Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/227

Այս էջը սրբագրված է

առաջինը վերին ծնոտներն են (խելիցերներ), երկրորդը՝ ստորին ծնոտները (պեդիպալպներ), հաջորդ չորս զույգը քայլող վերջավորություններ են։ Ս–ի մեծամասնության (կարիճներ, սոլպուգներ, կեղծ կարիճներ են) փորիկը հատվածավորված է, սարդերի մեծամասնությանը և տզերինը՝ ամբողջական։ Փորիկը երբեմն օժտված է հատուկ հավելումներով (սարդերի ոստայնային գորտնուկներ, կարիճների «սանրիկներ» են)։ Շնչում են տրախեաներով կամ թոքապարկերով, հազվադեպ՝ մաշկի մակերևույթով։ Արտաթորության օրգաններն են կոքսալ գեղձերը և մալպիգյան անոթները։ Ս–ի մեծամասնության նյարդային համակարգը կազմված է վերկլանային հանգույցներից, ստորկլանային զանգվածից և որովայնային շղթայից (տզերինը միաձուլված է)։Զգայարաններն են աչքերը և շոշափելիքի մազիկները. որոշ Ս․ զգում են ձայները և հոտերը։ Շատ Ս․ օժտված են թունավոր գեղձերով (կարիճներ, սարդեր, որոշ կեղծ կարիճներ)։ Բաժանասեռ են․ մեծամասնությունը ձու է դնում, կան կենդանածին ձևեր։ Հայտնի է Ս–ի մոտ 36 հզ․ տեսակ, տարածված բոլոր մայրցամաքներում։ Ցամաքային կենդանիներ են, բացառությամբ ջրային սարդի և ջրային տզերի։ Ս․ հիմնականում գիշատիչներ են, սնվում են այլ Ս–ով, միջատներով, որդերով, փափկամորթներով, մանր սողուններով, կան բուսակերներ և մակաբույծներ։ Որոշ Ս․ ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչների փոխանցողներ են (տզեր)։ Ս․ հնագույն ցամաքային կենդանիներ են․ ծագել են տրիլոբիտներից։ Ս․ ուսումնասիրող կենդանաբանության բաժինը կոչվում է արախնոլոգիա։ Ա․Օհանջանյան

ՍԱՐԴԱՌՈՒԹ, հայաբնակ գյուղ Իրանում, Բարանդուզ գավառում։ XX դ․ սկզբին ուներ 130 բնակիչ (20 տուն)։ Զբաղվում էին այգեգործությամբ, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առետրով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները 1946-ին ներգաղթել են Սովետական Հայաստան։

ՍԱՐԴԱՐ (պարսկ․ sardar–գլխավոր, զորապետ, ընդհանուր հրամանատար), միջնադարյան Իրանում խոշոր զորաբանակի հրամանատար։ Ղաջարական դի ստիայի ժամանակաշրջանում (XVIII դ․ վերջից) Իրանի սահմանամերձ վիլայեթների պետերին կամ բեգւերբեգիներին,րոնք մեծարվում էին քսան տիտղոսով և վիլայեթի զինված ուժերի ընդհանուր հրամանատարներն էին, սկսեցին անվանել Ս․։ Ս․, որին նշանակել է շահը, ունեցել է վարչ․, դատական և զինվորական լայն իրավունքներ, միանձնյա տնօրինել է իրեն ենթակա նահանգի բնակչությունից գանձվող հարկերը և եկամուտները։ Ս․ է կոչվել նաև Երեանի կամ Չուխուր Սաադ] վիլայեթի բեգլերբեգին։

Օսմանյան կայսրությունում Ս․ կոչվել են դաշտային բանակների հրամանատարները, Եգիպտոսում, անգլ․ տիրապետության ժամանակաշրջանում՝ քսդիվի բանակը ղեկավարող բրիտ․ սպան, Աֆղանըստանում՝ ցեղապետները, Հնդկաստանում, մինչև անգլիացիների կողմից Փենջաբի գրավումը (1849)՝ սիկհական զորահրամանատարները և սիկհական ֆեոդ, խավի ներկայացուցիչները։ Հ․ Փափազյան

ՍԱՐԴԱՐԱՇԵՆ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանում, շրջկենտրոնից 15 կմ հս–արմ․։ Միավորված է Նորագյուղի կոլտնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, ակումբ, կինո, կենցաղսպասարկման տաղավար։ Ս–ում և շրջակայքում պահպանվել են Ս․ Գևորգ եկեղեցին (XIX դ․), Վաղեմի մատուռը (XIII դ․), Հանգստարանը (XII–XIII դդ․), Վաքա հնագույն գյուղատեղին։

ՍԱՐԴԱՐԱՊԵՏ, ՀՍՍՀ Հոկաեմբերյան քաղաքի և Հոկտեմբերյանի շրջանի Հոկտեմբեր գյուղի նախկին (մինչև 1935-ը) անվանումը։

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ, բերդ Երևանի խանութ– յան Սարդարապատի մահալում, այժմյան Հոկտեմբերյանի շրջանի Նոր Արմավիր գյուղի մոտ։ 1819-ին հիմնադրել է Երևանի սարդարի եղբայր Հասան խանը, հիմնա– կանում օգտագործելով Արմավիրի բլրի հինավուրց բերդի քարերը։ Քառանկյուն և քառադարպաս բերդը շրջափակված էր կրկնակի պարիսպներով և ամրացված հսկա աշտարակներով։ խանի ապարանքն ու շտեմարանները (հվ․ պարսպին կից) շրջապատված էին ընդարձակ պարտեզ– ներով ու այգիներով, որոնք ոռոգվում էին Երասխ գետից մինչև բերդը փորված առ– վի ջրով։ Նորակառույց բերդը բնակեցվեց հիմնականում Բայազետից ու Արճեշից գաղթեցրած մոտ 500 տուն հայերով (մե– ծամասամբ՝ արհեստավորներ ու առևտը– րականներ), որոնք հիմնեցին Ս․ Աստ– վածածին եկեղեցին՝ կից դպրոցով։ Կա– բինից ու Կարսից եկող կարավանային մայրուղին անցնում էր Ս–ով, այդ պատ– ճառով սարդարը բերդին կից հիմնեց եկամտաբեր մաքսատուն և կարավանա– տուն։ Ս–ում շին․ աշխատանքները դեռևս չէին ավարտվել, երբ սկսվեց 1826–28-ի ռուս–պարսկ․ պատերազմը։ 1827-ի սեպ– տեմբերի սկզբին ռուս, զորքերը, գեներալ Ա․ Ի․ Կրասովսկու հրամանատարությամբ, պաշարեցին Ս․։ Հրետակոծությունից փըլ– վեց հվ․ պարիսպը և Հասան խանը սեպտ․ 19-ի գիշերը լքեց բերդը։ Սեպտ․ 20-ին այն գրավեցին ռուս, զորքերը։ Ս–ի հայ բնակչությունը կարճ ժամանակամիջոցում ցրվեց մոտակա գյուղերը։ Բերդն աստի– ճանաբար ամայացավ ու դարձավ ավերակ։ Գրկ․ Ալի շան Ղ․, Այրարաա, Վնտ․, 1890։

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՀՈՒ–

ՇԱՀԱՄԱԼԻՐ, Հոկտեմբերյան քաղաքից 10 կմ հեռավորության վրա, ընդարձակ տարածքում 1968-ին կառուցված ճարտա– րապետական–քանդակագործական հա– մալիր՝ նվիրված Սարդարապատի ճակա– տամարտ /9/8-ի հերոսների հիշատակին (հեղինակ՝ ճարտ․ Ռ․ Իսրայելյան, քան– դակագործներ Ա․ Հարությունյան, Ս․ Մա– նասյան և Ա․ Շահինյան)։ Հորինվածքի ուղղաձիգ շեշտը 4 մույթերի վրա հանգչող կամարներով կազմավորված զանգաշտա– րակն է, որ երկու կողմից ասես պաշտ– պանվում է թևավոր ցուլերի հզոր արձան– Սարդարապատի հերոսամարտի հուշահամա - լիրի ւտուֆ, 1968, ճարտ․՝ Ռ․ Իսրայելյան, քանդակագործներ՝ Ա․ Հարությունյան, Ս․ Մա– նասյան, Ա․ Շահինյան) որմնաքանդակներից ներոփ Քանդակագործական խորհրդա– նիշերի թեման շարունակում են ծառու– ղու երկայնքով տեղադրված քարե ար– ծիվները։ Ծառուղին ավարտվում է հրե– ղեն ձիերով քանդակազարդված կորագիծ հուշաաատով, որից այն կողմ, գմբեթա– ծածկ սեղանատունն է։ Հուշահամալիրի օրգ․ մասն է Հայաս– տանի ազգագրության թանգարանը։ Ուղ– ղանկյուն (64,9 й X 61,7 մ) հատակա– գծով, 10 մ բարձրությամբ ^շենքում «հա– զարաշեն» գմբեթներով ծածկված, վե– րևից լուսավորվող երեք դահլիճներն են, որոնց կից ներքին 4 բակերից առատ լույս է թափանցում պարագծով դասավորված ցուցասրահները (ցուցադրման համար օգ– տագործվող մակերեսը 5000 ւ^-ից ավելի է)։ Ալ տաքին խուլ պատերի, եռանկյունա– ձև որ յնախորշերը ուժեղացնում են շենքի ծավալատարածական հորինվածքի ար– տահս յտչականությունը և օրգանապես կապված են ցուցասրահների նպատակա– հարմար հատակագծմանը։ Հոկտեմբերյանի վառ կարմիր տուֆից կառուցված հուշահամալիրի հուզական ուժեղ ներգործությունը պայմանավորված է նաև կերպարային լուծման ժողովրդայ– նությամբ, կրում է հերոսական անցյալի համակող, գնահատության խորհուրդը։ Լ․ Բա բայան Պաոկերազարդումը տես 224-րդ էշից հետո4 ներդիրում։

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1918, տե– ղի է гւնեցել մայիսի 21–29-ը, հայկ․ կա– նոնավոր զորամասերի (աշխարհազորի աջակցությամբ) և թուրք, զորաբանակի միջև, Սարդարապատ կայարանի (այժմ՝ ք․ Հոկտեմբերյան) շրջակայքում։ Օգտվե– լով Կովկասյան ռազմաճակատի մերկա– ցումիդ, թուրք, կառավարությունը ծրա– գրել էր ոչ միայն վերազավթել Արմ․ Հա– յաստանը, այլև նվաճել Արլ․ Հայաստանն ու ամբողջ Անդրկովկասը, վերջնականա– պես բնաջնջել հայ ժողովրդին։ Խախտե–