մթնոլորտի մաքրվելը հեղուկի կաթիլներից և փոշեհատիկներից Ս–ման հետևանք են։ Արդյունաբերության մեջ Ս․ օգտագործում են փոշիները ըստ հասիկների մեծության բաժանելու, ստացված քիմ․ նյութերը նստվածքի ձևով անջատելու, արտադր․ ջրերը մաքրելու, հանքանյութը հարստացնելու համար։ Սեդվերլուծությունը ներառնում է դիսպերս մասնիկների չափերի որոշման եղանակները, որոնք հիմնված են Ս–ման արագությունը չափելու վրա։ Այն լայնորեն կիրառվում է գավիտացիոն դաշտում մանրացված նյութերի, արտադր․ փոշիների, հողի ևնի դիսպերսիոն բաղադրությունը որոշելու համար, կենտրոնախույս ուժի դաշտում՝ պոլիմերների (նաև կենսապոլիմերների) մոլեկուլային զանգվածը և համասեռությունը որոշելու համար։
ՍԵԴՄԱՐ (կեղծանունը, օրիորդական ազգանունը՝ Բոյախչիևա, ըստ ամուսնու՝ Տալյան) Մարիաննա Գրիգորի [12(24)․6․1899, Թիֆլիս –24․1․1958, Երեվան], հայ սովետական երգչուհի (մեցցոսոպրանո)։ ՀՍՍՀ ժող․ արտիստուհի (1950)։ Երգիչ Շ․ Տալյանի կինը։ Սովորել է Թիֆլիսի կոնսերվատորիայում, Բ․ Բ․ Կորսովի մոտ։ Բեմական գործունեությունը սկսել է 1919-ին, Բաթումում՝ որսես օպերետային դերասանուհի։ Մասնակցել է Լենինականում ստեղծված օպերաօպերետային խմբի ներկայացումներին (1924-ից), «Հայ աշուղներ> անսամբլին, Երևանի օպերային և Երաժշտ․ կոմեդիայի թատրոնների հիմնադրմանը։ 1933-ից Մպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։ Դերերգերից են Նանի (Տիգրանյանի «Անուշ»), Սոնա (Հ․ Ստեփանյանի «Լուսաբացին»), Շուշան (Կ․ Զաքարյանի «Մարջան»), Շպանիկ (Խոջա–էյնաթյանի «Նամուս»), Բարբալե (Դոլիձեի «Քեթո և Կոտե»), Կարմեն Բիզեի․ «Կարմեն»), կոմսուհի (Չայկովսկու «Պիկովայա դամա»)։
ՍԵԴՈՎ Գեորգի Յակովլևիչ (1877–1914), ռուս բևեռախույզ, հիդրոգրաֆ։ 1898-ին ավարտել է Դոնի Ռոստովի ծովագնացության դասընթացները, 1901-ին՝ Ծովային կորպուսը։ 1902-ից կատարել է ջրագրական, աշխարհագրական, քարտեզական աշխատանքներ Հս․ սառուցյալ օվկիանոսում, Կոլիմայի գետաբերանում, Կասպից ծովում, Նոր երկիր և Ֆրանց Յոսիֆի երկիր կղզեխմբերում, ճշտել այդ վայրերի քարտեզները, հատկապես Նոր երկրի ափագիծը։ 1905-ին, ռուս-ճապոն․ պատերազմի ժամանակ, եղել է ականակրի հրամանատար։ «Մուրբ Ֆոկա» նավով 1912-ին կազմակերպել է բևեռային արշավախումբ դեպի Ֆրանց Յոսիֆի երկիր, այդտեղից՝ սահնակներով դեպի Հս․ բևեռ։ Ձմեռել է Նոր երկրում և Ֆրանց Յոսիֆի երկրում։ 1914-ին երկու նավաստու ուղեկցությամբ սահնակներով ուղևորվել է դեպի բևեռ։ Անցնելով մոտ 2000 կմ՝ մեծ մասամբ հետիոտն, Ռուդոլֆի կղզուն չհասած մահացել է։ Թաղված է Ռուդոլֆի կղզու Աուկ հրվանդանում։ Ս–ի անվամբ են կոչվել երկու ծոց և լեռնագագաթ Նոր երկրում, սառցադաշտ և հրվանդան Ֆրանց Յոսիֆի երկրում, կղզի Բարենցի ծովում, հրվանդան Անտարկտիդայում և «Գեորգի Մեդով» սառցահատ շոգենավը։
ՍԵԴՈՎ Լեոնիդ Իվանովիչ (ծն․ 1907), մեխանիկայի և կիրառական մաթեմատիկայի բնագավառի սովետական գիտնական, ՄՄՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953), սոցիալիստական աշխատանքի հերոս (1967)։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (ՄՀ) (1930)։ 1930–47-ին աշխատել է Աերոդինամիկայի կենտրոնական ինստ–ում։ 1937-ից՝ ՄՀ–ի պրոֆեսոր։ Միաժամանակ 1945-ից աշխատել է ՄՄՀՄ ԴԱ մաթեմատիկայի ինստ–ում։ Հիմնական աշխատությունները վերաբերում են հիդրո– և աերոմեխանիկային և հոծ միջավայրի մեխանիկային։ Արտածել է դեֆորմացված թևերի համար աերոդինամիկական ուժերի և մոմենտների բանաձևերը, զարգացրել մեխանիկայում նմանության և չափողականության տեսությունը։
Կարևոր արդյունքներ է ստացել մածուցիկ հեղուկի տուրբուլենտության, մակերևութային ալիքների տեսությունների բնագավառում։ Զբաղվում է աստղաֆիզիկայի և միջմոլորակային հաղորդակցությունների հարցերով։ Հեղուկների և գազերի մեխանիկայի ՍՍՀՄ ԴԱ գիտ․ խորհրդի նախագահ (1965-ից)։ Աստղագնացության միջազգային ֆեդերացիայի պրեզիդենտ (1961–62)։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1952)։ Պարգևատրվել է Լենինի 4 շքանշանով։
ՍԵԴՈՎ», «Դեորգի Սեդով» , սովետական սառցահատ շոգենավ։ Կառուցվել է 1909-ին, Դլագգոյում, 1916-ին գնել է ռուս, կառավարությունը։ Երկարությունը 77 մ է, լայնությունը՝ 11մ, ջրատարողությունը՝ 3217տ։ Անվանումը ստացել Է Գ․ Ցա․ Սեդովի պատվին։ «Ս․»-ով կատարվել են Օբի և Ենիսեյի գետաբերանների ուսումնասիրման սովետական արկտիկական առաջին արշավախմբի աշխատանքները (1920)։ 1930-ին Օ․ Ցոլ․ Շմիդ– տի ղեկավարությամբ ուսումնասիրվել է Կարայի ծովի հս․ մասը։ 1937–40-ը՝ դրեյֆել է արկտիկական ավազանով, որի համար նավի անձնակազմին (15 հոգի) շնորհվել է Սովետական Միության հերոսի կոչում։ Մինչև 1966-ը «Մ․» օգտագործվել է որպես տրանսպորտային նավ արկաիկական ծովերում։ 1967-ին հանվել է շահագործումից։ Ջրաբանական ուսումնասիրությունների համար կառուցվել է «Դեորգի Սեդով» նոր սառցահատ (1967)c
ՍԵԴՎՈՒ ՎԱՆՔ, Սևդվի վանք, Ս․ Նշան, XIII դ․ ճարտարապետական հուշարձան, ՀՍՍՀ Թումանյանի շրջանի Կաճաճկուտ գյուղից 3 կմ հվ․4 Սեդվու ձորում,։ Կիսագլանաձև թաղով ծածկված, երկթեք կտուրով ուղղանկյուն դահլիճ է՝ 8,8 մ/x 7,00 մ չափերով։ Արլ–ում ավարտվում է գրեթե ողջ լայնությունը բռնող կիսաշրջան աբսիդով։ Թաղն ուժեղացված է ուղղանկյուն կտրվածքով որմնամույթերի վրա բարձրացող թաղակամարներով՝ բաժանվելով երեք մասի։ Մուտքերը հվ–ից, արմ–ից և հս–ից են։ Հվ․ մուտքից առաջ կառուցված է եկեղեցուն ժամանակակից, քառակուսի հատակագծով, կամարակապ սրահ՝ ծածկված խաչաձև թաղով։ Եկեղեցու հս․ պատին հետագայում կցվել է մատուռ, որի միակ մուտքը բացվում է դեպի եկեղեցի։ Ներսում՝ ծածկի քարերի թափված մասում երևում են թեթևացման նպատակով տեղադրված կավե կճուճներ։ Եկեղեցին և մատուռը ընդհանուր մտահղացման արդյունք են և նրանց միջև ժամանակագրական մեծ խզում չկա։ Վանքի տարածքը շրջափակված է անկանոն եզրագիծ և անկյուններում կիսակլոր բուրգեր ունեցող, կոպտատաշ քարերից կառուցված պարսպով։ Հվ–արլ․ կողմում պահպանվել են կացարանների, օժանդակ շինությունների հետքեր։ Մոտ 0,5 կմ հվ․ գտնվում է Սեդվու ամրոցը («Սեդվա ղալա»), որից պահպանվել են պարսպապատերի մնացորդներ (խոշոր անմշակ որձաքարերից՝ առանց շաղախի), եռահարկ դիտաշտարակ–մատուռը և կացարանների հետքեր։ Սեդվու ձորում կան հին գյուղատեղիներ, միջնադարյան ՍԷԴՐգերեզմանոցներ, խաչքարեր։
ՍԵԴՐԱԿՅԱՆ (Մելիք–Առաքելյան) Արիսաակես Սեդրակի [23․8․1845, գ․ Խալֆալու (Երևանի նահանգում)–10․11․1906, Վաղարշապատ], հայ բանասեր, պատմաբան, եկեղեցական գործիչ, էջմիածնի միաբանության անդամ։ 1882-ից՝ եպիսԿոպոս։ Եղել է Երնջակի Ս․ Կարապետ, էջմիածնի Ս․ Գայանե վանքերի վանահայր (1869–1882), Տաթևի, Արցախի, Վրաստանի, Իմերեթիայի և Աստրախանի հայոց թեմերի առաջնորդ (1867–1906), Դևորգյան ճեմարանի ուսուցիչ (1874–76) ու տեսուչ (1891–93)։
Ս․ հետազոտել ու նկարագրել է հայոց պատմության ու մշակույթի հիշատակարաններ («Հնությունք հայրենյաց ի գավառին Երնջակու», 1872)։ Հայկ․ բանահյուսության նմուշների (<Քնար մշեցվոց և վանեցվոց», 1874) առաջին հավաքողներից է։ Քննության է առել XIX դ․ 1-ին կեսի հայագիտության և լուսավորական շարժման պատմության հարցեր («Հարություն Արարատյանի կեղծիքը», 1894, հրտ․ Ա․ Ե․ Ս․ ծածկանունով, «Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցի կենսագրությունը», 1898)։ Աշխատություններ է նվիրել նաև հայոց եկեղեցու պատմության