առաջին երկը՝ «Արտիստը», որին հաջորդել է «Նովելներ» (1951) ժողովածուն։ Ս․ ճանաչվել է «Ոսկե վազերի մեջ» (1958) ծավալուն վեպով, որի հիմքում ընկած է 50-ական թթ․ կոլտնտեսությունների խոշորացման և ապախոշորացման խնդիրը։ Հետագայում լույս են տեսել գյուղի կյանքը պատկերող «Գարունը ձյան տակ» (1964) և հանրապետության էլեկտրիֆիկացման թեմային նվիրված «Եթե Որոտանը խոսեր» (1970) վեպերը։ «Հյուսիսային պողոտա» (1981) վեպի հերոսները ճարտ-ներ են, արվեստագետներ, շինարարներ, որոնք ձգտում են պահպանել Երևանի՝ դարերից եկող ազգային նկարագիրը։ Ս․ հեղինակ է շատ պատմվածքների, բազմաբնույթ ակնարկների ու հոդվածների։ Գրել է նաև մանուկների համար («Ատամնաբույժ Գրիգորը», «Սեխը վանկերի բաժանվեց» ևն)։
ՍԵԿՈՅԱՆ Վազրիկ Մեխակի (1․4․1909, Իգդիր), հայ սովետական հիդրոշինարար։ ՀՍՍՀ վաստ․ շինարար (1960)։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45) մասնակից։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ավարտել է Ադրբեջանի գյուղատնտ․ ինստ–ը (1934)։ 1943–50-ին եղել է Հայկ․ ՍՍՀ գյուղական և կոլտնտեսային շինարարության վարչության պետ, 1950–54-ին՝ Երևսաի քաղսովետի գործկոմի նախագահ, 1955–1965-ին՝ «Հայհիդրոէներգոշին» վարչության պետ, 1965–73-ին Հայկ․ ՍՍՀ շինանյութերի արդյունաբերության մինիստր։ 1980-ից Սևան–Հրազդան կասկադի ջրամբարների և Արփա–Սևան թունելի շահագործման վարչության պետն է։ Ս–ի մասնակցությամբ ու ղեկավարությամբ է իրականացվել Հայկ․ ՍՍՀ Վարդենիսի շրջանի Մեծ Մազրայի 28 կմ երկարությսմբ ջրանցքի նախագծի մշակումը և կառուցումը։ Ղեկավարել է Որոտանի, Սևան–Հրազդան կասկադների հիդրոհանգույցների, ինչպես նաև Երևանի, Հրազդսնի ջերմաէլեկտրակենտրոնների, Արփա–Աևան թունելի շինարարությունը։ Ընտրվել է ՀԿԿ ԿԿ անդամ (1952–74), ՀԿԿ ԿՎՀ անդամ (1958-66), ՀՍՍՀ IV-IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի 2. Ժողովուրդների բարեկամության շքանշաններով։
ՍԵԿՏՐ մաթեմատիկայում (ուշ, լատ․ sector, < լատ․ secare-կտրել, հատել), 1․ Ս․ հարթ պատկերի. պատկերի մաս, որը սահմանափակված է պատկերի որևէ ներքին կետից ելնող երկու ճառագայթներով և պատկերի եզրագծի աղեղով։ Օրինակ՝ շրջանի Ս․ (շրջանային սեկտոր) շրջանի երկու շառավիղներով և դրանց ծայրերը միացնող շրջանային աղեղով սահմանափակված պատկերն է։ Շրջանային Ս–ի մակերեսը հավասար է կամ Հ օԵՍ որտեղ 1-ը Ս–ի աղեղի երկարությունն է, a-ն համապատասխան կենտրոնական անկյան մեծությունը՝ արտահայտված աստիճաններով, r-ը՝ շրջանի շառավիղը։ 2․ Ս․ տարածական պատկերի (մարմնի), մարմնի մաս, որը սահմանափակված է մարմնի ներսում գագաթ ունեցող կոնական մակերևույթով և մարմնի մակերևույթից այդ կոնական մակերեվույթով կտրված մասով։ Տես նաև Գնդային սեկտոր։
ՍԵԿՏՈՈՐԱՅԻՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ, սևեռված Օ կետից՝ շարժվող կետին տարած շառավիղ վեկտորի գծած մակերեսի աճի արագությունը բնութագրող մեծություն (նկ․)։ v0=^n՜ » որտեղ dt-ն այն տարրական ժամանակահատվածն է, որի ըն– թացքում մակերեսը ստանում է da աճ։ Կետի v արագության հետ Ա․ ա․ կապված է va=v-h/2 առնչությամբ, որտեղ հ–ը Օ կենտրոնից v վեկտորի ուղղությանը տա– րած ուղղահայացի երկարությունն է։ Այ– սինքն Ա․ ա․ հավասար է Օ կենտրոնի նկատմամբ արագության վեկտորի մո– մենտի կեսին։ Հարթ կորով կետի շարժ– ման դեպքում va= •–- r2d(p/dt, որտեղ r-ը ն․ cp-Xi կեաի բևեռային կոորդինաա– ներն են։ Ս․ ա–յան ածանցյալն ըստ ժամա– նակի կոչվում է կետի wa ս և կ տ ո ր ա– յին արագացում․ wa=[rw]/2, որ– > տեղ w-ն կետի արագացումն է։ Ս․ ա․ հաս– կացությունը կարևոր դեր է խաղում կենտրոնական ուժի ազդեցությամբ կետի շարժումն ուսումնասիրելիս։ Ս ԵԿ Ր ԵՏԻՆ (< լատ․ secretio – անջա– տում, արտազատում), մարդու և ողնաշա– րավոր կենդանիների հորմոն, արտադըր– վում է բարակ աղիքների լորձաթաղանթի բջիջներում և խթանում ենթաստամոքսա– յին գեղձի հյութազատությունը։ Հայտնա– բերել են անգլ․ ֆիզիոլոգներ Ու․ Բեյլիսը և է․ Սաարւինգը (1902)։ Քիմ․ բնույթով Ս․ 27 ամինաթթվային մնացորդներից կազմը– ված պոլիպեպտիդ է, որոնցից 14-ն ունեն նույն հաջորդականությունը, ինչ գսուկա– գոսում։ Գոյանում է ոչ ակտիվ՝ պրոսեկրե– տին ձևով, ապա ստամոքսահյութի աղա– թթվի ազդեցությամբ՝ ակտիվանում։ Ներ– ծծվելով արյան մեջ՝ Ս․ հասնում է ենթա– ստամոքսային գեղձին և ուժեղացնում հյու– թազատությունը, սակայն չի ազդում ֆեր– մենտների առաջացման վրա։ Տասներկու– մատնյա աղիքի լորձաթաղանթից ստաց– վել էպանկրեոզիմին նյութը, որը խթանում է ֆերմենտների գոյացումը։ Ս․ ստացվում է նաև արհեստական քիմ․ սին– թեզով։
ՍԵԿՐԵՑԻԱՆԵՐ, կլորավուն միներալա– յին գոյացություններ, առաջանում են ապարների խոռոչները բյուրեղային կամ կոլոիդ նյութով լցվելու հետևանքով և ապարներից տարբերվում են իրենց բա– ղադրությամբ։ Ս–ի բնորոշ առանձնահատ– կությունը միներալային նյութի հաջոր– դական համակենտրոն շերտիկների առա– ջացումն է խոռոչի պատերից դեպի կենտ– րոն։ Առանձին շերտիկներ միմյանցից տարբերվում են գույնով կամ կազմու– թյամբ։ Փոքր դատարկությունները սովո– րաբար լրիվ լցվում են միներալային նյու– թով։ Ս–ի կենտրոնական մասը երբեմն լցվում է ճառագայթաձև թելավոր մինե– րալային գոյացություններով։ ․ Խոշոր դա– տարկությունների կենտրոնում հաճախ դիտվում է խոռոչ, որի պատերը զբաղված են բյուրեղաբույլերով կամ մակահոսման առաջացումներով։ Մանր Ս․ (մինչև 10 մմ հատվածքով) կոչվում են նշաքարեր, իսկ խոշորները՝ ժ և ո դ ն և ր։ Ս․ սովո– րաբար առաջանում են հիդրոթերմալ կամ հիպերգեն պրոցեսների հետևանքով։
ՍԵԿՈՒՆԴԱ (լատ․ secundus – երկրորդ), դիատոնիկ շարքում (տես Դիաաոնիկա) որևէ աստիճանի և նրանից հաշված երկ– րորդ աստիճանի հարաբերակցությունը։ Տես նաև Ինաերվաչ։
ՍԵՂԱՆ, զոհասեղան, սրբազան զոհարան։ Կավից, քարից, մետաղից, թիթեղապատ փայտից պատրաստած Ս․ հնում զետեղել են հեթանոս, տաճարնե– րում, հրապարակներում, պուրակներում, ննջեցյալների (գլխավորապես՝ հերոսնե– րի) շիրիմներին, ջրերի ակունքների մոտ և այլ նվիրական տեղերում, դրանց վրա կատարել զոհաբերություններ։ Քրիստո– նեությունը, Ս․ զետեղելով մատուռներում ու եկեղեցիների խորաններում, դրա վրա կատարել է հաղորդության խորհուրդը։ Հավատացյալներին բաժանելով Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը խորհըր– դանշող հացն ու գինին, եկեղեցին այդ ծեսով հնագույն արյունոտ զոհաբերու– թյունները վերափոխել է անարյուն զոհա– բերությամբ։ Եկեղեցականները Ս․ օգտա– գործում են նաև սրբության, կրոն, հա– վատի, եկեղեցու խորհրդանշան իմաստով։ Միջին դարերում, հատկապես Վերա– ծեն դի դարաշրջանում, անտիկ ավան– դույթների հետևությամբ՝ Ս․ գեղազար– դել են զանազան պատկերներով ու քան– դակներով, պատել ազնիվ մետաղներով ու թանկարժեք քարերով։
ՍԵՂԱՆ մաթեմատիկայում, քա– ռանկյուն, որի երկու կողմերը զուգահեռ են, իսկ մյուս երկուսը՝ ոչ։ Զուգահեռ կողմերը կոչվում են Ս–ի հիմքեր, իսկ ոչ զուգահեռ կողմերը՝ Ս–ի ս ր ու ն ք– ներ (կողմնային կողմեր)։ Հավասար սրունքներ ունեցող Ս․ կոչվում էհավասարասրուն Ս․։ Եթե Ս–ի սրունքներից մեկը ուղղահայաց է հիմքե– րին, ապա Ս․ կոչվում էուղղանկյուն Ս․։ Ս–ի սրունքների միջնակետերը միաց– նող հատվածը (Ս–ի միջին գիծ) զու– գահեռ է Ս–ի հիմքերին և հավասար նրանց