Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/207

Այս էջը սրբագրված է

նկարները։ Սովետական կինոարվեստում մեծ ներդրում է «Բոգդան խմելնիցկի» (1941) ֆիլմը։ Հայրենական մեծ պատերազմի դեպքերն են արտացոլում «Պարտիզանները Ուկրաինայի տափաստաններում» (1943), «Իվան Նիկուլինը՝ ռուս ծովայինը» (1945), «Երրորդ հարված» (1948) կինոժապավենները։ 1947-ին ստեղծել է «Հին վոդեիլ» երաժշտ․ ֆիլմը։ «Տարաս Շեչենկո»-ն (1951), Ս–ի վերջին կինոնկարը, ավարտել են աշակերտները։ Դասավանդել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետ․ նիստում։ ՍՍՀՄ պետ․ մրցանակներ(1942, 1949, 1952-ին՝ ետմահու)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

ՍԱՎՐԱ, գյուղ Պարսկահայք նահանգի Սալմաստի գավառում (Իրան)։tXXtդ․ սկզբին ուներ 629 հայ բնակիչ (109 տուն)։ Զբաղվում էին այգեգործությամբ, պարտիզպանությամբ, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Ս–ի հայերի մի մասը զոհվել է 1918-ին՝ թուրք, ներխուժումների ժամանակ, մնացածները հեռացել են Իրանի խորքերը։

ՍԱՎՐԱՍՈՎ Ալեքսեյ Կոնդրատևիչ (1830– 1897), ռուս նկարիչ, 1844–54-ին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտ–յան ուսումնարանում։ Պերեդվիժնիկների ընկերության հիմնադիրանդամ։ Ս–ի վաղ շրջանի գործերում գերակշռողը ռոմանտիկական էֆեկտներն են («Կրեմլը ամպամած եղանակին», 1851)։ 1850–60-ական թթ․ հաճախ է պատկերել հանդարտ, պատմողական տիպի բնանկարներ, ձգտել գունային ամբողջականության («Որմզդեղնի կղզին Սոկոլնիկիում», 1869), լուսաստվերի հուզական հնչողության։ Ս–ի բնապատկերային խնդիրների որոնումների հանրագումարը «Սերմնագռավները վերադարձան» (1871) կտավն ․ է։ Քնարականությունը, պլենէրի նկատմամբ հետաքրքրությունը բնորոշ է նաև հետագա գործերին («Միջ– Ա․ Կ․ Սավրասով․ «Հնձած արտ» (1874, "Հայաստանի պետ․ պատկերասրահ, Երևան) գյուղյա ճանապարհ», 1873, «Բակ», 1870-ական–թթ․, թվարկվածները՝ Տրետ– յակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ Լի– նելով ռուս, քնարական բնանկարի խո– շոր ներկայացուցիչ, Ս․ մեծ ազդեցություն է գործել XIX դ․ վերջի և XX դ․ սկզբի ռուս բնանկարիչների (Կ․ Ա․ Կորովին, Ի․ Ի․ Լևիտան) վրա։

ՍԱՎՐՈՄԱՏՆԵՐ (հուն․ Saupojjaxat), սակերին ու սկյութներին ազգակից ցեղեր մերձվոլգյան և մերձուրալյան տափաստաններում (մ․ թ․ ա․ VII–IV դդ․)։ Մ․ թ․ ա․ V դ․ վերջին և IV դ․ Ափ առանձին ցեղեր, գաղթելով արմ․,նեղել են սկյութ, ցեղերին և հաստատվել Դոնի մերձափնյա շրջաններում։ Մ․ թ․ ա․ IV–III դդ․ կազմա– վորված Ս–ի նոր ցեղախմբերն այնուհետև հիշատակվում են սարմատներ ընդհա– նուր անունով։ Գրկ, Смирнов К․ Փ․ Савроматы․ Ранняя история и культура сарматов, М․, 1964․

ՍԱՎՈՒՌԱ, Սավուր, գյուղ Պարսկահայք նահանգի Սալմաստի գավառում (Իրան)։ XIX դ․ սկզբին ուներ մոտ 3500 հայ բնակիչ (500 տուն)։ Զբաղվում էին այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Ս–ում կար երեք եկեղեցի (երկուսը՝ Ս․ Աստվածածին, մեկը՝ Ս․ Հովհաննես)՝ կից վարժարաններով։ 1828–29-ին բնակիչների զգալի մասը գաղթել է Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացված մասը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գյուղում մնացած հայերը ենթարկվեցին թուրք, զավթիչների կոտորածներին, փրկվածները գաղթեցին Իրանի խորքերը, իսկ հետագայում՝ Սովետական Հայաստան։

ՍԱՎՈՒՐ, հայաբնակ գավառ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթում։ Կենտրոնն էր Սավուր ավանը (Տիգրիսի Սավուր վտակի վերին հոսանքի ափին, Մարդին քաղաքից մոտ 20 կմ հս–արլ․)։ Ինչպես Ս–ի, այնպես էլ հարևան Իսյան (Իսքյան) գավառների բնակչության զգալի մասը հայեր էին (մասամբ՝ քրդախոս)։ Մինչև XIX դ․ 2-րդ կեսը ապրում էին կիսանկախ ավատապետական կյանքով։ Թուրք, կառավարության ոտնձգությունների դեպքում հաճախ դաշնակցում էին Իսյանի բնակչությանը։ Նրանց հնազանդեցնելու թուրք, փորձերը (1782, 1785, 1798 ևն) ձախողվել են։ Հայ տղամարդիկ շրջում էին սպառազեն, իրենց զավակներին մանկուց վարժեցնում զենքի։ Ղ, Ինճիճյանը Ս–ի հայերին նկարագրում է հաղթանդամ ու բարձրահասակ, որոնք շրջակա քրդերից զանազանվելու համար գլխներին կրում էին ճերմակ փաթաթոց։ Եկեղեցի, կրոն, սպասավորներ չունեին, բայց տարին մեկ անգամ՝ Ս․ Իոսչի տոնին, 3–4 օրով ուխտի էին գնում հեռավոր Ս․ Առաքելոց վանքը, կազմակերպում խրախճալից տոնահանդես, որն ուղեկցվում էր երգերով, պարերով, զինախաղերով ու մրցություններով։ Զբաղվում էին հացահատիկի, խաղողի մշակությամբ, պարտիզպանությամբ, անասնապահությամբ, արհեստներով (զինագործություն, դարբնություն, խեցեգործություն, կտավագործություն, հյուսնություն ևն)։ 1915-ին Մեծ եղեււնի ժամանակ Ս–ի հայ բնակչությունը ենթարկվեց թուրք, կառավարության կազմակերպած բռնագաղթին ու ջարդերին։ Լեռներում ապաստանածները գաւլթեցին տարբեր երկրներ։ Գրկ․ Ինճիճյան Ղ․, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, մաս 1, Ասիա, հ․ 1, Վես 1806։ Մ․ Կասովա՜լյան

ՍԱՏԱՂ, Սատալա, Սադալա, Ս ատսղւսցվոց քաղաք, քաղաք Փոյր Հայքում, Գայլ գետի վերին հոսանքի շրջանում։ Հավանաբար կոչվել է համանուն գավառի անունով։ Ըստ Կլավդիոս Պտղոմեոսի, գտնվել է Օրբալիսենե ստրատեգիայի կամ զորավարության կազմում։ Որււշ ուսումնասիրողներ Ս․ նույնացնում են Պլինիոս Ավագի հիշատւսկած Կեսարեա քաղաքին։ Մ․ թ․ ա․ II դ․ վերջին Փոքր Հայքի հետ միացվել է Պոնտական թագավորությանը, վերջինիս անկումից (մ․ թ․ ա․ 66) հետո՝ Հռոմ․ կայսրությանը։ Պարթևահռոմ․ մրցակցության շրջանում խիստ աճել է Ս–ի ռազմաստրատեգիական նշանակությունը։ Ս․ դարձել է Հռոմ․ կայսրության արլ․ յոթ լեգեոններից մեկի բանակատեղին։ Հռոմ․ նվաճողները (Անտոնիոս, Կորբուլոն, Տրայանոս U ուրիշներ) հիմա նա անում Ս–ի վրայով են մտել Մեծ Հայք։ Միաժամանակ, Ս․ կարևոր առևտր․ հանգուցակետ է եղել Մեծ Հայքի և Ամիսոս, Սի1ոպ, Տրապիզոն սևծովյան քաղաքների միջև։ Օտար աղբյուրները Ս․ հիմնականում հիշատակում են՝ կապված Հռոմ․ և Բյուզ․ կայսրությունների մղած պատերազմների հետ։ Հայ պատմիչ Փավստոս Բոււլանդը Ս․ հիշում է 330-ական թթ․ մաէքթաց Սանեսան թագավորի ասպատակությունների և Ոսխայի ճակատամարտում պարսկ․ զորաբանակի դեմ հայ–հռոմ․ միացյալ ուժերի տարած հաղթանակի կապակցությամբ։ Վկայություն կա, որ վաւ միջնադարում Ս․ եղել է Փոքր Հայքի եպիսկոպոսական թեմական կենտրոններից, որի Եվթիոս եպիսկոպոսը մասնակցել է Նիկիայի տիեզերական ժողովին (32! )։ Փոքր Հայքի 378/386-ի բաժանմամբ Ս․ մտել է Առաջին Հայքի մեջ, որի կազմում է մնացել նաև Հուստինիանոս I կայսեր 536-ի վարչ․ նոր վերափոխությունից հես ո։ Հուստինիանոս I քանդել է տվել Ս–ի խարխլված պարիսպները և քաղաքը շրջսպատել նոր ամրություններով (նախապարիսպ և պարիսպ)։ Պարսկ․ զորքերը VII դ․ սկզբին պարտության մա անե– լով բյուզ․ ուժերին, գրավել են Ս․։ Արաբա– բյազ, կռիվների ժամանակաշրջանում Ս․ աստիճանաբար անշքացել էև վերածվել փոքրիկ բնակավայրի։ Ներկայումս Ս, (թուրք․՝ Սադաղ) գյուղ է Թուրքիայի Գյո մուշխանեի իլում։ Ս ի մոտակայքից է գտնվել Անահիտ աստվածուհու պղնձաձույլ արձանի գլուխը (պահվում է Լոնդոնի Բրիտանական թա1 գարանում)։

ՍԱՏԱՆԱ (եբր․ sΆΊαΝάσ-ընդդիմակ, սադրիչ, հուն, թրգմ․՝ 6iaf3oA,o<;, որից և գերմ․ Teufel, ռուս. дьявол)