Գանձակում (Կիրովաբադ) աշխատել է որպես գավառային կոմիտեի ագիտպրո– պագանդայի բաժնի վարիչ, ավելի ուշ՝ այդ կոմիտեի քարտուղար։ 1923-ին տե– ղափոխվել է Հայաստան և տնտ․ ղեկա– վար աշխատանքներ տարել էջմիածնի ու Բայազետի գավգործկոմներում։ 1926-ից եղել է Հայգյուղկոոպի վարչության նա– խագահ, իսկ 1927-ից՝ Երևանի քաղկոմի քարտուղար։ ՀԿ(բ)Կ VI համագումարում (1929) Ս․ ընտրվել է Կենտր․ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, իսկ կարճ ժամանակ հետո՝ Հայաստանի ժողկոմ– խորհի նախագահի տեղակալ և բանգյուղ– տեսչության ժողկոմ։ Եղել է ՀԿ(բ)Կ Կենտ– կոմի, Անդրֆեդերացիայի և Հայաստանի ԿԳԿ–ների, ՀամԿ(բ)Կ Անդրկովկասյան երկրային վերստուգիչ հանձնաժողովի նախագահության անդամ։
ՍԱՐԳՍՅԱՆ Սերգեյ Արամի (ծն․ 22․10․ 1921, Մոսկվա), հայ սովետական ինժեներ– տնտեսագետ։ Տնտ․ գիտ․ դ–ր (1966), պրո– ֆեսոր (1969), ՌՍՖՍՀ գիտ․ վաստ․ գոր– ծիչ (1977)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ 1942- 1945-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1949-ին ավարտել է Մոսկ– վայի ավիացիոն ինստ–ը։ 1967-ից նույն ինստ–ի թռչող ապարատների էկոնոմիկա– յի և արտադրության կազմակերպման ֆակ–ի դեկան, 1969-ից՝ նաև տեխ․ մեծ համակարգերի էկոնոմիկայի և կազմա– կերպման ամբիոնի վարիչ։ ՄՄՀՄ Մի– նիստրների խորհրդին առընթեր գիտու– թյան և տեխնիկայի պետ․ կոմիտեի սեկ– ցիայի, բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովի մասնագիտացված խոր– հըրդի և փորձագետների խմբի նախա– գահն է, Միջազգային աստղագիտական ֆեդերացիայի տիեզերական օպերացիա– ների արժեքի իջեցման սեկցիայի համա– նախագահը։ Գիտ․ աշխատությունները վերաբեթում են տեխ․ մեծ համակարգերի զարգացման հիմնական միտումներին, այդ զարգացման կանխատեսման մեթո– դաբանության, հատուկ տեխնիկայի արդ– յունավետության տեսական հարցերին։ Առաջարկել է թռչող ապարատների հա– մակարգերի օպտիմալացման նոր սկըզ– բունքներ և մեթոդներ։ Նրա ղեկավարու– թյամբ մշակվել են թռչող ապարատների և դրանց համակարգերի ռեսուրսային ապա– հովման կանխատեսման տեսություն, ավիացիայի և տիեզերական տեխնիկայի կիրառման տնտեսապես օպտիմալ ոլորտ– ների որոշման մեթոդներ։ Պարգևատրվել է Կարմիր աստղի, Աշխատանքային կար– միր դրոշի, «Պատվո նշան» շքանշաննե– րով։ Երկ․ Экономическая оценка летательных аппаратов, М․, 1972; Прогнозирование раз– вития больших систем, М․, 1975 (соавтор Голованов Л․ В․)г Экономическое прогнози– рование, М․, 1977; Большие технические сис– темы։ Анализ и прогноз развития, М․, 1977 (и др․); Теория прогнозирования и принятия решений, М․, 1979 (и др․)․
ՍԱՐԳՍՅԱՆ Մերգեյ Գալուստի (20․12․ 1907, Բաքու–10․12․1981, Մոսկվա), հայ սովետական երկրաբան։ Երկրաբանա– հանքաբանական գիտ․ դ–ր (1939), պրո– ֆեսոր (1947)։ Ավարտել է Ադրբ․ պոլիտեխ․ ինստ–ը (1931)։ Մ–ի աշխատանքները վե– րաբերում են Արևմտա–Միբիրական հար– թավայրի պալեոզոյան և մեզոզոյան նստվածքների նավթագազաբերությանը և հնաաշխարհագրությանը, ինչպես նաև նստվածքային ապարների հանքաբանու– թյանը։ Ս․ զբաղվել է նաև ՀՍՍՀ երրորդա– կան դարաշրջանի նստվածքների նավթա– գազաբերության հեռանկարների և Սե– վանի ժամանակակից գոյացումների հան– քաբանության հարցերով։
ՍԱՐԳՍՅԱՆ Սոս Արտաշեսի (ծն․ 24․10․ 1929, Ստեփանավան), հայ սովետական դերասան։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1972)։ 1954-ին ավարտել է Երևանի գեղարվես– տաթատերական ինստ–ի դերասանական ֆակ–ը։ 1949–51-ին՝ Երևանի պատանի հանդիսատեսի, 1954-ից4 Սունդուկյանի անվ․ թատրոնների դերասան։ Ս․ հոգե– բանական ռեալիզմի դպրոցի այն դերա– սաններից է, որ հասնում են ներքին կեր– պարանափոխման՝ առանց թատեր․ ար– տաքին ընդգծումների և զգացմունքների ակներև ցայտունացման։ Նրա դերասա– նական խառնվածքն առավել համոզիչ Ս․ Սարգսյանը Ջոն արքայի դերում (Շեքսպիրի «Ջոն արքա») դրսևորվում է իր նախասիրած տառա– պող և ուժեղ բնավորությունների անձնա– վորման մեջ։ Աչքի ընկնող դերերից են՝ Արտաշես (Գ․ Տեր–Գրիգորյանի «Վերջին մեխակներ», 1958), Զիմզիմով (Սունդուկ– յանի «Պեպո», 1966), Դոն Կիխոտ (Բուլ– գակովի «Դոն Կիխոտ», 1968), Տիբալտ, Ցագո (Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», 1964, «Օթելլո», 1969), Գրիգոր (Սարոյա– նի «Խաղողի այգին», 1971), Մացակ Ավագյան (Զարյանի «Հացավան», 1981)։ Զուսպ խաղաոճի շնորհիվ հաստատուն տեղ է գրավել նաև կինոարվեստում։ Լա– վագույն կինոդերերից են՝ Մկրտիչ («Եռան– կյունի»), միլիցիայի քննիչ («Մենք ենք, մեր սարերը»), ուստա Մկրտիչ («Հեղնար աղբյուր»), Սմբատ («Քաոս»), Նահապետ («Նահապետը»)։ Հանդես է գալիս նաև ասմունքով։ ՀՍՍՀ պետ․ մրցանակ (1975)։ Գրկ․ Հայ սովետական թատրոնի պատմու– թյուն, Ե․, 1967։ Տախվերդյան Լ․, Դերեր և դերասաններ, Ե․, 1977; Լ․ Հախվերդյան
ՍԱՐԳՍՅԱՆ Սուրեն Արտաշեսի [ծն․ 1924, գ․ Ղզըլթամուր (այժմ՝ Ոսկեվազ, ՀՍՍՀ Աշտարակի շրջանում)], Սովետական Միության հերոս (24․3․1945), գվարդիայի սերժանտ։ Ավարտել է Երևանի Կ․ Մարքսի անվ․ պոլիտեխ․ ինստ–ը (1951)։ 1942-ին զորակոչվել է կարմիր բանակ։ Հայրենա– կան մեծ պատերազմում մասնակցել է Օր– յոլի մարզի, Բելոռուսիայի, Լեհաստանի ազատագրմանը։ Եղել է կապավոր։ Հև– Ս․ Ա․ Սարգսյան րոսի կոչման արժանացել է Դնեպրի գե– տան յման ժամանակ (1944-ի հունիս) ցու– ցաբէ րած խիզախության և արիության համսր։ 1945-ին զորացրվել է։ Պարգևա– տրվել է Լենինի, Կարմիր աստղի և Կար– միր դրոշի շքանշաններով։ ՍԱՐէՍՅԱՆ Վաղարշակ Բագրատի (ծն․ 27․6․1924, Նախիջևան), հայ սովետական նկարիչ։ ՀՄՄՀ վաստ․ նկարիչ (1980)։ 1947-ին ավարտել է Երևանի Փ․ Թերլե– մեգյ սնի անվ։ գեղարվեստական ուսում– նարանը, 1955-ին՝ գեղարվեստաթատերա– կան ինստ–ի գեղանկարչության բաժինը։ Ստեղծագործում է թեմատիկ–կոմպոզի– ցիայի, բնանկարի, դիմանկարի, նատյուր– մորտի ժանրերում։ Լավագույն աշխա– տանքներից են՝ «Խաղաղ բակ» (1956), «Հայաստան» («Աշխատանք», «Խաղաղու– թյուն» «Երջանկություն», 1962) եռանկա– րը, ^Առավոտ» (1964), ֆիզիկոս է․ Բար– սեղյ յսնի դիմանկարը (1970), «Հորատանց– քի առջև։ Երևանյան մետրո» (1978)։ 1973-ին Չեխոսլովակիայում «Ֆլորա» մի– ջազգային ցուցահանդեսին ներկայացրած նատյուրմորտների շարքի համար արժա– նացել է Մեծ ոսկե մեդալի։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Պրագայում Վ․ Ս ա ր գ ս յ ա ն․ «Ձմեռը Երևանում» (1967, նկարչի սեփականություն, Երևան) (1967), Երևանում (1974, 1976), Մոսկվա– յում (1976)։
ՍԱՐԳՍՅԱՆ Վասիլ Նադոյի (ծն։ 15․3․ 1922, Օդեսա), Սովետական Միության հերոս (17․11․1943), գվարդիայի կապի– տան։ Ավարտել է Ռյազանի հետևակային դպրոցը (1942), Սովետական բանակի զրահատանկային բարձրագույն սպայա– կան դպրոցը (1945)։ 1941-ի մայիսին զո– րակոչվելով կարմիր բանակ՝ Հայրենա– կան մեծ պատերազմի սկզբից մասնակ– ցել ՛է Մերձբալթիկայի պաշտպանությանը։ Տա1 կային 5-րդ բանակի կազմում, որպես դասակի հրամանատար, մասնակցել է