գտնվում է Աեմիպալատինսկում և Աւա– գուզում։ Սոփկբուլաղում արդյունահան– վում է կրաքար։ Մարզը էլեկտրաէներգ ւա ստանում է Ալթայի էներգահամակարգ ւց։ Գյուղատնտ․ հողահանդակների ավ տլի քան 83%–ը (12,0 մլն հա, 1981) արոաա– վայրեր են։ Ցանքատարածությունն! րը կազմում են 2071 հզ․ հա, այդ թվում ոռո– գովի հողատարածությունները՝ 101,6 հզ․ հա։ Գյուղատնտ․ արտադրանքի ավե– լի քան 80%–ը բաժին է ընկնում անասնա– պահությանը։ Մարզի հս–ում զբաղվում են հացահատիկային կուլտուրաների միա– կությամբ, մսակաթնատու անասնապա– հությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբու– ծությամբ ու նրբագեղմ ոչխարաբուծու– թյամբ, հվ–ում ու մանրաբլուրներում՝ արոտային անասնապահությամբ, Իրւոի– շի ողողատում՝ բանջարաբոստանա (ին կուլտուրաների մշակությամբ։ Մարզում մշակում են ցորեն, գարի, կորեկ, վարսակ, եգիպտացորեն, կերային կուլտուրաներ, արևածաղիկ, կարտոֆիլ։ 1981-ին մար– զում կար 578 հզ․ խոշոր, 3814 հզ․ մանր եղջերավոր անասուն, 195,3 հզ․ խոզ, 121,8 հզ․ ձի։ Երկաթուղիների երկարու– թյունը 753 կմ է (1981), ավտոճանապարհ– ներինը՝ 7764 կմ։ Իրտիշի վրա կա նավա– գնացություն։ 1981–82-ին մարզում կար 460 հանրա– կրթական դպրոց, 22 պրոֆտեխ․ ուա ւմ– նարան, 15 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 4 բուհ։ 1981-ին 1]ար 544 մասսայական գրադարան, 3 թանգա– րան, 612 ակումբային հիմնարկ, 805 կինո– սարք, 2 թատրոն, 101 հիվանդանոցային հիմնարկ, 2772 բժիշկ, 3 առողջարան, բալ– նեոլոգիական կուրորտ, հանգստյան տւււն։ Լույս է տեսնում մարզային 2 թերթ։
ՍԵՄՅՈՆՈՎ Նիկոլայ Նիկոլաևիչ [ծն․ 3(15)․4․1896, Մարատով], սովետական ֆի– զիկոս և ֆիզիկաքիմիկոս, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1932), հասարակական գոր– ծիչ, սոցիալիստական աշխատանքի կըրկ– նակի հերոս (1966, 1976)։ ԱՄԿԿ յսն– դամ 1947-ից։ Ավարտել է Պետրոգրսդի համալսարանը (1917)։ Աշխատել է Լե– նինգրադի ֆիզիկատեխնիկական ին յ սլ– ում (1920–31) և Լենինգրադի պււլի– տեխնիկական ինստ–ում (պրոֆ․ 1928– 1931)։ 1931-ից ԱԱՀՄ ԳԱ քիմ․ ֆիզիկայի ինստ–ի դիրեկտորն է, 1944-ից՝ Մոսկվա– յի համալսարանի պրոֆ․։ Եղել է Ա1ՀՄ ԳԱ փոխպրեզիդենտը (1963–71), ԱՍՀՄ ԳԱ քիմ․ բաժանմունքի ակադեմիկոս քար– տուղարը (1957–63) և «Գիտելիք» համա– միութենական ընկերության նախագ սհը (1960–63)։ 1961–66-ին՝ ԱՄԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու։ Ա․ ստեղծել է գազային խառնուրդների ջերմային պայ– թյունի տեսությունը և մշակել բոցի ոա– րածման, դետոնացման, պայթուցիկ նյու– թերի և վառոդների այրման ուսմունքը։ Հայտնաբերել է ճյուղավորված շղթայա– կան ռեակցիաները և շղթայական բւ ցա– վառման (պայթյունի) երևույթը։ Ատե լծել է շղթայական ռեակցիաների ընդհանուր քանակական տեսությունը (չճյուղավոր– ված, ճյուղավորված և «այլասեռված» ճյու– ղավորված շղթայական ռեակցիաների հա– մար)։ Մ․ աշխատակիցների հետ հայսնա– բերել է կատալիգի նոր տեսակ՝ իոնսփան տարասեռ (հետերոգեն) կատալիզը բազ– մամոլեկուլային ադսորբցիոն շերտերում և բարակ թաղանթներում, զարգացրել է տարասեռ կատալիզում ազատ արժեքա– կանությունների ունեցած դերի մասին պատկերացումները։ Ավելի ուշ ուսումնա– սիրել է էներգիական ճյուղավորումներով շղթայական ռեակցիաները (որոնք շղթա– յական ռեակցիաների նախկինում ան– հայտ տեսակ էին) և մետաղակոմպլեքսա– յին կատալիզատորների մասնակցությամբ ընթացող համասեռ (հոմոգեն) կատա– լիզի կինետիկան և մեխանիզմը։ Ա․ ար– տասահմանյան մի շարք ակադեմիաների անդամ է։ ՍՍՀՄ V–VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պետ, (1941, 1949), լենինյան (1976) և նոբել– յան (1956) մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 7 և Աշխատանքային կարմիր դրո– շի շքանշաններով։ Երկ․ Цепные реакции, М․–Л․, 1934; О не– которых проблемах химической кинетики и реакционной способности, 2 изд․, М․, 1958; Наука и общество, М․, 1973․ Գրկ․ Н․ Н․ Семёнов, сост․ Н․ М․ Эмануэль, 2 изд․, М․, 1966 (АН СССР․ Материалы к биобиблиографии учёных СССР, серия хи– мических наук, в․ 38)․
ՍԵՄՅՈՆՈՎԱ Եկատերինա Աեմյոնովնա (1786–1849), ռուս դերասանուհի։ Ավար– տել է Պետերբուրգի թատեր․ ուսումնա– րանը։ Դասեր է առել Ի․ Ա․ Դմիտրիևս– կուց, ապա՝ Ա․ Ա․ Շախովսկոյից։ 1803քից հանդես է եկել Պետերբուրգի կայսերա– կան թատրոնում (1805-ից՝ թատերախմբի կազմում)։ Ա–ի կատարման անկեղծու– թյունը հատուկ ուժով է արտահայտվել Վ․ Ա․ Օզերովի ողբերգություններում՝ Անտիգոնե («էդիպն Աթենքում»), Քսենյա («Դմիտրի Դոնսկոյ») ևն։ Գրականագետ և բանաստեղծ Ն․ Ի․ Գնեդիչի դրամատիկ, արվեստի պարապմունքները (1807-ից), նրա միջոցով դեկաբրիստական քաղաքա– ցիական պոեզիայի գեղագիտական սկըզ– բունքներին ու աշխարհընկալմանը շըփ– վելը օգնել են Ա–ին՝ դառնալու ռուս նշա– նավոր ողբերգակ դերասանուհի։ Ստեղ– ծել է ուժեղ, կրքոտ բնավորություններ, որոնց ողբերգականության ակունքը ծայ– րահեղ բարոյականությունն էր, անիրա– կանալի ազատության ծարավը։ Ս․ նո– րովի է մեկնաբանել Ռասինի (Հերմիոնե՝ «Անդրոմաքե», Կլիթեմնեստրա՝ «Իփիգե– նիան Ավլիսում», Ֆեդրա՝ «Ֆեդրա»), Վոլ– տերի (Ամենաիդա՝ «Տանկրեդ», Մերոպե՝ «Մերոպե», Զաիր՝ «Զաիր»), Լոնժեպիեռի (Մեդեա՝ «Մեդեա») ողբերգությունների կանանց կերպարները, ողբերգական հըն– չողության հասցրել ռոմանտիկ դրամա– ների և մելոդրամաների շատ դերեր։ 1826-ին թողել է բեմը։ Ս–ի տաղանդը բարձր է գնահատել Ա․ Ա․ Պուշկինը։ Գրկ․ Пушкин А․ С․, Мои замечания об русском театре, Полн․ собр․ соч․, т․ 7, М․-Л․, 1949․
ՍԵՄՅՈՆՈՎԱ Մարինա Տիմոֆեևնա (ծն․ 1908), բալետի սովետական արտիստու– հի։ ԱԱՀՄ ժող․ արտիստուհի (1975)։ 1925-ին ավարտել է Լենինգրադի պարար– վեստի ուսումնարանը (Ա․ Վագանովայի դասարան), ընդունվել Լենինգրադի օպե– րայի և բալետի թատրոն, ուր մինչև 1930-ը եղել է առաջատար պարուհի։ 1930–52-ին՝ Ն․ Ն․ Սեմյոնով Պ․ Սեմյոնով–Տյան– Շանսկի Մեծ թատրոնի մենապարուհի։ Դերապա– րերից են՝ ժիզել (Ադանի «ժիզել»), Ռայ– մոնդա (Գլազունովի «Ռայմոնդա»), Օդե– տա–Օդիլիա (Չայկովսկու «Կարապի լիճը»), Նիկիա (Մինկուսի «Բայադերկա»)։ 1935–36-ին հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում։ Ս–ի արվեստին բնո– րոշ է պլաստիկայի անթերի արտահայտ– չականությունը, արտասովոր կանացիու– թյունը։ 1953–60-ին դասավանդել է Մոսկ– վայի պարարվեստի ուսումնարանում, 1953-ից՝ Մեծ թատրոնի բալետմայստեր– փորձավար, 1960-ից՝ Լունաչարսկու անվ․ թատերարվեստի պետ․ ինստ–ի մանկա– վարժ։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1941)։ Պարգևատրվել է 2 շքանշանով։ Գ․ Ստեփան յան
ՍԵՄՅՈՆՈՎԿԱ, գյուղ ՀՍՍՀ Սևանի շըր– ջանում, Սևանի լեռնանցքի մոտ, շըրջ– կենտրոնից 12 ^г/հս–արմ․։ Ս–ով է անցնում Երևան–Դիլիջան ավտոխճուղին։ Կաթնա Սնմյոնովկա անասնապահական սովետական տնտե– սությունն զբաղվում է նաև կերային կուլ– տուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Հիմնադրվել է 1849-ին։
ՍԵՄՅՈՆՈՎԿԱ, գյուղ ՌՍՖՍՀ Կրասնո– դարի երկրամասի Սոչիի Ադլերի շրջա– նում, շրջկենտրոնից 38 կմ հս–արմ․։ Բնակ– չությունը՝ ռուսներ, հայեր, թաթարներ, ուկրաինացիներ։ Սովետական տնտեսու– թյունն զբաղվում է թեյի մշակությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, կինոթատրոն, հիվանդանոց, մսուր–մանկապարտեզ, կապի բաժան– մունք։ Հայերը եկել են շրջակա գյուղերից և Ախալքալաքից, 1958-ին։
ՍԵՄՅՈՆՈՎ–ՏՅԱՆ–ՇԱՆՍԿԻ Պյոտր Պեա– րովիչ (1827–1914), ռուս աշխարհագրա– գետ, վիճակագիր, հասարակական գոր–