անվանել են (սկսած Շապուհ I-ից) Իրանի և ոչ Իրանի (էրան U անէրան) շահնշահ (արքայից արքա), իսկ Ս․ պ․՝ էրանշահր (արիների թագավորություն)։ Սասանյանները հենվել են պարսկ․ քրմության վրա։ Զրադաշտականությունը դարձել է պետ․ կրոն, իսկ զրադաշտ․ հռգևորականությունը՝ երկրի գլխ․ քաղ․ և տնտ․ ուժերից մեկը։ Արտաշիր I-ի օրոք կատարվել է <Ավեստայի> առաջին կանոավորումը։ III դ․ վերջը–IV դ․ սկիզբը Ս․ պ–յան ներքին ժամանակավոր թուլության և Հռոմի դեմ անհաջող պատերազմների ժամանակաշրջան էր (հռոմ․ կայսր Կարոսի արշավանքը 282-ին, Ս․ պ–յան համար ոչ ձեռնտու պայմանագրերը՝ 283-ին, 298-ին, ըստ որի Ս․ պ․ Հռոմին է զիջել Մեծ Հայքի Ծոփք, Աղձնիք, Կորղուք, Մոկք նահանգները, Անգեղ տուն գավառը ևն)։ Մ․ պ–ից անջատվել են այլ․ մի շարք մարզեր։ Շապուհ II (309–379) վերամիավորել է կորցրած տարածքները, ամրապնդել Ս․ պ․, հաջող պատերազմներ մղել Հռոմի դեմ։ 363-ին հռոմ․ կայսր Հովիանոսի հետ կնքվել է հաշտության պայմանագիր (տես <Ամոթալի դաշնագիր» 363), որով Հռոմ․ կայսրությունը Ս․ պ–յանը զիջել Միջագետքի վիճելի տարածքները, Աղձնիքը, Մոկքը։ Այդ պայմանագիրը գործողությունների ազատություն է տվել Շապուհ II–ին, որը 364-ին պատերազմ է սկսել Հայաստանի դեմ։ Չկարողանալով հաղթահարել Հայաստանի դիմադրությունը զենքի ուժով՝ Շապուհ II խաբեությամբ գերել է Հայոց արքա Արշակ Բ-ին։ Այնուհետև պարսկ․ զորքերը ասպատակել են Հայաստանը, բազմահազար գերիներ տարել Պարսկաստան։ Սակայն 371–372-ին հայ–հռոմ․ զորքերը ջախջախել են պարսկ․ զորքերին և խափանել Հայաստանը նվաճելու Շապուհ II-ի փորձը։ Շապուհ 11-ի օրոք ամրապնդվել է թագավորի և զրադաշտ․ հոգևորականության իշխանությունը, մեկ անգամ ևս համակարգվել է «Ավեստան» (վերջնական խմբագրումը կատարվել է VI դ․)։ Ուժեղացել է կրոն, հալածանքը՝ հատկապես քրիստոնյաների նկատմամբ։ Շապուհ II-ից հետո կառավարել են մի շարք թույլ տիրակալներ։ Շաուհ III-ի օրոք (383–388) Հայաստանը բաժանվել է (387) Հռոմ․ կայսրության և Ս․ պ–յան միջև, Հայաստանի մոտ 4/5 մասը անցել է Սասանյանների տիրապետության տակ։ Հազկերտ I (399–421) որոշ չափով թուլացրել է ավագանու և մոգերի ազդեցությունը, վարել կրոն, հանդուրժողականության քաղաքականություն Հայաստանի և Պարսկաստանի քրիստոնյաների հանդեպ, դրանից դժգոհ հոգևորականությունը և ազնվականությունը գահընկեց են արել Հազկերտ 1-ին։ Վահրամ (Բահրամ, Վռամ) V Գոռի օրոք (421–439) Սասանյանները վերացրել են (428) հայ Արշակունիների թագավորությունը․ Հայաստանը դարձել է մարզպանություն։ Հազկերտ II (439–457) Հայաստանի ներքին ինքնավարությանը վերշ տալու համար վարել է հայկ․ նախարարական ուժերը շլատելու
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/194
Այս էջը սրբագրված է