Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/203

Այս էջը սրբագրված է

կաաար (ուգ), ենթակայական, ժխտական դերբայաձները։

ժ․ Միքայեչյան

ՍԱՍՈՒՆԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 1915, Սասունի հայ բնակչության գոյամարտը Մեծ եղեռնի ժամանակ։ Աոաջին համաշխարհային պատերազմից առաջ Սասունի լեռնագավառն ուներ բազմաքանակ հայկ․ գյուղեր։ Սասանը հայ ազգային–ազատագր․ շարժման խոշոր կենտրոն էր․ լեռներում, Անդոկ, Ծիրնկատար, Մարաթուկ և այլ սարերում հայ ֆիդայիները բազմիցս մարտնչել են թուրք. ջարդարարների դեմ։ Ազատագր․ կռիվներում հատկապես նշանավորվել էին Շենիկ, Սեմալ և Գելիեգուզան գյուղերը։ Թուրք, կառավարությունը ծրագրել էր հիմնովին կործանել Սասունը, ոչնչացնել հայ բնակչությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից սասունցիները ենթարկվեցին դաժան հալածանքների, ծանր հարկահանության, կողոպուտների ու սպանությունների։ «Հայերին մնում էր կա՛մ կամովին թույլ տալ, որ իրենց մորթեն, կա՝մ դիմել զենքի՝ իրենց ֆիզիկական գոյությունը պաշտպանելու համար» (АВПР, Политархив, д․ 3484, д․ 140)։ Արդարև, նրանք ընտրեցին երկրորդ ուղին։ Բայց անհրաժեշտ էր հմտորեն կազմակերպել ինքնապաշտպանությունը։ Մինչդեռ դաշնակ «ղեկավարները»՝ Ռուբեն փաշան (Տեր–Մինասյան) և Կոմսը (Վահան Փափազյան), վարեցին սխալ ու վնասակար գիծ․ առաջարկեցին քաշվել Մասնա սարերը և մնալ սպասողական վիճակում, իսկ հետո էլ, լքելով դիրքերը, փախան Կովկաս։ Դրանից օգտվեցին թուրքերը և նախօրոք գրավեցին Մշո Մ․ Կարապետի, Ս․ Հովհաննեսի և Առաքելոց վանքերը, որոնք նախկինում հաճախակի էին վերածվել դիմադրության կարևոր հենակետերի։ 1915-ի մարտին թուրք, զորքերը և քրդ․ հրոսակախմբերը հս–ից և հվ–ից ներխուժեցին Սասուն։ Առաջին թեժ մարտերը տեղի ունեցան ապրիլ–մայիսին՝ Խուլբի ու Իփանքի շրջաններում։ Հերոսական դիմադրություն կազմակերպվեց հատկապես Իշխանաձորում ու Արախոնքում։ Թուրքերը օգտագործում էին թնդանոթներ, բայց հայ մարտիկները չէին զիջում իրենց դիրքերը։ Մեծ կորուստներ պատճառելով թշնամուն, հայ մարտական ուժերը նահանջեցին Անդոկ սարը։ Հունիսին համառ կռիվներ տեղի ունեցան Փսանքի շրջանում, անձնազոհ էին կռվում Գոմուց վանքում ապաստանած մարտիկները՝ Իշխան Շառոյի գլխավորությամբ։ Նրանց օգնության եկած Տալվորիկի մարտիկները, հանկարծակի հարձակումով խուճապի մատնելով քրդերին, գրավեցին Մազի (Սատանի) կամուրջը։ Պաշարված բսանքցիները՝ Ստեփան վարդապետի գլխավորությամբ, հուլիսի սկզբին ամրացան Տալվորիկ և Անդոկ սարերում։ Աստիճանաբար նեղացավ Սասանի շրջապատման օղակը։ Մշո կոտորածից հետո թուրք․ 30 հազարանոց բանակը հուլիսի սկզբին մեծ կորուստներ տալով՝ գրավեց Կուրտիկը։ Թուրքերը որոշել էին արագ հարձակումով ընկճել լեռներում ամրացած մոտ 15 հզ․ սասունցիներին և գլխովին կոտորել նրանց։ Բայց սասունցիների հերոսական դիմադրությունը ձախողեց այդ մտադրությունը։ Թեև հուլիսի 19-ին թուրքերը նոր հարձակմամբ հասան որոշ հաջողության, բայց հաջորդ օրը հայերը ետ գրավեցին Շենիկը և ձեռք բերեցին բավականին ռազմական ավար, այդ թվում՝ 3 թնդանոթ։ Այդ հաղթանակից ոգևորված՝ սասունցիները 3 օր մղեցին անձնվեր կռիվներ։ Համալրելով իրենց ուժերը, թուրքերը հուլիսի 23-ին անցան նոր հարձակման, գրավեցին Անդոկի ստորոտին գտնվող Հրմոյի գոմերը և կոտորեցին բազմաթիվ հայերի, հատկապես կանանց ու երեխաների։ Անհավասար պայմաններում սասունցիները պայքարը շարունակեցին։ Մշեցի Մճոն (Մկրտիչ Փոլեյան), դիմելով հայ մարտիկներին, ասաց․ «Մենք և մեզի պես այս բազմաչարչար ժողովուրդի հազարավոր զավակներս, պետք է մնանք մեր դիրքերուն մեջ և շարունակենք կռվիլ մեր ժողովուրդի համար և անոր հետ, քան թե Ռուբենի նման՝ լքենք զայն իր սև ճակատագրին ու մեր ողորմելի կաշիին փրկության մասին միայն մտահոգվինք» (Շարաֆյան Ե․, Տարոնի եղեռնը, 1965, էջ 38)։ Անդոկի, Ծովասարի և Գեբինի լեռներում հայերը դիմադրեցին մինչև օգոստոսի 3-ը։ Թուրք, ու քրդ․ գերակշռող ուժերը խողխողեցին ու կոտորեցին հայ բնակչությանը։ Շատ քչերին հաջողվեց պարտիզանական կռիվներով ճեղքել կրակի գիծը և դուրս գալ պաշարման շղթայից։ Ծանր ու համառ մարտեր մղեցին նաև Քանա ու Հավատորիկ լեռներում պատսպարված մոտ 30 հզ․ հայերը (հիմնականում Մշո և նրա դաշտի կոտորածներից փրկվածները)։ Նրանք հերոսաբար կռվեցին և շատերը նահատակվեցին։ Ընդհանուր առմամբ, Սասունի հերոսական ինքնապաշտպանությունն ունեցավ ողբերգական վախճան։ Այնտեղ կենտրոնացած շուրջ 60 հզ․ հայերից փրկվեցին հազիվ 15 հզ․, որոնք ապաստանեցին Արևելյան Հայաստանում։ Այդ եղեռնի հանցավորները, անշուշտ, թուրք, ջարդարարներն են։ Բայց պատմության դատաստանի առաջ կանգնած են նաև դաշնակ «ղեկավարները», որոնք իրենց սխալ ու աղետաբեր վարքագծով նպաստեցին 190 հզ–անոց տարոնահայության գոյամարտի վիժեցմանը։ Գրկ․ Տ և ր–Պ արսամյան Ե․, Տարոնո ինքնապաշտպանությունն ու գաղթը, 1914 – 1915, Ֆրեզնո, 1920։ Բդևյան Սարգիս և Միսակ, Հարազատ պատմություն Տարոնո, Կահիրե, 1962։ Շարաֆյան Ե․, Տարոնի եղեռնը, ականատեսի վկայություններ, Սան–Ֆրանցիսկո, 1965։ Տարոնեցի Ա․, Տարոնապատում։ Պատասխանատուները Տարոնի եղեռնին, Սան–Ֆրանցիսկո – Բեյրութ, 1966։ Արզումանյան Մ․, Հայաստան 1914–1917, Ե․, 1969։ Մ․ Արզումանյան

ՍԱՍՈՒՆԻ ԼԵՌՆԵՐ, Հայկական Տավրոսի արլ․ հատվածը։ Տարածվում են մերձ զուգահեռականի ուղղությամբ Աչքաքար (Ակչակարա) լեռնաշղթայից մինչև Բաղեշ (Բիթլիս) գետը, երկարությունը մոտ 110 կմ է, լայնությունը՝ 30–50 կմ։ Առավելագույն բարձրությունը՝ 2967 մ (Մարութա լեռ)։ Ս․ լ–ի հս․ մասով ձգվող Կողբասար (30 կմ), Սիմսար (35 կմ) և Խաչառաջ (իյաչրեշ) առանցքային լեռնաշղթաները ջրւ աժան են Արածանիի և Տիգրիսի միջև։ Արլ լեռնաշղթաների հս․ լանջերը զառիթավւ են և աստիճանաձև, կարճ (5–10 կմ) լեոնաբազուկներով իջնում են Մշո դաշտն ու Արածանիի հովիտը։ Ս․ լ–ի առանցքային լեռնաշարից Ասպական ու Դարզան գետերի վերնագավառում ձգվում են Ծովասար և Ս․ Աստվածածին լեռնաշղթաները, իրենց մեջ առնելով Շատախի (արմ․) և Խութի (արլ․) գոգհովիտները։ Դեպի հվ․ և հվ–արմ․ անջատվում են Սալնասար (80 կմ), Սանասուր (50 կմ), Շատախի (60 կմ), Անդոկի (70 կմ) և Կաս ու սարի (50 կմ) լեռնաբազուկները, աստիճանա– բար վերածվելով ցածրադիր լեռների ու բլրաշարերի։ Դրանց միջև տեղադրված են Սալնո ձորը, Սասնա ձորը, սպակունյաց ձորը և Կողբա ձորը։ Ներքին և արտս քին հաղորդակցության համար կարեվոր նշանակություն ունեն Զորապահակ, Կոպի, Խաչի և այլ լեռնանցքներ։ Լեռները ծալքաբեկորային են, մասնատված Տիգրիսի ու Արածանիի վտակներով։ Ш․ լ․ կազմված են պալեոզոյի և կավճի հասակի կրաքարերից, թերթաքարերից և նրանց միջև տեղադրված ներժայթուկներից։ Օգտակար հանածոներից հայտնի ենյբազմամետաղային, պղնձի ու երկաթի I հանքավայրեր, նավթ։ Ջրագրական ցանցը խիտ է։ Այստեղ են սկիզբ առնում Տիգրիսի վտակներ Սալնո ջուրը, Մասնո ջուրը, Ասպականը, Կողբա ջուէւը։ V- ւ՜Ի Կլիման ցամաքային է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 20–25°Cէ, հունվսփինը՝ –10°Շ–ից մինչև –20°С, տարեկան տեղումները՝ 500–1500 մմ։ Հողաբոաական ծածկույթը բազմազան է։ Լավ է արտահայտված բարձունքային գոտիա– կան ութ յունը՝ չոր մերձարևադարձայինից մինչև ալպյան մարգագետինները։ Գետահովիտներում, լեռնաանտառային գորշ և շագանակագույն հողերի վրա տարածված են սաղարթավոր անտառները, կաղնու, հաճարենու, թխկու, կաղամախու գերակշռությամբ։

ՍԱՍՈՒՆհԿ, ավան ՀՍՍՀ Աշտարակի շրջանում, շրջկենտրոնից А կմ հվ–արլ․։ Այգեգործապտղաբուծական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև անաս– նապահությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ և բանջարաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպասարկման տաղավար, մսուր– մանկապարտեզ, բուժկայան։ Հիմնադըր– ՍասունիկՊետոյան Վ․, Սասունի բարբառը, Ե․, 1954։ ժ․ Միքայեչյան