Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/26

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Մարիա Բանուշի (ծն․ 1914), Մ․ Դրագոմիրի (1919–64), Ռ․ Բոուրեանուի (ծն․ 1906), Մ․ Դավիդօգլուի (ծն․ 1910), Լուչիա Դեմետրիուսի (ծն․ 1910), Ա․ Բարանգաի (ծն․ 1913), Հ․ Լովինեսկուի (ծն․ 1917) և այլ արձակագիրների, բանաստեղծների ու դրամատուրգների ստեղծագործությունը։ 1949-ին հիմնվել է ՌՍՀ գրողների միությունը։ 1950–60-ական թթ․ սահմանագծում առաջ է եկել մի նոր սերունդ։ 60-ական թթ․ կեսերին ռում․ գրկ․ մեջ նկատվել է բարոյա–էթիկական զանազան խնդիրներ առաջադրելու, անհատական աշխարհընկալման բացահայտման, գեղարվեստական սիմվոլացման ու առասպելականացման, արձակի քնարականացման հիման վրա հոգեբանական խոր վերլուծություն կատարելու միտում։ ՌՍՀ–ում, ռումիներենով գրականությունից բացի, գոյություն ունեն նաև հունգարերենով և գերմաներենով գրկանություններ։

Գրականագիտությունը։ Սկզբնավորվել է Կոգլնիչանուի «Ռում․ կամ վալախական գրականությունը» (1837) հոդվածով։ 1880-ական թթ․ այս բնագավառում ճանաչված են եղել Տ․ Մայորեսկուն և Դոբրոջանու–Գերեան։ Հետագայում ռեալիզմի գեղագիտությունը պաշտպանել են Կ․ Իբրըիլեանուն (1871 –1936) և Ն․ Ցորգան (1871 –1940)։ Վերջինս գրկ․ դիտել է որպես ազգը միավորող կարևոր գործոն։ Ընդդիմադիր դիրքում է եղել է․ Լվինեսկուն (1831 – 1943)։ Հայտնի է Ջ․ Կլինեսկուի (1899–1965) «Ռումինական գրականության պատմությունը՝ սկզբից մինչև մեր օրերը» (1941) գիրքը։ Գրկանության տեսության գեղագիտության, ոճի և արվեստի փիլ-յան հարցերով զբաղվել են Թ․ Վիանուն (1897–1964), Մ․ Ռալեան (1896–1964)։ Մարքսիստական գրականագիտության հիմքը դրվել է 20–30-ական թթ․։ Արդի գրականագիտությունն ու քննադատությունը մարքսիստական դիրքերից վերանայում են գրական ժառանգությունը, վերլուծում ժամանակակից գրական ստեղծագործությունները։

XIV․ ճարտարապետությունը և կերպարվեստը

Նեոլիթի դարաշրջանին են վերաբերում գտածո կավե արձանիկները, խեցե անոթները։ Պահպանվել են թրակիացիների, սկյութների, կելտերի արվեստի հուշարձաններ, Սև ծովի ափին՝ անտիկ քաղաքների մնացորդներ, Տրանսիլվանիայի լեռներում՝ ամրոցների ավերակներ, հունա–հռոմ․ բազմաթիվ քանդակներ։ ժողովուրդների գաղթի դարաշրջանին են վերաբերում գոթերի, հին սլավոնների պեղածո ոսկերչական կերտվածքները։ Տրանսիլվանիայում (XII դարից 1541 թ․ Հունգարիայի թագավորության կազմում) միջնադարյան արվեստը զարգացել է Կենտր․ Եվրոպայի կաթոլիկ երկրների արվեստի փոխադարձ կապերի ոլորտում։ Ռոմանական ոճի եկեղեցիներին (Չիսնը– դիոարայի, մինչև 1223, և Ալբա–Ցուլիայի, 1250-ի և 1290-ի միջև, եռանավ բազիլիկները) փոխարինել են գոթական կառույցները (Կլուժի Ս․ Միքայելի, Բրաշովի «Սև» եկեղեցի դահլիճավոր տաճարները, XIV– XV դդ․)։ XIV–XVII դդ․ քաղաքաշինական աշխատանքներ են կատարվել Սիբիուում, Սիգիշոարայում, Բրաշովում։ Կառուցվել են դղյակներ (Բրան, 1377, Հունեդոարա, ավարտվել է XV դ․)։ XVI դ․ սկզբից ճարտ․ կրել է Վերածննդի ազդեցությունը։ Օրդերային մանրամասերով են զարդարվել քաղաքացիների տները, ռենեսանսի ոգով քանդակային հարդարանքով՝ գոթական եկեղեցիների կապելլաները (Լացո կապելլան՝ Ալբա–Յուլիայի տաճարում, ավարտվել է 1512-ին)։ Վերակառուցվել են նաև դղյակները (Կրիշ, մոտ 1559–1698, Ֆեգերաշ, XVI– XVII դդ․), ուր տեղ են գտել կամարաշարերով ներքին բակերը, ճակատամասերում՝ լոջաներ։ Սակայն Վերածննդի ոճը ավարտուն գեղարվեստական համակարգ չի դարձել։ XVIII դ․ սկզբից տարածում են գտել բարոկկո ոճի շինությունները (եկեղեցիներ Կլուժում, Տիմիշոարայում, Օրադեայում, Սիբիուի Բրուկենտալյա պալատը ևն)։ XIV–XVIII դդ․ գյուղական եկեղեցիներում հաճախ կիրառվել են Մոլդովայի և Վալախիայի ճարտ․ առանձին ձևեր։ XIX դ․ Տրանսիլվանիայում շինարարությունը կրճատվել է։

Տրանսիլվանիայի միջնադարյան կերպարվեստում միահյուսվել են եվրոպ․ գոթական և ուշ շրջանի բյուզ․ արվեստի ազդեցությունները։ XIV–XV դդ․ որմնանկարչությանը հաճախ բնորոշ է կերպարների որոշ չափով կոպիտ արտահայտչականությունն ու բնութագրայնությունը։ XV դարից զարգացող հաստոցային գեղանկարչությունը մոտ է Կենտր․ Եվրոպայի արվեստին։ XVII դ․ ռենեսանսի ոգով պարզեցված հարթաքանդակներ են կատարվել տապանաքարերի վրա, XVIII դ․՝ քարոկկոյի ոճով որմնանկարներ և քանդակներ խորաններում։ XIV–XVIII դդ․ դեկորատիվ–կիրառական արվեստում առանձնապես զարգացել է մետաղի գեղարվեստական մշակումը։ Վալախիայի և Մոլդովայի միջնադարյան արվեստը զարգացել է Բյուզանդիայի, Սերբիայի, Բուլղարիայի մշակույթների ազդեցությամբ։ Խաչաձև գմբեթավոր տաճարների (Ս․ Նիկողայոսի եկեղեցին, 1352, Կուրտեա դե Արճեշում) հետ միասին տարածում են գտել գավթով, մեկ կամ մի քանի գմբեթով միանավ և եռակոնք եկեղեցիները (Կոզիայի մենաստանի եկեղեցի, XIV դ․ վերջ)։ Մոլդովայի կառույցների հարդարանքում կիրառվել են գոթական առանձին մանրամասեր (լուսամուտների և շքամուտքերի սլաքաձև կամարներ), որոնք զուգորդվել են պատերի վերին մասերի ու գմբեթների թմբուկներին ընդելուզված ջնարակած խեցանախշերին (Նեամցի մենաստանի եկեղեցի, 1497)։ XV դ․ վերջին–XVI դ․ սկզբին Մոլդովայի եկեղեցիներում սկսել են կիրառել բարձակների վրա աստիճանաձև տեղադրված կամարներով ինքնատիպ գմբեթատակ թաղեր։ Այդօրինակ թաղերին համապատասխանում են գմբեթների բարձր, հատակագծում աստղաձև թմբուկները։ XIV–XV դդ․ կառուցվել են ուղղանկյուն հատակագծով ամրոցներ (Նեամց, Սուչավա)։ XVI–XVII դդ․ եկեղեցական ճարտարապետությանը Մոլդովայում և Վալախիայում բնորոշ, է ճոխ դեկորատիվիզմի ձգտումը։ Վալախիայի XVI դ․ սկզբի եկեղեցիները սրբատաշ քարից և մարմարից են, ամբողջովին պատված հարթաքանդակներով (կեղծ կամարաշարեր, շրջանակազարդեր, վարդյակներ), սովորաբար երկհարկ (Դեալուի մենաստանի եկեղեցի, 1500–02, Կուրտեա դե Արճեշի եպիսկոպոսական եկեղեցի, 1512–17)։ Թուրքիայի դեմ մղվող անընդհատ պատերազմները` իշխանների տիրույթները հասցրել են քայքայման։ Չնայած թուրք, տիրապետության հաստատմանը (XVI–XIX դդ․), ազգ․ մշակույթի ավանդույթները պահպանվել են։ Վալախիայի XVI–XVII դդ․ աղյուսե համեստ կառույցները հասարակացված ձևերով պահպանել են XVI դ․ սկզբի եկեղեցիների հարդարանքի սխեման (Միհայ Վոդը, 1585–91, և Պատրիարքական, 1654–58, եկեղեցիները Բուխարեստում)։ Մոլդովայի գյուղական եկեղեցիները չափերով կամերային են, դուրս կախվող կտուրներով, արտաքուստ ամբողջովին պատված սյուժետային որմնանկարներով (Հումոր, 1530, Մոլդովիցա, 1532, Վորոնեցի, որմնանկարվել է XVI դ․, մենաստանների եկեղեցիները)։ Վալախիայի ճարտ–ում XVII դ․ վերջին–XVIII դ․ տարածվել է այսպես կոչված Բրընկովեանու ոճը, որին բնորոշ է ժող․ ավանդույթների ու միջնադարյան ազգ․ շինարվեստի և ռենեսանսի ու բարոկկոյի ճարտարապետության առանձին տարրերի միահյուսումը՝ լոջաներ, հյուսկեն սյուներ, բուսամոտիվներով ճոխ քանդակազարդ խոյակներ (Մոգոշոայա պալատը Բուխարեստի մոտ, 1700–02, Բուխարեստի Ստավրոպոլեոս եկեղեցին, 1724–30)։ Պահպանելով ավանդական կոմպոզիցիաները՝ Մոլդովայի կառույցները XVII–XVIII դդ․ հաճախ պատվել են հարթաքանդակներով, որոնցում քմահաճորեն զուգորդվել են եվրոպ․, արլ․ և ազգ․ զարդամոտիվները (Ցասսիի «Երեք եպիսկոպոսների» եկեղեցի, 1639)։ XVII դ․ եկեղեցիներում հաճախ կիրառվել են բարոկկոյի (Գոլիա մենաստանի եկեղեցի, 1660), XVIII դ․ վերջին – XIX դ․ սկզբին՝ կլասիցիզմի (Նեամցի մենաստանի Ս․ Գեորգի եկեղեցի, 1795) ճարտ․ տարրեր։ Մինչև XIX դ․ իշխանական պալատների մոտ աճած քաղաքները պահպանել են տուն–դաստակերտներով և ծուռ փողոցներով գյուղական բնակավայրերի տեսքը։ Ինքնատիպ են Վալախիայում տարածված տուն–ամրոցները («կուլա»)։ Վալախիայի և Մոլդովայի միջնադարյան գեղանկարչությունը օգտվել է ուշ բյուզ․ ավանդույթներից (Գավրիլ Ուրիկի մանրանկարները, Կուրտեա դե Արճեշի Ս․ Նիկողայոսի, XIV դ․ 2-րդ կես, Պետրեուցի, 1487, եկեղեցիների որմնանկարները)։ XVI դ․ որմնանկարներում տեղ են գտել աշխարհիկ տարրեր (Կուրտեա դե Արճեշի եպիսկոպոսական եկեղեցու որմնանկարները, մոտ 1526)։ Մոլդովայի եկեղեցիների արտաքին որմնանկարներում ի հայտ են եկել ժամանակակից դեպքերը արվեստ ներմուծելու փորձեր («Ահեղ դատաստանի» տեսարաններում մեղավորների մեջ թուրքերի պատկերներ)։ Միամիտ անմիջականությամբ, ժանրային մանրամասերով ներթափանցված XVII–XVIII դդ․ Վալախիայի երփնագրերում (Ֆիլիպեշտ դե Պըդուրեի եկեղեցու որմնանկարները,