Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/246

Այս էջը սրբագրված է

թյան և ուռուցքաբանության ԳՀԻ–ի վի– րաբուժ․ կլինիկան։ 1958-ից եղել է Երե– վանի բժշկ․ ինսա–ի սանհիգիենա ին, 1960-ից՝ մանկաբուժ․, սան․ և ստոմաւոո– լոգիական ֆակուլաեաների ֆակուլաե– տային և հոսպիտալային վիրաբուժության ամբիոնների վարիչ։ Գիտ․ աշխատանք– ները վերաբերում են ստամոքսաաղիբա– բանության, թոքաբանության, անեւթե– զիոլոգիայի, ուրոլոգիայի, տրավմաւոո– լոգիայի և օրթոպեդիայի խնդիրնելին։ Մշակել է ստամոքսի մասնահատման ժա– մանակ բարակ և հաստ աղիքային պլաս– տիկայի, միջողնային սկավառակների ախտաբանության, թոքերի քաղցկեղի և էխինոկոկի, մեխանիկական դեղնսփանե– րի, վարակիչ հիվանդությունների վիրա– բուժական բարդությունների, երիկամա– յին խիթի, սնուցողական խոցերի, ախտա– ծնության, բուժման և այլ հարցերը։ Պար– գևատրվել է Կարմիր աստղի և Աշխատան– քային կարմիր դրոշի շքանշաններով։ Երկ․ Գեսմուրգիա, Ե․, 1964 (համահեղինակ Ավագյան Ա․ Վ․)։ Մանկական վիրաբուժու– թյուն, Ե․, 1971 (համահեղինակ Ավացյան Ա․ Վ․)։

ՍԱՐՈՒԻԱՆՈՎ (Մարուխանյան) Գուրգեն Լևոնի (19․12․1907, Դերբենդ, Դաղստանի ԻՍՄՀ–ում), հայ սովետական ինժեներ– հիդրոտեխնիկ։ Ավարտել է Երևանի հա– մալսարանը (1930)։ 1938-ից, որպես նա– խագծի գլխ․ ինժեներ, աշխատում ԷՄւ սկ– վայի Մ․ 6ա․ ժուկի անվ․ «Հիդրոնախա– գիծ» ինստ–ում։ Մ–ի ղեկավարությամբ մշակվել է ՄՄՀՄ–ի որոշ գետերի հոսքը այլ շրջաններ տեղափոխելու հիւ․րո– տեխ․ կառույցների նախագծերը։ Մաս– նակցել է Ձորագետի, Քանաքեռի, Մ1ւա– նի (լճային) ՀԷԿ–երի նախագծման աշխա– տանքներին։ ՄՄՀՄ պետ․ մրցանակ (1951)։ Պարգևատրվել է Աշխատանքսյին կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքա– նշաններով Երկ․ Печора впадает в Каспий, Пермь, 1)62․ Ռ․ Մաչխազյան

ՍԱՐՈՒՇԵՆ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարգի Ասկերանի շրջանւււմ, շրջկենտրոնից 43 կմ հվ․։ Կոլտնտեսու– թյունն զբաղվում է անասնապահությս մբ, այգեգործությամբ, հացահատիկային և բանջարանոցային կուլտուրաների մշա– կությամբ։ Ունի միջնակարգ դպլ ոց, ակումբ, գրադարան, կինո, մանկապար– տեզ, կապի բաժանմունք, բուժկայան, կենցաղսպասարկման տաղավար։ Մ–ում և շրջակայքում պահպանվել են Մ․ Ամենա– փրկիչ (XVII դ․), Փիրմաշենի (XIII դ․) եկեղեցիները, խաչքարեր ու բնակաոե– ղիներ (X–XVII դդ․)։ ՍԱՐՈհՍԼԻ, գյուղ Արևմտյան Հայասսա– նում, էրզրումի վիլայեթի Խնուս գա լա– ռում։ XX դ․ սկզբին ուներ 140 հայ բնա– կիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշա– կությամբ, անասնապահությամբ, մեղվա– բուծությամբ, արհեստներով։ Հայ ւրը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհ– վել է գաղթի ճանապարհին^ Մակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ ՍԱՐՔ, 1․ չավւումների, արտադրական վերահսկման, սարքավորման պաշտպա– նության, մեքենաների և տեղակայանք– ների կառավարման, տեխնոլոգիական պրոցեսների կարգավորման, հաշվումնե– րի, հաշվառումների, հաշվարկների հա– մար նախատեսված հարմարանքների լայն դասի ընդհանուր անվանում։ 2․ Հաս– տոցների, մեքենաների, տրանսպորտային հարմարանքների՝ աշխատանքի որևէ ինք– նուրույն մաս կատարող հատուկ հար– մարանքների անվանում (օրինակ, ջուլ– հակահաստոցի լամելային Ս․, հրանոթի նշանոցային Ս․)։ 3․ Որևէ բանին կից պի– տույքների հավաքածու (վառարանային Ս․, լուսավորիչ Ս․ ևն)։ 4․ Որևէ օրինաչա– փություն ցուցադրելու ուսուցողական իրազննական պիտույքներ (ֆիզիկական Ս․, քիմ․ Ս․)։

ՍԱՐՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ Կ ա մ ռ– յ ի, ՍՍՀՄ սարքաշինության և ավտո– մատացման միջոցների մինիստրության ձեռնարկություն։ Հիմնադրվել է 1962-ին, որպես Երևանի «էլեկտրասարք» գործա– րանի մասնաճյուղ, 1965-ից ինքնուրույն ձեռնարկություն է։ Արտադրում է տարբեր տեսակի ու նշանակության սարքեր ու հանգույցներ։ Արտադրանքի 65%–ը որա– կի պետ․ նշանով թողարկվող ՌՊ–049 մակնիշի ջերմակարգավորիչներն են։ 1982-ին, 1962-ի համեմատ, արտադրանքի ծավալն աճել է մոտ 12 անգամ և կազմել 3,5 մլն ռ․։ Թողարկվող արտադրանքն առաքվում է ՍՍՀՄ բոլոր տնտ․ շրջանները։ Գործա– րանի արտադրության տեխնիկայի ու տեխնոլոգիայի կատարելագործման հար– ցերով զբաղվում են Մոսկվայի, Օրյոլի, Սմոլենսկի, Երևանի սարքաշինության ԳՀԻ–ները։

ՍԱՐՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ, մեքենաշինության ճյուղ, որը թողարկում է չափման, ինֆոր– մացիայի վերլուծման, մշակման ու հա– ղորդման միջոցներ, կարգավորող հար– մարանքներ, կառավարման ավտոմատ և ավտոմատացված համակարգեր, գիտու– թյան ու տեխնիկայի բնագավառ, որը մշա– կում է ավտոմատացման միջոցներ և կա– ռավարման համակարգեր (տես Արտա– դրության ավտոմատացում)։ ՍՍՀՄ–ում Ս–յան արդ․* զարգացումը սկսվել է 1-ին հնգամյակի տարիներին, երբ ստեղծվեցին էլեկտրատեխ․ (արտա– դրում է էլեկտրաչափիչ սարքեր, ավտո– մատացման միջոցներ), ճշգրիտ ինդուստ– րիայի (ջերմաչափիչ սարքեր), օպտիկա– մեխ․, կշռաչափիչ արդյունաբերության համամիութենական միավորումները, մասնագիտացված այլ ձեռնարկություն– ներ։ Հետագայում կառուցվեցին բազմա– թիվ խոշոր գործարաններ (Կրասնոդարի չավւիչ սարքերի, Կազանի «Տեպլոկոնտ– րոլ», Լենինգրադի «Գոսմետր», Իվանովո– յի փորձարարական սարքերի, Կուրսկի «Սչյոտմաշ», Նալչիկի հեռուստամեխ․ ապարատների ևն), կազմակերպվեցին ԳՀԻ–ներ ու կոնստրուկտորական բյուրո– ներ։ Ս․, որպես գիտատեխ․ առաջընթացը որոշող ճյուղ, ՍՍՀՄ–ում զարգանում է բարձր տեմպերով․ 1982-ին, 1970-ի հա– մեմատ, Ս–յան արտադրանքի ծավալն աճել է 4,9 անգամ, նորացվել ու ընդլայն– վել է թողարկվող արտադրանքի անվա– նացանկը։ ժամանակակից Ս–յան մեջ առաջատա– րը չափիչ տեխնիկայի թողարկումն է։ Ըս– տեղծվել են մեխ․, էլեկտրական, մագնի– սական, ջերմային և այլ մեծությունների չափման մեթոդներ ու սարքեր։ Վերջին– ներս, կարգավորող, հաշվիչ ու գործադիր սարքերի հետ, կազմում են տեխնոլո– գիական պրոցեսների կառավարման ավ– տոմատացված համակարգերի տեխ․ հիմ– քը։ Ս–յան մեջ ավելի ու ավելի մեծ տեղ է զբաղեցնում էլեկտրոնային տեխնիկայի արտադրությունը՝ կիսահաղորդչային ու մեկուսիչ նյութերի մշակման հոսքային ավտոմատացված գալվանական, էլեկ– տրաֆիզիկ․, էլեկտրաքիմ․, ֆոտոքիմ․, դիֆուզիոն և այլ պրոցեսներով։ Ս․ ար– տադրում է նաև նյութերի ու կոնստրուկ– ցիաների ամրության փորձարկման սար - քեր ու մեքենաներ, որոնց հիման վրա ստեղծվում են ավտոմատացված, ունի– վերսալ փորձարարական հարմարանք– ներ, կայաններ։ Անալիտիկ Ս․ էլեկտրա– քիմ․,~ ուլտրաձայնային, օպտիկական, միջուկային և այլ տարրալուծիչ սար– քեր ու բազմապարամետր անալիտիկ համակարգեր է պատրաստում նյութերի կազմի ու խտության որոշման համար, նաև ապահովում տեխնոլոգիական պրո– ցեսների ավտոմատ վերահսկման ու կար– գավորման համակարգերում անալիտիկ տեխնիկայի միջոցների համալիր կիրառ– ման հնարավորությունը։ Հիմնակություն– ներում անմիջաբար օգտագործելու և ԹՀՄ փոխանցելու համար Ս–յան ձեռնարկու– թյուններում ստեղծվում են տվյալների մշակման և տեքստային ինֆորմացիայի ավտոմատ ձևավորման տարբեր միջոց– ներ։ ճյուղում էական տեղ է գրավում մեծ տարածությունների վրա ինֆորմացիոն ազդանշանների ու կառավարող ազդակ– ների հաղորդման միջոցների (տես Հե– ռուստամեխանիկա), գործադիր մեխա– նիզմների, ինչպես նաև հատուկ սարքե– րի, Ժամացույցների, ոսկերչական իրերի թողարկումը։ Միկրոէլեկարոնիկայի, օպ– տոէլեկտրոնիկայի, ոչ գծային օպտիկայի, միկրոմեխանիկայի զարգացումը հարըս– տացնում է Ս․, նպաստում ամփոփ, հու– սալի ու խնայողական չափիչ, վերլուծա– կան, հետախուզական և այլ սարքերի, կառավարող հաշվողական տեխնիկայի, հեռուստամեխանիկայի ու ավտոմատի– կայի միջոցների ստեղծմանը։ Յուրահա– տուկ ֆիզիկ, հատկություններով միա– բյուրեղները, կիսահաղորդչային, էպի– տաքսիալ և այլ թաղանթները, հեղուկ բյուրեղները, պինդմարմնային ինտեգրալ սխեմաները, մագնիսաստրիկցիոն տար– րերը, որոնք կիրառվում են իբրև ընկա– լող, փոխակերպող և ինդիկատորային զգայուն միջոցներ, որակապես փոխում են շինվածքների բնույթը և Ս–յան տեխնո– լոգիան։ Ս–յան մեջ գլխ․ միտումը սար– քերի տարրակառուցվածքային հիմքի միասնականացումն ու դրանց համակար– գային կիրառումն է, որը ՍՍՀՄ–ում իրա– կանացվում է Արդ․ սարքերի ու ավտոմա– տացման միջոցների պետ․ համակարգի շրջանակներում։ Ս–յան մեջ բազմազան են հավաքման պրոցեսները։ Սարքերի դե– տալների, հանգույցների, մոդուլների պատրաստման մեքենայացման ու ավ–