1931-ին միավորվել է 1929-ից հրատարակվող «Սոցիալիստիչեսկոյե զեմլեդելիե»-ին, և նույն անվամբ շարունակվել մինչև 1953-ը, 1953–60-ին՝ «Սելսկոյե խոզյայստվո»)։ Լուսաբանում է ՍՍՀՄ հասարակական, տնտ․ ու մշակութային կյանքը, սովետական գյուղի առօրյան, գյուղական կուսակցական կազմակերպությունների գործունեությունը։ Պրոպագանդում է գիտության նվաճումները, կոլեկտիվ ու սովետական տնտեսությունների, միջտնտ․ միավորումների առաջավոր փորձը։ «Ս․ ժ․» մեծ ուշադրություն է նվիրում արտադրության կառավարման, աշխատանքի գիտ․ կազմակերպման, գյուղատնտեսության ավտոմատացման, հողի լիարժեք օգտագործման խնդիրներին։ Անդրադառնում է գյուղի մշակութային ու կենցաղային հարցերին։ Պարբերաբար հոդվածներ ու բաժիններ է նվիրում պարենային ծրագրին, սոցիալիստական երկրներում գյուղատնտ․ գիտության ու պրակտիկայի նորություններին, միջազգային կյանքին։ Թերթը միաժամանակ տպագրվում է ՍՍՀՄ 40 քաղաքում։
Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ ՀՍՍՀ–ում «Ս․ ժ․»-ի թղթակիցն է Ա․ Հախումյանը (1967-ից)։
ՍԵԼՎԻՆՍԿԻ Իլյա (Կարլ) Լվովիչ [12(24)․ 10․1899, Սիմֆերոպոլ–22․3․1968, Մոսկվա], ռուս սովետական գրող։ Աանդամ 1941-ից։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի հասարակական գիտությունների ֆակ–ը (1923)։ Վաղ շրջանի ստեղծագործություններն ունեն փորձարարական բնույթ։ 1920-ական թթ․ 2-րդ կեսից դարձել է կոնստրուկտիվիստական (տես Կոնստրուկտիվիզմ, գրականության մեջ) գրական խմբակի ղեկավարներից։ Այս շրջանում գրած «Ուլյալաևշչինա» (1927) էպիկական պոեմում Ս․ պատկերել է քաղաքացիական պատերազմի տարիներին սովետական երիտասարդ հանրապետության պայքարը անարխիայի դեմ։ Քաղքենիության ու բյուրոկրատիզմի դեմ պայքարի, մտավորականության ու հեղափոխության թեմաներին է նվիրված «Պուշտորգ» (1928) չափածո վեպը։ 30-ական թթ․ վերջին դիմել է պատմական չափածո ողբերգության ժանրին («Ասպետ Իոհանը», 1937, «Բաբեկ», 1941)։ Հայրենական պատերազմի տարիներին ձեռնամուխ է եղել «Ռուսաստան» («Լիվոնյան պատերազմ», 1944, «Պոլտավայից Գանգուտ», 1951, «Մեծ Կիրիլը», 1957) դրամատիկական եռերգության ստեղծմանը, որտեղ Ս․ ցույց է տվել ժողովրդի որոշիչ դերը պատմության մեջ, բացահայտել ռուս մարդու ազգային բնույթը, ստեղծել Լենինի կերպարը։ Դրել է նաև «Ոտանավորի ստուդիա» (1962) գիրքը, «Օ՜, իմ պատանեկություն» (1966) ինքնակենսագրական վեպը։
Ս․ թարգմանել է Ռուդաքիի, Ֆիրդուսու, Օմար Խայամի և արլ․ այլ դասականների, ինչպես նաև՝ Հ․ Հակոբյանի, Ն․ Զարյանի, Գ․ Բորյանի, Դ․ էմինի և ուրիշների մի շարք ստեղծագործություններ։ Ս–ի գործերը թարգմանվել են օտար լեզուներով։ Պարգևատրվել է 5 շքանշանով։
ՍԵԽ (Cucumis), դդմազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Ցողունը գետնատարած–փռվող, առատ ճյուղավորվող է, 2–2,5 մ երկարության։ Տերևները խոշոր են, տերևանութներում կան բեղիկներ։ Ծաղիկները բաժանասեռ են, հանդիպում են նաև երկսեռ։ Փոշոտումը կատարվում է միջատներով։ Պտուղը բազմասերմ կեղծ հատապտուղ է, տարբեր ձևի (կլոր, ձվաձև, տափակավուն, տանձաձև, գլանաձև ևն) և մեծության (200 գ–16 կգ)։ Պտղի մակերևույթը լինում է հարթ, կողավոր, ցանցապատ, կնճռոտ ևն։ Կեղևը սպիտակ, դեղին, կանաչ, դարչնագույն, նարնջագույն ևն։ Պտղամիսը՝ սպիտակ, կանաչավուն, կարմրավարդագույն, նարնջագույն։ Ս–ի հայրենիքը Միջին և Փոքր Ասիան է։ Հայտնի են մի քանի տեսակ (տարբեր դասակարգումներում՝ 1–15)։ Մշակության մեջ առավել տարածված է սովորական կամ ցանովի Ս․ (C․ melo)։ Ջերմասեր, երաշտադիմացկուն բույս է։ Լավ է աճում 25–30°C-nuf, 15°C ջերմաստիճանային պայմաններում զարգացումը դանդաղում է, իսկ 3°–5°C–ի դեպքում բույսը մահանում է։ Մշակվում է ԱՄՆ–ում, Հնդկաստանում, Իրանում, Աֆղանստանում, Փոքր Ասիայում, Ճապոնիայում, Բալկաններում, Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում ևն, ՍՍՀՄ–ում՝ Միջին Ասիայի հանրապետություններում, Պովոլժիեում, Մոլդավիայում, Ուկրաինայում, Անդրկովկասում։ Սովորական Ս–ի պտուղը արժեքավոր և դիետիկ մթերք է, պարունակում է շաքար (16–18% և ավելի), վիտամին С (մինչև 60 մգ%), կարոտին, պեկտինային նյութեր, հանքային աղեր։ Պտուղներն օգտագործվում են թարմ, չորացրած, ինչպես նաև վերամշակված (մուրաբա, ցուկատ, մարմելադ, պովիդլո, մեղր) վիճակում։ Ոռոգման պայմաններում (Միջին Ասիա) բերքատվությունը 300–400 ց/հա, չոռոգվողում՝ (Պովոլժիե, Ուկրաինա) մինչև 200 ց/հա։ Սովորական Ս–ի սորտերը բաժանվում են հետևյալ խմբերի՝ ադաններ, խանդելյակներ, ամերիներ, կանտալուպներ, կասաբներ, զառդեր։ Միջին Ասիայի հանրապետություններում և Ղազախստանում մշակում են խանդելյակ դեղին տեղական, բոսվալդներ, Ամերի 696, Կոկչա 588, Դուլյաբի նարնջագույնը, Կոբաշ 476, Դուլյաբի կանաչ։ ՍՍՀՄ եվրոպական մասում առավել տարածված են հետևյալ սորտերը․ Նովինկա Կուբանի, Կոլխոգնիցա 749/753, Կոլխոգնիցա 593, Զիմովկա խնձորի սերմերով ևն։ Անդրկովկասում հիմնականում մշակում են տեղական սորտեր։ ՀՍՍՀ–ում մշակվող սորտերից են․ Շալախը՝ ամենավաղահաս սորտն է, հասունանում է հուլիս ամսից, բարձր բերքասու է։ Պտուղները խոշոր են, հոտավետ, ոչ քաղցր։ Միջին քաշը՝ 5–6 կգ։ Փոխադրունակությունը ցածր է։ Սնեյվազը՝ միջահաս լավագույն սորտ է։ Պտուղները միջին մեծության են՝ 2–4 կգ միջքն զանգվածով։ Փոխադրունակությունը և պահունակությունը բարձր է։ Մասիս 2-ը սելեկցիոն, միջին ուշահաս սորտ է, ստացվել է Արտաշատի շրջանի Մաւիս գյուղի տեղական Ս–երից՝ բազմապատիկ ընտրության միջոցով։ Պտուղները՝ միջին մեծության։ Փոխադրունակությունը և պահունակությունը բարձր է։ Կարմիր սեխն ստացվել է Արտաշատի շրջանի Մասիս գյուղի տեղական Ս–երից՝ անհատական ընտրության միջոցով։ Պտուղները միջին մեծության են՝ 2,5-3 կգ։ Միջահաս սորտ է։ Բերքատվությունը բարձր (180–200 ց/հա)։ Փոխադրունակությունը՝ միջակ։
ՍԵԿԱՄ (SECAM, կազմվել է ֆրանս․ systѐme sѐquentiel couleurs á mѐmoire արտահայտության սկզբնատառերից, նշանակում է՝ գունավոր հեռուստատեսության հիշող սարքով հաջորդական համակարգ), գունավոր հեռուստատեսության համակարգ, որը համատեղվում է սև–սպիտակ համակարգի հետ և գունավոր հեռուստատեսության մյուս համակարգերից տարբերվում է պայծառության ազդանշանի անընդհատ հաղորդման դեպքում երկու գունատարբեր ազդանշանների հերթագայող (հաջորդական) հաղորդումով։ Ս․ համակարգի սկզբնական տարբերակն առաջարկել է ֆրանսիացի գյուտարար Անրի դը ֆրանսը, 1958-ին։ Այն ընկած է Ֆրանսիայի ու ՍՍՀՄ գունավոր հեռուստատեսության համակարգի հիմքում։
ՍԵԿԱՆՍ [լատ․ secans, այստեղ՝ հատող, <scare – կտրել, հատել], տես Եռանկյունաչափական ֆունկցիաներ։
ՍԵԿԻ Ակիկո (1899–1973), ճապոնացի երգչուհի (սոպրանո), խմբավար և հասարակական գործիչ։ 1921-ին ավարտել է Տոկիոյի կոնսերվատորիան, հանդես եկել որպես երգչուհի, մասնակցել մշակույթը՝ ժողովրդին շարժմանը։ 1948-ին կազմակերպել է Տոկիոյի Կենար, երգչախումբը («ճապոնիայի երգող ձայները»), որը ճապոնիայում սկիզբ է դրել մասսայական ինքնագործ երգչախմբերի հակամիլիտարիստական շարժմանը։ Ս․ ճապոնիայում սովետական երգը մասսայականացնողներից է։ 1964-ին Կենար, երգչախմբի հետ հանդես է եկել ՍՍՀՄ–ում։ Եղել է ճապոնա–սովետական բարեկամության ակտիվ կողմնակից։ «ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար» միջազգային լենինյան մրցանակ (1955)։
ՍԵԿՈՅԱՆ Անահիտ (Աննա) Վաղարշակի (ծն․ 14․12․1922, Երևան), հայ սովետական գրող։ Ավարտել է Գ․ Սունդուկյանի անվ․ թատրոնին կից ստուդիան (1946)։ 1946–1949-ին եղել է նույն թատրոնի դերասանուհի։ 1948-ին հրատարակվել է նրա