Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/281

Այս էջը սրբագրման կարիք չունի

ե ուրիշներ), որոնք, ըսա ավանդական դարձած կոնֆերանսների անցկացման և հիմնական աշխատությունների հրատա– րակման տեղի, միավորվում են, այսպես կոչված, «Տարտուի դպրոց»-ում։ Դպրոցն արծարծում է իրականության մոդելավոր– ման մեջ լեզվի առաջնայնության գաղա– փարը․ լեզվի վրա են հենվում կամ նրան կարող են հանգեցվել մշակույթի տարբեր բնագավառները, որոնք լեզվի համեմատ երկրորդային համակարգեր, են։ Ս–ի և դրա փիլ․ հարցերին վերաբերող հետա– զոտություններ են կատարվում նաև Հա– յաստանում։ Երեանում հրավիրվել են Ս–ի և հաղորդակցման պրոբլեմներին նվիրված հանրապետական (1977) և ան– դըրկովկասյան (1978, 1982) գիտ․ կոն– ֆերանսներ։ Գրկ․ Ա թ ա յ ա ն է․ Ռ․, Լեզվական աշ– խարհի ներքին կերպավորումը և արտաքին վերաբերությունը, Ե․, 1981։ Абрамян Л․ А․, Гносеологические проблемы теории знаков, Е․, 1965; Степанов Ю․ С․, Семиотика, М․, 1971; Вартазарян С․ Р․, От знака к образу, Е․, 1973; Труды по знаковым системам, «Ученые записки Тар– туского Гос․ ун-та», 1964–82, вв․ 1–15; Семиотика и проблемы коммуникации, Сб․ статей, Е․, 1981; Morris Ch․ W․, Sings, Language and Behavior, 2 ed․, N․ Y-, 1955․ Ս․ Վար դա զար յան

ՍԵՄԻՊԱԼԱՏԻՆՍԿ, քաղաք (1782-ից), Ղազախ․ ՍՍՀ Սեմիպալատինսկի մար– զի վարչական կենտրոնը։ Նավահանգիստ է Իրտիշի ափին, ունի երկաթուղային կայարան։ 301 հզ․ բն․ (1983)։ Տնտեսու– թյան առաջատար ճյուղերն են թեթե և սննդի արդյունաբերությունը։ Կան կո– շիկի, մահուդի–բրդի, բրդի նախնական մշակման, տրիկոտաժի, կաշվի–մորթե– ղենի, մսի պահածոների, ամրանների, մալուխի, նավանորոգման, ցեմենտի, շի– նանյութերի և այլ ձեռնարկություններ։ Ս․ ունի անասնաբուծական–անասնաբու– ժական, բժշկ․, մանկավարժական ինստ–ներ, Զամբուլի տեխնոլոգիական ինստ–ի մասնաճյուղ, Ուստ Կամենա– գորսկի շինարարական–ճանապարհաշի– նական ինստ–ի ֆակուլտետ, 14 միջնա– կարգ մասնագիտական ուսումնական հաստատություն, 2 թատրոն, հայրենա– գիտական թանգարան, Ֆ․ Մ․ Դոստոեսկու և Աբայ Կունանբաեի գրական հուշաթան– գարաններ։ Ս․ հիմնադրվել է 1718-ին՝ որպես ամ– րոց, XVIII դ․ եղել է տարանցիկ առետրի կենտրոն։ Մարզային կենտրոն է 1854-ից։ Սովետական կարգեր հաստատվել են 1918-ի փետրվարին։

ՍԵՄԻՊԱԼԱՏԻՆՍԿԻ ՄԱՐձ, Ղազախ․ ՍՍՀ կազմում։ Կազմավորվել է 1939-ի հոկտ․ 14-ին։ Տարածությունը 179,6 հզ․ կւէ2 է, բն․՝ 792 հզ․ (1983)։ Հվ–արլ–ում սահմա– նակից է Չինաստանին։ Բաժանվում է 13 վարչական շրջանի։ Ունի 3 քաղաք, 12 քտա։ Վարչական կենտրոնը՝ Սեմիպա– լատինսկ։ 1967-ին պարգեատրվել է Լենինի շքանշանով։ Բնությունը։ Ս․ մ․ գտնվում է հանրա– պետության արլ–ում։ Տարածքի մեծ մասը զբաղված է Ղազախական մանրաբլուր– ներով։ Մարզի կենտրոն, մասով ձգվում են Չինգիզթաու և Տարբագաթայ (2992 է/, Տասթաու լեռ) լեռնաշղթաները։ Հս– արլ–ում մանրաբլուրները եզրավորվում են Կալբինյան լեռների ճյուղավորոււհւե– րով, արլ–ում՝ Զայսանյան գոգավորու– թյամբ։ Ծայր հս–ում 200–300 it բարձրու– թյամբ Մերձիրտիշյան հարթավայրն Է։ Կլիման խիստ ցամաքային Է։ Հունվարի միջին ջերմաստիճանը – 12,8°Շ–ից մինչե – 16,9°CԷ, հուլիսինը՝ 20,3–23,8°С։ Զըմ– ռանը բնորոշ են ձնաբքերը, ամռանը՝ փոշոտ մրրիկները։ Տարեկան տեղումնե– րը 150–400 ւէւէ են, վեգետացիոն շրջանը՝ 169–198 օր։ Դլխ․ գետը Իրտիշն Է՝ Կոկ– պեկտի, Չար, Կզըլսու, Մուկիր վտակ– ներով։ խոշոր լճերն են Զայսանը (արմ․ մասը), Մասըկկոլը, Ալակոլը, ժալանաշ– կոլը։ Հս–ում մուգ շագանակագույն հո– ղերի վրա տարածված են տափաստաննե– րը (անջրդի հողագործության հիմն, շըր– ջանը), հվ–ում՝ օշինդրա–խոտային տա– փաստանները, ծայր հվ–ում մոխրագույն և գորշ հողերի վրա՝ օշինդրաաղուտա– յին անապատները։ Լեռնալանջերը (մին– չե 500–600 it) ծածկված են թփուտային տափաստաններով, ավելի բարձր անտա– ռային պուրակներ են, Տարբագաթայի բարձրադիր մասերում՝ մարգագետիններ։ Մարզում տարածված կենդանիներն են կրծւղները, գայլը, նապաստակը, աղ– վեսը, արջը, կան բազմատեսակ թռչուն– ներ, սողուններ։ Գետերն ու լճերը հա– րուստ են ձկներով։ Բնակչությունը։ Գերակշռող մասը ղա– զախներ ու ռուսներ են։ Բնակվում են նաև գերմանացիներ, ուկրաինացիներ, թաթարներ, բելոռուսներ և այլք։ Միջին խսաթյունը 1 կէՐ վրա 4,4 մարդ է, քաղա– քային բնակչությունը՝ 49,3%։ Առավել խիս բնակեցված են մարզի հս․ մասը և Տարբագաթայի հվ․ լանջերը։ Տնտեսությունը։ Արդյունաբերության հիմնական ճյուղերն են սննդի և թեթև արդյունաբերությունը։ Զարգացած են նաե մեքենաշինությունը, մետաղամշա– կումը, շինարարական ինդուստրիան։ Արդ․ ձեռնարկությունների մեծ մասը