Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/296

Այս էջը սրբագրված է

Ֆերմերների և գյուղատնտ եսական բանվորների միություն։ Ունի 2,5 հզ․ անդամ։ Ս․ Լ–ի ծովայինների և նավահանգըստային բանվորների արհմիություն։ հիմնադրվել է 1945-]ւն։ Ունի 800 անդամ։ Մտնում է ԱԱՄԿ–ի մեջ։

Տնտես ու թյան հիմքը գյուղատնտեսությունն ու օտարերկրյա տուրիւ տների սպասարկումն են։ Աճեցնում են բանան, կոկոսյան արմավենի, կակււո, ցիտրուսայիններ, շաքարեղեգ, խաղւղ, մշակում բրինձ, եգիպտացորեն, հացարմատ։ Զբաղվում են նաև անասնապահությամբ և ձկնորսությամբ։ Կա անտառանյութի մթերում։ Արդյունաբերությունը զբաղված է գյուղատնտ․ հումքի վելամշակումով։ Կա կոպրայի (ընկույզի միջուկ), օճառի, յուղի, հյութերի, ռոմի, ստվարաթղթի, սիգարեթների, հագուստեղենի արտադրություն։ Զարգանում է տուրիզմը։ Ավտոճանապարհների երկարությունը 800 կմ է (1976)։ Արտահանում է բանան, կոպրա, կոկոսի յուղ, ցիտրո սներ, ռոմ, ներմուծում՝ լայն սպառմսն ապրանքներ, վառելիք, սարքավորոմ, պարեն։ հիմնական գործընկերներն են Մեծ Բրիտանիան, Կարիբյան ընկերակցության երկրները, ԱՄՆ։ Դրամակ սն միավորը արեելակարիբյան դոլլարն է։ 2,7 արեելակարիբյան դոլլարը=ամեր․ մեկ դոլլարի (1981)

ՍԵՆՏ ԼՈՒԻՍ (Saint Louis), քաղաք ԱՄՆ–ի Միսսուրի նահանգում, Միսսիսիպի գետի ափին։ 451 հզ․ բն․ (1980, արվարձաններով՝ 2,3 մլն)։ Մեծ լճերի և Խաղաղօվկիանոսյան ափի միջե եղած շրջանի արդ․, առետրական և տրանսպորտային կարեոր կենտրոնն է, գետային նավահանգիստ։ Զարգացած է մեքենաշինությունը, մետալուրգիան, քիմ․, սննդի և թեթե արդյունաբերությունը, նավթավերամշակումը։ Ունի 2 համալսարան։ Ա․ հիմնադրել են ֆրանսիացիները, 1764-Լն։ Շրչակայյշու–մ կա կապարի արդյունահանում։ Ա․ Լ–ում է Ուեյնրայթբիլդինգ եւ կնաքերը (XIX դ․ վերջ)։

ՍԵՆՏ ԿԱՏԱՐԻՆՍ (Saint Catharines), քաղաք Կանադայի Օնաարիո նահււն– գում, Ուելլենդ ջրանցքի ափին։ 123 I զ․ բն․, Ա․ Կ․ ագլոմերացիայում (Նիագարա Ֆոլս քաղաքի հետ)՝ 302 հզ․ բն․ (1976)։ Կա տրանսպորտային և ընդհանուր Լեքենաշինություն, սե մետալուրգիա, քիմ․ և թաղանթանյութի–թղթի արդյունաբերու– թյուն։ Ունի համալսարան։ Ա․ Կ․ հիմն յսդրվել է 1790-ին։

ՍԵՆՏ ՎԻՆՍԵՆՏ ԵՎ ԳՐԵՆԱԴԻՆՆԵՐ, պետություն Կարիբյան ծովի Փոքր Անտիլյսն կղզիներում՝ԱենտՎինսենտ և հվ–ում դրսն հարող Հս․ Գրենադիններ (Բեկիա, Մյուստիկ, Կանուան, Ցունիոն են) փոքր կղզիների վրա։ Տարածությունը 389 կմ2 է, բն․՝ 124 հզ․ (1980)։ Մայրաքաղաքը՝ Կինգսթաուն (32 հզ․ բն․, 1980)։

Պետական կարգը։ Պետության գլուխն Անգլիայի թագուհին է, որին ներկայացնում է գեներալնահանգապետը։ Օրենսդիր մարմինը միապալատ պառլամենտն է՝ ժողովի պալատը։ Գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը։

Բնությունը։ Ս․ Վ․ և Գ․ ունեն հրաբխային ծագմամբ լեռնային ռելիեֆ։ Ամենամեծ կղզին Մենտ Վինսենտն է, որի կենտր․ մասում հս–հվ․ ձգվում է հին հրաբուխների շղթան (Սուֆրիեր հրաբուխ, 1234 մ, կղզու ամենաբարձր կետը)։ Կլիման արեվադարձային է, պասսատային, միջին ամսական ջերմաստիճանը՝ 26°C։ Տարեկան տեղումները արլ–ում մինչե 3750 մմ են, արմ–ում և հվ–ում՝ մինչե 1500 մմ։ Կղզին գտնվում է փոթորիկների գոտում, սակայն ավերածությունները հաճախակի չեն։ Արլ․ մասում կան երկար ու ջրառատ գետեր։ Կղզու կենտրոնական մասն անտառապատ է։ Կինգսթաունում կա 200 տարի առաջ հիմնադրված, տեսակներով հարուստ բուսաբանական այգի։ Կենդանական աշխարհը ներկայացված է թռչուններով։ Առափնյա ջրերը հարուստ են կներով, խեցգետնանմաններով և կակղամորթներով։

Բնակչությունը։ Մեծ մասը նեգրեր և մուլատներ են։ Կան նաև անգլիացիներ, պորտուգալացիներ և հնդկացիներ։ Պաշտոնական լեզուն անգլերենն է, կրոնը՝ քրիստոնեությունը։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 318 մարդ է (1980)։ Քաղաքներն են Կինգսթաունը, Զորջթաունը և Շատոբելերը։

Պատմական տեղեկանք։ 1498-ին Սենտ Վինսենտ կղզին հայտնաբերել է Ք․ Կոլումբոսը։ 1763-ին կղզին միացվել է Մեծ Բրիտանիային, թեև շուրջ քսան տարի նրա համար պայքար է մղվել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջե։ Վերսալյան պայմանագրով (1783) կղզին մնացել է Մեծ Բրիտանիային։ 1969-ին ստացել է «Մեծ Բրիտանիայի հետ միացված պետության» ստատուս։ 1979-ի հոկտ․ 26-ին դարձել է անկախ պետություն։

Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները։ Սենտ Վինսենտի լեյբորիստական կուսակցություն (ՍՎԼԿ)։ Հիմնադրվել է 1955-ին։ Կառավարող կուսակցությունն է։ Նոր դեմոկրատական կուսակցություն (ՆԴԿ)։ Հիմնադրվել է 1979-ին։ Ընդդիմադիր կուսակցություն է։ Միասնական ժողովրդական շ ա ր ժ ու մ (ՄԺՇ)։ Հիմնադրվել է 1979-ին։ ժողովրդական քաղաքական կուսակցություն (ԺՔԿ)։ Հիմնադրվել է 1952-ին։ Առաջադիմական դեմոկրատական կուսակցություն (ԱԴԿ)։ Հիմնադրվել է 1981-ին։ ժողովրդական բանվորական կուսակցություն (ԺԲԿ)։ Հիմնադրվել է 1980-ին։

Առևտրի, արդյունաբերության և սպասարկման աշխատողների միություն։ Հիմնադրվել է 1962-ին։ Ունի 3,1 հզ․ անդամ։ Արդյունաբերական և գյուղական աշխատողների միավորված միություն։ Հիմնադրվել է 1952-ին։ Ունի մոտ 3 հզ․ անդամ։ Տնտես ու թյան հիմքը գյուղատնտեսությունն է և տուրիստների սպա" սարկումը։ Գյուղատնտեսության հիմնա" կան ճյուղերն են բանանի, կոկոսյան ընկույզի, մանգոյի, առորուտի (օսլայի ալյուր), մշկընկույզի, բամբակի, սուրճի» կակաոյի, մրգերի արտադրությունը1 Արդյունաբերությունը հիմնականում զբաղված է գյուղատնտ․ հումքի վերամշակումով։ Ս․ Վ․ և Գ․ հանդիսանում է Վեստ Ինդիայի ֆինանսական կարեոր կենտրոնը, որտեղ հարկային արտոնություններով ներգրավված են ավելի քան 100 օտարերկրյա բանկեր։

Ս․ Վ․ և Գ–ի առետրական հաշվեկշիռը բացասական է, որը, սակայն, ծածկվում է տուրիզմից ստացվող եկամուտներով։ Արտահանում է բանան, առորուտ (արտադրությամբ առաջինը աշխարհում), ներմուծում՝ լայն սպառման ապրանքներ, պարեն, վառելիք, սարքավորում։ Առևտրական գործընկերներն են Մեծ Բրիտանիան, Կարիբյան ընկերակցության երկրները, ԱՄՆ–ը։ Դրամական միավորը արեելակարիբյան դոլլարն է։ 2,7 արեելակարիբյան դոլլարը–1 ամեր․ դոլլարի (1981-ի հոկտեմբեր)։

ՍԵՆՏ ՔՐԻՍՏՈՖԵՐ ԵՎ ՆԵՎԻՍ ՖԵԴԵՐԱ– ՑԻԱ (Saint Christopher and Nevis), Սենտ Քիտս և Նեիս։ Պետություն Կարիբյան ծովի համանուն կղզիներում, Փոքր Անտիլյան կղզիների Հողմակողմ կղզիախմբում։ Տարածությունը 267 կմ² է, բն․՝ 44,4 հզ․ (1980), մայրաքաղաքը՝ Բասթեր (15 հզ․ բն․, 1980)։

Բնությունը։ Կղզիներն ունեն հրաբխային ծագում և լեռնային մակերեույթ։ Առավելագույն բարձրությունը 1155 մ Հ (Միզերի հրաբուխ)։ Կլիման արեադարձային է, պասսատային, շոգ։ Միջին ամսական ջերմաստիճանը 18–24° է։ Տարեկան տեղումները 700–1200 մմ են։ Լեռների ցածրադիր լանջերին շաքարեղեգնի և բամբակի