Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/297

Այս էջը սրբագրված է

պլանտացիաներ են, բարձրադիր լանջե– րին՝ արևադարձային անտառներ։ Բնակչությունը։ Հիմնական բնակիչ– ները նեգրեր, մուլատներ ու հնդկացիներ են։ Բնակվում են նաև անգլիացիներ և այլք։ Պաշտոնական լեզուն անգլերենն է, տիրապետող կրոնը՝ քրիստոնեությունը։ Բնակչության միջին խտությունը 1 կւԲ–ւ վրա ավելի քան 160 մարդ է։ Պատմական ակնարկ։ Կղզիները հայտ– նագործել է Ք․ Կոլումբոսը, 1493-ին։ XVII դ․ 20-ական թթ․ անգլիացիները գա– ղութացրին Նևիս, 1783-ից՝ Սենտ Քրիս– տոֆեր կղզին։ 1958–62-ին դրանք մտել են Վեստ Ինդիա Ֆեդերացիայի մեջ։ 1967-ին կղզիներն ստացել են ներքին ինքնավարություն՝ «Մեծ Բրիտանիային միավորված պետության» ստատուսով։ 1983-ի սեպտ․ 19-ից անկախ պետություն է։ Տնտես ու թյան հիմքը գյուղա– տնտեսությունն է։ Մշակում են շաքարե– ղեգ, բամբակենի, կոկոսյան արմավենի և արևադարձային այլ կուլտուրաներ։ Բնակ– չության ավանդական զբաղմունքը նաև ձկնորսությունն է։ Կան սննդի, տեքստիլ և թեթև արդյունաբերության ձեռնարկու– թյուններ։ Զարգանում է տուրիզմը։ Սենտ Քրիստոֆեր կղզում կա 58 կմ երկարու– թյան երկաթուղագիծ, 80 կմ՝ ավտոճանա– պարհ, օդանավակայան։ Արտահանում է շաքար, բամբակ, մրգահյութ։ Հիմնական գործընկերներն են Անգլիան և Կանադան։ Դրամական միավորը արեելակարիբյան դոլլարն է։ 2,7 արեելակարիբյան դոլ– լարը = ամեր․ 1 դոլլարի (1980)։ ՍԵՆՏ–ԲՅՈՎ (Sainte-Beuve) Շառլ Օգ– յուստեն (1804–1869), ֆրանսիացի քննա– դատ և գրող։ <XVI դ․ ֆրանսիական պոե– զիայի և թատրոնի պատմական և քննա– դատական ակնարկ» (1828) գրքում Ա–Բ․ ռոմանտիզմը հաստատել է որպես գրական ծրագիր, պահանջելով ստեղծագործական ազատություն, բանաստեղծական ձևերի նորացում, գրականության մեջ ժող․ միջա– վայրից նոր հերոսների ներմուծում։ Դրել է«ժոզեֆ Դելորմի կյանքը, բանաստեղծու– թյունների ժողովածուները։ 30-ական թթ․ Ս–Բ․ հրապարակել tXVII – XIX դդ․ ֆրանս․ գրողների մասին էտյուդներ, որոնք հե– տագայում ամփոփվել են «Գրական–քննա– դատական դիմանկարներ» (հ․ 1–5, 1836–39) ժողովածուում։ 1849-ից փարիզ– յան հանդեսների համար գրել է քննադա– տական հոդվածներ, որոնք տպագրվել են երկուշաբթի օրերը, դրանք հետագայում կազմել են «Զրույցներ երկուշաբթի օրե– րին» (1851–62) և սրանց շարունակու– թյուն «Նոր երկուշաբթիներ» (1863–70) բազմահատորանոց գրքերի շարքը։ Մ–Բ․ որպես քննադատ մշակել է գեղագիտական խնդիրներ։ ՍԵՆՏ–ԷՔձՏՈՒՊԵՐԻ (Saint-Ex^ry) Ան– տուան ԴԸ (29․6․1900, նիոն –31․7․1944), ֆրանսիացի գրող։ Ծնվել է ազնվականի ընտանիքում։ 1919–21-ին սովորել է Դե– ղեցիկ արվեստների դպրոցում, 1921 – 1923-ին ծառայել է բանակում։ 1926-ին դարձել է քաղաքացիական օդաչու, նույն թվականին լույս է տեսել նրա «Օդաչու» առաջին պատմվածքը։ 1927–29-ին եղել է օդանավակայանի պետ (Հս․ Աֆրիկա– յում)։ «Հարավային փոստատարը» (1929) վեպում Ս–է․ օդաչուներին՝ աշխատանքի մարդկանց, հակադրել է քաղքենիներին։ 1929–31-ին եղել է օդաչու Հվ․ Ամերիկա– յում, Աֆրիկայում, ապա փորձարկող օդա– չու (1933–34)։ 1931-ին հրատարակվել է «Գիշերային թռիչք» (հայ հրտ․ 1961) վեպը, 1939-ին՝ «Մարդկանց երկիրը» վեպը (հայ․ հրտ․ 1961), որն արժանացել է ֆրանս․ ակադեմիայի մրցանակին։ Ա․ դը Սենւո– էքզյուպերի Ս–է․ 1935-ին եղել է ՍՍՀՄ–ում, գրել է սոցիալիստական իրականության նկատ– մամբ բարեկամական վերաբերմունքով լի մի շարք ակնարկներ։ 1937-ին հանրա– պետական Իսպանիայից ուղարկած ռե– պորտաժներում դատապարտել է ֆաշիզ– մը։ Երկրորդ համաշխարհային պատե– րազմի տարիներին մարտնչել է ռազմա– ճակատում։ Ֆաշիստ, զորքերի կողմից Ֆրանսիան օկուպացվելուց (1940) հետո Ս–է․ տարագրվել է ԱՄՆ, որտեղ գրել է «Ռազմական օդաչու» (1942) և «Նամակ պատանդին» (1943) վիպակները, որոնք նշանակալի տեղ են գրավում Դիմադրու– թյան շարժման գրականության մեշ։ 1943-ից եղել է ռազմ, օդաչու Հս․ Աֆրի– կայում։ 1944-ի հուլիսի 31-ին հետախու– զական թռիչքից չի վերադարձել։ Համաշ– խարհային համբավ է վայելում Ս–է–ի «Փոքրիկ իշխանը» (1943, հայ հրտ․ 1961) հեքիաթը, որտեղ երգիծվում է բուրժ․ իրա– կանությունը, հաստատվում մարդկային հարաբերությունների գեղեցկությունը։ «Միշնաբերդ» (հրտ․ 1948) անավարտ գիրքը խրատական առակների շարք է։ Բանաստեղծ, մտածող և օդաչու Ս–է–ի գըր– քերը գրված են խորհրդածության, ժպի– տի, դառնության, իմաստության ու երա– զանքի անկրկնելի ինտոնացիայով, կյան– քի անսահման սիրով, իր ժամանակը հասկանալու ձգտումով, մարդկանց հան– դեպ մեծ պատասխանատվությամբ։ Գրկ․ М и ж о М-, Сент-Экзюпери, М․, 1963; Антуан де Сент-Экзюпери․ Библиогра– фический указатель, М․, 1966․

ՍԵՆՏԻՄԷՆՏԱԼԻ&Մ (ֆր․ sentimental is- me, < անգլ․ sentimental – զգայուն, < ֆր․ sentiment – զգացմունք բառերից), գեղագիտական ուղղություն XVIII դ․ 2-րդ կեսի –XIX դ․ սկզբի գրականության և արվեստի մեշ։ Սկզբնավորվել է արևմտա– եվրոպ․ իրականության մեշ, կլասիցիս– տական և լուսավորական ռացիոնալիզմի (տես Լուսավորականություն) ճգնաժամի պայմաններում։ Առավել համակողմանիո– րեն դրսևորվել է Անգլիայում։ Ա․ «մարդու բնության» գերհատկանիշը համարել է ոչ թե բանականությունը, այլ զգացմունքը։ Ընդունելով լուսավորականության առաշ քաշած բարոյական անհատի իդեալը, վերջինիս իրագործման պայմանը համա– րել է ոչ թե աշխարհի «բանական» վերա– կառուցումը, այլ «բնական» զգացմունքի ազատագրումն ու զարգացումը։ Կյանքի արււացոլման սկզբունքով հակադրվել է կլա աիցիզմի վերացականությանն ու չոր դաււողականությանը, մարդկային հոգե– բանությունը պատկերել չափազանցված զգս ցմունքայնությամբ։ Լուսավորական գրսկանության հերոսին սենտիմենտա– լիստ գրողները օժտել են առավել խոր անհատական գծերով ու հուզական ներ– աշխարհով։ Նրանց հերոսը դարձել է դեմոկրատական ծագումով (կամ համոզ– մունքով) «միջին քաղաքացին», բուրժ․ կամ գեղջկական աշխարհի հասարակ մարդը։ Ըստ այդմ, փոխվել է նաև պատ– կերվող միջավայրը, արիստոկրատական պալատներին ու սալոններին փոխարինել են գյուղական խաղաղ բնությունը, գեղջ– կական հյուղակները, արհեստավորների ու առևտրականների տները։ Կլասիցիզ– մի արծարծած համազգային և համապետ․ խնդիրների փոխարեն Մ․ առաջ է քաշել մարդու կյանքի ու երջանկության հարցե– րը։ Հերոսական պոեմի, ներբողի կամ ող– բերգության տեղը գրավել են եղերերգու– թյունը, ուղերձը, նամակագրական և հո– գեբանական վեպն ու վիպակը, ճամփոր– դական նոթերը, օրագրերը, գեղարվես– տական արձակի այն տեսակները, որ ունեն խոստովանանքի բնույթ։ Իր դեմո– կրււտական միտումներով Մ․ դարձել է ֆեոդալիզմի և միապետական իշխանու– թյան դեմ առաջավոր բուրժուազիայի ծա– վա ած պայքարի գեղարվեստական ար– տահայտությունը։ Ա․ հանդես է եկել ան– հա ոի իրավունքի պաշտպանությամբ և որւշակի դեր խաղացել գրականության դեւ՜ոկրատացման, հասարակ մարդու հո– գեյ անության պատկերման գործում։ Դա Ա–ի հիմնական նվաճումն էր և պատմ․ առսջավոր դերը։ Իր լավագույն հատկա– նիշներով Ա․ ազդել է նախառոմանտիզմի գրւււկանության և արվեստի վրա, մեծա– պեււ նպաստելով ռոմանտիզմի առաջաց– մանն ու զարգացմանը։ Ս–ին բնորոշ տրամադրություններ (հով– վերգություն, մելամաղձոտ հայեցողու– թյուն) արտահայտվել են դեռևս Ջ․ Թոմ– սոնի («Տարվա եղանակներ», 1730), է․ Ցունգի («Գիշերային խոհեր», 1742– 17^5) և Թ․ Գրեյի («Եղերերգություն գըր– ված գյուղական գերեզմանատանը», 17M) բանաստեղծական երկերում։ Սեն– տիմենտալիստական մոտիվներն առավել որոշակիորեն են հնչել Ս․ Ռիչարդսոնի հոգեբանական վեպերում, Հ․ Ֆիլդինգի ուշ շրջանի գործերում («Ամելիա», 1752)։ Ա․, սակայն, վերջնականապես ձևավորվել է Լ․ Ստեռնի ստեղծագործության մեջ։ Նրա անավարտ «Սենտիմենտալ ճանա– պարհորդություն»^ (1768) առաջին խո– շոր սենտիմենտալիստական երկն է, որի վե ւնագրից էլ բխել է ուղղության անվա– նումը։ Անգլ․ Մ–ի հիմնական գծերը դրսե– վուվել են հատկապես Օ․ Գոլդսմիթի, Ու Կուպերի, Զ․ Կրաբի, Հ․ Մակենզիի և Տ․ Ամոլետի (ուշ շրջանի) երկերում։ «Գյու– ղական թեման» աստիճանաբար կորցրել է իր հովվերգական բովանդակությունը և ներկայացվել կոնկրետ սոցիալական խըն–