Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/269

Այս էջը սրբագրված է

հիմունքների զարգացման գործում խոշոր ներդրում ունեն Մ․ Ֆ․ Իվանովը, Պ․ Ն․ Կուլեշովը, Ա․ Ս․ Սերեբրովսկին։ Վավիլովի և նրա հետնորդների կողմից համամիութենական բուսաբուծության ինսա ում ստեղծված բույսերի հավաքածուն՝ 300 հզ–ից ավելի նմուշներով, ընդգրկում է աշխարհի մշակովի բույսերի և վայրի ձևերի գրեթե ամբողջ բազմազանությունը, որն արժեքավոր ելանյութ է Ս–ի համար։

Ս–ում կիրառվող հիմնական մեթոդներն են․ ընտրությունը, խաչասերումը, մուաագենեզը, ինցուխտը, պոլիպլոիդիան ևն։ Հաճախ այս մեթոդները համատեղ են կիրառվում։ Բույսերիս, տարվում է բերքատվության բարձրացման, որակի լավաց ման, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ կայուն, ցրտադիմացկուն, երաշտադիմացկուն ևն սորտերի, իսկ անասնաբուծության մեջ՝ մթերատվության և արտադրանքի որակի, պտղաբերության, մորթու գույնի, տեղական պայմաններին հարմարված ցեղերի ստեղծման ուղղությամբ։

ՍՍՀՄ–ում Ս․ հասել է խոշոր գործնական արդյունքների։ Կրասնոդարի գյուղատնտեսության ԳՀԻ–ում ստացել են աշնանացան ցորենի Բեզոստայա–1, Ավրորա, Կավկազ (Պ․ Պ․ Լուկյանենկո), Միրոնովսկայա–808, Միրոնովսկայա հոբելյանական (Վ․ Ն․ Ռեմեսլո) ինտենսիվ տիպի բարձր բերքատու սորտերը, որոնք միաժամանակ հիվանդադիմացկուն են, ունեն կանգուն ցողուն, հացաթխվածքային բարձր ցուցանիշներ։ Այդ սորտերը լայն տարածում ունեն նաև արտասահմանում։ Աշնանացան ցորենի ու գարու նոր սորտեր են ստեղծվել նաև Օդեսայի բույսերի գենետիկայի և սելեկցիայի ԳՀԻ–ում։ Հարավ–Արևելքի գյուղատնտեսության ԳՀԻ–ում ստեղծվել են գարնանացան ցորենի Սարատովսկայա–38, Սարատովսկայա–210 (Ա․ Ն․ Շեխուրդին, Վ․ Ն․ Մամոնտովա) և մի շարք այլ բարձր բերքատու և երաշտադիմացկուն սորտեր։ Դրանք մշակվում են Պովոլժիեում, Սիբիրում, Ղազախստանում։ Ձիթատու բույսերի համամիութենական ԳՀԻ–ում ստեղծվել են բարձր ձիթատվությամբ, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ դիմացկուն արևածաղկի նոր սորտեր (Վ․ Ս․ Պուստովոյտ), որոնց սերմերում պարունակվում են 55–57% ձեթ։ Ս–ի միջոցով ստեղծվել են նաև եգիպտացորենի, շաքարի ճակնդեղի, կարտոֆիլի, տեխ․, բանջարանոցային, կերային և միամյա այլ բույսերի նոր սորտեր։ Սելեկցիոն մեծ արդյունքներ է ստացվել նաև պտղաբուծության, խաղողագործության մեջ։ Ստեղծվել են դեղձի, սալորի, խընձորի, տանձի, հատապտուղների և պտղատու այլ տեսակների, խաղողի արժեքավոր նոր սորտեր։

Ակնառու են նաև Ս–ի արդյունքներն անասնաբուծության մեջ։ Բուծվել են արժեքավոր բարձր մթերատու տավարի կոստրոմյան, ղազախական սպիտակագլուխ, ոչխարների՝ ասկանիական (տարեկան բրդատվությունը՝ 30,6 կգ), Կրասնոյարսկի, ղազախական արխարամերինոս և այլ ցեղեր։ Թռչնաբուծությունում ստացվել են գծեր, որոնք օգտագործվում են մսատու և ձվատու վաղահաս հիբրիդների ստացման համար։

ՍՍՀՄ–ում սելեկցիոն աշխատանքների բոլոր օղակները փոխադարձ կապված են և միավորված միասնական կենտրոնացված պետ․ համակարգում։ Բույսերի Ս–ով զբաղվում են 400-ից, անասնաբուծության գծով՝ 500-ից ավելի գիտական հիմնարկներ։ Սելեկցիոն աշխատանքները ղեկավարում է Վ․ Ի․ Լենինի անվ․ ՀամԳԳԱ ակադեմիան և ՍՍՀՄ գյուղա– տնտեսության մինիստրությունը։

1966-ին կազմակերպվել է գենետիկների և սելեկցիոներների Ն․ Ի․ Վավիլովի անվ․ Համամիութենական ընկերությունը։ 1929-ից լույս է տեսնում «Սելեկցիա ի սեմենովոդստվո» («Селекция и семеноводство, մինչև 1935-ը՝ «Սեմենովոդստվո») ամսագիրը․։

Հայաստանում Ս․ ձևավորվել է դեռևս հնագույն ժամանակներից։ Հայկական լեռնաշխարհում բնակիչները բույսերի մշակման և կենդանիների ընտելացմանը զուգընթաց, ժամանակի ընթացքում, ընտրել և բազմացրել են առավել արժեքավորներին, և արդեն ուրարտական շրջանում հայտնի են եղել ժամանակակից գյուղատնտ․ կենդանիների բազմաթիվ ցեղեր (նրբագեղմ և կոպտաբուրդ ոչխարներ, լծկան և հեծկան ձիեր) և բույսերի (խաղողի, ցորենի) սորտեր։ Հետագայում ժող․ Ս․ ծավալվեց։ Հայաստանում ստեղծվել են ոչխարների մազեղ, բալբաս, ղարաբաղի, կարամանյան, այծերի՝ կիլիկիայի, ձիերի՝ ղարաբաղի, կիլիկիայի ցեղերը, ինչպես նաև տեղական տավարի, հավերի բազմաթիվ ձևեր։ Հայաստանը նաև բույսերի հարուստ բազմազանության օջախ է՝ դրա շատ տեսակների (ցորեն, պտղատուներ, խաղող) ձևագոյացման կենտրոն։ ժող․ Ս․ ստեղծել է գյուղատնտ․ գրեթե բոլոր բույսերի տեղական արժեքավոր սորտեր՝ խիստ հարմարված բնական տարբեր գոտիների հողակլիմայական պայմաններին։ Պտղատու տեսակների և խաղողի հինավուրց սորտերից շատերը մինչև այժմ էլ մշակվում են ՀՍՍՀ–ում։

ՀՍՍՀ–ում Ս․ գիտական հիմունքներով կազմավորվել և զարգացել է սովետական կարգերի հաստատումից հետո։ ՀՍՍՀ գյուղատնտ․ բույսերի ստանդարտ տեսակաշարում զգալի տեղ են գրավում սելեկցիոն նոր սորտերը, ցորենի՝ Կանգուն–20, Շիրակի–1, Նոր կունդիկ, տեղական Սպիտակահատ, եգիպտացորենի՝ Աբովյանի–2, կարտոֆիլի՝ Ստեփանվանի, լոլիկի՝ Հոբելյանական–261, Արաքս–322, Մասիսի–202, էջմիածնի–260, Երևանի–14, Շտամբովի–152, սեխի՝ Արարատի– 45, Գովական, Հրազդանի–43/11 ևն։ Խաղողի ստանդարտ տեսակաշարում ընդգրկված 42 սորտերից 21-ը (Մասիս, Սևան, Գեղարդ, Զվարթնոց, Շահումյանի, Կապուտ ան, Մուսկատ, Երևանյան, Տոկոն, Սիրանույշ, Մուսկատ Մուսաննա, Հադիսի ևն) ստեղծվել են խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ–ում, Հայկ․ գյուղ, ինստ–ում ստեղծվել են Հաղթանակ և Անահիտ սելեկցիոն սորտերը։

Պտղատու և հատապտղատու տեսակներից ստեղծվել են դեղձի՝ Արմինե, տանձի՝ Լեռնային գեղեցկուհի, Ելենա, սերկևիլի՝ Անի, Ալեմա, Արարատի–1, Մեղրու–2, ելաԼյի՝ Արևիկ, Լենինականի, Լոռի, Ռուբինե նոր սորտերը։ ՀԱԱՀ անասնապահության և կերարտադրության, ԴԱ ֆիզիոլոգիայի, Երևանի անասնաբուծ․- անասնաբուժ․ ինսա–ների գիտնականները ստեղծել են կովկասյան գորշ տավարի, երևանյան հավերի, ճագարների՝ սովետական մառդեր ցեղերը, արագածյան ոչխարների ցեղախումբ, ինչպես նաև բազմաթիվ ներցեղային տիպեր ՀԱԱՀ տարբել գոտիների համար։

ԱՄՆ–ում սելեկցիոն աշխատանքները կենտրոնացված են պետ․ համալսարաննեղում, փորձահենակետային կայաններում, գյուղատնտ․ կոլեջներում և սերմնաբուծական ընկերություններում։ Որպես ելանյութ օգտագործելով տարբեր երկրների սորտերը և հիբրիդները՝ ԱՄՆ–ում ստեղծվել են կարճացողուն ապակենման աշնանացան ցորենի սորտեր՝ Հեյնզ, Նյուհեյնզ, Կեպրոկ (վերջինս աչքի է ընկնում բարձր բերքատվությամբ՝ գորշ ժանգի և ալրացողի, պառկելու նկատմամբ իմււնությամբ U կայունությամբ, ալրաղսց և հացաթխման լավագույն հատկություններով) ։ Արժեքավոր գարնանացան սորտերն են Ռեդ–Ռիվեր 68, Վերդլ Աիձ 15)2, Վերդլ Աիձ 1877 (շրջանացված է Ա1ՀՄ–ում, 1975-ին)։ Ամերիկյան սելեկցիոներներն աշխատում են ստեղծել աղադիմացկուն, հիվանդադիմացկուն կերային բազմամյա, նաև հիբրիդային ցորենի, բլնձի վաղահաս և միջահաս, սպիտակուցի բարձր պարունակությամբ, ջրի ցածր ջերմաստիճանի նկատմամբ կայուն, երկու բերք տվող սորտեր։ Բրնձի տարածված սորտերից են՝ Նատո, Նովա, Կոլուզա ևն։ Հաջողությունների են հասել նաև եգիպտացորենի Ա–ում։ Ստացված են բարձլր բերքատու հիբրիդների՝ հատիկում սպիտակուցի, լիզինի և յուղի բարձր պարունակությամբ սորտեր։ Կանադայում մ1ւծ ուշադրություն է դարձվում հացահատիկային բույսերի Ա–ին։ Հիմնական ուղղությունն է՝ կարճացողուն, ժանգի նկատմամբ կայուն, խոշորահատիկ, սպիտաուկ և կարոտինի բարձր պարունակությամբ, լավ տեխնոլոգիական հատկություններով, ցրտադիմացկուն սորտերի աոեղծումը։ Հիբրիդացման համար օգտագործում են Մեքսիկայի, ԱՄՆ–ի, ՍՍՀՄ–ի (ՈՒլանովկա, Ալաբասյան, Բեզոստայա–1,) Հնդկաստանի սորտերը։ Ատեղծվել են բարձր բերքատու գարնանային փափուկ և կարծր ցորենի սորտեր, կերայնն ցորենի սորտեր։ Տարվում են վարսաղի սելեկցիոն աշխատանքներ։ Շվեդիայում նույնպես մեծ աշխատանքներ են տարվում ցորենի, գարու Ս–ի ուղղությամբ։ «դՖՀ–ում, ԴԴՀ–ում, Նիդերլանդներում, Լեհաստանում ստացվել են կարտոֆիլի՝ (սլայի բարձր պարունակությամբ հիբրիդային, Ռումինիայում՝ բարձր ձիթատու ւսրևածաղկի (ԱԱՀՄ–ի սորտերի հիման վրա),․ ԴԴՀ–ում, Հունգարիայում, Չեխոսլովակիայում, Լեհաստանում՝ աշորայի կարճացողուն բարձր, բերքատու և բանջարանոցային բույսերի, Ալժիրում՝ գարնանացան կարծր ցորենի չթափվող, չորադիմացկուն սորտեր։