գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ՀՍՍՀ պետ․ մրցանակ (1970, ետմահու)։ Պարգևատրվել է Կարմիր աստղի և «Պատվո նշան» 2 շքանշաններով։
ՍԱՖԱՐՅԱՆ Սարգիս Համբարձումի [12(24)․2․1898, գ․ Վանք, Ադրբ․ ՍՍՀ Գյոկչայի շրջանում –5․6․1975, Երևան], հայ սովետական նկարիչ։ Սովետահայ կինոնկարչության հիմնադիրներից։ ՀՍՍՀ վաստ․ նկարիչ (1965)։ ՍՄԿԿ անդամ 1932-ից։ 1926-ին ավարտել է Բաքվի նկարչության ստուդիան։ Մինչև 1927-ը Բաքվում ձևավորել է ներկայացումներ, բանվորական ակումբներ, ստեղծել կինոնկարների ազդագրեր։ 1928-ին հրավիրվել է Երևան, եղել Հայկինոյի նկարիչ, ապա՝ դիրեկտոր, նպաստել ստուդիայի նկարչական–բեմադրական բաժնի ստեղծմանը։ Ձևավորել է մոտ 20 կինոնկար, այդ թվում՝ «Պեպո» (1935, Վ․ Սիդամոն–էրիսթավիի հետ), «Կարո» (1937), «Զանգեզուր» (1938, Պ․ Անանյանի հետ), «Լեռնային հեղեղ» (1940), «Անահիտ» (1947, Ա․ Դանդուրյանի հետ), «Մոր սիրտը» (1958, Հ․ Մեքինյանի հետ), «Նվագախմբի տղաները» (1961, Մ․ Արուտչյանի հետ)։
ՍԱՖԱՐՅԱՆ Ստեփան Ռուբենի (ծն․ 14․12․ 1922, Երևան), սովետական պետ․ աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1950-ից։ Ավարտել է սովետական առևտրի համամիութենական ինստիտուտը (1949)։ 1940–45-ին ծառայել է սովետական բանակում։ 1946-ից աշխատել է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի ապարատում (գործերի կառավարչի օգնական, ֆինանսների և բանկերի բաժնի վարիչ), 1957–58-ին՝ ՀԿԿ ԿԿ–ում, 1958-ին՝ ՀՍՍՀ պետպլանի նախագահի տեղակալ, 1959-ից՝ ՀՍՍՀ առևտրի մինիստրի առաջին տեղակալ, 1965-ից՝ պետբանկի հայկ․ հանրապետական գրասենյակի կառավարիչ։ 1968–75-ին՝ ՀՍՍՀ ֆինանսների մինիստր։ 1975-ից Ս․ ՀՍՍՀ առևտրի մինիստրն է։ ՀԿԿ ԿԿ–ի անդամ է (1971-ից), ՀՍՍՀ VII–IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Եղել է ՀԿԿ XXV–XXVII համագումարների պատգամավոր։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2, «Պատվո նշան» և ժողովուրդների բարեկամության շքանշաններով։
ՍԱՖԱՐՅԱՆ Սուրեն Սարգսի (ծն․ 21․8․ 1923, Բաքու), հայ սովետական նկարիչ։ ՀՍՍՀ ժող․ նկարիչ (1977)։ ՍՄԿԿ անդամ 1950-ից։ 1942-ին ավարտել է Երևանի Փ․ Թերլեմեզյանի անվ․ գեղարվեստական ուսումնարանը, 1952-ին՝ գեղարվեստական ինստ–ը։ 1962-ից դասավանդում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստ–ում (1978-ից՝ պրոֆեսոր)։ 1969–1982-ին եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության նախագահը։ Առաջին շրջանի գործերը կրել են Հայրենական պատերազմի մասնակից նկարչի վերհուշ–տպավորությունների կնիքը («Հայրենի մեղեդիներ», 1956)։ Պատերազմի թեման արտահայտվել է Ս–ի ստեղծագործական կյանքի տարբեր շրջաններում («Ազատարարները», 1960, «1945-ի գարնանը», 1964, նշված երեք աշխատանքի համար պարգևատրվել է Վ․ Գրեկովի անվ․ արծաթե մեդալով, 1971, «Կռունկներ», 1979)։ 1960-ական թթ․ վերջերից ավելի հաճախ է անդրադարձել մարդու և ժամանակի, ընդհանրապես հայ ժողովրդի պատմական ճակատագրի թեմային՝ «Հանուն գալիքի» (1960), «Սայաթ–Նովա» (1963), «Տաթևի ողբերգությունը» (1967), «Լեռների պարը» (1972), «Հինավուրց հուշարձաններ» (1973), «Եռանկյունի նամակներ» (1980)։ Ս–ի գործերին բնորոշ են քաղաքացիական շունչը, բանաստեղծական նուրբ ինտոնացիան՝ համակված պլաստիկ ձևերի ու գունաշարի հուզաարտահայտչական տարրերով։ Ստեղծել է նաև դիմանկարներ («Եղիշե Չարենց», 1959, «Ձկնորս Արշակը», 1962, «Պարտիզպան Մանուկյանը», 1966, «Սիկեյրոսը Հայաստանում», 1973), բնանկարներ («Չինար», 1963, «Գարուն», 1969, «Արարատը գարնանը», 1971), արտասահմանյան ճանապարհորդությունների թեմաներով գեղանկարչական և գրաֆիկական գործեր, կատարել գրքերի ձևավորումներ։ Մասնակցել է հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Է Էջմիածնում (1969), Լենինականում, Դիլիջանում (1970), Երևանում (1974, 1981), Մոսկվայում (1981), Միրիայում (1982)։ Ս–ի գործերը գտնվում են Հայաստանի պետ․ պատկերասրահում և նրա մասնաճյուղերում, Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում։ ՀԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու (1975-ից), ՀՍՍՀ VIII և X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։
Պատկերազարդումը տես 257-րդ էջից առաջ՝ ներդիրում։
ՍԱՖԱՐՅԱՆ Վրեժ (Էդուարդ) Իսրայելի (ծն․ 20․4․1924, Համիլտոն, Կանադա), կանադացի տնտեսագետ։ Ավարտել է Տորոնտոյի համալսարանի տնտեսագիտութան ֆակուլտետը (1946)։ 1956-ին տնտեսագիտության դ–րի աստիճան է ստացել Կալիֆոռնիայի համալսարանում։ 1950-55-ին Կանադայի վիճակագրական բյուրոյում եղել է վիճակագիր, 1956–1966-ին՝ Սասկաչիվանի համալսարանի պրոֆեսոր և քաղ․ գիտությունների ամբիոնի վարիչ։ 1966-ից Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր Է։ 1971–76-ին եղել է նույն համալսարանի ասպիրանտուրայի և գիտության գծով երկրորդ պրեզիդենտ, 1977-78-ին՝ Կանադայի տնտեսագետների ասոցիացիայի պրեզիդենտ։ Կանադայի տնտեսության զարգացման նախագծումների (1956-ից), ֆեդերալ կառավարության արդյունաբերության (1967-ից), սահմանադրական (1967-ից) հանձնախմբերի, Օնտարիոյի տնտեսագիտական խորհրդի (1974-ից), Կանադաամերիկյան տնտեսագիտական կոմիտեի (1972-ից) անդամ Է։ Դասախոսություններով հանդես է եկել աշխարհի շատ համալսարաններում և գիտ․ կենտրոններում, այդ թվում՝ Մոսկվայում և Երևանում։ Գիտ․ հետազոտությունները հիմնականում վերաբերում են Կանադայի ներքին և արտաքին տնտ․ քաղաքականությանը։
ՍԱՖԱՐՈՎ Երեմ Ջումշուդի (ծն․ 25․12․ 1906, գ․ Հադրութ, ԼՂԻՄ), հայ սովետական էներգետիկ։ Տեխ․ գիտ․ դ–ր (1951), պրոֆեսոր (1952), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1965)։ ՍՄԿԿ անդամ 1930-ից։ Ավարտել է Մոսկվայի բարձրագույն ինժեներաշինարարական ուսումնարանը (1931)։ 1938-ից դասախոսում է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ում։ Մինչև 1957-ը եղել է շրային էներգիայի օգտագործման ամբիոնի, 1957–58-ին՝ արդյունաբերական էկոնոմիկայի, կազմակերպման և էներգետիկայի ամբիոնի վարիչը։ Աշխատանքները վերաբերում են հիդրոլոգիական, ջրատնտեսական, էներգատնտեսական հաշվարկի մեթոդներին, ջրատնտեսական համալիրներում կապիտալ ներդրումների որոշմանը, էլեկտրակայանների պարամետրերի հաշվարկի խնդիրներին։