Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/202

Այս էջը սրբագրված է

աղբերաց սահմանները, հ․ 2, Վեն․, 1896։ Ա–Դո, Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայեթները, Ե․, 1912։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 1, ԿՊ, 1912։ Ալպպոյաճյան Ա․, Պատմական Հայաստանի սահմանները, Կահիրե, 1950։ Երեմյան Ս․ Հ. Հայաստանը ըստ «Աշխարհացույց»-ի, Ե․, 1913։ Կարապետյան Ե․ Կ․, Սասուն, Ե, 1962։ Պետոյան Վ․, Սասունի բարբարը, Ե․, 1954։ Նույնի, Սասնա ազգագրությանը, Ե․, 1965։


ՍԱՍՈՒՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1894, 1904, Սասունի հայերի ինքնապաշտպանական մարտեր ընդդեմ թուրք, բռնապետության։ 1890-ական թթ․ սկզբից թուրք, իշխանությունը արշավանք էր նախապատրաստում իր կիսանկախ վիճակը պահպանող Սասունի դեմ։ Այնտեղ զորք մտցնելու պատրվակ ծառայեցին թուրք, կառավարության հրահրած հայրդական ընդհարումները։ Իշխանության դրդմամբ 1891-ին Տալվորիկ, Անդոկ և Ծովասար մտան քրդ․ զինված ուժերը, սակայն հանդիպելով սասունցիների համառ դիմադրությանը, հեռացան։ Նույն վախճանն ունեցավ 1892-ին թուրք, ոստիկանության հարձակումը Խոծոծվանք և Խնձորեկ գյուղերի վրա։ 1893-ին Բիթլիսի կուսակալի կանոնավոր զորքերի և քրդ․ ուժերի հարձակումը ևս հաջողություն չունեցավ։ Թուրք, կառավարության նոր հարձակմանը դիմակայելու համար սասունցիները՝ Համբարձում Պոյաջյսնի գլխավորությամբ, նախապատրաստվեցին ինքնապաշտպանության։ 1894-ի գարնանը, երբ Աասուն արշավող բանակը փորձեց նորոգել Տալվորիկի մոտ գտնվող Սատանայի կամ Մազի կամուրջը, սասունցիներն անակնկալ հարձակումով ավերեցին այն, ապա ջախջախեցին և ետ շպրտեցին Բիթլիսի կուսակալի հրոսակախմբերին։ Թուրք, կառավարությունը Սասունի շուրջն ստեղծեց ռազմ, գոտի և հայտարարեց պատերազմական վիճակ Սասուն կավարությունը հանձնարարվեց Անատոլիական 4-րդ բանակի հրամանատար Զենքի փաշային։ Նրա տրամադրության տակ գտնվող զորքի (12 հզ․ զինվոր) հետ միասին, Դիարբեքիրից Աասուն շարժվեցին Օսման փաշայի հետևակային կոր- պուսը (3 հզ․ զինվոր), Երզնկայից ու Մուշից՝ հեծելազորային երկու գունդ, էրզրումի 26-րդ հետևակային գունդը և կանոնավոր այլ ուժեր։ Արշավանքին մասնակցում էին մի քանի տասնյակ հզ․ քուրդ ու թուրք բաշիբոզուկներ։ 1894-ի հուլիսին Շենիկում հրավիրված խորհրդում ինք– նապաշտպանության ղեկավարները որոշեցին պաշտպանական գծի հիմնական ուղղությունը (Գելիեգուզան–Տալվորիկ)։ Գլխ․ հարվածը սկսվեց հս–ից՝ Շենիկ Աեմալ գյուղերի շրջանում։ Թուրք, առաջապահ ջոկատներն այստեղ հանդիպեցին կազմակերպված դիմադրության և, զգալի կորուստներ կրելով, նահանջեցին։ 1894-ի օգոստոսի սկզբներին հարձակւ ան անցած թուրք, կանոնավոր զորքերը հրետակոծությամբ կարողացան նահանջի հարկւսդրել պաշտպաններին։ Սակայն նոր համալրում ստացած լեռնականները ՛ուտով Ետ շպրտեցին թշնամուն Շենիկ և սեմալ գյուղերից։ 1894-ի օգոստ․ 3-ին թուրք, ուժերը ներխուժեցին Շատախ, որի բնակիչները հմառ մարտերով քաշվեցին Գելիեգուզան, այնուհետև Անդոկի բարձունքները։ Թուրք, գերակշիռ ուժերը պաշարեցին լեռը և օգոստ․ 13-ին անցան հարձակման։ Նահանջի ճանապարհ չունեցող լեռնականները կռվում էին մինչև վերջին շունչը։ Մինչև օգոստ․ 27-ը դիմադրելուց հետո, պարենի ու ռազմամթերքի պաշարները սպառած սասունցիները նահանջեցին Քեփի բարձունքներն ու Տալվորիկի կիրճերը։ Սակայն շուտով, ընկնելով քրդ․ բազմաքանակ ուժերի շրջապատման մեջ, անհավասար կռվում զոհվեցին։ Տղամարդկանց հետ կողք կողքի կռվող կանանցից շատերը, թշնամու ձեռքը չնկնելու համար, իրենց նետեցին ժայռերից և նահատակվեցին։ Այդ կռվում հերոսի մահով ընկավ Դրգոն (Գ․ Մոսեյանը)։ Գևորգ Չավուշին և ուրիշ մարտիկների գերեցին և շղթայակապ տարան Մուշ,։ Թուրք, և քրդ․ զինված ուժերը շարունակեցին Սասունի անզեն հայերի կոտորածը, ավերեցին և կրակի մատնեցին շուրջ 40 գյուղ։ Սասանում զոհվեց ավելի քան 10 հզ․ հայ (տես նաև Հայկական կոտորածներ 1895–96)։ Սասունի 1894-ի ինքնապաշտպանությունը միջազգային լայն արձագանք ստացավ, աշխարհի առաջադեմ մարդիկ (այդ թվում՝ Ռ․ Լյուքսեմբուրգը) հանդես եկան՝ ի պաշտպանություն սասունցիների։ Օսմանյան կառավարությունը Սասունի դեմ նոր հարձակում ձեռնարկեց տաս տարիանց։ 1904-ի գարնանը քրդ․ ուժերն արշավեցին խանք և Խուլբ, սակայն ջախջախիչ հարված ստանալով՝ նահանջեցին։ Դրանից հետո Քյոսե բինբաշու գլխավորած 10 հզանոց թուրք, և 5 հզանոց քրդ․ ուժերը ներխուժեցին Սասուն։ Հս–ից՝ Քեփ, Շենիկ և Սեմալ,խսըզըլաղաճի վրայով մտան Ալիանք և Շենիկ։ Սասունի պաշտպանության այդ գիծը գլխավորում էր Հրայրը՝․ Անդրանիկի ջոկատը հաստատվել էր Տափըկ գյուղու խանգարելով Գելիեգուզան շարժվող թշնամու առաջխաղացումը։ Իշխանաձորի և Տալվորիկի ուժերը գլխավորում էր Գևորգ Չավուշը, իսկ Կոտոյի Հաճին (տես Կոաոյան Հակոբ Գևորգի), Սեբաստացի Մուրադը և Սպաղանցի Մակարը պաշտպանում էին Չայի գլուխ կոչվող շրջանը։ Ապրիլի 11-ին Շենիկի մոտ ծանր հակահարված ստանա– լուց հետո, թուրք, հրամանատարությունը հայերին առաջարկեց դադարեցնել դիմադրությունը։ Ի պատասխան՝ ապստամբները պահանջեցին իրագործել բա– րենորոգումների ծրագիրը (տես <Մայիսյան բարենորոգումներ> 1895)։ 1904-ի ապրիլի 14-ին և 15-ին Մերկեր գյուղի շրջակայքում տեղի ունեցած համառ կռվում հայերը թշնամուն ստիպեցին նահանջել։ Սեմալի և Մերկերի կռիվներում թուրք, զորքերը 15 հրանոթից 1500 ռումբ նետեցին հայկ․ դիրքերի վրա։ Դրանից հետո Սասունի պաշտպանները, ինչպես նաև 20 հզ․ անզեն բնակիչ, կուտակվեցին Գելիեգուզտնում, որտեղ էլ տեղի ունեցան վճռական մարտերը։ Ապրիլի 17-ին անհաջողություն կրելով՝ թուրք, զորքերը 12 հրանոթների գնդակոծությամբ նոր հարձակում ձեռնարկեցին երկու օր անց։ Մի քանի օր հերոսաբար դիմադրող ապստամբների զինամթերքը երբ սկսեց սպառվել, նրանք ստիպված թողեցին Գելիեգուզանը և քաշվեցին Ալուճակի բարձունքները։ Անզեն ժողովուրդն իջավ Մշո դաշտ, իսկ մարտիկները մինչև մայիսի 14-ը շարունակեցին մղելեռնային ծանր մարտեր։ Թուրք ջարդարարները դաժան դատաստան տեսան սասունցիների նկատմամբ․ կոտորեցին մոտ 8 հզ․ հայ, ավերեցին և կողոպտեցին շուրջ 2 հզ․ տուն։ Միայն սասունցիների հերոսական ինքնապաշտպանությունն ու օտարերկրյա տերությունների միջամտությունը ստիպեցին սուլթանական կառավարությանը՝ առժամանակ հրաժարվել Սասունի հայերին բնաջնջելու մտադրությունից։ Գրկ․ Թառոյան Կ․, ժողովրդական շարժումները Սասանում․ 1890–1894, Ե․, 1966։ Տես նաև Հայկական կոաորածներ 1895–96 հոդվածի գրականությունը։

ՍԱՍՈՒՆԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ։ Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է արմ․ բարբառների «կը» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման մտնում է Մուշ–Տիգրանա– կերտի կամ հվ–կենտր․ բարբառախմբի մեջ։ Մինչև XX դ․ 1-ին քառորդը խոսվել է Արմ․ Հայաստանի Սասուն գավառում։ Այժմ խոսում են նաև ՀՍՍՀ Թալինի և Աշտարակի շրջաններում վերաբնակեցված սասունցիները։ Ունի երկու խոսվածք՝ Հազրոյի և Գելիեգուզանի, որոնք տարբերվում են ձևաբանական և հնչյունական որոշ հատկանիշներով։ Ս․ բ–ի ձայնավոր հնչույթներն են՝ ա, ը, օ, է, ու, ի, կիսաքմային թույլ ա և ւ ձայնորդը։ Հանդիպում են նաև և և ո երկբար– բառները։ Ունի եռաստիճան բաղաձայնական համակարգ։ Բոլոր դիրքերում գրաբարյան ձայնեղ պայթականների և կիսաշփականների դիմաց առկա են խու– լեր, իսկ խուլերի դիմաց՝ ձայնեղներ (բարակ > պարագ, մարդ >մարտ, ջուր> >ճուր)։ Բառամիջում և բառավերջում շնչեղ խուլերը երբեմն ապաշնչեղանում են (խմեց >խըմէծ, ամաչել >ամճընալ, փափուկ >պապուգ)։ Գրաբարի համեմատությամբ, ավելացել է ֆ հնչույթը։ Գոյականն ունի էր /իր, նիր, նին, անք, դանք/ վդանք, դօնք, դունք, էք, ք հոգնակիկերտ վերջավորությունները, 5 հոլովաձև՝ ուղղական, սեռականտրական (ու, ան, վա, ուճ, օր, ց, ա), հայցական (զ նախդիրով), բացառական, գործիական (ի/ը)։ Որոշյալ հոդ (ն) ստանում են միայն ձայնավորով վերջացող գոյականները։ Դերանվանը հատուկ են սեռականի և տրականի առանձին ձևեր, հայցականը կազմվում է գ նախդիրով։ Բայն ունի ի/ը, ա, պատճառական բայը՝ ու/ի լծորդություններ, երեք եղանակ՝ սահմանական, ըղձական, հրամայական։ Ձևով նույնանում են սահմանական եղանակի ներկա և ապառնի ժամանակները (գըսիրիմ= սիրում եմ, սիրելու եմ), անցյալ ժամանակների եզակի և հոգնակի թվերի առաջին դեմքը, եզակի թվի երկրորդ և երրորդ դեմքերը [յըս գըխօսէնկ–մինկ գըխօսէնկ, տու գըխօսէր–ըն(ի) գըխօսէր]։ Առկա են անորոշ, վաղակատար, հարաաղբերաց սահմանները, հ․ 2, Վեն․, 1896։ Ա–Դո, Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայեթները, Ե․, 1912։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 1, ԿՊ, 1912։ Ալպպոյաճյան Ա․, Պատմական Հայաստանի սահմանները, Կահիրե, 1950։ Երեմյան Ս․ Հ. Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1913։ Կարապետյան Ե․ Կ․, Սասուն, Ե, 1962։ Պետոյան Վ․, Սասունի բարբարը, Ե․, 1954։ Նույնի, Սասնա ազգագրությանը, Ե․, 1965։ է Դանիելյան