Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/242

Այս էջը սրբագրված է

կերների ու կերպարների գունագեղու– թյուն։ Գրողին բնորոշ է մարդուն որպես եղբոր հասկանալու և ներկայացնելու ան– կեղծ ձգաումը։ Ս․ ընթերցողի հեա խոււում է պարզ ու մատչելի լեզվով, իր իսկ րնո– րոշմամբ՝ «մարդկային սրտի համընդհա– նուր լեզվով, որը հավերժական է և նույնն է բոլորի համար աշխարհում»։ Անկեղծու– թյուն, հստակություն, պարզություն՝ ւճա– կան այս առինքնող հատկություններււվ է աչքի ընկնում նրա ստեղծագործությունը այն ընդհանուր գրական ֆոնի վրա, որին բնորոշ էին մի կողմից՝ պրոբլեմներով ու գեղարվեստական կառուցվածքով բարդ երևույթներ, մյուս կողմից՝ անարյուն մոդեռնիստական հնարանքներ։ Ս․ ճշմարտացիորեն վերստեղծել է հա– սարակ մարդկանց առօրյա կյանքից քաղ– ված դրվագներ՝ հասնելով գեղարվեստա– կան մեծ արտահայտչականության և ընդ– հանրացումների։ Առավելագույնս օգոա– գործել է կենսագրականորեն իրեն հա– րազատ նյութը, նրա շատ գրական կեր– պարներ ներկայացնում են հայկ․ միջա– վայրը՝ իր ազգային ավանդույթներու[ ու բարքերով, «հին հայրենիքի» հիշողու– թյամբ։ «Հին հայրենիքի» մոտիվը, ինչ– պես և նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց ինքնատիպ կեր– պարները հակադրվում են ամեր․ աս րե– լակերպի համահարթեցնող ստանդարտ– ներին, սոցիալ․ ու բարոյական թերարժեք նորմաներին։ Իրականության հետ նույն– պիսի հարաբերության մեջ են «տարօ՛րի– նակ» ու ձախորդ մարդկանց սարոյա յա– կան կերպարները և, հատկապես, մ՛ա– նուկների ու պատանիների տպավւրիչ կերպարները։ Դրանք ամեր․ գրականու– թյան մեջ են մտել որպես հոգու մաքրու– թյան խորհրդանշան, որպես գրողի մոր– դասիրական աշխարհազգացողության Ար– տահայտիչներ։ Կյանքում իր տեղի ու կոչման հաւար մարդու որոնումները, աններդաշնակ 1ւա– սարակության մեջ նրա թշվառության ու մենակության դրաման, բիրտ պրակաի– ցիզմի, առուծախի ոգու նկատմամբ ծաղրը, իրականության ու երազանքի հակադրու– թյունը, անհատի ներքին ազատությունն ու արժանապատվությունը, մարդկային զգացմունքների գեղեցկությունը, սիրւ և բարու, մարդկանց փոխըմբռնման ու հա– մերաշխության հաստատումը, այս մո– տիվներն են մարմնավորված Ս–ի վիպակ– ներում ու վեպերում, դրանք հետաքըր– քիր գեղարվեստական լուծում են ստացել նաև նրա դրամատուրգիայում։ Ս–ի լավա– գույն դրամատիկական գործերից են <ւԻմ սիրտը լեռներում է» (բեմ․ 1939, հայ․ բեմ․ 1961, կինոնկար, 1976), «Կյանքիդ ժամա– նակը» (բեմ․ 1939, Նյու Ցորքի քննադատ– ների մրցանակ, Պուլիցերի մրցանակ, հայ․ բեմ․ 1981), «Քարանձավի մարդիկ» (բեմ․ 1957), «Հե՜յ, ով կա այդտեղ» (բեմ․ 1942, հայկ․ հեռուստատեսային կինոնկար, 1981), «Մանկանց կոտորածը» (19! 2), «Խաղողի այգին» (հայ․ բեմ․ 1971) պիես– ները։ 1942-ին Ս․ զորակոչվել է բանակ, աշ– խատել զինվ․ սցենարների ստեղծման վրա, սկզբում՝ ԱՄՆ–ում, ապա, ավելի քան մեկ տարի, Լոնդոնում։ Ս․ պաս ե– րազմը ընկալել է որպես զարհուրելի աղետ մարդկության համար, այդ թեման ար– տացոլել «Մարդկային կատակերգություն» (1942, հայ․ հրտ․ 1959) վիպակում և «Վես– լի Զեկսոնի արկածները» (1946, հայ․ հրտ․ 1965) վեպում։ 1950–60-ական թթ․ Ա․ երկար ժամանակ ապրել է Եվրոպայում (գերազանցապես՝ Փարիզում), ապա նորից հաստատվել ԱՄՆ–ում։ Այդ տարիներին ինքնակենսա– գրական նյութի օգտագործումով ստեղծել է հոգեբանական վիպակների շարք («Ինչ– որ ծիծաղելի բան», 1953, «Հայրիկ, դու խենթ ես», 1956, «Մայրիկ, ես սիրում եմ քեզ», 1957, «Տղաներ և աղջիկներ», 1963, «Մեկ օր ետկեսօրյա աշխարհում», 1964 ևն)։ 60-ական թթ․ սկսած Ա․ գլխավորապես ԳՐել է քնարական–ինքնակենսագրական, հուշագրական ժանրի գործեր («Ահա եկավ, ահա գնաց, ինքներդ գիտեք ով», 1961, «Չմեռնել», 1963, «Նամակներ Թեյբու փո^ ղոցի 74 համարից», 1969, «Վայրեր, որ– տեղ ես եղել եմ», 1972, «Պատահական հանդիպումներ», 1977), որոնցից հատկա– պես ուշագրավ են Ս–ի անձամբ ճանաչած գրողներին, արվեստի մարդկանց (P․ Շոու, Չ․ Չապլին, Պ․ Պիկասսո, Թ․ էլիոտ, Սենդբերգ, Զ․ Սթայնբեք, Ե․ Չարենց և ուրիշներ) նվիրված էջերը, հեղինակի մտորումներն ու դատողությունները գրա– կանության, արվեստի դերի և կոչման, սկզբունքների ու խնդիրների վերաբեր– յալ։ Գրականության և արվեստի բարձ– րագույն կոչումը Ս․ տեսել է աշխարհը ավելի լավ դարձնելու, մարդկանց միաս– նությանը և երջանկությանը ծառայելու մեջ։ Անգլո–ամեր․ գրական մամուլը միշտ արձագանքել է Ս–ի ստեղծագործություն– ներին, տպագրել դրանց նվիրված հոդ– վածներ ու գրախոսություններ։ Գրողի երկերը ճանաչում են գտել ամբողջ աշ– խարհում, թարգմանվել շատ լեզուներով։ Ս․ առաջին անգամ ՍՍՀՄ–ում, Սովե– տական Հայաստանում, եղել է 1935-ին։ Այնուհետև այցելել է 1960-ին, 1976-ին, 1978-ին։ Մեծ հետաքրքրություն է ցուցա– բերել հանրապետության կյանքի ու մշա– կույթի նկատմամբ, հպարտացել նրա նվա– ճումներով։ Ա․ ՀՍՍՀ–ում սահմանված «Խաղաղու– թյան պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ ակ– տիվ գործունեության համար» մրցանակի առաջին դափնեկիրն է (ետմահու)։ Դիմանկարը տես 256-րդ էջից հետո՝ ներդիրում։ Երկ․ The W․ Saroyan reader, N․ Y․, 1958; Հայն ու աշխարհը, Անթիլիաս, 1940։ Պատմ– վածքներ, Կահիրե, 1943, Անունս Արամ է, Բոստոն, 1945։ Տասը նոր պատմվածքներ, Կահիրե, 1947։ ժամում 60 մղոն, Ե․, 1959։ Պատերազմ է հայտարարվել, Ե․, 1963։ Իմ սիրտը լեռներում է․ Պիեսներ, Ե․, 1963։ Что-то смешное․ Серьезная повесть, «Литературная Армения», 1963, № 5–8․ Գրկ․ F 1 о a n Н․, William Saroyan, N․ Y․, 1966; Դասպարյան Ա․ Մ․, Վիլյամ Սա– րոյան (Կյանքը և ստեղծագործությունը), Թեհ– րան, 1981։ Гончар Н․ А․, Вильям Сароян и его рассказы, Е․, 1976; Зверев А․,․ Грустный солнечный мир Сарояна, Е․, 1982․ Ն․ Գոնչէսր–իսսևջրսն

ՍԱՐՈՍ (հուն, старое), տ^ս Խավարում– ներ։

ՍԱՐՈՎ, հայաբնակ գյուղ Ադրբ․ ՍՍՀ Միր Բաշիրի շրջանում, շրջկենտրոնից 16 կմ հս–արմ․։ Ս–ով է անցնում Մարտակերտ– Կիրովաբադ ավտոխճուղին։ Կոլտնտե– սությունն զբաղվում է բամբակի, հացա– հատիկային, բանջարանոցային և կերա– յին կուլտուրաների մշակությամբ, այգե– գործությամբ, շերամապահությամբ, ա– նասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կինո, կապի բաժանմունք, մանկապար– տեզ, բուժկայան, կենցաղսպասարկման տաղավար։ Ս–ում կա Ս․ Աստվածածին եկեղեցի (XVII դ․)։

ՍԱՐՁԱՊԵՏ, գյուղ ՀՍՍՀ Կալինինոյի շրջանում, Վիրահայոց լեռների լանջին, շրջկենտրոնից 12 կմ հս–արլ․։ Անասնա– պահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև կերային կուլտուրաների, Սարչապետ կարտոֆիլի մշակությամբ։ Ս–ում է Կիրո– վականի Կամոյի անվ․ տրիկոտաժի միա– վորման մասնաճյուղը։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպա– սարկման տաղավար, մսուր–մանկապար– տեզ, բուժկայան։ Գյուղում և շրջակայ– քում պահպանվել են ամրոց, ուխտատեղի (Լոք լեռան գագաթին, XVII դ․), եկեղեցի, խաչքարեր, գերեզմանոց։ Հիմնադրվել է 1835-40-ին։

ՍԱՐՎԱՆԴԻՔԱՐ, Սարվանդի Քար, Սարվանի Քար, Սարվան, Սարվանդավ, բերդ Կիլիկյան Հա– յաստանում, Սև կամ Ամանոսի լեռնանցք– ներից մեկում, դժվարամատույց ժայռի գագաթին։ Ուներ բնական ամուր դիրք և հզոր պարիսպներ։ XII դ․ եղել է Ռուբին– յանների իշխանապետության կարևոր ռազմակայան և բաժտուն (մաքսատուն) երկրի հվ–արլ․ սահմանում։ 1185-ին Ս․ խարդախությամբ զավթել է Անտիոքի դուքսը։ Սակայն Լևոն Բ Մեծագործը 1187-ին այն ազատագրել և պարգևել է իր քեռու՝ Պապեռոնի բերդատեր իշխան Վասակ Հեթումյանի որդի Սմբատին։ Վեր– ջինիս հաջորդել է ավագ որդին՝ ճոֆրի (Ջոֆրի) Հեթումյանը, որն աղբյուրներում հիշվում է «քաջամարտիկ զինվոր»։ ճոֆրի Հեթումյանի մահից (1261) հետո Ս–ում իշխել է նրա ավագ որդի Կոստանդինը, որն ամուսնացած էր Հեթում Ա թագավորի դուստր Ռիթայի հետ։ Նա վերանորոգել է 1266-ի երկրաշարժից ավերված Ս․, առևտր․ պայմանագիր կնքել (1271) դրացի խաչա– կիր ասպետների հետ։ 1276-ին Ս–ի մոտ