Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/266

Այս էջը սրբագրված է

Պովոլժիեում, Մերձուրալում, Սիբիրում, Միջին Ասիայում։ ՀՍԱՀ–ում վայրի վիճակում տարածված է Թալինի, Եղեգնաձորի, Ազիզբեկովի, Սիսիանի և այլ շրջաններում։ Իսկական Ս–երից առավել տարածած է սողացող Ս․ (A․ repens), կերաբույս է։ Խոտի բերքը՝ 80 ց/հա։ Ցանքսերում մոլախոտ է։ ՍՍՀՄ–ում առավել կերային նշանակություն ունեցող իսկսկան Ս–երից են Ս․ միջանկյալը (A․ in– termedium) և Ս․ թավոտը (A․ trihophorum)։ Ըստ հասկի ձևի ժիտնյակի խմբի Ս–երը լինում են նեղահասկ (սիբիրական, անապատային) և լայնահասկ (սանրանման, սանրավոր)։ ժիտնյակի խմբի լայնահասկ տեսակներից մշակվում են․ սանրանման Ս․ (A․ pectiniform), տարածված է Մերձվոլգյան շրջաններում, Հս․ Ղազախստանում, Արլ․ և Արմ․ Սիբիրում։ Խիստ չորադիմացկուն է, չորային պայմաններում տալիս է խոտի և հատիկի բարձր բերք։ Աճում է բոլոր տիպի հողերում։ Միահար է։ Սանրավոր Ս․ (A․ cristatum) մշակության մեջ քիչ է տարածված։ Նեղահասկ Ս–երից մշակվում են․ սիբիրական Ս․ (A․ sibirium), լավ բերք է տալիս սեահողերում է շա– գանակագույն, թեթե մեխանիկսկան կազմ ունեցող հողերում։ Տափաստա– նային կամ անապատային Ս․ (A․ do- serforcum), աճում է բաց շագանակագույն, կավավազային և ավազակավային հողերում և աղուտներում։ Երաշտադիմացկուն և աղադիմացկուն Է։ Մշակվում է ՍՍՀՄ հվ-արլ․ մարզերում։ ՀՍԱՀ–ում շրջանացված է Թալինի սորտը, ստացվել է ,Լենինականի սելեկցիոն կայանում։ Թուփը կանգուն Է, ցողունի բարձրությունը՝ 58– 105 սԱ։ Միահար Է։ Խոտի բերքատվությունը՝ 50–64 ց/հա։ Ս․ ճմաշերտ ստեղծող բույս Է։ Խիստ ճնշում է մոլախոտերին։ Որպես կերային բույս առավել արժեքավոր է սանրանման Ս․։ Պարունակում է (%-ներով)․ ջուր՝ 56,6, պրոտեին՝ 5,1, ճարպ՝ 1,1, բջջանյութ՝ 15,4, ոչ ազոտային Էքստրակտիվ նյութեր՝ 18,2, մոխիր՝ 3,6։ 100 կգ կանաչ զանգվածում՝ 25,5 կերային միավոր և 3,8 կգ մարսելի պրուտեին, 100 կգ խոտում՝ համապատասխանաբար՝ 48,7 և 6,9։ Խոտախառնուրդի (Ս․, առվույտ կամ կորնգան) լավ բաղադրամաս է դաշտային և կերային մարդագետնսարոտավայրային ցանքաշրջանառություններում։ Խոտի համար բերքը հավաքում են հասկակալման փուլում։ Կանաչ զանգվածի բերքատվությունը մինչե 50 ց/հա է, խոտինը՝ 15–30 ց/հա, սերմերինլ՝ 5– 7 կգ/հա։ Առավել բարձր բերք է տալիս 3–4-րդ տարում։ Ցանքաշրջանառությունում մնում է3-5 տարի:

ՍԵԶ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիզան գավառի Մամըռտանք գավառակում։ 1909-ին ուներ 40 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին անասնապահությամբ, արհեստներով (հիմնականում՝ շալագործությամբ), մասամբ՝ հողագործությամբ։ Լեռնոտ տեղանքում փոքրիկ հողակտորներում մշակում էին հացահատիկ, հիմնում պարտեզներ և այգիներ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները բռնությամւ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՍԵԶԱ, ՍԻՐԱՆ (Զարիֆյան–Քյուփելյան Սիրան Տաճատի, 1903, Կ․ Պոլիս–8․9․ 1973, Բեյրութ), հայ արձակագիր, հրապարակախոս, խմբագիր։ Բանաստեղծ Մ․ Զարիֆյանի քույրը։ Ավարտել է տեղի ամեր․ կոլեջը և Նյու Ցորքի Կոլումբիայի համալսարանի գրականության–լրագրության ու լեզուների ֆակ–ը։ 1932-ին Բեյրութում հիմնել և 15 տարի խմբագրել է <Երիտասարդ հայուհի» հանդեսը, որի Էջերում անդրադարձել է հայապահպանման խնդրին, կարևորել սփյուռքահայ կնոջ դերը մանուկների հայեցի դաստիարակության գործում ևն։ «Պատնեշը» (1959) և «Մեղավորուհին» (1960) ժողովածուներում ամփոփված պատմվածքներում Ս․ Ս․ կերտել է հայ, ինչպես և այլազգի կանանց կերպարներ, որոնք կապիտալի աշխարհում բարոյական հենարաններ են որոնում՝ ազնվորեն ապրելու համար։ Երեխաների համար մշակել է հայկ․ հեքիաթների մի շարք՝ «Հեքիաթներու աշխարհեն» (1973)։ Վահե Վահյանի հետ կազմել և խմբագրել է Մ․ Զարիֆյանի «Ամբողջական գործեր» (1966) ստվար հատորը։ Մշակութային և դաստիարակչական գործունեության համար լիբանանյան կառավարությունը Ս․ Ս–ին պարգևատրել է «Արժանյաց կարգ» (1967) շքանշանով։

ՍԵԶԱՆ (Cezanne) Պոլ (19․1․1839, Էքսան–Պրովանս –22․10․1906, էքս–ան–Պրովանս), ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ականավոր ներկայացուցիչ։ Հաճախել է էքսի նկարչական դպրոցը (1858–62) և Փարիզի Սյուիս ակադեմիան (1861–65)։ Մանկության ընկեր է․ Ջոլայի և դասընկեր Կ. Պիսսառոյի միջոցով մտերմացել է էՄանեի, ԿՄոնեի, ОՌենուարի և մյուս ապագա իմպրեսիոնիստների հետ։ 1874-ից մասնակցել է նրանց մի քանի ցուցահանդեսներին, շարունակ (բացի 1882-ից) Մալոնի ժյուրին մերժել է նրան։ Ս–ի վաղ շրջանի գործերում նկատելի է Պ․ Վերոնեզեի, Յա․ Տինտորետտոյի, է․ Դելակրուայի, Օ․ Դոմիեի ազդեցությունը, սակայն նրանց ստեղծագործական ավանդույթների ընկալումը Մ–ի մոտ հաճախ չափազանցված, անզուսպ, ֆանտասմագորիկ պատկերների են վերափոխվում («Գինարբուք», 1864–68, մասնավոր հավաքածու, Փարիզ, «Սպանություն», 1867–70, Վիլդենշտեյն պատկերասրահ, Նյու Յորք)։ Ս–ի 1860-ական թթ․ ծանրավուն «նյութականությամբ», մուգ, խուլ գուներանգներով բնորոշվող գործերում նկատելի է նաև Գ․ Կուրբեի նկարելակերպի ազդեցությունը («Վառարան արվեստանոցում», 1865–68, մասնավոր հավաքածու, Լոնդոն)։ 1870-ական թթ․ ձևավորվել է Ս–ի սեփական նկարչական համակարգը, որն իր սկզբունքային ավարտին է հասել 1880-ական թթ․ վերջերին։ Մ․ սկսել է աշխատել պլենէրում, և, թեպետ ներկապնակը պայծառացել է, հենց այդ ժամանակից էլ նկատելի է նրա սկզբունքային տարբերությունն իմպրեսիո՝ նիզմից։ Ս–ին հետաքրքրել են ոչ թե գույների փոփոխականությունը օդում, շրջապատող միջավայրի դինամիկան և լուսաստվերի պատահական էֆեկտները, այլ գունահարաբերումների կայուն օրինաչափությունները, բնության նյութական հագեցվածությունն ու շոշափելիությունը («Կախվածի տունը Օվերում», 1872–73, «ճանապարհի ոլորանը», երկուսն էլ՝ Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզ)։ Համառորեն ուսումնասիրելով կյանքն ու բնությունը, տևականորեն մշակելով միևնույն մոտիվը՝ Մ․ ձգտել է ստեղծել «դասական» արվեստ (նրա պատկերացմամբ ամեն անցողիկ ու «աննշան երևույթից անջրպետված), բացահայտել ժամանակի ու տարածության մեջ անփոփոխ բնության վեհությունը, կատարելությունը, ձևերի օրգանական միասնությունը։ Թե՝ դիմանկարներում (օրինակ՝ Լ․ Գիյոմի, 1879–82, Ազգ․ պատկերասրահ, Վաշինգտոն), ֆիգուրատիվ կոմպոզիցիաներում («՝Դիեոոն (ւ Աոլեկինը», 1888, Ա․ Ս․ Պուշկինի անվ․ կերպարվեստի թանգարան, Մոսկվա), թե՝ բնանկարներում («։Սենտ Վիկտուար լեռը», 1900, էրմիտաժ, Լենինգրադ), կամ նատյուրմորտներում («Նարինջներով և խնձորներով նատյուրմորտ», 1895–1900, Իմպրեսիոնիզմի թանգարան) Ս–ի պատկերած օբյեկտները կարծես խորհրդանշում են բնական ուժերի հավասարակշռությունը՝ մոնումենտալորեն ստատիկ, ավարտուն, ներամփոփ։ Գերազանցապես օգտագործելով երեք հիմնական գույների (կանաչի, երկնագույնի և դեղինի) զուգորդումները, դրանց օգնությամբ որոշարկելով տարածական պլանները, ներդաշնակորեն զուգակցելով գծանկարի ցայտունության, կոմպոզիցիայի հստակության հետ՝ Ս․ հասնում է բնանկարի համապատկերային, էպիկական հնչողության (<Սենտ Վիկտուար լեռը աղջամուղջին», մոտ 1905, Ա․ Ս․ Պուշկինի անվ․ կերպարվեստի թանգարան)։ Շեշտելով առարկայի կառուցիկությունը, ձևը «ծանրացնելով» մաքուր գույնով, օգտվելով հակադիր հեռանկարից (այսինքն՝ առարկան շրջելով դեպի դիտողը)՝ Ս․ նատյուրմորտներում շեշտել է նյութականությունը, առարկայական աշխարհի պլաստիկականությունը («Դեղ–