Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/205

Այս էջը սրբագրված է

(1967), երգչուհի Լուսինե Զաքարյանի (1961), Կոմիտասի (1969) դիմանկարները, «Երկաթուղայիններ» (1947), «Վ․ Ի․ Լենին և Ա․ Մյասնիկյան» (1948), «Հ․ Թումանյան և զորավար Անդրանիկ» (1969) կոմպոզիցիոն պատկերները, «Այրիվանք» Ե․ Սավայան․ Նկարչի որդու դիմանկարը (1952, ՝՝Հայաստանի պեա․ պատկերասրահ, Երեան) (1970) բնանկարը։ 1929-ից մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների։ Ս–ի աշխատանքները գտնվում են Հայաստանի պետ․ պատկերասրահում և նրա մասնաճյուղերում։

ՍԱՎԱՆՆԱ (իսպ․ Sabana), արևադարձային և մերձարևադարձային բուսականության տիպ, ներկայացված է խոտային ծածկույթով, առանձին ծառերի և մացառուտային թփուտների զուգակցությամբ։ Ս–ում բույսերը հարմարվել են երկարատև չորայնության, տերևները կոշտ, խիստ խավավորված կամ թերաճ են, ծառերի կեղևը՝ հաստ։ Տիրապետում են խոտաբույսերը (երբեմն մինչև 3–5 մ բարձրությամբ)։ Ծառերը գերազանցապես կարճ են, կորաբուն, հաճախ՝ հովանոցաձև սաղարթամասով։ Մի քանիսի, (բաոբաբ, շշաձև ծառ ևն) բները պարունակում են ջրի մեծ պաշար։ Ս․ գլխավորապես տարածված է Աֆրիկայում, ինչպես նաև Հվ–Արլ․ Ասիայում, Հվ․ Ամերիկայում, Ավսսրալիայում, Հնդկաստանում։

«ՍԱՎԱՌՆԱԿ», ազգային–քաղ․ երգիծաթերթ։ Լույս է տեսել 1919–71-ին, Կահիրեում։ Տնօրեն–խմբագիր՝ Ե․ Մսրլյան։ Ունեցել է տարբեր անվանումներ («Զեբլին», «Սավառնակ–Զեբլին») և փոփոխական պարբերականություն (շաբաթաթերթ, օրաթերթ, ամսաթերթ)։ Երգիծական նյութերով հանդես է եկել ազգ․ հոգսերին անտարբեր հայ հասարակական գործիչների ու կազմակերպությունների դեմ, ծաղրել եգիպտահայ գաղութի կենցաղի թերությունները։ Լայն տեղ է հատկացրել Սովետական Հայաստանի տնտեսության, գիտության ու մշակույթի վերելքի լուսաբանմանը, հանդես եկել դաշնակցության դեմ։ Տպագրել է Ե․ Օտյանի, Ա․ Իսահակյանի, Գ․ Մահարու, Ե․ Չարենցի, Հ․ Շիրագի, այլ անվանի գրողների ստեղծագործություններից։

ՍԱՎԱՌՆՈՒՄ, ճախրում, օդի վերընթաց հոսանքներում ճախրաթիռի թռիչք, որի ժամանակ այն վեր է բարձրանում կամ շարժվում նույն բարձրության վրա։ Ս․ հնարավոր է այն դեպքում, երբ վերնթաց հոսանքի ուղղագիծ արագությունը գերազանցում է հանդարտ մթնոլորտում ճախրաթիռի վայրէջքի արագությանը։ Մ․ իրականացվում է բարձրությունների լանջերի՝ քամիներով շրջահոսվելու հետեվանքով առաջացած վերընթաց հոսանքներում, երկրի մակերևույթի անհավասար տաքացումից առաջացած ջերմային հոսանքներում և լեռնաշղթաների շուրջն առկա ալիքային հոսանքներում։ Ս-ման միջոցով ճախրաթիռը երբեմն անցնում է հարյուրավոր կմ-էր (տես Պչաներային ացորւո)։

ՍԱՎԱՐԵՆՍԿԻ Եվգենի Ֆեոդորովիչ (1911 – 1980), սովետական երկրաֆիզի կոս–սեյսմոլոգ, ՍՍՀՄ ԳԱ թղթ․ անդամ (1966)։ Ֆ․ Պ․ ասվւսրենսկու որդին։ 1932-ին ավարտել է Մոսկվայի երկրաբա– նահետախուզական ինստ–ը, Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր (1950)։ 1931 – 1933-ին աշխատել է ՍՍՀՄ հողժողկոմատի երկրաֆիզիկայի, 1934-ից՝ ՍՍՀՄ ԳԱ սեյսմոլոգիական, ապա ՍՍՀՄ ԳԱ Երկրի ֆիզիկայի ինստ–ներում։ 1949-ից ղեկավարել է Սովետական Միության սեյսմիկ, կայանների ցանցը, 1956-ից ԳԱ նախագահությանը կից սեյսմոլոգիայի և սեյսմակայուն շինարարության միջգերատեսչական խորհրդի նախագահն է, 1970-ից՝ Եվրոպայի սեյսմոլոգիական հանձնաժողովի պրեզիդենտը, 1971-ից՝ երկրաշարժերի նախանշանների որոնման միջազգային հանձնաժողովի նախագահը։ Մ–ի աշխատանքները վերաբերում են սեյսմիկ ալիքների մեկնաբանման և սեյսմոլոգիա– յի հարցերին։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

ՍԱՎԱՐԵՆՍԿԻ Ֆեոդոր Պետրովիչ (1881 – 1946), սովետական հիդրոերկրաբան։ ՄՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1946)։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1909), Մոսկվայի երկրաբանահետախուզ․ ինստ–ի պրոֆեսոր (1930)։ Ե․ Ֆ․ ասվւսրենսկու հայրը։ Հիդրոերկրբ․ հետազոտություններ է կատարել Պովոլժիեում, աշխատել

ՌՍՖՍՀ հողժողկոմատում (1922–24), Երկրբ․ կոմիտեի Մոսկվայի բաժանմունքում (1924–29), 1940-ից ՍՍՀՄ ԳԱ հիդրոերկրաբանության և ինժեներային երկրաբանության հանձնաժողովի նախագահն էր, 1944–46-ին՝ հիդրոերկրբ․ պրոբլեմների լաբորատորիայի դիրեկտորը։ Ս–ի ղեկավարությամբ 1933-ին կազմվել է ՍՍՀՄ ստորերկրյա ջրերին վերաբերող առաջին ամփոփիչ աշխատությունը։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատան քային կարմիր դրոշի շքանշաններով։ Երկ․ Избр․ соч․, М․–Л․, 1950․

ՍԱՎԵԼԵՎ–ԴԱՄՈհՐԻն Վասիլի Ցակովլևիչ (1886–1965), ռուս սովետական երգիչ (դրամատիկական տենոր)։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1947)։ 1926-ին ավարտել է Օդեսայի թատերական դպրոցը։ Միաժամանակ աշխատել է ժող․ օպերային կոլեկտիվում, մասնակցել համերգների։ 19 £6–40-ին երգել է Լենինգրադի, Մոսկվայի, Բաքվի, Պերմի օպերային թատրոններում։ 1940–53-ին՝ Մպենդիարյանի աէ։վ․ օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ։ Ս–Դ․ վարպետորեն տիրապետել է ֆրազավորման արվեստին, հատկապես հս ջողվել են դրամատիզմով հագեցված աւիաները։ Դերերգերից են՝ Սոբինին (Դլինկայի «Իվան Սուսանին»), Գերման, Чг դեմոն (Չայկովսկու «Պիկովայա դա– մս», «Իոլանտա»), Օթելլո, Ռադամես (Վերդիի «Օթելլո», «Աիդա»), Վալտեր (վագների «Նյուրնբերգյան մայստերզինգերներ»), Ռաուլ (Մեյերբերի «Հուգենոտներ»), Կանիո (Պուչչինիի «Պայացներ»), Աշուղ (Կնիպպերի «Հյուսիսային քամի»), Խոզե (Բիզեի «Կարմեն»)։

Ս11ՎԻՆԱ (Պոդրամենցովա) Մարիա Գավրիլովնա (1854–1915), ռուս դերասանուհի։ Պրոֆեսիոնալ բեմելը՝ 1869-ին, Մինսկում (Պոլինկա, Ա․ Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»)։ 1870-ից աշխատել է Իաւրկովում, ապա՝ Նիժնի Նովգորոդում Մ․ Գ․ Սավինա ևէ։ Հանդես է եկել վոդևիլներում, օպերէտներում, թեթև կատակերգություններում։ 1874-ից եղել է Ալեքսանդրյան թատրոնի դերասանուհի, ուր շուտով դարձել է ա ւաջատարը։ Եղել է Մարիա Անտոնով– նսյի (Գոգոլի «Ռևիզոր») լավագույն դեՄ, Սավինան Սարրայի դերում (Չեխովի «Իվանով*, 1909)