Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/300

Այս էջը սրբագրված է

ված կավե սալիկների վրա․ ընդգրկում է մ․ թ․ ա․ II հազարամյակի սկզբից մինչե մ․ թ․ ա․ I դ․ (աես Սեպագրեր)։ Ս․ if․ բ–ում կան մաթեմատիկական աղյուսակներ (բազմապատկման աղյուսակներ, հակա– դարձ մեծությունների աղյուսակներ, որոնց միջոցով բաժանումը բերվում էր բազմապատկման, թվերի քառակուսի նե– րի ու խորանարդների աղյուսակներ ևն) և հատուկ մաթ․ բնագրեր, որոնք պարոլ յա– կում են խնդիրներ՝ իրենց լուծումներով։ Բնագրերի գերակշռող մասը (մի քսնի հարյուր) գրված են մ․ թ․ ա․ II հազար սմ– յակում, մյուսները՝ ավելի ուշ։ Մաթեքա– տիկայի պատմության համար Ս․ մ․ բ–ի նշանակությունը մեծ է նրանով, որ դր սն– ցում են առաջին անգամ հանդիպում թվարկության դիրքային համակա ւգը (տես Թվարկության համակարգեր) և ]>ա– ռակուսի հավասարումներ ու դրան յով լուծվող խնդիրներ։ Բաբելա–ասուրական մաթ․ բնագրերում օգտագործվում է շումերական թվարկու– թյան վաթսունական դիրքային համա– կարգ, որտեղ առանձին նշաններ կան միայն 1-ի ( 7 ) և 10-ի (Հ) համար։ Մնա– ցած բոլոր թվերը գրվում են այս նշաննե– րի զուգակցությամբ։ 1-ից 59 թվերի գլու– թյան մեջ ձախ կողմի նշաններն արտա– հայտում են տասնյակների, իսկ աջ կող– մինը՝ միավորների քանակը, օրինակ 77 =2, ”7=5- <(«7=31։ 60-ը գրվում է ինչպես 1-ը՝ 7 • 60-ից մեծ թվերը գրելու համար սեպագրերը խմբա– վորվում են։ Աջից առաջին խմբի թվնրը (1–59) կազմում են այդ դիրքային հա– մակարգի «միավորները», աջից երկրռրդ խմբի թվերը (60-ի բազմապատիկները՝ 60 – 59*60)՝ «վաթսունավորները» ևն։ Օրի– նակ, YY 7YY =2-60+3 = 123, <7^ = 11*60+4 = 664։ Սակայն դասական ժամանակաշրջանի £մ․ թ– ա․ Չ–րդ հազարամյակ) բՆագ բե– րում չկա այժմյան զրոյին համապաասս– խանող նշան ու գրվածից չի երեում, թե այն ինչ կարգային թիվ է, ուստի և բվի իսկական արժեքը մնում է անորոշ, օ փ– նակ, վերը նշված <T уу թիվը կալ ող է հասկացվել նաև 11-602+4՛60=39840 կաւՈ1+4–60-* = 11-յյ– Ան։ Եթե նկաւոի ունենանք, որ Ս․ մ․ բ–ում չկան միջանկյալ հաշվումների գրառումներ, ապա նշված երևույթը պարզապես կարելի է բացաաը– րել նրանով, որ միջանկյալ հաշվումները կատարվել են հաշվետախտակի վւա (համրիչի կամ աբակի տիպի)։ Դրանււվ, թերևս, կարելի է բացատրել զրոյի բացա– կայությունը, որը աբակի վրա հաշվո մ– ների համար բոլորովին պետք չէ (բացա– կա կարգին համապատասխանող սյուեը դատարկ է մնում)։ Դուցեև նման հաշւ ե– տախտակի օգտագործման շնորհիվ է առա– ջացել դիրքային համակարգի մտահղա– ցումը։ Հետագա շրջանում բացակա կարյի տեղը դրվել է հատուկ անջատման նշան՝ հ , որն այժմյան զրոյի իմաստն է ուէ fa- ցել։ Դրանով իսկ թվի արժեքը դարձեւ է որոշակի, օրինակ, ууу =12․602 +0 ․ 60+3=12*602+փ Քառակուսի հավասարումներին բաբե– լացիները հանգել են հիմնականում հո– ղաչափական գործնական խնդիրների կա– պակցությամբ, որն արտացոլված է նաև նրանց տերմինաբանությունում, անհայտ մեծություններն անվանել են «երկարու– թյուն» և «լայնություն»։ Տիպական խըն– դիրներից է հետևյալը, ուղղանկյան հայտ– նի պարագծով և մակերեսով որոշել նրա կողմերը։ Այժմյան նշանակումներով ըս– տացվում է x;+y=p, x․y=q համակարգը, որը բերվում է քառակուսի հավասարման։ Հետագայում անհայտները հասկացվել են ավելի ընդհանուր՝ վերացարկված իմաս– տով, ուստի կարելի է ասել, որ բաբելա– ցիներն ունեցել են հանրահաշվական մտա– ծողության տարրեր։ Ուրարտական հատուկ Ս․ մ․ բ․ առ այսօր չեն հայտնաբերված, բայց սեպա– գիր շատ արձանագրություններում (IX– VII դդ․ մ․ թ․ ա․) կան թվական տվյալներ, որոնցից կարելի է տեղեկանալ ուրար– տացիների մաթեմատիկական գիտելիք– ների, մասնավորապես թվարկության հա– մակարգի մասին (տես Թվանշաններ)։ Ուրարտացիք արձանագրությունները փո– րագրել են մեծ մասամբ հղկված քարերի վրա, գրերը խիստ սեպաձև են, ձգված եռանկյունների նման։ 1-ի և 10-ի համար օգտագործել են 7 և Հ նշանները և դրան– ցով գրել 1–99 թվերը՝ ինչպես բաբելա– ցիք, ընդ որում 20, 30, 40, 50 և 60 թվերի համար համապատասխան անգամ կրեըն– վում է 10-ի նշանը, և միայն երեք թվերի՝ 70, 80, 90-ի համար օգտագործվել են այլ նշաններ՝ Y Հ f Y<< , ^ Հ < Հ , որոնք, հավանաբար, վերցվել են աքքադացինե– րից։ Հարյուրի համար ունեցել են հատուկ նշան՝ T > ։tՀագարի համար հարյուրի նշանի առջև դրել են տասի նշան՝Հյ> , որ նշանակում է տասը հարյուր։ 100-ից մեծ թվերը այս նշանների միջոցով գրվել են տասական համակարգով, օրինակ, Yyy> =2-100=200, У Y т <Т> =3 -1000=3000, Հ / /У՝» и <<( ՀՀ =20՛ 1000+4-100+ <<․<!> rr Г> <<< 1 1 -]_30+2= 20432։ Հատկանշական Է, որ ուրարտական այս գրելաձևը, 100-ի և 1000-ի հատուկ նշան– ների մուծման շնորհիվ, որևէ կարգային թվի բացակայության դեպքում անորոշու– թյուն չի առաջացնում, 0-ին համապատաս– խանող նշանի կարիքը վերանում է, և յուրաքանչյուր սեպագիր պատկեր միար– ժեքորեն մեկ թիվ է արտահայտում։ Օրի– նակ, <<TTY նշանակում է միայն 20-1000+3=20003, թեպետև բացակայում են հարյուրավորները և հազարավորները։ 10000-ի համար ուրարտացիներն ունեցել են հատուկ անվանում՝ ա թ ի բ ի։ Ուրարտացիք նաև հեշտությամբ կա– տարել են գումարման և այլ գործողու– թյուններ բավականաչափ մեծ թվերի հետ։ Այդ է հավաստում, օրինակ, 1916-ին Վա– նում Հ․ Օրբելու հայտնաբերած սեպագիր արձանագրությունը Սարդուրի Բ–ի երեք խոշոր արշավանքների մասին։ Այնտեղ գրված են յուրաքանչյուր արշավանքի ժամանակ գրաված քաղաքների, գերինե– րի, ավար առած անասունների քանակ– ները՝ առանձին–առանձին, ինչպես և դը– րանցից յուրաքանչյուրի ընդհանուր քա– նակը (գումարը) երեք արշավանքների ժամանակ։ Այսպիսով, ուրարտական սեպագիր ար– ձանագրություններում առկա է թվարկու– թյան դիրքային տասական առավել կա– տարյալ համակարգ, որը զերծ է բաբելա– ասուրական համակարգի թերություննե– րից և հեշտացնում է թվաբ․ գործողություն– ների կատարումը մեծ թվերի հետ։ Վ․ Սաղաթեչյան

ՍԵՊԱՐԱՏ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ (< լատ․ se– parates – առանձին, անջատ), հաշտու– թյուն, որը միակողմանիորեն հակառա– կորդի հետ կնքում է կոալիցիայի անդամ պետություններից մեկը, առանց դաշնա– կից պետությունների գիտության ու հա– մաձայնության։ Սովորաբար կնքվում է մինչե պատերազմի ընդհանուր ավարտը։ Տերմինն առաջին անգամ օգտագործվել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ս․ հ–յան օրինակ է 1979-ին Եգիպտոսի կնքած պայմանագիրը Իս– րայելի հետ։

ՍԵՊԻԱ (լատ․ sepia, հուն․ a ia – թա– նաքաձուկ), բաց դարչնագույն ներկա– նյութ՝ ծովային փափկամորթների թա– նաքապարկից։ Օգտագործել են եվրոպ․ գեղանկարիչները XVIII դարից։ XX դ․ Ս․ փոխարինվել է ջրաներկի տիպի բազ– մերանգ ներկով, որ ստացվում է արհես– տական ճանապարհով։ Ս․ է կոչվում նաե XVIII դ․ կեսից Եվրոպայում տարածված գրաֆիկական տեխնիկայի տեսակը (Օ․ Ֆրագոնարը Ֆրանսիայում և ուրիշ– ներ)։

ՍԵՊԻՐ (Sapir) էդուարդ (1884–1939), ամեր․ լեզվաբան, ազգագրագետ։ Ար– վեստների և գիտության ամեր․ ակադե– միայի անդամ։ Չիկագոյի (1927–31) և Ցեյլի (1931-ից) համալսարանների պրո– ֆեսոր։ ԱՄՆ–ի լեզվաբանական (1933) և մարդաբանական (1938) ընկերություն– ների պրեզիդենտ։ Հիմնական աշխատու– թյունները նվիրված են ընդհանուր լեզ– վաբանության խնդիրներին, ամեր․ հընդ– կացիական լեզուներին։ «Լեզու» (1921) գրքում Ս․ շարադրել է լեզվաբանական իր դրույթը ((լեզուն խիստ կազմակերպված համակաիգ է), որը նշանակալի ազդեցու– թյուն է գործել ժամանակակից ամերիկ– յան ստրուկաուրաչիզմի վրա, տվել լե– զուների տիպաբանական յուրօրինակ դա– սակարգում։ Ս–ի համար բնորոշ է լեզվի սոցիալական էության ըմբռնումը և մար– դաբանության ու լեզվաբանության մեջ ռասայական տեսությունների մերժումը։ Շրջապատող աշխարհի մասին մարդու պատկերացումների համակարգի ձեա– վորման վրա լեզվի ազդեցության վերա– բերյալ Ս–ի հիպոթեզը (այսպես կոչված՝ Սեպիր–Ուորֆի հիպոթեզ) ընկած է էթնո– լինգվիստիկայի հիմքում։ Գրկ․ Ջահուկյան Գ․ Բ․, Լեզվաբանու– թյան պատմություն, հ․ 2, Ե․, 1962։ V о e g e- 1 i n С․ F․, Edward Sapir, տես Portraits of Linguists, ed․ by T․ Sebeok, v․ 2, Blooming- ton-L․, 1966․

ՍԵՊՍԻՍ (< հուն, օղփւց – թարախա– կալում, նեխում), մարդու և կենդանիների ծանր վարակական հիվանդություն, որն առաջանում է արյան և հյուսվածքների մեջ թարախածին մանրէների ու նրանց