Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/305

Այս էջը սրբագրման կարիք չունի

ները են։ Ս․ խ–ի առաջացմանը նպաստում են հոգեբանական գործոնները (վախ, զզվանք, անվստահության զգացում են)։ Սեռական ֆունկցիան իր բնույթով զույ– գային է, ուստի զույգերի վատ Փոխհարա– բերությունները կարող են արգելք հան– դիսանալ սեռական ֆունկցիայի ամբող– ջական իրագործմանը և առաջ բերել որո– շակի խանգարումներ։ Դա հատկապես բնորոշ է դիսգամիային, որի (ինչպես և շատ այլ Ս․ խ–ի) ծագման հիմնական պատճառներից են սեռական փոխազդե– ցության մասնակիցների անհամապա– տասխան սեռական վարքը և սեռական կյանքի ու նրա հիգիենայի վերաբերյալ գիտելիքների խիստ պակասը։ Հաճախ հանդիպում են նաև թվացող (կարծեցյալ) խանգարումներ, որոնք լինում են անհատի կողմից իր նկատմամբ չափազանց պա– հանջներ ներկայացնելու, ենթադրյալ շե– ղումների են հետեանք։ Բուժումը․ Ս․ խ․ առաջացնող պատճառի վերացում, որն ընդգրկում է դեղորայքային, ֆիզիո– թերապիայի, պսիխոթերապիայի և այլ միջոցներ։ Լայն կիրառություն են գտել զույգային բուժման և հոգեբանական մե– թոդները։ Գրկ– տես Սեքսուցւսթուոգիա հոդվածի գրա– կանությունը։

ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ, կենսաբանական, հա– սարակական և հոգեկան պրոցեսների ու հարաբերությունների ամբողջություն, որն ընկած է սեռական ակտիվության հիմ– քում և որի միջոցով այն իրագործվում է։ Նեղ իմաստով Ս․ կ․ սեռական գրգռում հարուցելուն և բավարարելուն նպատա– կամղված վարքն է։ Կյանքի շարունակմա– նը ուղղակի կամ անուղղակի նպատակա– մղված սեռական վարքի ողջ բազմազանու– թյան հիմքում ընկած են էվոլյուցիայի որո– շակի փուլում ծագած սեռական երկձևու– թյունը և դրա հետ կապված սեռական հա– կումը։ Մարդու սեռական վարքը և սեք– սուալությունը սոցիալ–մշակութային գոր– ծոնների անմիջական և վճռական ազդե– ցության շնորհիվ վերածվում են նոր որա– կի, որը պայմանավորված է նրա հասա– րակական էությամբ։ Զուտ կենսբ․ նպա– տակամղվածությունից հետագա հեռա– ցումը դառնում է մարդու սեռական հակ– ման հումանիզացման հիմքը․ Ս․ կ․ վերած– վում է մարդկանց խոր անձնային փոխազ– դեցության միջոցի՝ հիմնված հոգեոր միասնության և սիրո վրա։ Ս․ կ–ի որակա– կան, իմաստային կողմը ձեավորվում է անհատի սոցիաչականացման ընթաց– քում, որոշվում անձի կառուցվածքով և նրա զարգացման աստիճանով, իսկ քանակա– կան կողմը որոշվում է սեռային կազմու– թյամբ՝ կայուն կենսբ․ հատկությունների համակարգով։ Ս․ կ–ի կենսաբանական և ֆիզիոլո– գիական կողմը Մարդու կենսբ․ սեռը, սեռական հակ– ման ուժգնությունը, օրգանիզմի զգայու– նությունը հորմոնների նկատմամբ, սե– ռական ռեակցիաների յուրահատկություն– ները հիմնականում ձեավորվում են մինչե ծնվելը, իսկ ծննդյան պահին մարդն ար– դեն ունենում է բնականոն սեռական ակ– տիվությունն ապահովող նյարդաֆիզիո– լոգիական համակարգ։ Բեղմնավորման պահից սկսվում է նաև սեռի ձեավորումը։ Կենսբ․ սեռը, համաձայն որի հետագա– յում կատարվում է անհատի սեռական սոցիալականացումը, ընդգրկում է մի քա– նի համեմատաբար անկախ բաղադրամա– սեր (քրոմոսոմային, հորմոնային, մոր– ֆոլոգիական են), որոնք հաջորդաբար ձեավորվում են զարգացման ընթացքում։ Սաղմի արական կամ իգական տիպերի զարգացման, ինչպես նաև սեռական հա– սունացման շրջանում երկրորդային սե– ռական հատկանիշների ի հայտ գալու, սեռական օրգանների զարգացման և այլնի համար որոշիչ դեր ունեն արական և իգա– կան սեռական հորմոնները (անդրոգեն– ներ և էստրոգեններ)։ Այդ հորմոնների ազ– դեցությամբ ձեավորվում են նաև սեռական վարքը կառավարող գլխուղեղի հատուկ կառուցվածքները։ Սեռական վարքը իրա– գործվում և կառավարվում է կենտր․ և ծայրամասային նյարդային համակարգե– րի համատեղ գործունեության շնորհիվ։ Սեռական գրգռվածությունն առաջանում է արտաքին և ներքին խթանիչների, հորմո– նային գործոնների և ուղեղային պրոցես– ների փոխազդեցության շնորհիվ, որոնք սիրտ–անոթային և մկանային համակար– գերում առաջ են բերում բարդ փոփոխու– թյուններ։ Այս բոլոր բաղադրամասերի օրգ․ միասնությունը անհրաժեշտ է սե– ռական ֆունկցիայի բնականոն իրագործ– ման համար, հակառակ դեպքում կարող են առաջանալ սեռական խանգարումներ։ Սեռական ռեակցիաների լրիվ շրջանը, որն ընթանում է նյարդաէնդոկրինային և հոգեկան պատրաստականության վիճա– կում, բաղկացած է հետնյալ փուլերից՝ ա․ սեռական գրգիռի առաջացում և մակարդա– կի աստիճանական բարձրացում, բ․ գրգըռ– ման համեմատաբար կայուն և բարձր մա– կարդակ, գ․ օրգազմ (ուժգին հեշտանքի զգացում)՝ գրգռվածության մակարդակի կարճատե, կտրուկ վերելք, որին անմիջա– պես հետեում է կտրուկ անկումը, դ․ սե– ռական գրգիռի մարում։ Տարիքի հետ փո– փոխվում է սեռական ռեակցիաների բնույ– թը։ Սեռական ակտիվության համընդհա– նուր ֆիզիոլոգիական նորմաներ չկան, այն խիստ անհատական է։ TJ․ կ–ի սոցիալական կողմը Մարդու ողջ կենսագործունեությունը Մ․ կ–ի հետ մեկտեղ կարգավորվել է հա– սարակության պահանջներին համապա– տասխան։ Ցուրաքանչյուր հասարակարգ, համաձայն նրանում ընդունված սոցիա– ւական նորմաների, մշակում է նաև սե– ռական վարքի նորմաներ, սեռական և սեռային դերերի համակարգեր, առնա– կանության և կանացիության ստերեոտի– պեր, սեռային և էրոտիկ սիմվոլներ են՝ ներկայացնելով դրանք որպես Ս․ կ–ի նորմատիվներ։ Վերջիններիս հիման վրա էլ կառուցվել են Ս․ կ–ի ավանդական (այս կամ այն գործողությունները ձևավորող ծեսեր, արարողություններ, սովորույթ– ներ), բարոյական ու իրավական կարգա– վորման և վերահսկման համակարգեր։ Հասարակությունը որոշում է նաև այն մարդկանց շրջանակը, որոնց միջե թույ– լատրվում կամ արգելվում են սեռական փոխհարաբերությունները, և այն չաւիա– նիշները, համաձայն որոնց անհատը կա– րող 1; Մ․ կ․ վարել (օրինակ, արյունակցու– թյան աստիճանը, կրոն, պատկանելու– թյունը, սոց․ դիրքը, գույքային վիճակը, տարւքը են)։ Սեռական վարքի այս կամ այն ձեերը մի մշակութային միջավայրում և ժամանակաշրջանում ընդունվել և հա– մարվել են բնականոն, իսկ այլ միջավայ– րում և ժամանակաշրջանում՝ մերժվել ու դատսպարտվել՝ ընդհուպ իրավական սանէ ցիաների կիրառումը։ Չնայած տար– բեր ժողովուրդների մոտ և նրանց զար– գացւան տարբեր փուլերում սեռական վարյ ի ձեերի և Ս․ կ–ի նկատմամբ վերա– բերմունքի գոյություն ունեցող բազմա– զան! ւթյանը, դժվար է նշել բոլոր մշա– կույյՅների համար համընդհանուր սեռա– կան ակտիվության և վերաբերմունքի ձեեր (բացառություն է կազմում, թերես, ինցես– տի՝ ծնողների և զավակների միջե սեռա– կան հարաբերությունների, արգելքը)։ Հետեաբար, սեռական վարքի կոնկրետ ձեերւ գնահատականը և իմաստը պետք է փէ տրել տվյալ մշակույթի սահմաննե– րում և հասարակական զարգացման դի– նամիկայում։ Ս․ կ–ի վարման և կարգավորման հա– մար վերջին մի քանի հազարամյակների ընթացքում կարեորագույն նշանակու– թյուն են ունեցել ընտանիքը և ամուսնու– թյունը։ Ոչ պակաս կարեոր դեր են խա– ղացել նաև կրոնը և եկեղեցին։ Առանձին կրոնււեր, հատկապես նրանք, որոնք ծա– գել էն պտղաբերության պաշտամունքնե– րից հ իրենց ծիսակարգում ընդգրկել սե– ռակս ւն որոշ գործողություններ, խրախու– սել են սեռական ակտիվությունը, իսկ որոշ կրոններ (օրինակ, քրիստոնեությու– նը, հուդայականությունը), ողջ մարմնա– կան]] համարելով «կեղտոտ» և նսեմ, պար– սավել են Ս․ կ․, այն թույլատրել միայն ամոււնության մեջ՝ միակ նպատակը հա– մարելով սերնդի շարունակումը։ Նման մոտեցումը նպաստել է սեռական փոխհա– րաբերությունների շուրջը «մեղսավորու– թյան» առասպելների և վախի մթնոլորտի ստեղծմանը, պուրիտանական և կեղծ բա– րեպաշտական վերաբերմունքի առաջաց– մանը, որոնց բացասական ազդեցությունը հաճախ դեռես զգացվում Է։ Հասարակու– թյան սոցիալ–տնտ․ զարգացման հետ նվա– զում է եկեղեցու դերը, և Ս․ կ–ի վերահըս– կողու թյունը անցնում է պետությանը։ Նոր սոցիալ–տնտ․ հարաբերությունները առաջ են քաշում առնականության և կանացիու– թյան նոր չափանիշներ։ Դրա հետ մեկտեղ, կնոջ ազատագրման և տնտ․ անկախու– թյան ձեռք բերելուն զուգընթաց, սկսվում է նաև «երկակի ստանդարտից»՝ տղա– մարդկանց և կանանց սեռական վարքի տարբեր նորմերից, հեռացումը։ Սկսվում է Ս․ կ–ի ազատամտականացման և ան– հատականացման պրոցեսը։ Մասնավո– րապես, նկատվում է Ա․ կ–ի և ամուսնու– թյան կապի թուլացում, Ս․ կ․ սկսելու տա– րիքի նվազում։ Սակայն, կապիտալիզմի պայմաններում Ս․ կ–ի ազատամտակա– նացումը հղի է բացասական հետեանք– ներո 1՝ արմատավորվում է «սեքսի» պաշ– տամունքը, ստեղծվում «անառակության արդյ ււնաբերություն» են։ Աո փալիստական հասարակարգը մարդ– կանց հնարավորություն է ընձեռում կա–