Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/243

Այս էջը սրբագրված է

տեղի ունեցած ճակաաամաբաում հայ– կական զորաբանակը՝ Սմբատ Սպարա– պետի առաջնորդությամբ, ջախջախել է Կիլիկիա ներխուժած Եգիպտոսի սուլթա– նության զորքերին և մաանել խուճապա– հար փախուստի։ XIII դ․ վերջին և XIV դ․ սկզբին Ս–ում իշխել են Կոստանդին Հեթումյանի եղ– բայրներ Օշինն ու Սմբատը։ 1337-ին Ս․ զավթել է Եգիպտոսի սուլթանությունը, իսկ XVI դ․՝ օսման, թուրքերը։ Բերդն ավերել են նվաճողները։ Գրկ․ Ա լ ի շ ա ն Ղ․, Սիսուան, Վնա․, 1885։ Մ․ Կատվաչյան

ՍԱՐՎԱՆԼԱՐ, գյուղ ՀՍՍՀ Մասիսի շըր– ջանում, շրջկենտրոնից 6 կմ հվ–արմ․։ Բանջարաբուծական սովետական տնտե– սություն է։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։

ՍԱՐՎԱՐԴ, Սալվարդ, լեռնագագաթ Զանգեզուրի լեռնաշղթայի հս․ մասում։ Բարձրությունը 3161 մ է։ Կազմված է օլի– գոցենի հրաբխային ապարներից։ Կան սառցապատման հետքեր (կար, վերջնա– յին մորեններ)։ Տարածված են ալպյան մարգագետինները։ Հնում հայտնի էր նաև Աղոթարան անունով։

ՍԱՐՎՈՐԻ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, էրզրումի վիլայեթի Խնուս գավա– ռում։ 1909-ին ուներ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին այգեգործությամբ, հացա– հատիկի տարբեր տեսակների մշակու– թյամբ, մեղվաբուծությամբ, արհեստնե– րով, անասնապահությամբ, առևտրով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհ– վել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՍԱՐՏԱԿՈՎ Սերգեյ Վենեդիկտովիչ [ծն․ 13(26)․3․1908, ք․ Օմսկ], ռուս սովետական գրող։ ՍՍԿԿ անդամ 1951-ից։ Առաջին գիրքը «Ալեքսեյ Խուդոնոգով> (1945) պատմվածքների ժողովածուն է։ Այնու– հետև տպագրվել են նրա «Չուի սահանք– ներով» (1946), «Լաստը գնում է դեպի հյուսիս» (1949) վիպակները՝ գրված մա– նուկների համար, «Երգը գետի վրա» (1947), «Զտքի կելնի վրիժառուն ահեղ» (1955) պիեսները, «Հեռավոր գյուղը» (1947) և «Լուսամուտների տակի պարտե– զը» (1959) ժողովածուները, «Լեռներ Սա– յանյան» (գիրք 1–3, 1940–54) պատմա– հեղափոխական վեպը։ Սիբիրի բնական հարստությունների յուրացումը, սովետա– կան մարդկանց աշխատանքային սխրանք– ները, սոցիալիստական հասարակության մեջ անհատի ձևավորումն են արտացոլված «Քարե հիմք» (1950) վիպակում, «Սառցե Ս․ Վ․ Սարաակով ժ․ Պ․ Սարար գանձ» (1961) և «Քարն իմաստության» (գիրք 1–2, 1966–71, հայ․ հրտ․ 1980) վեպերում, «Բարբինյան վիպակներ» (ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1970) եռերգու– թյունում՝ «Լեռնային քամի» (1957), «Թա– գուհին չտաս» (1960, հայ․ հրտ․ 1963), «Դանդաղ գավոտ» (1967)։ «Առաջին հան– դիպում» (1967) պատմվածքների ժողովա– ծուում Ս․ դիմել է լենինյան թեմային։ Հե– ղափոխականների կյանքն է պատկերում «Իսկ դու վառվիր, աստղ» (գիրք 1–2, 1974–75) վեպը։ 1981-ին լույս տեսավ Ս–ի «Արճճե կոթող» վեպը, որի հերոսը (երիտասարդ նկարիչ) կյանքի դաժան փորձություններով անցնելուց հետո էլ չի կորցնում դեպի գեղեցիկն ունեցած իր վեհ ձգտումները։ Ս․ հեղինակ է նաև Էսսեների ու գեղար– վեստական հրապարակախոսության գրքի («Մաքուր թղթի վրա կռացած», 1978), ակնարկների մի քանի ժողովածուի։ Նրա գրքերին հատկանշական է սերը դեպի Սիբիրն ու նրա մարդիկ, պատումին բնո– րոշ է քնարականությունը։ Ս–ի շատ ստեղ– ծագործություններ թարգմանված են ՍՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ 1967-ից՝ ՍՍՀՄ ԳՄ վարչության քարտուղար։ Պար– գևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հե– ղափոխության 2 և Աշխատանքային կար– միր դրոշի շքանշաններով։ Վ․ Վարդանյան

ՍԱՐՏՈ (Sarto, իսկականը՝ դ’Անյոլո, d’Agnolo) Անդրեա դել (1486–1530), իտա– լացի նկարիչ։ Սովորել է Պիեռո դի Կո– զիմոյի մոտ։ Կրել է Լեոնարդո դա Վինչիի, ֆրա Բարտոլոմեոյի, Միքեւանշեւոյի ազ– դեցությունը։ Ս–ի աշխատանքները [Ֆլո– րենցիայի Սանտիսիմա Անունցիատա եկեղեցու կլուատրի (1510–15), Սկալցի (1515–26) և Սան Սալվի (1520-ական թթ․ վերջ) մենաստանների որմնանկարները, «Մադոննան մանկան, Ս․ Եկատերինայի, Եղիսաբեթի և Հովհաննես Մկրտչի հետ», 1519, էրմիտաժ, Լենինգրադ, «Քանդա– կագործի դիմանկարը», Ազգ․ պատկերա– սրահ, Լոնդոն] աչքի են ընկնում տարա_ Սարվանլար ծ սաիթ մա կան տարրերի բարդ հ ավա սա– րակ շռվածության վրա հիմնված պարզ տրաւքաբանված կոմպոզիցիայով։ Նրա գործերի բանաստեղծական ոգեշնչվածու– թյունը շատ բանով պայմանավորված է վառ, հյութեղ գունային հարթությունները միահյուսող լուսաստվերով։ Միաժամա– Ա․ г] և լ Սար– ա ո․ Քանդակա– գործ ւ դիմանկար (1524, Ազգային պաոկերասրահ, Լոնդոն) նակ Ս–ի արվեստին հատուկ է կերպար– ների վերացականությունը և Բարձր Վե– րածւնդի գեղարվեստական սկզբունքնե– րի դոգմատացման հակումը։ Գրկ․ Элиасберг Н․ Е․, АнДреа дель Сарто, [М․, 1973]․

ՍԱՐՏՐ (Sartre) ժան Պոլ (1905–1980), ֆրանսիացի գրող, փիլիսոփա և հրապա– րակախոս։ 1929-ին ավարտել է Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոցր, փիլ․ է դասավանդել Ֆրանսիայի տարբեր լիցեյ– ներում։ Ֆրանսիայի գերմանաֆաշիստ․ օկուպացիայի ժամանակ (1940–44) աշ– խատակցել է Դիմադրության շարժման հայ ւենասիրական մամուլին։ 1945-ին հիմ– նել է «Լե Տան մոդեռն» («Les Temps mo- derres») հանդեսը։ Ս–ի քաղ–գաղափարա– խոսական հայացքների զարգացումը կա– րելի է տեսնել նրա ընտիր հրապարակա– խուության 9 գրքերում («Իրադրություն– ներդ, 1947–72)։ «Սառը պատերազմր» տա ւիներին ԱրԱմուտքի ոչ կոմունիստա– կան ձախ մտավորականության համար ապսրդյուն որոնել է երկու ճամբարների միջԼւ ընկած (միջանկյալ) ուղի։ 1952-ին միացել է Խաղաղության կողմնակիցների շարժմանը, հանդես եկել գաղութատիրու– թյան, ռասայականության դեմ։ Արտա– հայտվել է ի պաշտպանություն սոցիա– լիսռ․ երկրների, որտեղ նա բազմիցս եղէլ է մինչև 1968-ը։ Ֆրանսիայի 1968-ի ուսանողական ելույթների և այլ իրադար– ձությունների ազդեցությամբ անցել է ձախ խռովարարության կողմը («Խռովությունը միշտ իրավացի է», 1974)։ «Բառեր» (1964) ինքնակենսագրական վիպակի համար 1964-ին Ս–ին շնորհվել է նոբելյան մըր– ցա՚ւակ, որից նա հրաժարվել է, ասելով, որ իրեն մրցանակ շնորհող կոմիտեն ան– տեսում է XX դ․ հեղափոխական գրողների ծա ւայությունները։ Ս․ ֆրանս․ աթեիստական էկզիսաեն– ցիաիզմքւ պարագլուխն էր։ Հիմնական փիլ․ երկը «Կեցությունը և ոչինչը» դոկ– տորական դիսերտացիան է (1943)։ Նրա փիլ․ հայացքները հակասական են, դը– րանց մեջ միահյուսվում են Ս․ Կիերկե– գո փ, է․ Հուսեռլի և Զ․ Ֆրոյդի գաղափար– նե ւը։ Ընդգծելով մարքսիստական փիլ–յան առաջադիմական բնույթը՝ ձգտել է «լրաց–