Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/25

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

իրավաբանական գիտությունների բաժանմունք։ Պետության և իրավունքի հարցերով զբաղվող առաջատար հաստատությունը իրավաբանական ուսումնասիրությունների ինստ-ն է Բուխարեստում (ունի բաժանմունքներ այլ քաղաքներում)։ Իրավունքի խնդիրներն ուսումնասիրվում են նաև Պետ․ խորհրդին կից օրենսդրական խորհրդի բաժիններում, արդարադատության մինիստրությունում, Ռ–ի դատախազությունում։ Իրավաբանական կադրեր են պատրաստվում Բուխարեստի, Կլուժի և Ցասսիի համալսարանների իրավաբանական ֆակուլտետներում են։ Ռ-ում հրատարակվում են մի շարք իրավաբանական ամսագրեր:

Գիտական հիմնարկները։ Գիտահետազոտական գործունեության կազմակերպումը, պլանավորումը և ֆինանսավորումը 1965-ից իրականացնում է Գիտության և տեխնոլոգիայի ազգ․ խորհուրդը (մինչև 1917-ը՝ Գիտ․ հետազոտությունների ազգ․ խորհուրդ)։ Գիտահետազոտական աշխատանքները տարվում են ՌՍՀ ակադեմիայի հիմնարկություններում, գյուղատնտ․ գիտությունների և անտառագիտության (հիմնադրվել է 1969-ին, ունի 6 բաժանմունք), բժշկ․ գիտությունների (1969, 4 բաժանմունք), սոցիալ․ և քաղ․ գիտությունների (1970, 8 բաժանմունք) ակադեմիաներում, ավելի քան 300 գիտահետազոտական և նախագծային ինստ-ներում ու կենտրոններում, բարձրագույն ուս․ հաստատությունների մասնագիտացված գիտահետազոտական հիմնարկներում։ ՌՍՀ մասնակցում է ՏՓԽ–ի խորհրդի անդամ երկրների, ինչպես նաև միջազգային այլ գիտ․ կազմակերպությունների աշխատանքին։

XII․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը Կարևորագույն օրաթերթերն են․ «Սկնտեյա» («Scinteia», 1931-ից, ՌԿԿ ԿԿ օրգան), «Սկընտեյա տիներետուլույ» («Scin- teia tineretului», 1944-ից, կոմունիստական երիտասարդության միության ԿԿ օրգան), «Ռոմընիա լիբերը» («Romania libera», 1943-ից), «Ինֆորմացիա Բուկուրեշտյուլույ» («Informat^ia Bucure§tiului», 1953-ից), շաբաթաթերթերը՝ «Ապըրարեա պատրիեյ» («Apararea Patriei», 1945-ից), «Կոնտեմպորանուլ» («Contemporanul», 1946-ից), «Լումեա» («Lumea», 1963-ից), «Մունկա» («Мипса», 1944-ից)։ Հանդեսներից են․ «Մունկա դե պարտիդ» («Munca de par- tid», 1950-ից), «էրա սոչիալիստը» («Era socialist а», 1972-ից, ՌԿԿ Կենտկոմի տեսական և հասարակական-քաղաքական հանդես), «Ռոմընիա լիտերարը» («Romania literara», 1954-ից, մինչև 1968-ի հոկտեմբերը՝ «Գազետա լիտերարը», ՌՍՀ գրողների միության օրգան), «Ֆեմեյա» («Femeia», 1948-ից), բոլորը տպագրվում են Բուխարեստում, «Տրիբունա» («Tribuna», 1884-ից, հրատարակվում է Կլուժ Նապոկայում), «Քրոնիկա» («Cronica», 1966-ից, Ցասսի), «Վատրա» («Vatra», 1894, Տիրգու Մուրեշ), «Տրանսիլվանիա» («Transilvania», 1868-ից, Սիբիու)։ Բուխարեստ է գտնվում Ռումինիայի Աջերպրես մամուլի գործակալությունը (հիմն, է 1949-ին)։ Ռադիոհաղորդումները՝ 1925-ից, 15 լեզվով, հեռուստահաղորդումները՝ 1953-ից, ունի 20 հեռուստակայան։ Ռադիո և հեռուստահաղորդումները տնօրինում է կառավարական կազմակերպությունը՝ Ռումինական ռադիոյի և հեռուստատեսության ազգային խորհուրդը։

XIII․ Գրականությունը Ամենավաղ գրավոր հուշարձանը կմպուլունգցի բոյար Նեակշուի նամակն է (1521)։ XVI դ․ սկզբներին երևան է եկել աշխարհիկ բովանդակությամբ առաջին ստեղծագործությունը։ Նույն դարում կատարվել են նաև եկեղեցական գրքերի առաջին թարգմանությունները ռումիներենով։ Դրան նպաստել է սարկավագ Կորեսիի, Մոլդովայի մետրոպոլիտներ Վառլաամի (մոտ 1590–1657) և Դոսիֆեյի (Դոսոֆտեյի, 1624–93), բոյար Ուդրիշտե Նըստուրելի (մոտ 1596–1657) թարգմանչական ու տպագրական գործունեությունը։ Լեզվի, հետագայում նաև գրկյան կազմավորման գործում զգալի դեր են խաղացել մոլդովացիներ Գրիգորե Ուրեքեի (1590–1647), Միրոն Կոստինի (1633–91), Ցոն Նեկուլչեի (1672–1745), Կոնստանտին Կանտակուզինոյի (մոտ 1640–1716) և ուրիշների տարեգրություններն ու ժամանակագրությունները։ Հումանիզմի խոշորագույն ներկայացուցիչն է մոլդով․ հոսպոդար Դ․ Կանտեմիրը (1673–1723)։ Լուսավորական մեծ գործունեություն է ծավալել այսպես կոչված տրանսիլվանյան (Արդեալի) դպրոցը (Մ․ Միկու Կլեյն, 1745–1806, Գ․ Շինկայ, 1754–1816, Պ․ Մայոր, մոտ 1756–1821)։ XVIII դ․ վերջին–XIX դ․ սկզբին սկզբնավորվել է գեղարվեստական գրկ․։ Այդ շրջանի Տրանսիլվանիայի նշանավոր բանաստեղծն է Ցո․ Բուղայ Դելեանուն (մոտ 1760–1820)։ XIX դ․ 1-ին կեսին հակաթուրք․ ազգայինազատագր․ շարժման աճին զուգընթաց հասունացել են ազգ․ միասնության և ազատագրության գաղափարները։ Դրանք դարձել են 1848–49-ի հեղափոխության հիմնական պահանջը։ Այդ բոլորը աշխուժացրել է լուսավորական շարժումը, ռոմանտիկ ուղղվածություն հաղորդել գրկյանը։ Ազգ․ վերածնության շրջանի ռոմանտիզմը բնութագրվում է սոցիալ․ առաջադիմական գաղափարներ ձևակերպելու և արտահայտելու ձգտումով, հասարակական ակտիվությամբ, այդ ժամանակներում են ստեղծվել դասագրքերը, հրատարակվել առաջին լրագրերը, կազմակերպվել լուսավորական գրական ընկերությունները, ստեղծվել ազգ․ թատրոնը։ Գրականությունը թևակոխել է իր բուռն զարգացման փուլը։ 1830–40-ական թթ․ ռոմանտիզմը հաստատվել է Վ․ Կըռլովայի (1809–31), Գ․ Ալեքսանդրեսկուի (1810–85), Գ․ Բոլինտինեանուի (1819–1872), Վ․ Ալեքսանդրիի (1821–90), Կ․ Նեգրուցիի (1808–68), Ա․ Ռոլսոյի (1819–59) ստեղծագործություններում։ Այդ ուղղության ռումին գրողները, ինչպես բոլոր ռոմանտիկները, առանձնահատուկ ուշադրություն են դարձրել բանահյուսությանն ու ազգ․ պատմությանը։ Ռումին, ռոմանտիզմը 1848-ից հետո բուրժ․ կարգերի վավերացումից անցել է նրա խիստ քննադատությանը (Վ․ Ալեքսանդրի, Մ․ էմինեսկու)։ Միասնական ազգ․ պետություն հռչակելը (1862) և թուրք, տիրապետությունից ազատագրվելը (1878) հասարակական ուշադրությունը բևեռել են գյուղացու վիճակի վրա, սքողել բուրժ․ սիստեմի «անկատարությունները»․ դա արդեն 50-ական թթ․ նպաստել է ռեալիզմի ձևավորմանը (Ն․ Ֆիլիմոն, 1819–65), որի ներկայացուցիչները 70–80-ական թթ․ դարձել են Յո․ Լ․ Կարաջալեն (1852–1912), Ջ․ Կոշբուկը (1866–1918), Ցո․ Սլավիչը (1848– 1925)։ Ռեալիզմի հունի մեջ են ձևավորվել Մ․ Սադովյանուի (1880–1961), Ցո․ Ագըրբիչեանուի (1882–1963) և ուրիշների ստեղծագործությունները։ XIXդ․ վերջին քառորդին սոցիալ․ հակասությունների սրումը գրական քննադատության մեջ ծնել է, մի կողմից, Տ․ Լ․ Մայորեսկուի (1840–1917) պահպանողական դիրքավորումը, մյուս կողմից՝ «միտումնային», այսինքն՝ գաղափարական արվեստի պահանջը, որ պաշտպանել է Կ․ Դոբրոջանու-Գերեան (1855–1920)։ Ռոմանտիզմի բռնկումը՝ արդեն սոցիալիստ, երանգավորումով (Կ․ Միլլե, 1861–1927, Դ․ Թ․ Նեկուլուցը, 1859–1904), Ռումինիայի նման ագրարային երկրում չէր կարող երկարատև լինել և հանգել է XX դ․ հենց սկզբին։ Գյուղացիության նկատմամբ հայացքների էվոլյուցիան չի սասանել ռեալիստական գրկյան հումանիստական հիմունքները, բուրժուա-կալվածատիրական հասարակության նկատմամբ նրա քննադատական դիրքորոշումը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո այդ քննադատական դիրքորոշումը ամրապնդվել է Մ․ Սադովյանուի, Լ․ Ռեբրեանուի (1885–1944), Կ․ Պետրեսկուի (1894–1957), Չ․ Պետրեսկուի (1892–1961), Հորտենսիա Պապադատ–Բենջեսկուի (1876–1955), Ջ․ Կըլինեսկուի (1899–1965) և այլ գրողների ստեղծագործության մեջ։ Սիմվոլիստ և էքսպրեսիոնիստ շատ բանաստեղծներ նույնպես հանդես են եկել բուրժուա–կալվածատիրական կարգերի դեմ։ Նրանց համար բնութագրական են հակամիապետականությունը (Ալ․ Մաչեդոնսկի, 1854–1920), բացահայտ արտահայտված համակրանքը բանվոր դասակարգի նկատմամբ (Ջ․ Բակովիա, 1881–1957), բնապաշտությունը (Լ․ Բլագա, 1895–1961), բարոյական իդեալի որոնումները (Թ․ Արգեզի, 1880–1967)։ 1930-ական թթ․ ծնունդ են առել պրոլետ. գրկ․ (Ա․ Սահիա, 1908–37, Ջ․ Բոգզա, ծն․ 1908) և պրոլետ, իդեալներին հարող «ձախ» պոեզիան (Մ․ Բենյուկ, ծն․ 1907, է․ ժեբելեանու, ծն․ 1911, Մ․ Ռ․ Պարասկիվեսկու, 1911–71)։ Ռում․ գրկյան հակաբուրժ․ տրամադրվածությունը, տոգորված հակաֆաշիստ. և հակապատերազմական տրամադրություններով, նպաստել է նրա անցմանը սոցիալիստ․ ռեալիզմի դիրքերը։ Երկիրը ֆաշիզմից ազատագրվելուց (1944) հետո նոր գաղափարներն ու նոր կյանքը արտացոլվել են հին և նոր սերնդի գրողների ստեղծագործության մեջ։ Մոցիալիստ․ հասարակարգի կառուցման մթնոլորտում է ձևավորվում Է․ Կամիլարի (ծն․ 1910), Տ․ Պոպովիչի (ծն․ 1930), Մ․ Պրեդայի (ծն․ 1922), է․ Բարբուի (ծն․ 1924), Լ․ Ֆուլգաի (ծն․1916)