պետությունը բաժանվել է երկու մասի․ Պարսկ․ Իրաքը, Արաբ․ Իրաքը, Ատրպատականը, Հայաստանը, Իկոնիայի սուլթանությունը, Միջագետքը, Ասորիքը (այսպես կոչված, Իրաքի սուլթանություն, 1118–94, նախ Սպահան, ապա թամադան կենտրոնով) անցել են սուլթան Մահմուդին (1118–31), Խորասանը, Խորեզմը և Մավերաննահրը՝ Մերվ կենտրոնի՝ սուլթան Սինջարին (1118–57), որը ձևականորեն համարվել է Ս․ թ–ի բոլոր սուլթանների և ամիրաների գահերեցը (Մեծ Սելջուկ)։ XII դ․ 40–50-ական թթ․ արլ–ից տարբեր ցեղերի հարձակումների հետևանքով Ս․ թ–ի պետության արլ․ նահանգներն ավերվել են, իսկ Սինջարի մահով (1157) դադարել է, այսպես կոչված, Մեծ Սելջուկյանների սուլթանությունը։ 1194-ին Խորեզմշահ Թեկտաշը կործանել է Իրաքի սուլթանությունը, 1307-ին անկում է ապրել Իկոնիայի սուլթանությունը։
Ս․ թ–ի արշավանքների և տիրապետության հետևանքով կասեցվեց մի շարք զարգացած ժողովուրդների հասարակական–տնտ․ բնականոն զարգացման ընթացքը։
Ս․ թ․ առաջին անգամ Հայաստան ներխուժել են 1016-ին, մեծ ավերածություններ են գործել Վասպուրականում։ Նրանց պարբերական արշավանքները Հայաստան կրել են ավարառուական և կողոպտչական բնույթ։ Ասպատակությունները հատկապես սաստկացել են 1045-ից հետո, երբ Բյուզ․ կայսրությունը, վերացնելով Անիի Բագրատունյաց թագավորության անկախությունը, թուլացրել է երկրի պաշտպանունակությունը (1050-ական թթ․ վերջին հայոց բանակն ընդհանրապես վերացվեց, հայերի զինծառայությունը փոխարինվեց ռազմահարկով)։ 1048-ին Իբրահիմ Յաննալի և Գթլմուշի գլխավորությամբ Հայաստան ներխուժած Ս․ թ․ հայերի ջարդեր են կազմակերպել Սմբատաբերդ լեռան վրա, կործանել Արծն քաղաքը, Կապուտռու բերդի (Բասեն) մոտ պարտության մատնել Հայաստանում գտնվող բյուզ․ զորքերին։ 1054-ին սելջուկյան առաջնորդ Տուղրիլին լուրջ դիմադրություն են ցույց տվել Մանազկերտ քաղաքի և Վանանդ գավառի (տես Վանանդի դիմադրություն 1054) հայերը։ Սակայն ասպատակություններն ամայացրել և թուլացրել են Հայաստանը, սկսվել է բնակչության արտագաղթ։ 1064-ի օգուտ․ 16-ին Ալփ Արսլանը գրավել է Անին։ Լոռու Կյուրիկե և Կարսի Գագիկ Աբասյան թագավորները հպատակվել են Ալփ Արսլանին։ 1071-ին Մանազկերտի մոտ, ջախջախելով բյուզ․ բանակին (տես Մանազկերտի ճակատամարտ 1071), Ս․ թ․ հիմնականում ավարտել են Հայաստանի նվաճումը։ Մելիքշահ I-ի օրոք ամրապնդել են իրենց տիրապետությունը Հայաստանում, 1080-ին վերջնականորեն գրավել են Կարսը, Կարինը ևն, հիմնել Սալդուխյան ամիրայությունը՝ Կարին կենտրոնով։ Անիում և Շիրակում իշխել են Ս․ թ–ի՝(գերիշխանությունն ընդունած Շադդադյանները, Աղձնիքում՝ Արտուխյանները, Փոքր Հայքում՝ Դանիշմանյանները։ Խլաթում հաստատվել են Շահ–ի Արմենները։ Մելիքշահ I-ի գահակալման վերջին տարիներն ընթացել են համեմատաբար խաղաղ։ Հայաստանում մասամբ վերակառուցվել են ավերված քաղաքներն ու գյուղերը, կարգի բերվել ճանապարհները։ Ս․ թ–ի միասնական տերության տրոհումից (1118) հետո Հայաստանը առնչվել է հիմնականում Իրաքի և Իկոնիայի սուլթանությունների հետ։
Հասարակական–տնտ․ և մշակութային ցածր մակարդակ ունեցող Ս․ թ–ի տիրապետության հաստատումը Հայաստանում, խիստ բացասաբար է անդրադարձել երկրի զարգացման ընթացքի վրա։ Հայ ավատատերերը զրկվել են իրենց տիրույթներից, նրանց հողերը հանձնվել են սելջուկյան վաչկատուն ցեղերին՝ որպես արոտավայր, և զինվորականներին ու պաշտոնյաներին՝ որպես իքտա, որի հետևանքով Հայաստան է մուտք գործել թուրք, տարրը։
Հայաստանի միայն որոշ մասերում իրենց գոյությունը պահպանեցին Լոռու Կյուրիկյան թագավորությունը (մինչև XII դ․ սկիզբը), Սյունիքի թագավորությունը (մինչև 1170-ը), Սասունի իշխանությունը, խաչենի իշխանությունը, Վասպուրականի Խեդենեկյանների իշխանությունը։
XII դ․ Հայաստանում ազգ․–ազատագր․ պայքար սկսվեց Ս․ թ–ի տիրապետության դեմ։ 1110-ին հայ–վրաց․ միացյալ զինված ուժերը ազատագրեցին Սամշվիլդեն, 1118-ին՝ Լոռի ամրոցը, 1123-ին՝ Ուտիքի արմ․ գավառները, երեք անգամ (1123, 1161, 1174)՝ Անին։ XII դ․ վերջին և XIII դ․ սկզբին Զաքարյանները Ա․ թ–ի տիրապետությունից վերջնականորեն ազատագրեցին Հայաստանի հս․ շրջանները (տես Զաքարյանների իշխանություն)։ Ս․ թ–ի տիրապետությունից Հայաստանի ամբողջական ազատագրման ընթացքը խափանվեց մոնղ․ արշավանքներով։
Իր կազմավորման և գոյության ընթացքում Ս․ թ–ի արշավանքներին բազմիցս հակահարված է տվել Կիլիկյան Հայաստանը։
Ս․ թ–ի սուլթանները
Մեծ Սելջուկյանների պետության՝ Տուղրիլ բեգ (1038–63), Ալփ Արսլան (1063–72), Մելիքշահ I (1072–92), Բարկիյարուք (1093–1104), Մելիքշահ II (1104–05), Մուհամմադ Տափար (1105–18), Սինջար (1118/19–57)։
Ասորիքի սուլթանության՝ Տուտուշ (1074–95), Ռիդվան (Հալեպում, 1095–1113), Դուկակ (Դամասկոսում, 1095–1104), Ալփ Արսլան Ահրաս (Հալեպում, 1113/14), Սուլթանշահ (1114–17)։
Իրաքի սուլթանության՝ Մահմուդ (1118–31), Տուղրիլ II (1131–1133), Մասուդ (1133–52), Մելիքշահ (1152–53), Մուհամմադ (1153–59), Սուլեյմանշահ (1159–61), Արսլանշահ (1162–1176), Տուղրիլ III (1176-94)։
Իկոնիայի սուլթանության՝ Սուլեյման I (1077/78–86), 1086–92-ին՝ անիշխանություն, Խլիճ Արսլան I (1092–1107), Մելիքշահ (1107–16), Մասուդ I (1116–56), Խլիճ Արսլան II (1156–92), Քեյ Խոսրով I (1192–96), Սուլեյման II (1196-1204), Խլիճ Արսլան III (1204), Քեյ Խոսրով I (1204–10, երկրորդ անգամ), Քեյ Քավուս I (1210–20), Քեյ Կուբադ I (1220–37), Քեյ Խոսրով II (1237–1245), Քեյ Քավուս II (1246–57, կառավարել է եղբայրների՝ Խլիճ Արսլան IV-ի և Քեյ Կուբադ II-ի հետ), Խլիճ Արսլան IV (1257–65), Քեյ Խոսրով III (1265–82), 1282– 1307/8-ին փոխնիփոխ կառավարել են Մասուդ II, Քեյ Կուբադ III և Մասուդ III։
Կրմանի սուլթանության՝ Կավուրդ (1041–73), Կրմանշահ (1073), Հուսեյն (1073–74), Սուլթանշահ (1074–1085), Թուրանշահ II (1085–97), Իրանշահ (1097–1101), Արսլանշահ I (1101-1141), Մուհամմադշահ I (1141–56), Տուղրիլշահ (1156–67), Բահրամշահ (1167– 1168), Արսլանշահ II (1168), Թուրանշահ (1168–74), Մուհամմադշահ II (1174–87), Մուբարակ (1187)։
ՍԵԼՍԻՆ (անգլ․ selsyn, < անգլ․ self – ինքը և հուն․ σύγκρονος– միաժամանակ, համաժամանակ), ինդուկցիոն Էլեկտրական մեքենա, որը ծառայում է որևէ սարքի կամ մեխանիզմի (օրինակ, չափիչ սարքի և մեքենայի լիսեռի)՝ միմյանց հետ մեխանիկորեն չկապված առանցքներին սինխրոն կամ համաֆազ պտույտ հաղորդելու համար (նկ․)։ Ս–ները կիրառվում են վերահսկման, կառավարման, հեռաչափման համակարգերում և հետևող համակարգերում։ Ըստ կատարվող ֆունկցիաների բնույթի տարբերում են Ս․–տվիչներ, Ս․–ընդունիչներ և դիֆերենցիալ Ս–ներ։ Հիմնականում կիրառում են գրգռման միաֆազ փաթույթով և սինխրոնացման եռաֆազ փաթույթով միաֆազ երկբևեռ Ս–ներ։ Ս–ներն աշխատում են երկու ռեժիմում՝ ինդիկատորային և տրանսֆորմատորային։ Օգտագործում են 50-ից մինչև 500 հց հաճախականության փոփոխական հոսանքի համակարգերում։
«ՍԵԼՍԿԱՅԱ ԺԻԶՆ» («Сельская жизнь», «Գյուղական կյանք»), ՍՄԿԿ Կենտկոմի օրաթերթ։ Լույս է տեսնում Մոսկվայում, 1918-ից (1918–31-ին՝ «Բեդնոտա»,