Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/241

Այս էջը սրբագրված է

Գերագույն սովետի դեպուտատ։ ՀՍՍՀ պետ․ մրցանակ (1965)։ Պարգևատրվել է Լենինի 3 և երկու այլ շքանշաններով։ Պատկերազարդումը տես 193-րդ էջից առաջ՝ ներդիրում և 240–241-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ IV։ Երկ․ Գրառումներ իմ կյանքից, Ե․, 1980։ Выставка произв․ Мартироса Сергеевича Сарьяна, М․, 1936; Из моей жизни, 2 изд․, М․, 1971․ Գրկ․ Դ ր ա մ բ յ ա ն Ռ․, Մարտիրոս Սար– յան, Ե․, 1960։ 1սալաթյան Լ․, Սարյանը և թատրոնը, Ե․, 1960։ Մ աթեոսյան Վ․, Մարտիրոս Սարյան, Ե․, 1975։ Նույնի, Սարտիրոս Սարյանի էսթետիկական հայացք– ները, Ե․, 1980։ Նույնի, Սարտիրոս Սար– յան․ գրքային նկարազարդումները, Ե․, 1980։ Ղազարյան Ս․, Ա ղ ա ս յ ա ն Ա․, Սար– տիրոս Սարյան․ Կյանքի և ստեղծագործու– թյան տարեգրություն, Ե․, 1980։ Воло– шин М․, М․ С․ Сарьян, «Аполлон»-, СПБ, 1913, № 9; Э ф р о с JL, Сарьян Марти– рос, «Новый мир», М․, 1934, № 3; Музей Мартирос Сарьян, вступ․ слово - Ш․ Ха- чатряна, М․, 1973 (на русск․, арм․, франц․ яз․)․ Վ․ Մաթևոսյան, Պ․ Հայ թայ ան

ՍԱՐՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ, գեղանկարչական կրթական կենտրոն Հալեպում։ հիմնա– դրվել է 1955-ին, Զարեհ Գաբլանի (ճարտ․, պրոֆեսոր) և Ռ․ ճեւցեճյանի ջանքերով։ Ս․ ա․ կոչվել է երգիծանկարիչ Ա․ Սարուխանի առաջարկությամբ, ի պա– տիվ Մ․ Սարյանի։ Ս․ ա․ գլխավորում է Սարյան ակադե– միայի խորհրդա– նիշը Ռ․ ճեպեճյանը, գեղարվեստական ղեկա– վարներն են եղել՝ Զ․ Գաբլանը (1955– 1967), այնուհետև Ա․ Զորյանը և Ու․ Դ․ Եազճին։ Ընդունելությունը ազատ է, ան– կախ տարիքից և ազգ․ պատկանելությու– նից։ Սովորողների թիվը՝ 25–30 (մեծա– մասնությունը՝ հայեր, կան նաև արաբ– ներ և այլ օտարազգիներ)։ Ակադեմիան կազմակերպում է հայ արվեստին նվիր– ված դասախոսություններ (նաև Դամաս– կոսում և Սիրիայի հայաշատ կենտրոննե– րում), իր սաների ցուցահանդեսներ, հրա– տարակում գրքեր և ալբոմներ։ Հյուրըն– կալել է հայ նշանավոր նկարիչների (Ա․ Աարուխան, Ա․ Զորյան, Արմիս, 0․ Ավետիսյան, Պ․ Կիրակոսյան, Գառզու, P․ Թոփալյան, Ա․ Կալենց և ուրիշներ)։ 1981-ին Հալեպում միատեղ նշվել են Ս․ ա–ի 25-ամյակը և Մ․ Սարյանի ծննդյան 100-ամյակը (այս առիթով լույս է տեսել Ս․ ա–ի հուշամատյան)։

ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ–ԹԱՆԳԱՐԱՆ, կառուցվել է Մ․ Սարյանի տուն–արվեստանոցին կից։ Գործում է 1967-ից, Երևանում։ Եռահարկ շենքի վերին և միջին հարկերում ներկա– յացված են նկարչի 1898–1970 թթ․ երփ– նագրերը, առաջին հարկում՝ գրաֆիկա– կան գործերը։ 1972-ից ցուցադրության մաս է կազմում նաև նկարչի արվեստանո– ցը։ Թանգարանի հավաքածուի հիմքը՝ Սարյանի նվիրաբերած 80 գործերը, ձեռք– բերումների և նվիրատվությունների միջո– ցով համալրվել են (ընդամենը 170 ցու– ցանմուշ, 1983)։ Թանգարանը կազմա– կերպել է արվեստագետի գեղանկարների Սարտիրոս Սարյանի տուն–թանգարանը Երե– վանում և գրաֆիկական գործերի շուրջ 40 ցուցա– հանդես՝ ՍՍՀՄ քաղաքներում (Լենին– գրադ, Ռիգա, Տարտու, Կիև, Օդեսա, Դոնի Ռոստով, Թեոդոսիա, Վոլգոգրադ և այլուր) և արտասահմանյան երկրներում՝ Իտալիայում (Րոլոնիա, Բարի, 1975), Կու– բայում (1979) և այլուր, նաև Սարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբել– յանական ցուցահանդեսներ Մոսկվայում, Փարիզի ժ․ Պոմպիդուի անվ․ ֆրանս․ ազգ․ մշակույթի կենտրոնում, մավրում (1980)։ Թանգարանում կազմակերպվել են Տ․ Այ– վազովսկու հայկ․ թեմաներով պատկեր– ների (1978–79), Մ․ Ավետիսյանի գրա– ֆիկական աշխատանքների (1975), Ռ․ Աթոյանի ջրաներկ գործերի (1982) ցուցահանդեսները։ Ս․ տ–թ․ մասնակցում է թանգարանների համամիութենական գի– տաժողովներին։ Շ․ Խաչատրյան

ՍԱՐՈՏԱՆ Արշալույս Նազարեթի [4․2․ 1923, գ․ Սառնաղբյուր (ՀԱՍՀ Անիի շըր– ջանում)–25․11․1974, Երևան], հայ սո– վետական բանաստեղծ, լրագրող։ ՀՍՍՀ կուլտուրայի վաստ․ գործիչ (1968)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ավարտել է Լենինակա– նի մանկավարժական ուսումնարանը (1939), Երևանի հեռակա մանկավարժա– կան ինստ–ի լեզվագրական ֆակ–ը։ Մաս– նակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել 89-րդ հայկ․ Թամանյան դիվիզիա– յի «Կարմիր զինվոր» ռազմաճակատային թերթի պատասխանատու քարտուղարը։ Որպես խմբագիր և գլխավոր խմբագիր 19Հ7-69-ին աշխատել է Հայկական ՍՍՀ ռադիոհեռուստատեսային հաղորդումնե– րի պետ․ կոմիտեում։ Հրատարակվել են Ս–ի «Ռազմի խոհեր» (1947), «ճանապարհ– ներ» (1948), «Խաղաղության երթը» (1952), «Սարն ի վեր» (1957) և սովետա– կան հայրենասիրությամբ, քաղաքացիա– կանությամբ ու քնարականությամբ հա– գեցած բանաստեղծությունների այլ ժո– ղովածուներ, ինչպես նաև «Տափաստա– նում» (1959) ակնարկաշարը։ Երկ․ Աշխարհի ճանապարհներով, Ե․, 1963։ Քեզ հետ, իմ սիրտ, Ե․, 1970։ ճամփեզրի ծառը, Ե․, 1974։ Համազարկեր հազարաձայն, Ե․, 1975։ ՍԱՐ13ԱՆ (Saroyan) Վիլյամ (Ու ի լ– յ ա ւ ) Արմենակի [31․8․1908, Ֆրեգնո (Կալիֆոռնիա)–16․5․1981, Ֆրեզնո, աճ– յունի մի մասը թաղված է Երևանի Կոմի– տասի անվ․ զբոսայգու պանթեոնում], ամերիկյան գրող։ Ծնվել է Բիթլիսից (Արմ․ Հայաստան) գաղթած հայ ընտանիքում։ Մանկությունն ու պատանեկությունն անց է կսյցրել հասարակ աշխատավոր մարդ– կանց, գլխավորապես հայերի, միջավայ– րում․ դրանով էլ պայմանավորվել են նրա Նախնական տպավորությունները կյան– քից, նրա հայացքները։ Մարոյան–գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինք– նակրթությունը, ամեր․ ու համաշխարհա– յին գրականության ընթերցումը և այն, որ է ա իր ներաշխարհն է առել իր հարա– զատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավան– դույթների, պատմության տարրերը, ժա– ռանգել հայկ․ շրջապատի ազգ․ ինքնա– տիպությունը։ Գրական գործունեությունն սկսել է 193(–ական թթ․։ Առաջին անգամ տպագըր– վել է 1933-ին, ամերիկահայ «Հայրենիք» անգլ․ շաբաթաթերթում՝ Միրակ Գորյան ստորագրությամբ։ Լայն ճանաչում է ձեռք բերւլ «Խիզախ պատանին թռչող ճոճա– ձող]! վրա և այլ պատմվածքներ» (1934) առաջին գրքով, որը 30-ական թթ․ նշա– նակալի երևույթ է դարձել բուրժ․ հասա– րակարգի խիստ քննադատության ոգով ներթափանցված ամեր․ գրականության մեջ Անդրադառնալով Մ–ի գրական առաջ– նեկ ւն՝ ամեր․ հեղինակավոր քննադատ Բ․ Ռասկոն գրել Է․ «Ի՞նչն է հատկանշա– կան Սարոյանի համար որպես գրողի։ Նա բուռն Է, պոռթկուն և խելացի, նա թախ– ծոտ Է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձ!ւանում, սակայն բնավ միամիտ չէ․․․ Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով, նա հարգում է մարդկա– յին արժանապատվությունն ու հպարտու– թյունը» (New York Herald Tribune Books, 1934, oct․ 2․1)։ Գրական կյանքի առաջին տասնամյա– կում Ս․ գրել է մի քանի հարյուր պատմը– վա^ք, որոնց մեծ մասն ամփոփված է տա– սից ավելի ժողովածուներում («Փոքրիկ երեխաներ», 1937, «Ողջույն քեզ, սեր», 1933, «Անունս Արամ է», 1940, «Սիրելիս», 194 i)։ Հետագայում հրատարակվել են նաև «Ասորին» (1949), «The Whole Voy- ald ․․» (1956) ժողովածուները։ I․ հանդես է եկել որպես Ու․ Ուիտմենի և Ս․ Տվենի դեմոկրատական գեղարվես– տական ավանդույթների յուրօրինակ շա– րունակող։ Ինչպես և իր մեծ ժամանակա– կիցները (Ֆոլկներ, Հեմինգուեյ, Վուլֆ և ուրիշներ), ստեղծագործաբար յուրացնե– լով Շ․ Անդերսոնի ռեալիստական արձա– կի նորարարական փորձը, նա հատկա– պեււ կարճ պատմվածքի, նովելի ժանրում ներմուծել է տեղի ու ժամանակի իրողու– թյան հետ սերտորեն կապված սոցիալ– հոգեբանական թարմ թեմատիկա, այժ– մեական հնչողություն ունեցող հումանիս– տս կան բարոյական մոտիվներ, պատումի նոր, անկաշկանդ ձևեր, քնարականու– թյամբ ու հումորով լի հնչերանգներ, բնա– կանություն և ճշմարտացիություն, պատ–