Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/222

Այս էջը սրբագրված է

արեսաի նախագահ, ՀՍՍՀ առևտրի ժողկոմի տեղակալ, Երևանի մեխանիկական գործարանի դիրեկտոր, Հայաստանի հկրաբանական–եետախուզական բազայի; Երևանի օպերային թատրոնի շենքի; ի– նարարության պետ։ С․ ՄեւԻքյ սհ

ՍԱՐԳՍՅԱՆ Երվանդ Ղազարի [ծն․ 13․9․1913, գ․ Բռնակոթ (այժմ ՀՍՍՀ Սիսիանի շրջանում)], հայ սովետական պատմաբան, արևելագետ։ Պատմ․ գիտ․ դ–ր (1963), պրոֆեսոր (1965)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ 1939-ին ավարտել է Լենինգրադի համալսարանի պատմության ֆակ–ը։ 1942-ից աշխատում է ՀՍՍՀ ԳԱ արևելագիտության ինստ–ում, 1958-ից՝ թուրքագիտության բաժնի վարիչ։ ՀՍՍՀ բուհերում դաււախոսում է Թուրքիայի, Ասիայի և Աֆրիկայի երկրների պատմություն։ Ուսումնայիրությունները վերաբերում են Օսմանյան կայսրության, Թուրքիայի հանրապետության հասարակական–տնտ․ հարաբերություններին, ներքին և արտաքին քաղաքականությանը, քեմալական շարժմանը, ժամանակակից թուրք, պատմագրության խնդիրներին, Արմ․ Հայաստանի հասարակական–տնտ․ դրությանը։ Մասնակցել է ՍՍՀՄ ԳԱ մի շարք կոլեկտիվ աշխատությունների («Թուրքիայի նորագույն պատմություն», 1968, ռուս, ևն) և ՀՍՍՀ ԳԱ հրատարակած «Հայ ժողովրդի պատմություն» (հ․ 6) բազմահատորյակի ստեղծմանը։ Մ–ի «Հայ ժողովրդի նոր շրջսնի պատմության նենգափոխումը թուրք պատմագրության մեջ» (1963, հեղինա յակից՝ Ռ․ Սահակյան) աշխատությունը հրատարակվել է (1965, անգլ․) ԱՄՆ–ում։ Եբկ․ Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունն Անդրկովկասում 1914–1918 թթ․, Ե․, 1964։ Տայերի ֆիզիկական ոչնչացման ծրագրի իրագործումը երիտթուրքերի կողմից 1915–1916 թվականներին, Բեյրութ, 1965։ Аграрная политика османского правительства в Западной Армении во второй половине XIX века, Е․, 1957; Политика османского правительства в Западной Аомении и державы в последней четверти XIX и начале XX вв․, Е․, 1972․

ՍԱՐԳՍՅԱՆ էդուարդ Գևորգի [ծն․ 25․12․ 1908, Գյումուշխանե (Տրապիզոնի վիլայեթում)], հայ սովետական նկարիչ։ ՀՍՍՀ վաստ․ նկարիչ (1961)։ 1934-ին ավարտել է Մոսկվայի գեղարվեստատեխ․ բարձրագույն ինստ–ը։ Մ․ բազմաժանր նկար ւչ է, ստեղծել է բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, թեմատիկ–կույպոզիցիոն գործեր («Հին Աշտարակ», I960, «Գարունը այգում», 1969, «Իմ նախնիները», 1968, նկարաշար Մովսես Ւարէնացու «Հայոց պատմության» մոտիվներով, 1967–68, «Նատյուրմորտ։ Մրգեր», 1945)։ Ստեղծագործել է նաև գրաֆիկայի բնագավառում։ 1970-ին Երևանում բացվտլ է նկարչի ստեղծագործությունների աէ հատական ցուցահանդեսը։

ՍԱՐԳՍՅԱՆ Լևոն Դավթի [23․10․1362, գ․ Ցղնա (Գողթն գավառում) – 1․5․1927, Մոսկվա], գրական–հասարակական գործիչ։ 1873–84-ին սովորել է Լազարյան ճեմարանում, 1888-ին ավարտել Մոս1 վայի համալսարանի բնագիտության ֆակ–ը։ 1889–92-ին դասավանդել է Թիֆւիսի Ներսիսյան և Գայանյան դպրոցներում։ 1892–95-ին եղել է Շուշիի թեմական ւ]ըպրոցի տեսուչ, 1895–1900-ին՝ Լազարյան ճեմարանի ուսուցիչ, 1901-ից՝ «Մուրճ» ամսագրի խմբագրության անդամ, 1905–1907-ին՝ խմբագիր, այնուհետև Ալեքսանդրապոլի առևտր․ դպրոցի տեսուչ։ Մ․ դաշնակցության հիմնադիրներից Է, սակայն տարաձայնելով՝ շուտով հեռացել է և դարձել այդ կուսակցության համոզված հակառակորդը, իր խմբագրած «Մուրճ» ամսագրում բազմիցս հանդես եկել նրա դեմ։ 1918-ին ընտրվել է Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ, կռվել թուրք նվաճողների դեմ։ 1920-ի Մայիսյան ապստամբության ժամանակ օգնել է բոլշևիկներին, ողջունել սովետական կարգերի հաստատումը Հայաստանում։ 1921-ի հունվարից եղել է Էջմիածնի պետ․ կուլտուր–պատմ․ ինստ–ի բաժնի վարիչ, ապրիլ–հունիսին՝ Ալեքսանդրապոլի հեղկոմի նախագահ, 1921-ի հոկտեմբեր – 1922-ի նոյեմբերին՝ ՀՍՍՀ լիազոր ներկայացուցիչ Պարսկաստանում, 1924-ի մարտից՝ Անդրկովկասյան Կենտգործկոմին կից գիտ․ միության քաղաքատնտեսության բաժնի վարիչ։ Գրել է մանկավարժ․ («ժողովրդի կրթության գործը մեզանում», 1892), հրապարակախոս․ («Հին ցավ», 1900) երկեր, բազմաթիվ հոդվածներ, գրախոսություններ։ «Այց Թյուրքաց Հայաստանին» (1890) ճամփորդական նոթերում նկարագրել է Արմ․ Հայաստանի և Կարսի մարզի բազմաթիվ բնակավայրերը, ազգաբնակչության կազմը, զբաղմունքը, արևմտահայերի տնտ․, քաղ․, կրթ․ վիճակը թուրք, բռնապետության ծանր պայմաններում։ Ս․ գտնում էր, որ Արմ․ Հայաստանը կարելի է ազատագրել խաղաղ բարենորոգումների միջոցով, առանց զինված պայքարի և խոշոր տերությունների միջամտության։ Եղել է Անդրկովկասի ժողովուրդների բարեկամության ջատագով։ Գ․ Սարգսյան

ՍԱՐԳՍՅԱՆ Լևոն Տոնոյի [ծն․ 25․10․1911, գ․ Հաօլզո (Բիթլիսի վիլայեթի Սղերդ գավառում)], հայ սովետական տնտեսագետ։ Տնտ․ գիտ․ դ–ր (1977), պրոֆեսոր (1980)։ ՍՍԿԿ անդամ 1937-ից։ 1938–41-ին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմին կից պրոպագանդիստների տան վարիչ, 1942– 1945-ին՝ Կիրովի անվ․ սովխոզի քաղբաժնի պետ, ապա՝ դիրեկտոր։ 1953–65-ին հեռակա մանկավարժ․, 1978-ից՝ Հայկ․ մանկավարժ, ինստ–ի քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ։ Աշխատությունները վերաբերում են Հայկ․ լեռնաշխարհում նախնադարյան համայնական արտադրաեղանակի ձևավորման ու զարգացման հարցերին և ՀՍՍՀ այգեգործության պատմությանը։ Եբկ․ Այգեգործության զարգացումը Սովետական Հայաստանում, Ե․, 1960։

ՍԱՐԳՍՅԱՆ Լիպարիտ Տիգրանի [ծն․ 5․2․1938, գ․ Վահագնի (ՀՍՍՀ Գուգարքի շրջանում)], հայ սովետական բանաստեղծ, արձակագիր։ ՍՍԿԿ անդամ 1970-ից։ Ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվ․ հայկական մանկավարժական ինստ–ի պատմալեզվագրական ֆակ–ը (1962)։ 1977-ից աշխատում է «Սովետական գրող» հրատարակչությունում։ Լույս են տեսել Ս–ի «Սպասումներ» (1967), «Սարի աղբյուր» (1970), «Մի բուռ ցորեն» (1974), «Փաթիլի երգը» (1974), «ճյուղը կոտրած խնձորենին» (1976), «Մարդ և հող» (1978), «Զորավոր կաղնին» (1981), «Ակոս» (1983) բանաստեղծությունների և պատմվածքների ժողովածուները։ Ս–ի ստեղծագործությունների թեման հայրենի բնությունն է, աշխատավոր մարդու և հողի բարեկամությունը։

ՍԱՐԳՍՅԱՆ Խորեն Սարգսի (2․12․1891, ք․ Շուշի – 4․4․1970, Երևան), հայ սովետական գրականագետ–քննադատ։ Բան․ գիտ․ դ–ր (1964), պրոֆեսոր (1967)։ ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1961)։ 1917-ին ավարտել է Պետրոգրադի համալսարանի պատմաբանասիրական ֆակ-ը։ 1921-ին աշխատել է Հայաստանի կուլտուր–պատմական ինստ–ում։ 1935–37-ին եղել է ՀՍՍՀ գրական թանգարանի (1967-ից՝ Ե․ Չարենցի անվ․ գրականության և արվեստի թանգարան), 1943–47-ին՝ ՀՍՍՀ ԳԱ Մ․ Աբեղյանի անվ․ գրականության ինստ–ի դիրեկտորը։ 1947-ից՝ նույն ինստ–ի հայ հին գրականության սեկտորի վարիչը։ «Վահան Տերյան» (1926), «Լևոն Շանթ» (1930) և այլ աշխատություններում («Նալբանդյանի գրական ստեղծագործությունը», 1959, «Ստեփան Զորյան», 1960, «Սայաթ–Նովա», 1963), հայ դասականներին (Հ․ Թումանյան, Ա․ Իսահակյան) ու ընթացիկ գրականությանը («Հայրենական պատերազմը և գրականությունը», 1946) նվիրված հոդվածաշարերում Ս․ հանդես է եկել իբրև գրական երկի գեղարվեստական առանձնահատկությունների հմուտ մեկնաբան։ Զբաղվել է նաև բանասիրությամբ։ Երկ․ Մանուկ Աբեղյանը և հայ հին գրականության պատմությունը, Ե․, 1946։ Տասնամյակների միջով, Ե․, 1966։ Микаел Налбандян и вопросы языка, Е․, 1955; Тропами жизни и литературы, Е․, 1974․ Ս․ Աղաբաբյան

ՍԱՐԳՍՅԱՆ Կամսար Հարությունի (15․11․1883, Ալեքսանդրապոլ–21․11․1936, Լենինական)․ բանվոր հեղափոխական, գրաշար*․ Կոմունիստական կուսակցության անդամ 1917-ից։ Աշխատել է Ալեքսանդրապոլի, Թիֆլիսի, Կարսի, Դոնի Ռոստովի և Երևանի տպարաններում, մասնակցել մայիսմեկյան ցույցերի, տպագրիչների գործադուլների և նրանց արհմիությունների կազմակերպմանը։ 1917-ին, Գևորգ Հանեսօղլյանի հետ, Ս․ կազմել և հրատարակել է «Հեղափոխական երգեր» ժողովածուն։ Մամուլում տպագրել է ֆելիետոններ։ Բարձր գնահատելով նրա վաստակը տպագրության գործում՝ ՀՍՍՀ Կենտգործկոմը 1934-ին Ս–ին շնորհել է Խորհրդային Հայաստանի Աշխատանքի հերոսի կոչում։ Լենինականի փողոցներից մեկը կոչվում է նրա անունով։ Մ․ Նարյան

ՍԱՐԳՍՅԱՆ Հողմիկ Հմայակի (ծն․ 17․7․1927, գ․ Արեգ, ՀՍՍՀ Թալինի շրջանում), հայ սովետական երկրաբան։ Երկրաբանա–հանքաբանական գիտ․ դ–ր (1976), ՀՍՍՀ վաստ․ երկրաբան (1970)։ ՍՍԿԿ անդամ 1958-ից։ 1950-ին ավարտել է Երեվանի համալսարանը։ 1978-ից՝ նույն համալսարանի պրոֆեսոր և երկրբ․ ֆակ–ի դեկան (1978–80)։ Գիտ․ աշխատությունները վերաբերում են Փոքր Կովկասի երկրբ․ կառուցվածքին, հատկապես տեկ–