվան գավառում։ XX դ․ սկզբին ուներ մոտ 350 հայ բնակիչ (40 տուն)։ Զբաղվում էին հացահատիկի տարբեր տեսակների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Գյուղում կար 5 եկեղեցի (Ս․ Թովմաս, Մ․ Սարգիս, Մ․ Հակոբ, Ս․ Թորոս և Մար–Շամո) և վարժարան։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։

ՍԱՌՈՏ (Sarraute, ծնունդով՝ Չ եռնյակ) Նատալի (ծն․ 18․7․1900, Իվանովո–Վոզնեսենսկ), ֆրանս․ կին գրող, 1907-ից ապրում է Ֆրանսիայում։ Ավարտել է Փարիզի համալսարանի բանասիրական և իրավաբ․ ֆակ–ները։ «Նոր վեպ» գրակ․ ուղղության ներկայացուցիչներից։ «Անծանոթի դիմանկարը» (1948), «Մարտըրո» (1953), «Պլանետարիում» (1959), «Ոսկե պտուղներ» (1963), «Կյանքի և մահվան միջև» (1968) վեպերին բնորոշ է գործող անձանց անդադար փոփոխվող հոգեվիճակի մանրամասն նկարագրությունը։ Հեղինակը գեղարվեստական խոսքի է վերածում հոգու անորսալի, մշուշոտ «շարժումներ», որոնք, սակայն, չեն ենթարկվում տրամաբանական իմաստավորման և չեն առնչվում սոցիալ–պատմ․ արտաքին պայմանների հետ։ Կերպարները չունեն իրենց անհատականությունը, երբեմն նույնիսկ իրենց անունը։ Գեղագիտական հայացքները շարադրել է «Կասկածների դարաշրջանը» (1956) տեսական հոդվածների ժողովածուում, պահանջելով հրաժարվել ռեալիզմի ավանդույթներից՝ հօգուտ «մաքուր հոգեբանականի»։ Հակառակ Մ–ի առաջ քաշած դրույթների, նրա վեպերը (մանավանդ «Դուք լսու՞մ եք նրանց», 1972) վերարտադրում են ֆրանս․ բուրժ․ մտավորականության միստիֆիկացված գիտակցությունը, պատկերացում են տալիս ժամանակակից Արմ․ Եվրոպայի հո– գևոր ճգնաժամի մասին։ Ա․ Գասպարյան

ՍԱՌՑԱԴԱՇՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, գիտություն ցամաքի մակերևույթի և ստորգետնյա սառցի բոլոր ձևերի առաջացման, զարգացման ու աշխարհագրական տարածման մասին։ Ս–յան խնդիրն է ուսումնասիրել սառցադաշտերի ծագման, առաջացման ու զարգացման պայմանները, բաղադրությունը, կառուցվածքը, ֆիզիկական հատկությունները, երկրբ․ ու գեոմորֆոլոգիական դերը, աշխարհագրական միջավայրի ու սառցադաշտերի փոխազդեցությունը, սառցադաշտերի դերը ժող․ տնտեսության մեջ, նրանցում պարփակված քաղցրահամ ջրի օգտագործման հնարավորությունները։ Մ․ որպես գիտություն ձևավորվել է XVIII դ․ (ալպիական դպրոց, Օ․ Սոսյուր), հետագա զարգացում ստացել XIX դ․ (Լ․ Մգասիս, Դ․ Ֆորբս, Ջ․ Տինդալ, Ֆ․ Ֆո– րել, Ն․ Ա․ Բուշ, Բ․ Ա․ Ֆեդչենկո, Պ․ Ա․ Կրոպոտկին և ուրիշներ)։ Ռուսաստանում սառցադաշտերի ուսումնասիրությունը ղեկավարում էր Աշխարհագրական ընկերությունը (Ի․ Վ․ Մուշկետովի ղեկավարությամբ ստեղծվեց սառցադաշտերի ուսումնասիրման հանձնաժողով)։ XX դ․ սկսվեց Ս–յան զարգացման երկրորդ փուլը (Դ․ Գը– լեն, Կ․ Ֆ․ վոյակովսկի և ուրիշներ)։ Մերձբևեռային ու լեռնային սառցադաշտերի վրա ստեղծվեցին մշտական կայաններ։ Ս–յան զարգացմանը նպաստեցին Առաջին (1882-83) և Երկրորդ (1932-33) Միջազգային բևեռային, Միջազգային երկրաֆիզիկական (1957–59) տարիներում և Միջազգային ջրաբանական տասնամյակում (1965–75) կատարված ուսումնասիրությունները։ Ս–յան ասպարեզում մեծ ներդրում ունեն սովետական գիտնականները (Վ․ Ն․ Բոգոսլովսկի, Ս․ Վ․ Վյալով, Պ․ Ա․ Շումսկի, Գ․ Ա․ Ավսյուկ, Մ․ Վ․ Տրոնով, Կ․ Կ․ Մար– կով, Մ․ Վ․ Կալեսնիկ, Լ․ Ա․ Վարդան– յանց, Գ․ Կ․ Տուշինսկի և ուրիշներ)։ Նրանք մշակել են սառցադաշտերի պլաստիկ և մածուցիկապլաստիկ շարժման տեսությունները, սառցադաշտերի տարածման, սառցապատման փուլերի, դասակարգման և այլ պրոբլեմներ։ Վերջին տասնամյակներում մեծացել է սառցադաշտերում պարփակված քաղցրահամ ջրի օգտագործման հնարավորությունների ուսումնասիրությունը, փորձեր են կատարվում այսբերգները տեղափոխելու, լեռնային սառցադաշտերի աբլյացիան (զանգվածի նվազումը) կարգավորելու ուղղությամբ։ Գրկ․ Шумский П․ А․, Основы струк– турного ледоведения, М․, 1955; К а л е с- инк С․ В․, Очерки гляциологии, М․, 1963; Котляков В․ М․, Снежный покров Зем– ли и ледники, Л․, 1968․

ՍԱՌՑԱԴԱՇՏԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ, Երկրագնդի երկրբ․ պատմության համեմատաբար տևական ժամանակաշրջան, որի ընթացքում կլիմայի ընդհանուր ցրտեցման պայմաններում իրար են հաջորդել առավել ցուրտ և համեմատաբար տաք կլիմայով ժամանակահատվածներ։ Ցուրտ ժամանակահատվածներում (սառցադաշտային) տեղի են ունեցել մայրցամաքային ընդարձակ սառցապատումներ, իսկ համեմատաբար տաք ժամանակահատվածներում