Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/263

Այս էջը սրբագրված է

անցումների դեպքում իոնները Ս–ի տարրական բջջում ունեն հավասարակշռության՝ միմյանց նկատմամբ սիմետրիկ դասավորված մի քանի (սովորաբար երկու) դիրք։ Երբ Т>ТС, այդ դիրքերը միջին հաշվով հավասարաչափ են զբաղեցված, իսկ Т<ТС դեպքում ծագում է դիրքերի զբաղեցման ինքնակամ անհամաչափություն, որը և հանգեցնում է զրոյից տարբեր Ps-ի առաջացմանը։ Որոշ Ս–ում դիտվում են հիստերեզիսի կրկնակի օղակներ։ Այդպիսի Ս․ կոչվում են հակասեգնետաէլեկտրիկներ, թեև դրանցում, որպես կանոն, չեն առաջանում հակառակ բևեռացում ունեցող դոմեններ։ Հակասեգնետաէլեկտրիկներում ֆազային անցումն ուղեկցվում է դիէլեկտրիկ թափանցելիության զգալի անկանոնություններով, որոնք, սակայն, չեն հանգեցնում ինքնակամ բևեռացման երևույթին։ Ս–ի ուսումնասիրությունը սերտորեն կապված է դրանց կիրառության հետ։ Ս․ լայնորեն օգտագործվում են մեծ ունակության փոքրածավալ կոնդենսատորներ, պիեզոտարրեր և պոզիստորներ պատրաստելու համար, հիդրո– և էլեկտրաձայնագիտության մեջ, լազերային տեխնիկայում, ակուստոէլեկտրոնիկայի և ինֆորմացիայի օպտիկական մշակման սարքերում։

ՍԵԳՆԵՏՅԱՆ ԱՂ, գինեթթվի կրկնակի աղը՝ КООС–(CHOH)2–C00Na4H20։ Հայտնաբերել է (1655) ֆրանս․ դեղագործ է․ Սենիետը (E․ Seignette, 1632–1698), որի անվամբ և կոչվում է։ Անգույն բյուրեղներ են, քայքայվում են 55,6°Շ–ում, լավ լուծվում են ջրում (1390 գ/չ, 30°C)։ «Ս․ ա․» տերմինից է ծագել առանձնահատուկ դիէլեկտրական հատկություններ ունեցող նյութերի դասի՝ սեգնետաէչեկտրիկների անվանումը։ Նշված հատկություններն առաջինը հայտնաբերվել են (Վալաշեկ, 1920) Ս․ ա–ի վրա։ Մտնում է ֆելինգային հեղուկի (ալդեհիդների և կետոնների հայտնաբերման ռեակտիվ) բաղադրության մեջ, օգտագործվում որպես լուծողական։


ՍԵԳՆԵՐՅԱՆ ԱՆԻՎ, արտահոսվող ջրի ռեակտիվ գործողության վրա հիմնված սարք։ Հայտնագործել է հունգար գիտնական 6ա․ Ա․ Մեգները (J․ A․ Segner), Սեգներյան անիվի սխեմա 1750-ին։ Մ․ ա․ հիդրավլիկական տուրբինի նախատիպն է։ Բաղկացած է ուղղաձիգ մատուցող խողովակից, որի վրա ամրացված է ազատ պտտվող հորիզոնական խողովակը (նկ․)՝ հակառակ ուղղություններով դուրս ծռված հորիզոնական բաց ծայրերով։ Մ․ ա․ պտտման մեջ է դրվում խողովակի ծայրերից դուրս մղվող հեղուկի միջոցով։ Ս․ ա․ հիմնականում ծառայում է որպես ցուցադրական սարք, կիրառվում է նաև բույսերի ոռոգման համար։

ՍԵԳՈՎԻԱ (Segovia) Անդրես (ծն․ 1893), իսպանացի կիթառահար։ Ապրում է ժնեվում։ Ելույթներ է ունենում 15 տարեկանից Եվրոպայի և Ամերիկայի երկրներում, ԱԱՀՄ–nuf առաջին անգամ՝ 1926-ին։ Մ–ի նվագն առանձնանում է բացառիկ վարպետությամբ, մեկնաբանման խորու– թյամբ։ Մ․ ընդարձակել է կիթառի տեխնիկական և արտահայտչական հնարավորությունները, երկացանկ է մտցրել դասական և ժամանակակից երաժշտության նմուշներ (շատերը՝ սեփական փոխադրումով), կիթառի կատարողական արվեստը բարձրացրել գեղարվեստական բարձր մակարդակի։

ՍԵԳՐԵ (Segre) էմիլիո Ջինո (ծն․ 1905), իտալացի ֆիզիկոս։ Ավարտել է Հռոմի համալսարանը (1928)։ 1930–36-ին աշխատել է Հռոմի, 1936–38-ին՝ Պալերմոյի համալսարաններում։ 1938-ին տեղափոխվել է ԱՄՆ և աշխատանքի անցել Կալիֆոռնիայի համալսարանում (1946-ից՝ պրոֆեսոր)։ 1943–46-ին աշխատել է Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայում։ 1934–36-ին մասնակցել է է․ Ֆերմիի խմբի աշխատանքներին։ Տեխնեցիումի (1937), աստասփնի (1940), պլուտոնիումի (1940–41) հայտնագործողներից է։ 1955-ին, Օ․ Չեմբեռփնի և ուրիշների հետ ստացել է հակապրոտոն (նոբելյան մըրցանակ, 1959)։ ԱՄՆ–ի և Իտալիայի ազգ․ ակադեմիաների անդամ։

ՍԵԳՐԵԳԱՑԻԱ (< լատ․ segregatio – առանձնացում), նեղ առումով՝ ռասայա– կան խտրականության ձև բուրժ․ երկըրներում (ՀԱՀ, ԱՄՆ ևն)։ Լայն առումով՝ ռասայական, ազգ․, կրոն, և սոցիալական անբարյացակամության հետևանքով բնակչության որևէ հատվածի կամավոր կամ հարկադրական մեկուսացումը։ Մ․ լինում է տարածքային, երբ բնակչության ճնշված խմբերը հարկադրաբար առանձնացվում են հատուկ վայրերում (ռեզերվացիա, բանտուստան, գետտո) և ինստիտուցիոնալ, երբ կրթության, առողջապահության, սպասարկման և այլ բնագավառներում ստեղծվում են զուգահեռ հաստատություններ կամ միևնույն հաստատության շրջանում առանձին բաժիններ։

Տարբերում են նաև կամավոր Մ․, որը որևէ փոքրամասնության (ազգ․, կրոն, ևն) ինքնությունը պաշտպանելու կամ օտար միջավայրին հարմարվելու միջոց է։ Մ–ի ձևական արգելումը բուրժ․ երկրներում չի հանգեցնում փաստական իրավահավասարության, քանի որ վերացված չեն Մ–ի արմատները, և սովորույթի ու նախապաշարմունքի ուժով դեռևս պահ– պանվում է մեկուսացումը։ Մ–ի վերացումը պայմանավորված է շահագործման ոչնչացմամբ և սոցիալիզմի հաղթանակով, որը ռասաների և ազգերի միջև հաստատում է իսկական իրավահավասարության և ինտերնացիոնալիզմի սկզբունքներ։

ՍԵԳՕՋԵՐՈ, լիճ Կարել․ ԻՄՄՀ–ում։ Ափագիծը կտրտված է։ Մակերեսը 753 կմ² է, միջին խորությունը՝ 6,2 մ, առավելագույնը՝ 97 մ, ջրի ծավալը՝ 17,8 կմ3, մակարդակի աարեկան տատանումը՝ 2,4 մ։ Սնումը ձնաանձրևային Է։ Սառցակալում է դեկտեմբերից մայիս։ Ս–ից սկիզբ առնող Սեգեժ գետի վրա ՀԷԿ–ի կառուցումից հետո լիճը վերածվել է ջրամբարի, որի մակերեսը մեծացել է մինչե 906 կմ², ջրի ծավալը՝ մինչև 21,5 կմ³։

ՍԵԴԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1870, տեղի է ունեցել ֆրանս–պրուս․ պատերազմի (տես Ֆրանս–պրուսական պատերազմ 1870–71) ժամււնակ, սեպտ․ 1–2-ին, Սեղան ամրոցի շրջանում (Արդենների դեպարտամենտ)։ 1870-ի օգոստոսին գերմանացիներից պարտված ֆրանս․ մարշալ Ա․ Pui-զենի Հռենոսյան բանակը պաշարվեց ԼոթԱրինգիայի Մեց ամրոցում։ Ֆրանս, կառավարության պահանշով օգոստ․ 23-ին Շալոյան բանակը (ավելի քան 120 հզ․ մար։), 393 հրանոթ ևն) մարշալ Մ․ Մակ–Մահոնի հրամանատարությամբ Ռեյմսից շարժվեց դեպի Մեց՝ Բազենին օգնության։ Դերմ․ բանակների հետ ընդհարումից խուսավ ելու և նրանց հս–ից շրջանցելու Մակ-Մաք ոնի ծրագրերը ձախողվեցին։ Տեղեկանալով Շալոնյան բանակի առա՛ջս առաջխաղացման մասին՝ գերմ․ գլխ․ շտաբի պետ գեն․ Հ․ Մոլտկեն Փարիզի ուղղությամբ շարժվող իր 3-րդ և 4-րդ բանակները (22Հ հզ․ մարդ, 813 հրանոթ) շրջեց դեպի Սեղան՝ կանխելու ֆրանս․ երկու բանակների միավորումը։ Օգոստ․ 29–30-ին Շալոնյան բանակը անցնելով Մյոզ (Մաաս) գետը՝ օգոստ․ 31-ին հանգստի տեղավորվեց Սեղանի մոտ։ Մոլտկեն, օգտվելով Մակ–Մահոնի անգործունությունից, սեպտ․ 1-ին թևերից շրջապատեց ֆրանսիացիներին։ Առավոտյան սկսված մարտը օրվա վերջին ավարտվեց ֆրանսիսցիների լիակատար պարտությամբ։ Սեպտ․ 2-ին Օալոնյան բանակը անձնատուր եղավ։ Ֆրանսիացիների կորուստն Էր՝ 17 հզ․ սպանված և վիրավոր, 103 հզ․ գերի, այդ թվում՝ կայսր Նապոլեոն III և մարշալ Մակ–Մահոնը։ Սեդանի աղետը սեպտ․ 4-ին Փարիզում սկսված հեղափոության (տես Սեպտեմբերյան, հեղափոխություն 1870) պատճառներից մեկն Էր։

ՍեԴԻՄԵՆՏԱՑՈՒՄ (< լատ․ sedimentum–նաոեցում), գրավիտացիոն կամ կենտրոնս խույս ուժի դաշտում դիսպերս համակարգի շերտավորումը՝ դիսպերսված ֆազի (պինդ մասնիկներ, հեղուկի կաթիլներ, գազի բշտիկներ) անջատումը։ Ս․ տեղի է ունենում, եթե ծանրության կամ կենտրոնախույս ուժի ազդեցությամբ մասնիկների ձեռք բերած շարժումը գերազանցում է ջերմային (քաոսային) շարժմանը (տես Բրոունյան շարժում, Դիֆուզիա)։ Ս–ման արագությունը կախված է մասնիկների չափերից, զանգվածից և ձևից, միջավայրի խտությունից ու մածուցիկությունից, ազդող ուժի հաղորդած արագացման արժեքից։ Մանր, գնդաձև և իրար հետ չփոխազդող մասնիկների Ս–ման արագությունը որոշվում է Ստոքսի բանաձևով։ Ս․ հ ոճախ ուղեկցվում է մասնիկների մեծսցմամբ (տես Կոագուչացում և Կոաչեսցենցում)։ Նստվածքային ապարների առաջացումը, ջրի պարզումը ջրամբարներում