Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/299

Այս էջը սրբագրված է

901) համալսարանների պրոֆեսոր։ Ավարտել է Պետերբուրգի Գլխավոր ինժեներական ուսումնարանը (1848) և Մոսկվայի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը (1856)։ 1856–59-ին աշխատել է 6ո․ Մյուչչերի, է․ ԴյուրուաՌեյմոնի (Բեռլին), Կ․ Լյուդվիգքւ (Վիեննա), Հ․ Հեչմհոչցի (Հայդելբերգ) լաբորատորիաներում։ «Կենդանական էլեկտրականության մասին» դասախոսությունների համար արժանացել է Պետերբուրգի ԳԱ Դեմիդովյան մրցանակի (1863)։ Կազմակերպել է ֆիզիոլոգիայի առաշին լաբորատորիաները (Օդեսայում, Պետերբուրգում), որոնք դարձան նաև դեղաբանության, թունաբանության և կլինիկական բժշկագիտության հետազոտությունների կենտրոն։ 1861-ին Ա․ հաստատել է օրգանիզմի և միշավայրի միասնության սկզբունքը, առաշ քաշել ինքնակարգավորման գաղափարը՝ կապված հոմեոսաազի պատկերացման հետ։ Կարևոր նշանակություն ունեցավ Ա–ի հայտնաբերած արգելակման պրոցեսը կենտրոնական նյարդային համակարգում (1862) և «Գլխուղեղի ռեֆլեքսները» աշխատությունը (1866), որտեղ նա զարգացրել է գլխուղեղում տեղի ունեցող պրոցեսների, ինչպես նաև մարդկային մտածողության ռեֆլեքսային բնույթը, ցույց տվել գլխուղեղի արգելակող ազդեցությունը ողնուղեղային ռեֆլեքսների վրա, ձևակերպել հոգեբանության գիտական հայացքները։ Ռեֆլեքսային ռեակցիայի արգելակման տեսաթմբային կենտրոնը կոչվել է «Ա–յան կենտրոն», իսկ կենտրոնական արգելակման երևույթը՝ «Ա–յան արգելակում»։

1863–68-ին Ս․ զբաղվել է միշկենտրոնային հարաբերությունների ֆիզիոլոգիայով, արդյունքներն ամփոփել «Նյարդային համակարգի ֆիզիոլոգիան» (1891) գրքում։ Նա տարածել է դարվինիզմը և դրա գաղափարները կիրառել ֆիզիոլոգիայում ու հոգեբանության մեշ։ Ա․ իրավացիորեն համարվում է էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի հիմնադիրը Ռուսաստանում։ 90-ական թթ․ Ս․ զբաղվել է պսիխոֆիզիոլոգիայի և իմացության տեսության հարցերով («Տպավորություն և իրականություն», 1890 ևն)։ Ա․ բացահայտել և նկարագրել է գումարման (սումացիայի) երեվույթը նյարդային համակարգում, ցույց տվել կենսաէլեկտրական պրոցեսների առկայությունը կենտրոնական նյարդային համակարգում, հիմնավորել նյութափոխանակության առաշատար նշանակությունը դրդման պրոցեսի իրականացման գործում, մշակել գիտական հոգեբանության հարցերը։ Ուսումնասիրել է արյան գազային կազմը, առաշարկել դրանք որոշելու մեթոդ, զբաղվել է աշխատանքի ֆիզիոլոգիայի հարցերով ևն։ Ս–ի անունով է կոչվում Մոսկվայի I բժշկ․ ինստ–ը, ՍՍՀՄ ԳԱ էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի ԳՀԻ–ն։ ԱՍՀՄ ԳԱ սահմանել է Ս–ի անվ․ մրցանակ։

ՍԵՊ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Մոկս գավառում։ 1909-ին ուներ 25 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին խաշնարածությամբ, մեղվաբուծությամբ, այգեգործությամբ, արհեստներով (հատկապես շալագործությամբ և գզրարությամբ)։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՍԵՊԱԳԻՐ, սեպաձև գծիկների զուգակցությամբ կավի վրա դաշվածքի միշոցով գրության եղանակ։ Օգտագործվել է Առաջավոր Ասիայում։ Հվ․ Միշագետքում ապրող շումերները մոտ մ․ թ․ ա․ III հազարամյակի սկզբներին իրենց գաղափարագրերի գծերը ուղղելով և հատման կետերը փոխարինելով սեպիկներով՝ դարձրել են Ս–եր։ Սեպերը փորագրված են եղել փայտե ձողիկների ծայրին, որոնցով շումեր․ գրիչները չթրծած փափուկ կավե տախտակների վրա դաշել են Ս․ տեքստեր։ Այդ միշոցով ոտքի գծանկարը դարձնելով Ա․ նշան՝ շումերներն արտահայտել են ոչ միայն որևէ առարկա նշող բառը, օրինակ, «ոտք», այլև նրա հետ կապված որոշ գործողություններ՝ du–«քայլել», gub–«կանգնել», turn–«բերել» ևն։ Ա․ նշանների թիվը հասել է 1000-ի։ Հետագայում շումերերենի քերականական վերջավորություններն ու մասնիկները գրի առնելու համար շումերներն օգտագործել են այն նշանները, որոնք ունեցել են համապատասխան ընթերցում՝ հաշվի չառնելով դրանց իմաստային կողմը։ Այսպիսով, «ոտք» ներկայացնող Ս․ նշանը, բացի իր իմաստային տարբերակներից, օգտագործվել է նաև du, га և այլ վանկեր գրելու համար։ Գրությունը հեշտացնելու նպատակով աստիճանաբար Ս–երի թիվը կրճատել են՝ օգտագործելով անհրաժեշտ նշանների բոլոր վանկային ընթերցումները։

Մ․ թ․ ա․ III հազարամյակի կեսերին աքքադացիները շումերական Ս․ նշանների թիվը կրճատելով և հասցնելով 300-ի, հարմարեցրել են իրենց լեզվին, բայց դրա փոխարեն նրանք ավելացրել են նոր վանկային ընթերցումներ, որով հնարավորություն է ստեղծվել բառերը վանկերով գրելու համար։ Ս–ի աքքադական համակարգը Միշագետքից տարածվել և հարմարվել է էլամերենին (մ․ թ․ ա․ XXII դ․ վերջ), խուռիերենին (մ․ թ․ ա․ XXI–XII դդ․), խեթերենին (մ․ թ․ ա․ XVIII–XII դդ․), լուվիերենին և պալայերենին (մ․ թ․ ա․ XIV–XIII դդ․), ուրարտերենին (մ․ թ․ ա․ IX–VII դդ․) ու հին պարսկերենիս (մ․ թ․ ա․ VI դ․)։ Ս․ Միջագետքում գործածության մեջ էր մոտ մինչև մ․ թ․ ա․ I հազարամյակի վերջին քառորդը։ Հայաստանի Ս․ արձանագրությունները վերաբերում են Խուռի (կամ Խուրրի) Երկրից (Հա․ Միջագետք) Հայաստանի եվ․ գավառները (Վանի նահանգ) ներթափանցած և բնակություն հաստատած խուռխճերին։ Նրանք մ․ թ․ ա․ IX–VII դդ․ ստեղծեցին Ուրարտու պետությունը, որի թագավորները Հայաստանում և նրա սահ– մաններից դուրս կատարած իրենց նվաճումների և այլ գործերի մասին Ս–երով թողել են բազմաթիվ արձանագրություններ։

Ւ տարբերություն մյուսների, ուրարտս ցիներն ու հին պարսիկները Ս․ նշանները դարձրել են երկարավուն սեպեր՝ վեհացնելով սեպի մի անկյունից շարունակվող գիծը։ Հայագիտության մեջ ուրարտ․ևհին պարսկ․ արձանագրություններն ընդունված է անվանել Ս․, իսկ մյուսները՝ բևեռագիր։ Սեպագիրը գրվել է պրիզմաների, ցիլինդրների, կոների, կավե տախտակների, քարակոթողների և ժսյռերի վրա՝ քաղ․, տնտ․ և այլ թեմաներով։ Աքքադ․ Ս–ի վերծանությունը սկզբնավորվել է 1802-ին՝ Դ․ Գրոտեֆենդի կողմից։ Պարսկ․-էլամերեն–աքքադ․ եռալեզու արձանագրության հայտնաբերումը (Իւան, Բեհիստուն) թույլ տվեց XIX դ․ կեսերին վերծանելու Ս–երը (Հ․ Ռոլինսոն, է․ Հինքս, Ցու․ Օպպերտ և ուրիշներ)։ Շումեր․ Ս–երը վերծանվել են XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին։ Մյուս լեզուներով գրված Ս–երը արդեն հասկանալի են դարձել և կարիք չի զգացվել վերծանելու։

ՍԵՊԱԳԻՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԲՆԱԳՐԵՐ, Հին Բաբելոնի և Ասորեստանի մաթեմատիկական սեպագիր բնագրեր՝ գըր–