Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/278

Այս էջը սրբագրված է

Ս․ թ–ով զբաղվել է ավելի քան 3 մլն մարդ (շուրջ 110 հզ․ սեկցիա՝ ֆիզկուլտուրային կոլեկտիվներում)։ Համամիութենական աոաջին մրցումները տեղի են ունեցել 1950-ին, Մոսկվայում։ Նույն տարում էլ ստեղծվել է Ս․ թ–ի համամիութենական սեկցիան (1954-ից ԻՏՏՖ–ի կազմում է, Խաղում է Ռ․ Պււ– ղոսովան 1959-ին դարձել է ֆեդերացիա)։ Եվրոպա– յի առաջնություններին ՍՍՀՄ մարզիկ– ները մասնակցում են 1958-ից, աշխարհի առաջնություններին՝ 1961-ից։ ՀՍՍՀ–ում Ս․ թ–ի առաջին խմբակները ստեղծվել են 1950-ին։ Հանրապետական ֆեդերացիսն հիմնվել է 1952-ին։ Հայ մարզիկները համամիութենական մրցումներին մաս– նակցում են 1950-ից։ ՍՍՀՄ առաջին չեմ– պիոնատում (1951) Հ․ Հակոբյանը գրավել է առաջին տեղը տղամարդկանց մենա– խաղերում և խառը զուգախաղում։ ՀՍՍՀ հավաքականը դարձել է ՍՍՀՄ ժողովում– ների VIII սպարտակիադայի չեմպիոն (1983)։ Հայ մարզիկներից համամիութե– նական և միջազգային ասպարեզներււմ առավել հաջող հանդես են եկել Մ․ Զա– խարյանը (1954, 1956-ին՝ ՍՍՀՄ չեմ– պիոն), Դ․ Վարդանյանը (1965-ին4 պա– տանիների Եվրոպայի և ՍՍՀՄ բս զ– £»կի ,tft․ ՊողոսովաՆ լ աշխար– հի 1969-ի սասանության (թիմային) հս ղ– թող, ՍՍՀՄ բազմակի չեմպիոն], է․ Ան– տոնյանը [1974, 1976-ին՝ Եվրոպայի չէ մ– պիոն (թիմային), 1976-ին՝ ՍՍՀՄ բա– ցարձակ չեմպիոն, 1975-ի աշխարհի առաջ– նության արծաթե մրցանակակիր], P․ Բու ռ– նազյանը (1974-ին՝ պատանիների Եվ[ ո– պայի, 1975, 1979-ին՝ ՍՍՀՄ չեմպիո՚ւ), Ն․ Անտոնյանը (1977-ին՝ Եվրոպայի չէ մ– պիոն, 1981-ի աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր, 1983–84-[ւն ՍՍՀՄ չեմպիոն՝ զուգախաղում), Ա․ Զա– խարյանը (ՍՍՀՄ չեմպիոն, 1979–80-ին՝ զուգախաղերում, 1984-ին՝ մենախաղուք)։ ՍՍՀՄ գավաթի խաղարկության մրցում– ներում հաղթել են․ «Սպարտակ» (կանանց, 1972), «Դինամո» (տղամարդկանց, 1973), «Դինամո» (կանանց, 1982) Հայաստանի ԿՄԸ թիմերը։ Հայաստանի տղաների թիմը հաղթել է 1968-ի Համամիութենական 1-ին երիտասարդական խաղերում։ ՀՍՍՀ–ում գործում է Ս․ թ–ի մասնագիտացված ՄՊՄԴ (1969-ից, Երեան)։ Հանրապետությունում Ս․ թ–ով զբաղվում է ավելի քան 42 1ւզ․ մարդ (1984)։ Բ․ Եսայ սն

ՍԵՂԱՆՆԵՐԻ ԲԱՆԱՁԵՎ, տես Մոտավոր ի նաեգրոսէ։

ՍԵՂԱՆՔ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, էրզրումի վիլայեթի Քղի գավառում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ մոտ 120 հայ բնակիչ (17 տուն)։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անաս– նապահությամբ, արհեստներով։ Բնակիչ– ները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՍԵՂՄԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ծավալային առաձգական ու թյ ու ն, նյութի՝ արտաքին բազմակողմանի ճնշման ազ– դեցությամբ ծավալը դարձելիորեն փո– խելու հատկություն։ Ս–յամբ օժտված են բոլոր նյութերը։ Եթե նյութը սեղմման ըն– թացքում քիմ․, կառուցվածքային և այլ փոփոխությունների չի ենթարկվում, ապա արտաքին ճնշման սկզբնական արժեքը վերականգնելիս սկզբնական ծավալը վե– րականգնվում է։ ճնշման ոչ մեծ փոփո– Av խությունների դեպքում ծավալի – հա– րաբերական փոփոխությունը համեմատա– կան է ճնշման Др փոփոխությանը։ Որպես Ս–յան չափ ընդունում են թ=– մեծությունը, որը կոչվում է Ս–յան գործա– կից։tK=Vptկոչվում է ծավալային առաձգական ու թյան մոդուլ (տես ՍոդուԼներ առաձգականության)։ Ս․ անմիջականորեն որոշում են ճնշման տակ մարմինների ծավալի փոփոխությամբ, ձայնագիտական չափումների, ճնշման տակ բյուրեղային ցանցի պարամետրերի չափումների հիման վրա։ Գազերի (գո– լորշիների), հեղուկների և պինդ մարմին– ների Ս․ իմանալն անհրաժեշտ է ջերմա– յին մեքենաների աշխատանքի, քիմիա– տեխնոլոգիական պրոցեսների, ինչպես նաև մեծ արագություններով շարժման դեպքում առաջացող ասրո– U հիդրոդինա– միկական երևույթների հաշվարկի հա– մար։

ՍԵՂՄԻՐԱՆ, կորսետ (ֆրանս․ cor– set, < corps – մարմին), լայն գոտի, որը պիրկ գրկում է կրծքավանդակը և գոտկա– տեղը։ Կանանց հանդերձանքի պարագա։ Բ ժ շ կ ու թ յ ա ն մեջ կիրառում են о ր– թ ո պ և դ ի կ Ս․՝ ողնաշարի ծռումների և վնասվածքների դեպքում։ Նախատես– ված է ողնաշարի շարժումները սահմանա– փակելու (սևեռող Ս․), բեռնվածությունը թեթևացնելու (բեռնաթափող Ս․), ինչպես նաև ձևախախտումները շտկելու (շտկող Ս․) համար։ Ս․ լինում է կոշտ, կիսակոշտ և փափուկ–առաձգական։ Պատրաստում են կաշվից, ժելատինային սոսնձից, ալ– յումինից, մետաղյա կամ պլաստմասսայե բեկակալներով գործվածքից։ Ս․ մշտա– պես կրում են միայն բժշկի խորհրդով։

ՍԵՂՄՈՒՄ, տես Ձգում և սեղմում։ ՍԵՄ (եբր․ Sem – անուն, փառք, հուն․ £դ|ւ), ըստ հինկտակարանային ավան– դության՝ Նոյի ավագ որդին, սեմական Լեզուներով խոսող մի շարք ցեղերի ու ժողովուրդների նախնին։ Ավանդազրույց– ներում ներկայացվում է որպես մարգարե ու քահանա, որը համաշխարհային ջրհե– ղեղից հետո հոր հետ վիրավոր առյու– ծին զոհաբերել է աստծուն։ Մեծ հրեշտա– կապետ Ռափայելը Մ–ին իբր պարգևել է «Ապաքինման գիրքը», որով հետագայում առաջնորդվել են բոլոր ժողովուրդների բժիշկները։ Ըստ այլ ավանդազրույցի՝ Ս–ի սերնդից պիտի ծնվեր մեսիան և փառավորեր աստծո անունը։ ՍԵՄՍ (1910–1940), հայ գրող, խմբագիր։ Տես Աթմաճյան Գ․ Մ․։

ՍԵՄԱԼ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասնո գավառի Առա– ջավոր գավառակում։ 1909-ին ուներ 798 (70 տուն) հայ բնակիչ։ Համանուն գետի ջրերով ոռոգվող փոքրիկ հողակտորնե– րում մշակում էին հացահատիկ, շրջակա արոտատեղիներում զբաղվում խաշնա– րածությամբ։ Գյուղը կարևոր դեր է խա– ղացել թուրք, բռնապետության դեմ Սա– սունի հայերի ազատագր․ պայքարում։ 1894-ին թուրք, հրոսակների ձեռքով զոհ– վել են 120, իսկ 1904-ին՝ մոտ 220 սեմալ– ցիներ։ 1915-ին՝ Մեծ եղեռնի ժամանակ, Մ–ի բնակիչները դիմել են ինքնապաշտ– պանության, տվել նոր զոհեր։ Փրկված– ներն ապաստանել են Արևելյան Հայաս– տանում։

ՍԵՄԱԿԱՆ ԼԵ&ՈՒՆԵՐ, սեմա–քամյան (տես Սեմա–քամյան Լեզուներ) կամ աֆ– րասիական լեզվաընտանիքի ճյուղերից մեկը։ Տարածված են արաբ, երկրներում (Իրաք, Քուվեյթ, Պարսկական ծոցի հվ․ ափի պետությունները, Եմենի ժող․ Դե– մոկրատ․ Հանրապետություն, Եմենի Արաբ․ Հանրապետություն, Սաուդյան Արաբիա, Հորդանան, Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Լիբիա, Թունիս, Ալժիր, Մա– րոկկո, Մավրիտանիա, Սուդան), Իսրա– յելում, Մալթայում, Չաղում, Կենտր․ Աֆ– րիկյան Հանրապետությունում, Եթովպիա– յում։ Ս․ լ–ի առանձին օջախներ կան Հվ․ Աֆրիկայում, Նիգերում, ԱՄՆ–ում, Իրա– նում, ՍՍՀՄ–ում։ Խոսողների թիվը՝ ավե– լի քան 120 մլն (1980)։ Ս․ լ․ տրոհվում են հետևյալ խմբերի՝ Հս․ շրջագծային կամ արևելյան (աքքադերեն՝ աս– սուրական և բաբելոնական բարբառնե– րով), հս․ կենտրոնական կամ հ u․-ui ր և մ տ յ ա ն [կենդանի լեզուներ՝ իվրիտերեն և նոր արամեերեն բարբառ– ները, այդ թվում՝ նոր սիրիերենը, մե– ռած լեզուներ՝ ամորեերենը, քանաներե– նը, ուգարիտերենը, փյունիկերեն–բու– նիերենը, հին հրեերենը (իվրիտերենի առավել հին ձևը) և արամեական բար– բառները (հին արամեերեն, կայսերական արամեերեն, բաբելաթալմուտերեն ևն)], հվ․ կենտրոնական (արաբ․՝ խիստ տարբերակված բազմաթիվ բար– բառներով, մալթերեն), հ վ․ շ ր ջ ա գ ը– ծ ա յ ի ն (կենդանի լեզուներ՝ մեհրի, շահրի, սոքոտրի և Հվ․ Արաբիայի ու Սո– քոտրա կղզու մի քանի փոքր լեզուներ, տիգրե, տիգաի կամ տիգրինիա, ամհա– րերեն, արգոբբա, հաֆաթ, մեռած լեզու– ներ՝ մինեերեն, սաբեերեն, քաթաբանե– րեն, եթովպերեն կամ գեեզ)։ Հվ․ կենտրո– նական և հվ․ շրջագծային խմբերը հաճախ միացվում են մեկ՝ հվ․ խմբի մեջ։ Ս․ լ–ի հնագույն գրավոր հուշարձաննե– րը Իրաքի սեպագիր արձանագրություն– ները և Պաղեստինի տեղանուններն են․ վերջինները պահպանվել են եգիպտ․ ար–