Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/280

Այս էջը սրբագրված է

ՍԵՄԱՖՈՐ (ֆրանս․ semaphore, *< հան․ алда–նշան և cpopoc;–կրող, տանող), ազդանշանային հարմարանք։ 1․ երկաթուղային Ս․ տեղադրվում է ինքնալոկավորում չունեցող երկաթուղիներում։ ունի կայմի ձև, որի վրա տեղադրված են շարժական թևեր և դրանց դիրքը փոխող հաղորդակ։ Թևերի այս կամ այն դիրքը լոկոմոտիվի մեքենավարին նախագգուշացնում է երթևեկության արգելման, թույլատրման և արագության փոփոխության մասին։ Վատ տեսանելիության պայմաններում (մթություն, մառախուղ, ձյուն, անձրև) Ս–ի ցուցմունքները լրացվում են ազդանշանային լույսերով։ 2․ Ծովային (գետային) Ս․ ափին տեղադրվող կայմ է, որի ազդանշանները թույ– լատրում են կամ արգելում նավերի երթեվեկությունը։ Գիշերը կայմի վրայի նշանները փոխարինում են լույսերով։ Տես նաև Լուսազդանիշ, Երկաթուղային ազդանշանում, Ծովային ազդանշանում։

ՍԵՄԵՐՃՏԱՆ Մնացական, Զեյթունցի (1840, Զեյթուն –1914, Երուսաղեմ), արևմտահայ հասարակական–քաղաքական գործիչ։ Ավարտել է ծննդավայրի Կեդր․ վարժարանը, զբաղվել ուսուցչությամբ։ Մասնակցել է Զեյթունի 1862-ի ապստամբությանը։ 1862-ի հոկտեմբերին, Տեր–Հակոբ քահանայի հետ, մեծ դժվարությամբ հասել է Կ․ Պոլիս, տեղեկություններ հաղորդել զեյթունցիների հե– րոսամարտի մասին, կազմակերպել հանգանակություն նրանց օգտին։ 1895- ին, Ադանայում Ս–ին ձերբակալել են թուրք իշխանությունները։ Ցոթամսյա բանտարկությունից հետո անցել է Կիպրոս, Ալւքսանդրիա, այնուհետև՝ ժնև։ 1908-ի եիտթուրք․ հեղաշրջումից հեաո վերադարձել է Զեյթուն, ապա դարձյալ հեռացել։ Ապրել է Կոնստանցայում և բուխխարեստում։ Ս–ի «Զեյթունի անցյալեն և ներկայեն» աշխատությունը (մաս 1--2, 1900–03) նվիրված է Զեյթունի պատմությանը՝ հին շրջանից մինչև XIX դ․ վերջը։ Դիրքն արժեքավոր տվյալներ է պարունակում Զեյթունի աշխարհագր․ միջավայրի, կենդանական աշխարհի, բնակչության զբաղմունքների, կրթական գործի, եկեղեցիների մասին։ Առանձնահատուկ ուշադրություն է նվիրված հայ լեռնականների ազատագր․ պայքարին։ Երկ․ Հրացանակիր քահանան և լեոան քարոզիչը, ԿՊ, 1910 ։ ․ Պողոսյան

ՍԵՄԵՐՋՅԱՆ Հայկ Հակոբի (ծն․ 18․6․1910, Թիֆլիս), հայ սովետական ինժներ–մեխանիկ։ Տեխ․ գիտ․ դ–ր (1966)։ ԱՄԿԿ անդամ 1932-ից։ Ավարտել է Բաումանի անվ․ մեխանիկա–մեքենաշինական ինստ-ը (1937)։ 1937-ից աշխատում Է ՍՍՀՄ ԳԱ բարձր ճնշումների ֆիզիկայի ինստ–ում, 1968-ից՝ բաժնի վարիչ։ Աշխատությունները վերաբերում են պինդ մարմնի ֆիզիկային, բարձր ճնշումների և ջեր– մաստիճանների պայմաններում կոմպոզիցիոն նյութերի և շինվածքների ստեղծմանը։ Ս–ի ղեկավարությամբ ստեղծվել Է գիտահետազոտական համալիր՝ գերհզոր հիդրավլիկական մամլիչի բազայի վրա (միակը պինդ մարմնի ֆիզիկայի բնագավառում գիտական աշխատանքներ կատարերու համար)։ Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխա տանքային կարմիր դրոշի շքանշաններով; Երկ․ О диффузионном механизме каталитического превращения углеродсодержащих материалов в алмазе при высоких давлениях, «Доклады АН СССР», т․ 266, № 1, 1982 (саовтор Кузин Н․ Н․)․

«ՍԵՄԻԲՈՅԱՐՇՁԻՆԱ», կառավարություն Ռուսաստանում, որը կազմվել է 1610-ին՝ ցար Վասիլի Շույսկուն գահընկեց անելուց հետո։ «Ս․»-ի մեջ մտել են Բոյարական դումայի այն անդամները, որոնք այդ ժամանակ Մոսկվայում Էին։ «Ս․»-ի առաջին որոշումներից մեկը ցարին ռուս, տոհմերի ներկայացուցիչներից չընտրելն Էր։ «Ս․» 1610-ի օգոստ․ 17(27)-ին պայմանագիր կնքեց Մոսկվայի մոտ գտնվող լեհերի հետ, որով ռուս, ցար էր ճանաչվում լեհ․ թագավոր Սիգիզմունդ III-ի որդի Վլադիսլավը։ <Ս․», վախենալով մոսկվացիների ելույթից և չվստահելով ռուս, զորքերին, դիմեց դավաճանության․ 1610-ի սեպտ․ լույս 21-ի գիշերը թույլ տվեց Մոսկվա մտնելու լեհ․ զորքերին։ «Ս․» տապալվեց, երբ ժող․ աշխարհազորը Մինինի ևՊոժարսկու գլխավորությամբ ազատագրեց Մոսկվան։

ՍԵՄԻՆԱՐ (<լատ․ seminarium – տընկարան, փոխաբերական՝ դպրոց), ուս․ գործնական պարապմունքների հիմնական տեսակներից, որի ժամանակ քննարկվում են սովորողների ուս․ հետազոտությունների արդյունքները՝ հաղորդումները, զեկուցումները, ռեֆերատները։ Նպաստում է հաջորդական կուրսի և կարևոր թեմաների ուսումնասիրմանը։ Լինում է նաև հետազոտական բնույթի։ Ուսուցման սեմինարիական ձևը ծագել է հին հուն, և հռոմ․ դպրոցներում, որտեղ սովորողների զեկույցները զուգակցվել են դասավանդողների բանավեճերի, մեկնաբանությունների և եզրահանգումների հետ։ Ս–ները հետագա զարգացում են ապրել Արմ․ Եվրոպայի համալսարաններում, XIX դ․ սկզբից՝ ռուս, համալսարանների մի քանի ամբիոններում։ Սովետական բարձրագույն դպրոցում Ս․ նախատեսվում է այս կամ այն առարկան խորապես ուսումնասիրելու համար։ Լայնորեն կիրառվում է նաև քաղ․ լուսավորության համակարգում։

ՍԵՄԻՆԱՐԻԱ (< լատ․ seminarium – օջախ, օրրան, փոխաբերական իմաստով՝ դպրոց), որոշ հատուկ միջնակարգ ուսումնական հաստատությունների անվանում։ Ս․ են կոչվում նաև քրիստոնեության միջ նակարգ հոգևոր ուսումնական հաստատությունները։ Մինչհեղափոխական Ռուսաստանում և մի քանի այլ երկրներում տարրական դպրոցի ուսուցիչներ պատրաստող մանկավարժական ուս․ հաստա– տությունները կոչվել են Ս․։

ՍԵՄԻՈՏԻԿԱ (< հուն, σημείον – նշան, հատկանիշ), նշանգիտություն, գիտակարգ, որն ուսումնասիրում է նշանային համակարգերի ներքին կառուցվածքը, գոյացումը, զարգացումը և տեղն ու դերը մշակույթում։ Ս–ի հիմնական հասկացությունը նշանն Է՝ լայն առումով, ցանկացած առարկա կամ երևույթ, որը նշանակում է մի այլ առարկա (առարկաների բազմություն) և արտահայտում որոշակի իմաստ, նշաններ են բնական և արհեստական լեզուների միավորները (բառ, բանաձև ևն), կրոն, ու քաղաքացիական արարողությունները, մարդկային վարքի երևույթները են։ Նշան հասկացության մեջ ընդհանրացնելով լեզվական և արտալեզվային (սակայն լեզվանման) երե- վույթներ, Ս․ կոնկրետ հետազոտություններում ուղենիշ է ընդունում Լեզվաբանությունը՝ որպես մեթոդաբանական առումով առավել զարգացած գիտություն։ Դրանից ելնելով՝ որոշ հեղինակներ (Ռ․ Բարթ, Ի․ Ի․ Ռևզին) Ս․ բնորոշել են որպես լեզվաբանական մեթոդների տարածում արտալեգվային իրականության ոլորտում։ Այսպիսի ըմբռնումը սկիզբ է առնում Ֆ․ դը Սոսյուրից, որն առանձնացնում էր մի շարք նշան՞ային համակարգեր (օրինակ, Մորզեի այբուբենը, ծովային դրոշակներով ազդանշանները են), որոնք լեզվի հետ կազմում են սեմիոլոգիայի (ֆրանս․ semiologie) առարկան։ Ս–ի ստեղծման փորձ է կատարել Չ․ Ս․ Պիրսը, տալով նշանների բարդ դասակարգում։ Ս–ի շատ գաղափարներ ծագել են 1910–20-ական թթ․ սիգնիֆիկայի (< լատ․ significare – նշան անել) շրջանակներում՝ ուղղություն, որն ուսումնասիրում է գիտությունը և մշակույթի այլ բնագավառները որպես հաղորդակցման ձևեր։ 1930-ական թթ․ վերջին բիհեիորիստական հոգեբանության և պոզիտիվիստական մեթոդաբանության հիման վրա Չ․ Վ․Մորիսը վերածնել և զարգացրել է Պիրսի գաղափարները, տվել մինչև այժմ ընդունված Ս–ի բաժանումը երեք հիմնական ճյուղի՝ իմաստաբանություն, շարահյուսություն [սինտակտիկա՝ հետազոտում է նշանների ձևական փոխհարաբերությունները նշանակությունից անկախ, հատուկ դեր են կատարում ձևական (տրամաբանական–մաթ․) մեթոդները], պրագմատիկա (սոցիոլոգիական, սոցիալ–հոգեբանական, մշակութաբանական և այլ կտրվածքներով հետազոտում է նշանների և նշանային համակարգերի նկատմամբ դրանք ստեղծող և օգտագործող սուբյեկտի վերաբերմունքը)։ Սկզբնական շրջանում սահմանափակված լինելով միայն նշանի ուսումնասիրությամբ, այժմ Ս․ վերաճել է նշանային համակարգերը հետազոտող գիտության։ Նշանային համակարգերի քննության ստատիկական բնույթը հետզհետե փոխարինվում է դրանց ֆունկցիոնալ դինամիկական վերլուծությամբ, որի մեթոդաբանական հիմքը մշակույթի երկխոսական բնույթի (Մ․ Մ․ Բախտին) և <ռեֆլեքսիվ» խաղերի (Վ․ Ա․ Լեֆևր) գաղափարների մեջ Է։ Հրավիրվել է Ս–ի հարցերին նվիրված միջազգային երկու կոնգրես (1973, Միլան, 1979, Վիեննա), հրատարակվում են մասնագիտական պարբերականներ։ Ս–ի զարգացման գործում մեծ ներդրում ունեն սովետական մասնագետները (Յու․ Մ․ Լոտման, Վ․ Վ․ Իվանով, Վ․ Ն․ Տոպորով